Անտոն Չեխով
Անտոն Պավլովիչ Չեխով (ռուս.՝ Антон Павлович Чехов, հունվարի 29, 1860[1][2][3][…], Տագանրոգ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][4][2][…] - հուլիսի 15, 1904[3][1][5][…], Բադենվայլեր, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1][6][7]), ռուս գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ՝ բժիշկ։ Համարվում է կարճ պատմվածքների լավագույն վարպետներից։ Նրա կարճ պատմվածքներն արժանացել են գրողների և քննադատների բարձր գնահատականին[10][11]։ Հենրիկ Իբսենի և Յուհան Ավգուստ Ստրինդբերգի հետ Չեխովը հաճախ համարվում է թատրոնում վաղ մոդեռնիզմի շրջանը սկզբնավորած երեք ամենաբեղմնավոր հեղինակներից մեկը[12]։ Գրական գործունեությանը զուգընթաց՝ Չեխովը երկար տարիներ զբաղվել է բժշկությամբ. «Բժշկությունն իմ օրինական կինն է, գրականությունը՝ սիրուհիս», - ասել է նա[13]։
Անտոն Չեխով ռուս.՝ Антон Павлович Чехов | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Антонъ Павловичъ Чеховъ |
Ծնվել է | հունվարի 29, 1860[1][2][3][…] |
Ծննդավայր | Տագանրոգ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][4][2][…] |
Վախճանվել է | հուլիսի 15, 1904[3][1][5][…] (44 տարեկան) |
Վախճանի վայր | Բադենվայլեր, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1][6][7] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[1][8] |
Գրական անուն | Брат моего брата, Человек без селизёнки և Антоша Чехонте |
Մասնագիտություն | լրագրող, գրող, արձակագիր, երգիծաբան, դրամատուրգ և վիպասան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1884)[1] |
Ժանրեր | ռեալիզմ, վիպակ, պիես և պատմվածք |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Ճայը, Բալենու այգի, Քեռի Վանյա, Վանկա և Երեք քույր |
Ստեղծագործությունների ցանկ | Anton Chekhov bibliography? |
Պարգևներ | |
Ամուսին | Օլգա Կնիպպեր-Չեխովա[1] |
Ներշնչվել է
| |
Անտոն Չեխով Վիքիքաղվածքում | |
Անտոն Չեխով Վիքիդարանում | |
Anton Pavlovich Chekhov Վիքիպահեստում |
1896 թվականին «Ճայը» պիեսի «տապալումից» հետո Չեխովը հրաժարվել է թատրոնից, սակայն 1898 թվականին այն բեմադրվել է Մոսկվայի՝ Կոնստանտին Ստանիսլավսկու ղեկավարած արվեստի թատրոնում, որտեղ հետագայում բեմադրվել է նաև Չեխովի «Քեռի Վանյան», ներկայացվել են նաև վերջին երկու թատերգությունների՝ «Երեք քույր»-ի և «Բալենու այգու» պրեմիերաները։ Այս չորս աշխատանքները մարտահրավեր են դրանք բեմադրող դերասանական խմբի[14], ինչպես նաև հանդիսատեսի համար, քանի որ Չեխովը պայմանական գործողության փոխարեն առաջարկում է «տրամադրության թատրոն» և «տեքստում խորասուզված կյանք»[15]։
Գրել է շուրջ 900 ստեղծագործություն՝ բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, պիեսներ։ Նրա «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույր» և «Բալենու այգին» պիեսները ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ։ Պատմվածքներից աչքի են ընկնում «Կաշտանկան», «Շնիկով տիկինը» և այլն։ Չեխովի բոլոր հիմնական երկերը թարգմանվել են հայերեն[16]։
Չեխովը սկզբում գրել է միայն հանուն ֆինանսական շահի, սակայն աստիճանաբար նրա մեջ գերակշռել է արվեստագետի ամբիցիան, և նա գեղարվեստական ձևի բնագավառում հեղինակել է նորարարություններ, որոնք ներգործել են ժամանակակից կարճ պատմվածքի էվոլյուցիայի վրա[17]։ Դրանց պատճառով թեկուզև ընթերցողների համար դժվարություններ են առաջացել, այդուհանդերձ նա հարկ չի համարել հայցել նրանց ներողամտությունը` պնդելով, որ արվեստագետի դերը հարցեր առաջադրելն է, այլ ոչ թե դրանց պատասխանելը[18]։
Անտոն Չեխովի անունն է կրում Երևանի դպրոցներից մեկը։
Կենսագրություն
խմբագրելԱնտոն Չեխովը ծնվել է 1860 թվականին հունվարի 29-ին (հին տոմարով՝ հունվարի 17) Անտոն Մեծի տոնակատարության օրը Տագանրոգ քաղաքում։ Անտոնի հայրը՝ Պավել Եգորովիչ Չեխովը, գյուղացու զավակ էր, ով ամուսնացել էր ուկրաինուհու հետ[19]։ Պավել Չեխովը հայտնի էր որպես կրոնական-պահպանողական ավանդներին հավատարիմ քաղքենի առևտրական[20]։ Նա իր որդիներին պարտադրում էր հաճախել եկեղեցի և ճշտությամբ կատարել կրոնական բոլոր ծեսերը, ինչպես նաև ստիպում էր նրանց կատարել խանութի գործակատարի պարտականությունները։ Մանկության այդ ծանր տարիներից էլ սկսվում է Անտոնի այնքան յուրահատուկ և բացահայտ ատելությունը քարացած ավանդույթների, կրոնի և եկեղեցու նկատմամբ։ Չեխովի մայրը՝ Եվգենյան (Մորոզովա), հոյակապ հեքիաթասաց էր, որը վաճառական հոր հետ շրջելով ողջ Ռուսաստանով, երեխաներին հեքիաթներ էր պատմում[21][22][23]։ «Մենք տաղանդը ժառանգել ենք հորից, հիշում է Չեխովը, - իսկ մեր հոգին՝ մորից»[24]։ Չափահաս տարիքում Չեխովը խիստ քննադատության ենթարկեց եղբոր Ալեքսանդրի վերաբերմունքը կնոջ և երեխաների նկատմամբ` հիշեցնելով նրան Պավելի դաժանության մասին. «Թույլ տվեք խնդրեմ հիշեցնել, որ դա բռնակալություն էր և կեղծիք, որը քայքայեց ձեր մոր երիտասարդությունը։ Դեսպոտիզմն ու կեղծիքն այնքան խեղեցին մեր մանկությունը, որ վախենում եմ դրա մասին մտածել։ Հիշեք այն սարսափն ու զզվանքը, երբ մենք զգում էինք այն ժամանակ, երբ հայրիկը զայրույթի պոռթկում էր ունենում ճաշի աղի լինելու համար և մայրիկին հիմար անվանում»[25][26]։
1876 թվականին Չեխովի հայրը սնանկացավ, երբ տան կառուցման ժամանակ ֆինանսները գերազանցեցին և կապալառու Միրոնովը խաբեց նրան[27]։ Պարտատիրոջ բանտից խուսափելու համար նա փախավ Մոսկվա, որտեղ իր երկու ավագ որդիները՝ Ալեքսանդրն ու Նիկոլայը, հաճախում են համալսարան։ Ընտանիքը ապրում էր Մոսկվայում աղքատության մեջ[28]։ Չեխովը ստիպված էր հոգալ թե՛ իր կյանքի ապահովության մասին և թե՛ միաժամանակ շարունակել ուսումը Տագանրոգի գիմնազիայում, որտեղ պարտադիր կարգով դասավանդում էին հին հունարեն և հին լատիներեն։ Այնտեղ նա սովորում է տասնմեկ տարի, մեկ տարի ավելի, քանի որ 15 տարեկանում չէր հանձնել հին հունարենի քննությունը[29]։ Տագանրոգում, հոր ընտրությամբ, Չեխովը երգում էր հունական ուղղափառ եկեղեցում։ 1892 թվականին գրված մի նամակում իր մանկությունը նկարագրելիս նա օգտագործում է «տառապել» բառը.
Երբ ես եղբայրներիս հետ կանգնում էին եկեղեցու կենտրոնում և երեքով երգում էինք «Թող փառաբանվի իմ աղոթքը» կամ «Հրեշտակապետի ձայնը», բոլորը մեզ էին նայում և նախանձում ծնողներիս, իսկ մենք այդ պահին մեզ զգում էինք փոքրիկ դատապարտյալների նման[30]։ |
Հետագայում նա աթեիստ դարձավ[31][32][33]։
Չեխովը մնաց Տագանրոգում ևս երեք տարի՝ ապրելով Սելիվանով անունով մի մարդու հետ, ով նման էր «Բալենու այգու» Լոպախինին[34]։ Չեխովը ստիպված էր վճարել իր սեփական կրթության համար. նա վաստակում էր մասնավոր դասեր տալով, բռնում և վաճառում էր կարմրակատարներ, թերթերում համառոտ ակնարկներ էր գրում[35]։ Տնտեսած յուրաքանչյուր ռուբլին նա ուղարկում էր ընտանիքին՝ հումորային նամակի ուղեկցությամբ, նրանց ոգևորելու ակնկալիքով[35]։ Այս ընթացքում նա կարդում և վերլուծում էր Միգել Սերվանտեսի, Իվան Տուրգենևի, Իվան Գոնչարովի և Արթուր Շոպենհաուերի աշխատանքները[36][37] և գրեց լիարժեք կոմիկային դրամա՝ «Անհայրը», որը նրա եղբայր Ալեքսանդրը որակեց որպես «աններելի, թեև անմեղ կեղծիք»[38]։ Գիմնազիայում սովորելու տարիներին Անտոնն աչքի էր ընկնում արտասովոր ընթերցասիրությամբ։ Պատանեկության տարիներին Չեխովի սիրելի հեղինակներից մեկն է եղել Վիկտոր Հյուգոն։ Շատ բարձր գնահատելով Շեքսպիրի արվեստը՝ 1876 թվականին եղբորը գրած նամակում խորհուրդ է տալիս նրան կարդալ Տուրգենևի հայտնի հոդված-ակնարկը Շեքսպիրի և Սերվանտեսի մասին։ Տագանրոգի թատրոնը շատ խղճուկ վիճակում էր, սակայն Չեխովը, բեմադրելով Գրիբոեդովի «Խելքից պատուհասըԽելքից պատուհաս» կամ Լերմոնտովի «Դիմակահանդեսը», Գոգոլի «Ամուսնությունը», «Ռևիզորը» և Օստրովսկու գործերը, աշակերտներին կապում էր արվեստի և գրականության առաջավոր ներկայացուցիչների հետ։ Չեխովը հաճախ ինքն էլ էր մասնակցում աշակերտական բեմադրություններին և նույնիսկ գրում պիեսներ։
Չեխովն ուներ մի շարք սիրային արկածներ, այդ թվում նաև ուսուցչի կնոջ հետ[35]։
Գիմնազիան ավարտելուց հետո Չեխովը ուղևորվում է Մոսկվա՝ պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում ուսանելու[39]։ Քանի որ նրանց ընտանիքը դեռ ծանր կացության մեջ էր, Անտոնը կրկին ստիպված էր և՛ սովորել, և՛ աշխատանք փնտրել։ Հետևելով ավագ եղբոր խորհրդին՝ նա որոշում է աշխատակցել ռուսական երգիծական պարբերականներին և կարողանում է կարճ ժամանակում բավական սերտ կապեր ստեղծել դրանց խմբագիրների հետ։ Սկզբում գրում էր թռուցիկ ակնարկներ կամ թեթև երգիծական պատմվածքներ։ Ուսանողական տարիներին ավելի հաճախ հանդես է եկել Անտոշա Չեխոնտե կեղծանունով։ Սկզբնական շրջանում գրում էր շատ հապճեպ՝ ջանալով շուտ հանձնել անհրաժեշտ նյութերը և արագ ստանալ վարձատրությունը։ Հաճախ նկարագրում էր աննշան և առօրյա դեպքեր, կյանքի զավեշտալի կողմերը։ Գրական լարված աշխատանքը անհետևանք չի մնում. Չեխովը հետզհետե մշակում է կյանքի երևույթները դիտելու, ուսումնասիրելու և արձանագրելու արտասովոր ընդունակություն։ Նա յուրացնում է հակիրճ գրելու դժվարին արվեստը։ Այս նոր ժամանակահատվածում նա սկսում է կյանքին և իրականությանը մոտենալ նոր դիրքից։
Չեխովը սկսում է ավելի մեծ ուշադրությամբ դիտել շրջապատող ծանր իրականությունը և ավելի լավ տեսնել իրական կյանքի հակասական երանգներն ու բարդ ելևէջները։ Նա դարձյալ գրի էր առնում զավեշտալի դեպքեր, դարձյալ աշխատում էր կատակներով գրավել իր ընթերցողների ուշադրությունը։ Սակայն այժմ արդեն չէր կարողանում սառնասիրտ մնալ և թաքցնել իր հույզերն ու խեղդել հոգու խորքում պահած ապրումներն ու մտորումները։ Որպես բժիշկ և գիտնական-գրող՝ Չեխովը միշտ մանրակրկտորեն էր մոտենում իր պատմվածքների թեմաների մշակմանը, առանձին սյուժեների ընտրությանը և միշտ ձգտում էր արտացոլել իրականությունը։ Այդ էր պատճառը, որ նա անվերջ գրում էր, մշակում, վերամշակում՝ ավելի դիպուկ բառեր գտնելու և ավելի ազդու գույներ ընտրելու համար։ Մոսկվայի համալսարանն ավարտելուց հետո Չեխովը անցնում է ինտենսիվ ստեղծագործական աշխատանքի։ Երբ լույս է տեսնում Չեխովի ակնարկների և պատմվածքների առաջին ժողովածուն, ռուս մի քանի քննադատներ, գրականագետներ, ողջունելով նոր հեղինակին, միաժամանակ հայտնում են իրենց տարակուսանքները։ Չեխովն առավոտից մինչև երեկո լինում էր հիվանդանոցում և լարված աշխատանք էր տանում։ Համբերությամբ լսում էր բազմաթիվ հիվանդների գանգատները, ուսումնասիրում նրանց կենցաղային պայմանները, սփոփանքի ջերմ խոսքեր գտնում յուրաքանչյուր հիվանդի համար։
Սախալին
խմբագրելՈւշագրավ է, որ պարբերաբար կրկնվող սուր դիտողությունները, իշխող կարգերի դեմ նետված քննադատական ակնարկներն ավելի բացորոշ և կտրուկ են դառնում սախալինյան ճանապարհորդությունից հետո։ Իր ատենախոսության համար Չեխովը կարող էր անհրաժեշտ նյութեր գտնել և ուսումնասիրել ավելի դյուրին կերպով հենց Մոսկվայում, բայց նրա հիմնական նպատակն էր ուսումնասիրել սախալինյան աքսորականների կյանքը, քննել իրականությունը, պարզել ճշմարտությունը։ Նա սկսում է ուսումնասիրել Սախալինի մասին հրատարակված նյութերն ու հետազոտությունները։ Ուսանողները Չեխովի համար պրպտումներ են կատարում հանրային գրադարանում և հավաքում են կարևորագույն հրատարակությունները։ Չեխովը կարդում է նաև քրեական իրավունքի, քաղաքականության, դատավարության, բնագիտության մասին գրքեր։ Նախապատրաստական այդ մեծ աշխատանքն ավարտելուց հետո Չեխովը փորձում է ձեռք բերել Սախալինի վարչական մարմիններին ուղղված անհրաժեշտ գրություններ։ Այդպիսի պաշտոնական մի գրություն հանձնում է նրան գլխավոր բանտային վարչության կառավարիչը, որի հայտարարության համաձայն, Չեխովին հնարավորություն պետք է տրվեր ուսումնասիրելու աքսորավայրերի բոլոր բնակիչների կյանքը։ Հաստատված է, որ պաշտոնյան Չեխովին հանձնելով այդ գրությունը, միաժամանակ սախալինյան աքսորավայրի պետին ուղղված առանձին գաղտնի գրությամբ առաջարկում էր հնարավորություն չտալ, որ Չեխովը հանդիպի քաղաքական աքսորականների հետ։ Այդ գաղտնի գրությունը հայտնաբերվել է միայն հեղափոխությունից հետո, գլխավոր բանտային վարչության արխիվային վավերագրերը ուսումնասիրողների շնորհիվ[40][41]։
Հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ՝ Չեխովը Սախալին հասնելուն պես անցնում է աշխատանքի։ Նա շրջում է կղզում, հանդիպում աքսորականներին, ուսումնասիրում աքսորավայրերը, գրի առնում արտառոց և սոսկալի փաստեր։ Հետագայում Չեխովը իր հավաքած նյութերի հիման վրա գրում է ակնարկներ և ապա հրատարակում Սախալինի մասին գրած մեծածավալ իր գիտական աշխատությունը[42][43]։
Մելիխովո
խմբագրել1892 թվականին Չեխովը Մելիխովոյում փոքրիկ կալվածք է գնել Մոսկվայից մոտ հարյուր մղոն հարավ, որտեղ ընտանիքի հետ բնակվել է մինչև 1899 թվականը։ «Լավ է տեր լինելը», – կատակում էր նա իր ընկեր Իվան Լեոնտևին (որը հումորային պատմություններ էր գրում Շչեգլով կեղծանվամբ), սակայն նա լրջորեն ստանձնեց իր պարտականությունները որպես տանտեր և օգնում էր տեղացի գյուղացիներին։ 1892 թվականի սովի և խոլերայի զոհերին օգնելու համար կառուցեց երեք դպրոց, հրշեջ կայան, հիվանդանոց և բժշկական օգնություն ցուցաբերեց գյուղացիներին, չնայած իր տուբերկուլյոզի հաճախակի կրկնվող դեպքերին[44][45]։
Միխայիլ Չեխովը նկարագրում է եղբոր բժշկական պարտականությունների չափը.
Մելիխովո տեղափոխվելու առաջին օրից հիվանդները սկսեցին գալ մոտ 20 մղոն հեռավորությունից։ Նրանք գալիս էին ոտքով կամ նրանց տեղափոխուն էին սայլակներով, և հաճախ նա էր հասնում հեռավոր հիվանդներին։ Երբեմն վաղ առավոտից գյուղացի կանայք և երեխաները սպասում էին նրա դռան մոտ[46]։ |
Չեխովը դեղերի համար շատ էր ծախսում, սակայն ավելի շատ ժամանակ էր ծախսում այցելելով հիվանդներին, իսկ գրելու համար քիչ ժամանակ էր մնում[24]։ Որպես բժիշկ՝ Չեխովի աշխատանքը հարստացրեց նրա գրելու թեմաները, նա հնարավորություն ունեցավ մոտիկից շփվելու ռուս հասարակության բոլոր շերտերի հետ, օրինակ, նա առաջին անգամ ականատես եղավ գյուղացիների անառողջ և ցածր կենսապայմաններին, որը նա նկարագրեց իր «Գյուղացիները» կարճ պատմվածքում։ Չեխովն այցելել է նաև հարուստ խավին, որոնց մասին հիշատակել է իր նոթատետրում. «Արիստոկրատնե՞ր. նույն տգեղ մարմիններն ու ֆիզիկական անազնվությունը, նույն անատամ տարիքը և զզվելի մահը, ինչպես շուկայական կանանց հետ»[47]»:
1894 թվականին Մելիխովոյի այգում կառուցված տնակում Չեխովը սկսեց գրել իր «Ճայը» պիեսը։ Մելիխովո տեղափոխվելուց երկու տարի հետո Չեխովը վերանորոգեց տունը, զբաղվեց գյուղատնտեսությամբ և այգեգործությամբ, մշակեց այգին ու լճակը, տնկեց շատ ծառեր, որոնք, ըստ Միխայիլի, «խնամում էր ... ինչպես իր զավակներին։ Ինչպես «Երեք քույրեր» պիեսում գնդապետ Վերշինինը, երբ նայում էր նրանց, մտածում էր, թե ինչ կլինեն երեք-չորս հարյուր տարի հետո»[24]։
1896 թվականի հոկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրինսկի թատրոնում «Ճայը» պիեսի առաջին բեմադրությունը կատարյալ ֆիասկո էր, քանի որ չընդունվեց հանդիսատեսի կողմից[48]։ Սակայն թատրոնի ռեժիսոր Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն այնքան տպավորված էր պիեսով, որ համոզեց իր կոլեգա Կոնստանտին Ստանիսլավսկուն 1898 թվականին բեմադրել այն Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում[49]։ Ստանիսլավսկու ուշադրությունը հոգեբանական ռեալիզմի և խաղացող անսամբլի վրա, վերականգնեց Չեխովի հետաքրքրությունը դեպի դրամատուրգիան[50]։ Գեղարվեստական թատրոնը Չեխովին պատվիրեց էլ ավելի շատ պիեսներ և հաջորդ տարի բեմադրեց Չեխովի «Քեռի Վանյա» և «Փայտե հրեշը» պիեսները, որոնք Չեխովն ավարտել էր 1896 թվականին[51]։
Յալթա
խմբագրել1897 թվականի մարտին Մոսկվա կատարած այցի ժամանակ Չեխովը հիվանդանում է թոքերի արյունահոսությամբ։ Մեծ դժվարությամբ նրան համոզում են հիվանդանոց տեղափոխվել, որտեղ բժիշկները թոքերի վերին մասում ախտորոշում են տուբերկուլոզ և պատվիրում փոխել կենսակերպը[52]։
1898 թվականին՝ հոր մահից հետո, Չեխովը Յալթայի ծայրամասում գնել էր հողատարածք և կառուցել Սպիտակ ամառանոցը, որտեղ տեղափոխվել էր մոր և քրոջ հետ։ Չնայած նա տնկել էր ծառեր ու ծաղիկներ, պահում էր շներ և կռունկներ, ընդունում հյուրերի, ինչպիսիք են Լև Տոլստոյը և Մաքսիմ Գորկին, Չեխովը միշտ շտապում էր «տաք Սիբիրից» դեպի Մոսկվա կամ արտերկիր։ Նա խոստացել էր տեղափոխվել Տագանրոգ, երբ այնտեղ ջրամատակարարում տեղադրվի[53][54]։ Յալթայում թատրոնի համար Չեխովն ավարտեց ևս երկու պիես («Երեք քույր», «Բալենու այգին»)՝ ստեղծագործելով ավելի դժվար, քան «երբ գրում էր պարզ, ինչպես այժմ բլիթներն է ուտում»[55]։
1901 թվականի մայիսի 25-ին Չեխովն ամուսնացավ Օլգա Կնիպպերիի հետ։ Նա Նեմիրովիչ-Դանչենկոյի հովանավորյալն ու նախկին սիրուհին էր, ում Չեխովն առաջին անգամ հանդիպել էր «Ճայը» պիեսի փորձերի ժամանակ[56][57][58]։ Մինչ այդ, Չեխովը, որը հայտնի էր որպես «Ռուսաստանի ամուսնությունից խուսափող գրական ամուրի»[59], նախընտրում էր անցողիկ կապեր[60]։ Մի անգամ նա Սուվորինին գրել է.
Ամեն դեպքում ես կամուսնանամ, եթե ցանկանում եք։ Բայց այս պայմաններում, ամեն ինչ պետք է լինի, ինչպես մինչ այդ եղել է, այսինքն, նա պետք է ապրի Մոսկվայում, մինչ ես ապրում եմ գյուղում, և ես կգամ նրան տեսության...խոստանում եմ լինել հիանալի ամուսին, բայց ինձ տվեք մի կին, որը, ինչպես լուսինը, իմ երկնքում ամեն օր չի հայտնվի[61]։ |
Նամակը կարծես Չեխովի ամուսնական պայմանավորվածությունների մարգարեությունը լիներ Օլգայի հետ. նա ապրում էր հիմնականում Յալթայում, Օլգան՝ Մոսկվայում՝ զբաղվելով իր դերասանական կարիերայով։ 1902 թվականին Օլգան վիժում է. Դոնալդ Ռեյֆիլդը, հիմք ընդունելով զույգերի նամակները, եզրակացնում է, որ դրա պատճառը կարող էր Չեխովի ու Օլգայի բաժանումը լինել, չնայած ռուս գիտնականները հերքել են այդ պնդումը[62][63]։ Այս հեռավար ամուսնության գրական ժառանգությունը նամակագրությունն է, որը թատրոնի պատմության գանձեր է պահպանում, ներառյալ Ստանիսլավսկու ռեժիսորական մեթոդների վերաբերյալ ընդհանուր բողոքները և Չեխովի խորհուրդները Օլգային նրա պիեսներում խաղալիս[64]։
Յալթայում Չեխովը գրել է իր ամենահայտնի պատմվածքներց մեկը[65]՝ «Շնիկով տիկինը»[66][67], որը ներկայացնում է ամուսնացած ցինիկ տղամարդու և ամուսնացած դժբախտ կնոջ միջև առաջին հայացքից պատահական թվացող կապը, որոնք հանդիպում են Յալթայում հանգստանալիս։ Նրանք չեն ակնկալում տևական որևէ բան։ Անսպասելիորեն, աստիճանաբար սիրահարվելով, հայտնվում են ընտանիքի անվտանգության ռիսկային սկանդալում։ Պատմվածքում յուրօրինակ կերպով ներկայացվում է նրանց զգացմունքները միմյանց հանդեպ, խորը սիրո արդյունքում հիասթափված գլխավոր հերոսի ներքին վերափոխումը և նրանց անելանելիությունը՝ հեռանալ ընտանիքից թե միմյանցից[68]։
Ուշ տարիներ
խմբագրելՍախալինյան ուղևորությունից Մոսկվա վերադառնալուց հետո՝ 1890 թվականից մինչև 1895 թվականը Չեխովը բնակություն է հաստատում Մալայա Դիմիտրովկայում գտնվող երկհարկանի մի բակաշենքում։ Այստեղ նա աշխատում էր «Սախալին կղզին» գրքի, «Թեթևսոլիկը», «Մենամարտ», «Հիվանդասենյակ № 6» պատմվածքների վրա, ինչպես նաև հանդիպում էր գրողներ Վլադիմիր Կորոլենկոյի, Դմիտրի Գրիգորովիչի, Վլադիմիր Գիլյարովսկու, Պյոտր Բոբորիկինի, Դմիտրի Մերեժկովսկու, Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի, նշանավոր դերասաններ Ալեքսանդր Լենսկու և Ալեքսանդր Յուժինի, նկարիչ Իսահակ Լևիտանի հետ։ Բակաշենքը պահպանվել է մինչև մեր ժամանակները, նրա վրա տեղադրված է հուշատախտակ գրողի խորաքանդակով։
1892 թվականից մինչև 1899 թվականը Չեխովը բնակվել է մերձմոսկովյան Մելիխովո կալվածքում, որտեղ ներկայումս գործում է չեխովյան գլխավոր թանգարաններից մեկը։ «Մելիխովյան նստավայրի» տարիներին գրվել են քառասունից ավելի ստեղծագործություններ։ Հետագայում շատ է ճամփորդել Եվրոպայում։ 1899 թվականին գրահրատարակիչ Ադոլֆ Մարքսին է վաճառել իր հեղինակային իրավունքը[69] այն երկերի համար, որ արդեն գրվել էին և պետք է գրվեին հետագա քսան տարիներին։ 1898 թվականի վերջին գրողը Յալթայում հողակտոր գնեց, որտեղ ճարտարապետ Լ. Ն. Շապովալովի նախագծով տուն կառուցեց և հիմնեց այգի։ Վերջին տարիներին Չեխովը, որի մոտ տուբերկուլյոզի սրացումներ էին սկսվել, առողջությունը կարգի բերելու նպատակով մշտապես բնակվում էր Յալթայի իր բնակարանում, միայն հազվադեպ էր լինում Մոսկվայում, որտեղ ապրում էր (1901 թվականից) նրա կինը՝ արտիստուհի Օլգա Լեոնարդովնա Կնիպպերը, որը կարևոր տեղ էր զբաղեցնում 1898 թվականին հիմնված Մոսկվայի գեղարվեստական թատրոնում։
1900 թվականին գիտությունների ակադեմիայի ռուսաց լեզվի և գրականության բաժանմունքի գեղարվեստական գրականության բնագավառում առաջին իսկ ընտրության ժամանակ Չեխովն ընտրվեց պատվավոր ակադեմիկոս։ 1902 թվականին, այն բանից հետո, երբ կայսր Նիկոլայ II-ի հրամանով չեղյալ համարվեց Մաքսիմ Գորկու պատվավոր ակադեմիկոս ընտրվելը, Չեխովը, ի նշան բողոքի, Վ. Գ. Կորոլենկոյի հետ միասին հրաժարվեց այդ պատվավոր, բարձր կոչումից։
Չեխով գրող ու Չեխով բժիշկ
խմբագրելՉեխովը Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ է ընդունվել 1879 թվականին և այն ավարտել է 1884 թվականին։ Եղել է բարեխիղճ ուսանող, հաճախել է պրոֆեսորներ Ալեքսանդր Բաբուխինի, Գրիգորի Զախարինի, Կլեյնի, Ալեքսանդր Ֆոխտի, Վլադիմիր Սնեգիրյովի, Ալեքսեյ Օստրոումովի, Ալեքսեյ Կոժևնիկովի, Ֆեոդոր Էրիսմանի, Սկլիֆոսոֆսկու դասախոսություններին։ Արդեն 1881 թվականից սկսում է բժշկի պրակտիկան դոկտոր Պ. Ա. Արխանգելսկու մոտ Մոսկվայի նահանգի Զվենիգորոդի գավառի Չիկինսկի տեղական բուժարանում։ Իր իսկ վկայությամբ՝ չի զղջացել, որ գնացել է բժշկական ֆակուլտետ։
Ավարտելով համալսարանը՝ Չեխովը փորձեց զբաղեցնել մանկական կլինիկաներից մեկի մանկաբույժի թափուր աշխատատեղը, սակայն անհայտ պատճառով այդ նշանակումը չկայացավ։ Բժշկի դիպլոմ ստանալուց հետո Չեխովն իր բնակարանի դռան վրա տեղադրեց «Բժիշկ Ա. Պ. Չեխով» ցուցատախտակ, շարունակում էր բուժել իր մոտ հաճախողներին և այցելում ծանր հիվանդներին։
Սակայն Չեխովը հրաժարվում է զվենիգորոդյան հիվանդանոցում մշտական տեղ զբաղեցնելու առաջարկից, փոխարինելով արձակուրդում գտնվող տեղական հիվանդանոցի վարիչին, կատարելով տեղական բժշկի առօրեական աշխատանքներ, դատաբժշկական փորձաքննություններ, ցուցմունքներ տվել դատարանում, որպես դատաբժշկական փորձագետ, և այլն։ Գալիս է մի ժամանակ, երբ Չեխովը սկսում է տատանվել վերջնական մասնագիտության ընտրության հարցում։ Բժշկությունը միաժամանակ դառնում է գրականության խոչընդոտ, և անսպառ աղբյուր չեխովյան սյուժեների համար։
Այդ ժամանակ նա նախապատրաստվում էր նաև բժշկության դոկտորի աստիճանի քննություններին, որի համար նյութեր էր հավաքում բժշկական գործի պատմության վերաբերյալ, սակայն մտադրությունն ավարտին չհասցնելով՝ արդեն 1887 թվականին հանել է բժշկի ցուցանակը։ Բուժող բժշկի անխուսափելի ձախողումները մի կողմից և «Մթնշաղներում» ժողովածուի համար Գիտությունների ակադեմիայի Պուշկինյան մրցանակը կանխորոշեցին նրա վերջնական ընտրությունը։ Այսուհետ բժշկական պրակտիկան մղվում է երկրորդ պլան, չնայած մասնավոր բժշկական գործունեությամբ զբաղվելը շարունակում է մինչև 1897 թվականին Յալթա մեկնելը։
Հոգու խորքում Չեխովի մոտ բժիշկը երբեք չի մահանում. «Ես երազում եմ թարախապալարների, այտուցների, կապտուկների, փորլուծությունների, աչքի մեջ ընկած կեղտերի և այլ իրավիճակների մասին։ Ամռանը սովորաբար օրվա կեսը ընդունում էի հյուծվածներին, իսկ քույրս ասիստենտություն էր անում ինձ, այդ աշխատանքը զվարճալի էր», Վլադիմիր Կորոլենկո, մայիս 1888 թ.: Սախալին մեկնելու դրդապատճառներից մեկը բժշկությանը «գոնե մի քիչ վարձահատույց» լինելու ցանկությունն էր։ Բանտերի, բժշկական հիվանդանոցների, բարաքների, տեղական մանկաբարձական ծառայության սանիտարական վիճակի ուսումնասիրությունը ցնցեց Չեխովին։ «Սախալին կղզի» գրքում իր սեփական աշխատանքների արդյունքները թույլ տվեցին նրան ասելու «Բժշկությունը չի կարող ինձ դատապարտել դավաճանության համար։ Ես պատշաճորեն եմ հատուցել գիտնականությանը»։
Բժշկությանը «դավաճանելու» շարժառիթը Չեխովի կողմից բազմիցս շրջանառվում է այդ տարիներին։ Մեկ նա կախաղան է բարձանում նրա առաջ իրեն անվանելով «խոզ», մեկ էլ խաղարկում է հետևյալ հակավարկածը, «Բժշկությունը իմ օրինական կինն է, իսկ գրականությունը իմ սիրուհին։ Երբ մեկը ձանձրացնում է գիշերում եմ մյուսի մոտ»։ Սակայն բժշկական միջավայրը երբեք չի հանդիմանել Չեխովին բժշկությունից դեպի գրող հեռանալու համար։ 1902 թվականին Մոսկվայում կայացած բժիշկների Պիրոգովյան համագումարի անդամները միաձայն շնորհակալություն հայտնեցին գրողին, նրա գրական գործունեության համար, ռուսական գրականության մեջ բժշկական գործիչների իրական կերպարների ստեղծման համար։
1890-ական թվականների կեսերին Չեխովը դեռևս մտածում էր համալսարանում սեփական մասնավոր ախտաբանական և բուժման դասընթացների մասին։ Դասախոսելու համար նրան անհրաժեշտ էր գիտական աստիճան և դիսերտացիայի պաշտպանություն։ Անտոն Պավլովիչը որպես այդպիսին առաջարկում է օգտագործել «Սախալին կղզին», սակայն ֆակուլտետի դեկանը չի համաձայնվում ինչպես պաշտպանության, այնպես էլ դասընթացներում դասախոսություններ կարդալու համար։
Չեխովը կամավոր մասնակցում է սովի և խոլերայի համաճարակի հետևանքների դեմ պայքարին 1891-1892 թվականներին, բայց պրակտիկ բժշկությունն աստիճանաբար նույնիսկ սահմանափակ չափերով սկսում է ձգել գրողին։
Լայն ճանաչում էր ստացել նրա խոստովանությունը Ա. Ս. Սուվորինին․ «Օ՜հ, ինչքան են ինձ ձանձրացրել հիվանդները. հարևան կալվածատերը ներվային հարված էր ստացել, և ինձ քարշ էին տալիս նրա մոտ մի քնձռոտ սայլակառքով։ Բոլորից շատ ձանձրացնում էին ծծկեր երեխաներով կանայք և դեղափոշիները, որոնք կշռելը ձանձրալի էր» (նամակ գրված 28 օգոստոսի 1891 թվականին)։ Իսկ մինչ այդ․ «Նողկալի ժամեր և օրեր, որոնց մասին ես պատմում եմ, լինում են միայն բժիշկների մոտ» – նամակ գրված նույն թվականի օգոստոսի 18-ին։ Նրա տրամադրությունը չի փոխվում նաև հաջորդ տարի, նա գրում է․ «Իմ հոգին հոգնած է։ Տխուր է։ Չպատկանել ինքդ քեզ, մտածել միայն փորլուծության մասին, ցնցվել գիշերը շան հաչոցից կամ դռան թակոցից (արդյոք իմ հետևից չեն եկել), ճամփորդել նողկալի ձիերով, անհայտ ճանապարհներով և կարդալ միայն խոլերայի մասին և սպասել միայն խոլերայի և միևնույն ժամանակ լինել լիովին անտարբեր այդ հիվանդության և այն մարդկանց նկատմամբ, ում դու ծառայում ես, դա, տեր իմ, այնպիսի շիլափլավ է, որից դու կարող ես վատ զգալ» (նամակ գրված 1892 թվականի օգոստոսի 16-ին)։ «Բժիշկ լինելը լավ չէ. և՛ սարսափելի է, և՛ ձանձրալի, և՛ զզվելի։ Երիտասարդ գործարանատերը ամուսնանում է և մեկ շաբաթ հետո կանչում է ինձ «անպայման այս րոպեին խնդրում եմ», նրա մոտ <…> իսկ երիտասարդ գեղեցկուհու մոտ <…> 75-ամյա ծեր գործարանատերը ամուսնանում է, այնուհետև բողոքում, որ իր «բջջակորիզը» ցավում է նրանից, որ «իրեն շատ է տանջել»։ Ես պետք է Ձեզ ասեմ, որ այս ամենը շատ զզվելի է։ Աղջիկը, որդերն ականջների վրա, փորլուծությունները, փսխումները, սիֆիլիսը, թու։ Քաղցր հնչյուններ և պոեզիա, ուր եք դուք» (նույն հասցեատիրոջը, 1892 թվականի օգոստոսի 2)։ «Չեխովյան տխրության» ևս մեկ օրինակ. «Ես միայնակ եմ, քանի որ ամբողջ խոլերայինը օտար է իմ հոգուն, իսկ աշխատանքը, որը պահանջում է մշտական շրջագայություններ, բամբասանքներ և մանր հոգսեր, ինձ համար հոգնեցուցիչ են։ Գրելու ժամանակ չկա։ Գրականությունը վաղուց լքված է, ես մուրացիկ եմ և աղքատ, քանի որ նպատակահարմար գտա իմ և իմ անկախության համար հրաժարվել տեղամասային բժշկի վարձատրությունից» (նամակ գրված 1892 թվականի օգոստոսի 1-ին)։ «Ինձ արդեն շատ են ձանձրացնում խոսակցությունները և հիվանդները, հատկապես կանայք, որոնք բուժման ընթացքում անսովոր հիմար են ու համառ» (Իվան Գորբունով-Պոսադովին, մայիսի 20, 1893 թ)։
Բայց անգամ գրական ճանաչման և բժշկական գործունեությունից հրաժարվելու տարիներին Չեխովը զգացել է իր կապը բժշկական աշխարհի հետ, նրան հետաքրքրել են այս բնագավառի գիտության նվաճումները, նա հոգ էր տանում «Վիրահատական տարեգիր» և «Վիրահատություն» բժշկական ամսագրերի համար, որոնք այդ տարիներին տառապում էին միջոցների բացակայությունից, երկար տարիներ եղել է «Բժիշկ» թերթի ընթերցողը և հրապարակել դրանում։ 1895 թվականին նա մասնակցել է մոսկովյան տեղական բժիշկների համագումարին, որոնք կայանում էին Պոկրովսկ գյուղի տեղական հոգեբուժական հիվանդանոցում։ Իրականում, Չեխով-բժիշկը և Չեխով-գրողը իրար հետ հակասության մեջ չեն, ուղղակի գրողի «բժշկական» մտածողության ներսում տեղի է ունենում շեշտադրության տեղաշարժ մասնավորից ընդհանուրին, «Ով չի կարողանում մտածել բժշկորեն, այլ մտածում է մասնակիորեն, նա ժխտում է բժշկությունը։ Բոտկինը, Զախարինը, Վիխրովը և Պիրոգովն անշուշտ, խելացի և շնորհալի մարդիկ են, հավատում են բժշկությանը, ինչպես Աստծուն, քանի որ նրանք մեծացել են մինչև „բժշկություն“ հասկացությունը» Սուվորինին 18 հոկտեմբերի 1888 թ։ Կիրառելով այս ամենը Չեխովի հանդեպ, սա նշանակում է ձգտել մասնակի ախտանիշերի միջոցով պարզելու առանձին անհատի անհաջողությունների էական պատճառները, որոնք պայմաններ են ստեղծում համաճարակի առաջացման, վաղաժամ ծերացման և սոցիալական անհամաչափության համար։ Չեխովը սկսում է ձգտել հոգեբուժության։ Այնպիսի ստեղծագործություններ ինչպիսիք են, «Հիվանդասենյակ № 6», «Նոպա» և «Սև վանականը» կարող է գրել ոչ միայն ցանկացած գրող բժիշկ, այլ հենց «բժշկական մտածողությամբ» գրողը, հանձին Չեխովի։ Ի. Ի. Յասինսկին «Իմ կյանքի վեպում» վկայում է, որ Չեխովին «չափազանց հետաքրքրում է այսպես կոչված հոգեկան ցանկացած շեղում»։ Նրա կարծիքով, նա կարող էր դառնալ հոգեբույժ, եթե գրող չդառնար։
Չեխովի «բժշկական» երևակայության շնորհիվ գրականությունը պարտական է այնտեղ բժիշկների անկրկնելի կերպարների, բուժակների, նյարդաբանների և չեխովյան «մռայլ մարդկանց» պատկերասրահի ստեղծմանը (հաճախ կոպիտ, անհարգալից, անտարբեր, բայց և զգայուն, խոցելի, անօրեն)։ Նրա պատմվածքները նեղ առումով «բժշկի գրառումներ» չեն, դա անկատար հասարակության ախտորոշումն է։ Որպես փորձառու բժիշկ Չեխովն առատ նյութ է ստացել տարբեր սոցիալական խմբերի կյանքի ներքին դիտարկման գեղարվեստական ընդհանրացումների համար։ Որպես ուշադիր և խելացի նկարիչ, նրան մնում էր միայն կատարել ինքնուրույն եզրահանգումներ։
Տարօրինակությունն այն է, որ մեծ մասամբ նա բժիշկներին պատկերել է ուրույն ինքնահեգնական, ծաղրանկարային ոճով։ Չեխովը համառորեն պնդում էր բժշկական մասնագիտության մարդասիրական բնույթի մասին՝ կոչ անելով բժիշկներին ուշադիր և հանդուրժողական վերաբերմունք դրսևորել հիվանդների նկատմամբ։ Մեծ մասամբ, Չեխովի շնորհիվ ռուսական և համաշխարհային գրականության մեջ ստեղծվեց մտավորական-բժշկի, մարդասեր-բժշկի և անձնվեր մարդու գրական արխետիպը։
Պարգևատրվել է «Բնակչության առաջին համընդհանուր մարդահամարի աշխատանքների համար» մեդալով։
Մահ
խմբագրել1904 թվականի մայիսին Չեխովը տուբերկուլյոզով հիվանդ էր։ Միխայիլ Չեխովը հիշում է.
Բոլորը, ովքեր նրան տեսել էին այդ վիճակում, գաղտնի մտածում էին, որ վերջը հեռու չէ, բայց որքան [նա] մոտ էր վերջին, այնքան քիչ էր գիտակցում դա[24]։ |
Հունիսի 3-ին նա Օլգայի հետ ուղևորվեց Գերմանիայի Շվարցվալդ (Սև անտառ) լեռնազանգվածում գտնվող Բադենվայլեր քաղաք, որտեղից քրոջը՝ Մաշային, ուրախ նամակ գրեց՝ նկարագրելով այնտեղի սնունդն ու շրջակայքը և հավաստիացնելով նրան ու մորը, որ ապաքինվում է։ Իր վերջին նամակում նա դժգոհում էր գերմանացի կանանց հագնվելու ձևից[70]։
Չեխովի մահը դարձել է «գրական պատմության մեծագույն բեմադրություններից»[71], այն բազմաթիվ անգամներ վերապատմել են, նկարազարդել, նկարահանել. առավել ուշագրավ է Ռայմոնդ Կայվերի «Հանձնարարություն» կարճ պատմվածքը։ 1908 թվականին Օլգան ամուսնու կյանքի վերջին պահերի մասին գրել է.
Անտոնն անսովոր կերպով նստեց և բարձրաձայն ու հստակ ասաց (չնայած գերմաներեն գրեթե չգիտեր). Ich sterbe («Ես մեռնում եմ»)։ Բժիշկը նրան հանգստացրեց, ներարկեց կամֆորա և պատվիրեց շամպայն։ Անտոնը վերցրեց լիքը բաժակ, ուսումնասիրեց այն, ժպտաց ինձ և ասաց. «Վաղուց է շամպայն չէի խմել»։ Նա դատարկեց բաժակը և հանգիստ թեքվեց ձախ կողմի վրա, և ես չհասցրեցի վազելու, թեքվելու անկողնու վրա և ձայն տալ նրան, և նա դադարեց շնչել ու մանկան պես խաղաղ քնեց...[72]: |
Չեխովի մարմինը Մոսկվա տեղափոխվեց ոստրեների համար նախատեսված սառեցված երկաթուղային մեքենայով, ինչը վիրավորեց Գորկուն[73]։ 1904 թվականի հուլիսի 9-ին (22) տեղի ունեցավ Չեխովի հուղարկավորությունը, հոգեհանգստյան կարգը կատարվեց Նովոդևիչի վանքի Վերափոխման եկեղեցում։ Չեխովին հողին հանձնեցին Վերափոխման եկեղեցու անմիջապես հետնամասում գտնվող գերեզմանոցում՝ հոր շիրիմի կողքին։ Գերեզմանի վրա տեղադրվել էր փայտե խաչ՝ կանթեղի պատկերով։ Չեխովի մահվան տարելիցի օրը՝ 1908 թվականի հուլիսի 2-ին (15), գերեզմանի վրա տեղադրվեց նոր մարմարե հուշարձան՝ պատրաստված նկարիչ Լեոնիդ Բրաիլովսկու կողմից[74]։
1933 թվականին Նովոդևիչի վանքի տարածքում գերեզմանոցը վերացվեց, և Օլգա Լեոնարդովնա Կնիպպերի խնդրանքով Չեխովը վերաթաղվեց վանքի հարավային պատի հետևում գտնվող գերեզմանոցում։ 1933 թվականի նոյեմբերի 16-ին գրողի մի քանի հարազատների և մտերիմների ներկայությամբ բացվեց նրա գերեզմանը, և դագաղը տեղափոխվեց նոր վայր։ Շուտով այստեղ տեղափոխվեցին երկու տապանաքարերը` Անտոն Չեխովի և նրա հոր (վերաթաղման ժամանակ Պ. Չեխովի աճյունը մնացել է հին տեղում)[75]։
Ստեղծագործական կյանք
խմբագրել1891 թվականից սկսած Չեխովը, տարված ստեղծագործական ինտենսիվ աշխատանքով, հրատարակել է պատմվածքներ և պիեսներ, որոնք, ռեալիստորեն բնութագրելով ռուս իրականությունը, իրենց հիմնական ուղղությամբ կոչ էին անում ընթերցողներին կռվի ելնել գոյություն ունեցող հասարակական չարիքների դեմ, որոնել հասարակական զարգացման նոր ուղիներ, ծառանալ բռնության, բռնակալների, անիրավության դեմ։ Սախալինյան ճամփորդությունից հետո Չեխովը հրատարակել է «Գողը» և «Գուսևը»՝ 1890 թ., «Մենամարտ»՝ 1981, «Կանայք», «Կինը», «Աքսորավայրում», «Հարևանները»՝ 1892, «Պալատ № 6»` 1892 թ. նոյեմբեր, «Անհայտ մարդու պատմածը»՝ 1893, «Սև վանականը»՝ 1894 (գրվել է 1893 թ.), «Ռոտշիլդի ջութակը»՝ 1894, «Մուժիկներ»՝ 1897 և չինովնիկության մասին («Պատյանով մարդը»՝ 1898 և այլն) պատմվածքները, իր հայտնի դրամատուրգիական գործերը։ Չինովնիկության բնութագրմանը նվիրված իր գործերում Չեխովն ավելի խտացված գույներով է նկարագրում իր մռայլ «հերոսներին» և նկարներն էլ դարձնում է հին աշխարհի դեմ ուղղված սուր և անողոք «պատկերներ», դիտավորությամբ դեն նետելով թե՛ հումորիստական երանգները, թե՛ անցյալի «պատգամին» հատուկ կես-հեգնական, կես-էլեգիական տոնը[76]։
Չեխովը մեծ նշանակություն է տվել իր գրվածքերի գեղարվեստական մշակմանը։ Նրա ստեղծագործություններում նկարագրվել են նաև ուրիշ ժողովուրդների ներկայացուցիչներ։ Չեխովի պատմվածքների և հատկապես պիեսների մեջ աչքի է ընկնում մեծ ուշադրութայմբ ընտրված պատկերների նվագային կոլորիտը։ Չեխովի գործերի մեջ քնարական տրամադրությամբ տոգորված և գեղարվեստական մեծ ավյունով նկարված դաշտանկարների, լուռ կամ խոսուն բնության, ուռենիներով շրջագծված այգիների նրբին կոլորիտը շաղկապված է հոգնաբեկ ու տխուր, մտախոհ կամ երազող հերոսների մեղմ մորմոքի, գանգատի, զուսպ բողոքի հետ[76]։
Դրամատուրգիան
խմբագրելԴրամատիկ ստեղծագործություններ Չեխովը սկսել է գրել XIX դարի 70-ականներին։ Վարժարանում սովորելու տարիներին Չեխովը մեծ մասամբ գրել է պիեսներ, որոնք մինչ այսօր չեն պահպանվել։ Երկրորդ կուրսում գրել է դրամա, որը հետագայում վերնագրվեց «Պլատոնով»։ 1885 թվականին գրել է «Մեծ ճանապարհին» էտյուդը, որը գրաքննիչները չեն թույլատրել բեմադրելու։ Նրա պիեսներից են «Կարապի երգը» (Կալխաս), «Իվանով», «Արջը», «Առաջարկ», որոնք տպագրվել են 1887 թվականից։
1886 թվականին գրել է մենախոսություն «Ծխախոտի վնասակարության մասին»։ Այն տպագրվել է «Պետերբուրգյան թերթում», «Երփներանգ պատմություններ» ժողովածուում։
1883–1887 թվականներին Չեխովը գրում է դրամատիկ գործեր, հումորային պատմություններ և ծաղրերգություններ. «Հիմարը կամ պաշտոնաթող կապիտանը» (1883), «Կեղծ ողբերգակները և չարաճճի դրամատուրգները» (1884), «Կատարյալ քննություն» (1884), «Խառնաշփոթ Հռոմում» (1884), «Լեզուն մինչև Կիև կհասցնի» (1884), «Տիրոջ բնակիչները» (1884), «Հիվանդի անկողնու մոտ» (1884), «Լուսնի վրա» (1885), «Դրամա» (1886), «Խավարումից առաջ» (1887)։
Դրամատուրգիայի առանձնահատկություններ
խմբագրելՉեխովի պիեսների առանձնահատկությունները նրա ժամանակակիցների կողմից նշմարվել են դրանց առաջին բեմադրության ժամանակ։ Սկզբում այն ընկալվում էր իբրև Չեխովի կողմից հաջորդական դրամատիկական շարժման խնդրի լուծման անկարողություն։ Գրախոսները խոսում էին «բեմականության» բացակայության, «ձգձգվածության», «գործողությունների պակասի», «երկխոսության անկանոնության», «կոմպոզիցիայի ցրվածության» և ֆաբուլայի թուլության մասին[77]։ Թատերական քննադատությունը Չեխովին ավելի շատ հանդիմանում էր այն բանում, որ նա իր պիեսներում ներառում է կենցաղային ավելորդ մանրուքներ և դրանով խախտում է բեմական գործողությունների օրենքները։ Սակայն Անտոն Պավլովիչի համար կենցաղային միջավայրի վերարտադրությունը եղել է անհրաժեշտ պայման, այլապես նրա համար ամբողջ մտահղացումը կորցնում էր իմաստը։ Չեխովն ասում էր.
Պահանջում են, որպեսզի լինի հերոս, հերոսուհի, բեմական, տպավորիչ։ Սակայն կյանքում ոչ միշտ են ինքնասպան լինում, կախվում, սիրո բացատրություն տալիս կամ խելացի մտքեր արտահայտում։ Նրանք շատ են ուտում, խմում, հետևից քարշ գալիս, հիմարություններ դուրս տալիս։ Եվ ահա այդ ամենը պետք է երևա բեմում։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պիես, որտեղ մարդիկ գային, գնային, ճաշեին, խոսեին եղանակից, վինտ խաղային, բայց ոչ նրա համար որ դա անհրաժեշտ է հեղինակին, այլ նրա համար, որ այդպես է լինում իրական կյանքում[78]։ |
Թող բեմում ամեն ինչ լինի այնքան բարդ և դրա հետ մեկտեղ պարզ ինչպես կյանքում։ Մարդիկ ուտում են, միայն ուտում, իսկ այդ ժամանակ ձևավորվում է երջանկությունը և անցնում նրանց կյանքը[79]։ |
Չեխովի դրամատուրգիայում, հակառակ բոլոր ավանդույթների, իրադարձությունները ընթանում են մակերեսայնորեն, որպես կարճաժամկետ բացառիկություն, սովորական, համաչափ, ամենօրյա կրկնվող, բոլորի համար սովորական` կազմելով պիեսի բովանդակության գլխավոր զանգվածը։ Գործնականում Չեխովի բոլոր պիեսները կառուցված են կենցաղի մանրակրկիտ նկարագրության հիման վրա, որի միջոցով ընթերցողին են հասցվում հերոսների զգացմունքների, տրամադրությունների և բնավորության առանձնահատկություններն ու փոխհարաբերությունները։ Կենցաղային տարրերի ընտրությունը իրականացվում է կյանքի բովանդակության ընդհանուր զգացմունքայնության մեջ նրանց նշանակության սկզբունքով։
Հաճախ Չեխովը օգտագործում է գործող անձանց այսպես կոչված «պատահական» ռեպլիկներ[80]։ Այս դեպքում երկխոսությունը անընդհատ կտրվում է, ջարդվում և խճճվում է որոշ՝ բոլորովին օտար և ոչ պետքական մանրուքներում։ Սակայն նման երկխոսություններն ու ռեպլիկները ընդհանուր բեմական համատեքստում Չեխովի մոտ իրականացնում են իրենց նշանակությունը, ոչ թե իրենց բովանդակության ուղղակի առարկայական իմաստով, այլ այն կենսական զգացողությամբ, որը դրանցում դրսևորվում է։
Կոնստանտին Ստանիսլավսկին և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն նկատեցին չեխովյան պիեսների առավել էական սկզբունքները դրամատիկական շարժման այսպես կոչված «ստորջրյա հոսքի» մեջ։ Հատկապես նրանք առաջին անգամ բացահայտեցին արտաքնապես կենցաղային դրվագների և անընդհատ ներքին ինտիմ-քնարական մանրամասնությունների հոսքերը և ներդրեցին բոլոր ուժերը, որպեսզի չեխովյան դրամայի նոր մեկնաբանությունը հասցնեն հանդիսատեսին։ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի շնորհիվ Չեխովի պիեսների վարակիչ ուժը դարձավ ակնհայտ[81]։
Չեխովի ծածկանուններ
խմբագրելԻնչպես ցանկացած հումորիստ-գրող, Չեխովն օգտագործել է տասնյակ կեղծանուններ։ Մինչև հիմա դրանք բոլորը բացահայտված չեն, քանի որ հենց ինքը՝ Չեխովը Ադոլֆ Մարքսի համար երկերի ժողովածուի նախապատրաստման ժամանակ չի կարողացել հիշել իր վաղ ստեղծագործությունների պատկանելությունը։ Հումորիստի ծածկանվան գործառույթը ոչ այնքան իրական հեղինակին թաքցնելն էր, որքան ընթերցողին զվարճացնելը, լարված պահելը (այստեղից էլ՝ փոփոխականությունը, կանխամտածված շփոթությունը. ընթերցողն ինքը պետք է փորձի կռահել պատմությունը, հեղինակին)։ Հաճախ կեղծանունը կոնկրետ պատմվածքի անհրաժեշտ տարր է, գրական ֆարսի մի մաս և չի կարող պատշաճ կերպով բացահայտվել դրա համատեքստից դուրս։ Հազվագյուտ դեպքերում Չեխովի այս կամ այն կեղծանունը կարող էր հայտնի լինել միայն ծանոթների նեղ շրջանակին։ Ստորև բերված է Չեխովի կեղծանունների ցանկը[82][83]՝ 20-րդ դարավերջի տվյալներով՝
- Ա. Ակտրիսին
- Ա. Դոստոյնով-Բլագորոդնով
- Ա. Պ.
- Ա. Պ. Չ-վ
- Ակադեմիկ Տոտո
- Ակակի Տարանտուլով
- Անտոշա
- Անտոշա Չ.
- Անտոշա Չ.***
- Անտոշա Չեխոնտե
- Ա-ն Չ-տե
- Ան. Չ.
- Ան. Չ-ե
- Անչե
- Ան. Չե-վ
- Արկադի Տարանտուլով
- Ա. Չ.
- Ա. Չ-վ
- Ա. Չե-վ
- Ա. Չ-խ-վ
- Ա. Չեխոնտե
- Գ. Բ-վ
- Գ. Բալդաստով
- Մակար Բալդաստով
- Բոկլ
- Ն. Ն. Բորիսով
- Բրատ մոեգո բրատա
- Վրաչ բեզ պացիենտով
- Վսպիլչիվիյ չելովեկ
- Գայկա № 5 3/4
- Գայկա № 6
- Գայկա № 9
- Գրաֆ Չերնոմորդիկ
- Գրաչ
- Գուդիյադա Յանոս
- Դվա Այաքսա (Վ. Վ. Բիլիբինի հետ)
- Դոն Անտոնիո Чехонте
- Դյադենկա
- Կիսլյաև
- Մ. Կովրով
- Կրապիվա
- Լաերտ
- Նեկտո
- Նտե
- Ա. Պավլով
- Պանկո
- Պոլկովնիկ Կոչկարև
- Պրոզաիկ բանաստեղծ
- Ռուվեր
- Ռուվեր և Ռևուր
- Ուլիսս
- Ց.
- Չ.
- Չ. Բ. Ս.*
- Չ. առանց ս.
- Չել. բ. սելեզ.
- Մարդն առանց փայծաղ
- Չեխոնտե
- Չ. Խոնտե, Ա.
- Ցինցիննատուս
- Շամպանսկի
- Շիլլեր Շեքսպիրովիչ Գյոթե
- …въ
- -въ
- -нте
- Homo Sachaliensis
- Z.
Ա. Ս. Սուվորինի պնդմամբ «Նոր Ժամանակներ»-ում իր «լուրջ» աշխատանքները Չեխովը սկսում է հրատարակել լրիվ ազգանունով, մինչդեռ հումորային լրագրության մեջ գրական կեղծանվան ավանդույթը շարունակում էր։
Հիշատակ
խմբագրել- 1954 թվականին Լոպասնյա ավանը վերափոխվում է մարզային նշանակության քաղաքի և կոչվում Չեխով։
- Ռուսաստանի գրողների միության և Թարգմանիչ գրողների միության Մոսկվայի քաղաքային և մարզային կազմակերպությունները, ի պատիվ գրողի, 2004 թվականին հիմնեցին Անտոն Չեխովի հուշամեդալ։ «Օգոնյոկ» ամսագրի տվյալներով՝ Չեխովը մտնում է համաշխարհային գրականության ամենա«էկրանացված» դասականների տասնյակի մեջ և կիսում է երկրորդից երրորդ տեղերը Չարլզ Դիքենսի հետ[84]։
- Մոսկվայում անցկացվում է Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոն, որը հիմնադրվել է Միջազգային թատերական միությունների համադաշնության կողմից։
- Ա. Պ. Չեխովի անվան № 2 գիմնազիա (Տագանրոգ) Ռուսաստանի հարավի հնագույն ուսումնական հաստատություն (1806)։
- Ա. Պ. Չեխովի անվան Յալթայի գիմնազիա[85]։
- 2011 թվականի ապրիլին Ռոստովի մարզային վարչակազմի կարգադրությամբ Տագանրոգի պետական մանկավարժական ինստիտուտը կոչվեց Անտոն Չեխովի անվամբ[86]։
- 1952 թվականին Նյու Յորքում ստեղծվեց Չեխովի անվան հրատարակչություն։
- Բադենվայլեր քաղաքում գոյություն ունի «Չեխովի անվան գերմանական ընկերություն»։
- 2010 թվականի դեկտեմբերին Տագանրոգում ստեղծվեց «Չեխովյան ընկերություն», որը ղեկավարում էին Չեխովի հետնորդը` Դմիտրի Միխայլովիչ Չեխովը և Չեխովի քեռու հետնորդը` Միտրոֆան Եգորովիչ Չեխովը։
- Մոսկվայի № 170 կրթական կենտրոնը կրում է Անտոն Չեխովի անունը։
Դրամագիտության մեջ
խմբագրել2009 թվականի դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի բանկը թողարկել է չորս հուշադրամներ` նվիրված Անտոն Չեխովի ծննդյան 150-ամյակին (ներկայացված են ռևերսները)`
-
արծաթյա 3 ռուբլի
-
արծաթյա 3 ռուբլի
-
արծաթյա 100 ռուբլի
-
ոսկե 50 ռուբլի
-
ոսկե 200 ռուբլի
-
ԽՍՀՄ հուշադրամ, 1 ռուբլի 1990 թվական, թողարկվել է Չեխովի 130-ամյակի առթիվ
Ֆիլատելիայում
խմբագրել-
ԽՍՀՄ փոստային նամականիշ,
1940 -
ԽՍՀՄ փոստային նամականիշ,
1940 -
ԽՍՀՄ փոստային նամականիշ,
1940 -
ԽՍՀՄ փոստային նամականիշ,
1940 -
ԽՍՀՄ փոստային նամականիշ,
1954 -
ԽՍՀՄ փոստային նամականիշ,
1959 -
ԽՍՀՄ փոստային նամականիշ,
1960 -
ԽՍՀՄ փոստային նամականիշ,
1960 -
Փոստային բլոկ, Ռուսաստան, Չեխովի ծննդյան 150-ամյակի առթիվ
-
Փոստային բլոկ, Ռուսաստան, 2010, Չեխովի ստեղծագործություններ
Արտասահմանյան հրատարակություններ
խմբագրելԱնտոն Չեխովին նվիրված նամականիշեր, որոնք թողարկվել են հետևյալ օտարերկրյա պետություններում՝
- Չեխոսլովակիա – 1954 (Mi #871, 872; Sc #665, 666)
- Ռումինիա – 1960 (Mi #1896; Sc #1346)
- Գամբիա – 2001 (Mi #4159; Sc #2390f)
- Սան Մարինո – 2004 (Mi #2171; Sc #1613)
- Մոնակո – 2010[87]
- Վատիկան – 2010[88]
Թանգարաններ և գրադարաններ
խմբագրելԱշխարհում (և՛ ռուսաստանում, և՛ արտերկրում) կա Չեխովին նվիրված 12 թանգարան[89]
- Չեխովի նամակների թանգարան Չեխով քաղաքում
- Չեխովի թանգարանը Բադենվայլերում (Գերմանիա)
- Անտոն Չեխովի տուն-թանգարան Մոսկվայում
- «Ա. Պ. Չեխով և Սախալին» ալեքսանդրովյան պատմության և գրականության թանգարան (Ալեքսանդրովսկ-Սախալինսկ, Սախալինի մարզ)
- Ա. Պ. Չեխովի անվան պետական գրական հուշահամալիր թանգարան-արգելոց (Մելիխովո գյուղ, Չեխովսկի շրջան, Մոսկվայի մարզ)
- Չեխովի տնակը Տագանրոգում
- «Չեխովների խանութ» թանգարանը Տագանրոգում
- Չեխովի տուն-թանգարանը Սումիում
- Չեխովի տունը Յալթայում
- Չեխովի գրքերի թանգարանը Սախալինում
- «Չեխովի ամառանոց» տուն-թանգարան Գուրզուֆում (Ղրիմ)
- Ա. Պ. Չեխովի անվան թանգարան № 170 ուսումնական հաստատության կենտրոնում, Մոսկվա
- Ա. Պ. Չեխովի անվան թանգարան, (Իստրա, Մոսկվայի մարզ)
- Ա. Պ. Չեխովի անվան թանգարան (Նիժնի Նագոլչիկ, Անտրացիտի շրջան, Լուգանսկի մարզ, Ուկրաինա)
Արտաքին պատկերներ | |
---|---|
Անտոն Չեխովի հուշատախտակը Ռոզա Լյուքսեմբուրգ փողոցում |
Գրադարաններ
- Տագանրոգի Անտոն Չեխովի անվան քաղաքային հանրային գրադարան, Ռուսաստանի հարավում գտնվող ամենահին գրադարանն է, բացվել է 1876 թվականի մայիսի 23-ին։
- Անտոն Չեխովի անվան գրադարան (Նովոչերկասկի կենտրոնացված գրադարանային համակարգի № 4 մասնաճյուղ, Նովոչերկասկում)
- Անտոն Չեխովի անվան գրադարան Օմսկում
- Անտոն Չեխովի անվան գրադարան Ազովում
- Անտոն Չեխովի անվան գրադարան Նովոսիբիրսկում, քաղաքի ամենահին գրադարանն է, բացվել է 1907 թվականի հուլիսի 15-ին
Թատրոններ և ստեղծագործական խմբեր
խմբագրել- Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն
- Ա. Պ. Չեխովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն, Քիշնև
- Չեխովի անվան Յալթայի թատրոն
- Պավլոդարի Ա. Պ. Չեխովի անվան շրջանային դրամատիկական թատրոն
- Տագանրոգի Ա. Պ. Չեխովի անվան մունիցիպալ դրամատիկական թատրոն
- Սերովի Ա. Պ. Չեխովի անվան մունիցիպալ դրամատիկական թատրոն
- Սախալինսկի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական կենտրոն
- Չեխովի անվան դուետ (Ուկրաինա)։ Comedy-դուետ Ա. Լիրնիկ, Ա. Մոլոչնի կազմով
- Չեխովի անվան դրամատիկական թատրոն, Վիլնյուս
Հիվանդանոցներ
խմբագրել- Զվենիգորոդի Ա. Պ. Չեխովի անվան քաղաքային կենտրոնական հիվանդանոց[90]
Հուշարձաններ
խմբագրել- Անտոն Պավլովիչ Չեխովի հուշարձանը Պերմում (ք. Պերմ, Ա. Պ. Չեխովի անվան զբոսայգի, Ռեպինի փողոց, 20)։
- Չեխովի հուշարձանը Բադենվայլերում, որտեղ նա մահացել է[91]։ Առաջին անգամ տեղադրվել է 1908 թվականին, քանդակագործ Ն. Գ. Շլեյֆեր։ Դա աշխարհում Չեխովի առաջին հուշարձանն էր։ 1918 թվականին, համաշխարհային պատերազմի ավարտից երեք շաբաթ առաջ այդ հուշարձանը ձուլեցին գերմանական ռազմական արդյունաբերության կարիքների համար։ 1960 թվականին հենց այնտեղ գերմանացիների կողմից նորից կանգնեցվեց ռուս գրողի հուշարձանը։ <Ռուսաստանը և Գերմանիան, Մշակութային փոխհարաբերությունները երեկ և այսօր, Գրական ուսուցում, սեպտեմբեր – հոկտեմբեր 1990 թ.>: Նոր կիսանդրին (որը նման չէր բնօրինակին) տեղադրվեց 1992 թվականին սախալինցիների օգնությամբ։
- 1935 թվականին Տագանրոգում տեղադրվում է Չեխովի կիսանդրին, քանդակագործ՝ Վերա Մորոզովա։ Դա ԽՍՀՄ-ում գրողի առաջին հուշարձանն էր։
- Տագանրոգում 1960 թվականին տեղադրվեց գրողի հարյուրամյակին նվիրված հուշարձան, քանդակագործ՝ Յուլիան Ռուկավիշնիկով։
- Մելիխովում 1951 թվականին տեղադրվում է Չեխովի կիսանդրին։ Քանդակագործ՝ Գ. Մոտովիլով, ճարտարապետ՝ Լ. Մ. Պոլյակով։
- Գրողի երեք մետրանոց բրոնզե քանդակը Չեխով քաղաքում, Միխայիլ Անիկուշին։
- Տոմսկում գոյություն ունի հեգնական հուշարձան։ Այն կոչվում է «Անտոն Պավլովիչը Տոմսկում, հարբած մուժիկի աչքերով, ով պառկած է ջրանցքում և չի կարդացել «Կաշտանկան»»։
- Չեխովի հուշարձան է տեղադրված Դոնի Ռոստովի կենտրոնում, գրողի հոբելյանի առթիվ, քանդակագործն է Անատոլի Սկնարին։
- Չեխովի հուշարձան Յուժնո Սախալինսկում, տեղադրված է մարզային գիտական գրադարանի հարևանությամբ, քանդակագործն է Ալեքսանդր Ալեքսեևիչ Տյուրենկովը (1990)։
- Ա. Պ. Չեխովի հուշարձանը Յալթայում. տեղադրված է Ծովափնյա զբոսայգում, քանդակագործն է Գեորգի Իվանովիչ Մոտովիլովը (1953)։
- Անտոն Չեխովի հուշարձանը Մոսկվայի Կամերգերսկի նրբանցքում, հեղինակն է Միխայիլ Անիկուշինը (1998)։
- Չեխովի հուշարձանը Կրասնոյարսկում. տեղադրված է Թատերական հրապարակում, հեղինակներն են՝ քանդակագործ Յուրի Իշխանովը և ճարտարապետ Արեգ Դեմիրխանովը (1995)։
- Չեխովի հուշարձանը Տոկիոյում, քանդակագործն է Գրիգորի Պոտոցկին։
- Չեխովի հուշարձանը Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքում։
- Չեխովի հուշարձանը Մոսկվայի մարզի Զվենիգորոդ քաղաքում, տեղադրված է Մոսկովյան 12 հասցեում գտնվող պուրակում, քանդակագործն է Վլադիմիր Կուրոչկինը (2010)։
- Չեխովի հուշարձանը Սամարայում. տեղադրվել է 2004 թվականի հուլիսի 2-ին, գրողի մահվան 100- ամյակի պատվին, Պավել Կորովինի նախաձեռնությամբ կազմակերպված մասնավոր հանգանակությունների հաշվին, քանդակագործ Իվան Մելնիկովն աշխատանքը կատարել է անհատույց։
- Չեխովի հուշարձանը Շրի Լանկայում, գտնվում է Կոլոմբոյի «Հալլե Ֆեյս» և «Գրանդ Օրիենտալ» հյուրանոցներում, բացումը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին, նվիրված է Չեխովի Ցեյլոն կղզում գտնվելու 120-ամյա հոբելյանին[92]։
- Չեխովի հուշարձան է տեղադրված Կահիրեում, 2011 թվականին Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բուհերի շրջանավարտների միավորման կողմից։
- Չեխովի հուշարձանը Դոնի Ռոստովում, տեղադրված է Չեխովի և Պուշկինի փողոցների հատման հատվածում։
- Չեխովի հուշարձանը Խարցիզսկ քաղաքում (2012), ճարտարապետ՝ Ալեքսանդր Շամարին[93]։
- Չեխովի հուշարձանը Նիժնեգորոդսկի մարզի Դալնեկոնստանտինովսկի շրջանի Բելայա գյուղում։
- Չեխովի հուշարձանը Սումի քաղաքում՝ Կոժեդուբի անվան զբոսայգում։
- Չեխովի հուշարձանը Ուլան Ուդե քաղաքի Լենինի փողոցի «Արբատ» հետիոտնային մասում։
- 2014 թվականի հունիսին Մոսկվայում, Լյուբլինում, Արմավիրյան և Տագանրոգյան փողոցների հատման կետում գտնվող գրողի անունը կրող զբոսայգում տեղադրվեց հուշարձան (քանդակագործ՝ Սալավատ Շչերբակով)։
Չեխովի հերոսների հուշարձաններ
խմբագրել- «Կաշտանկա», «Շնիկով տիկինը», «Պատյանով մարդը», «Երեք քույրեր», «Վանյա», «Վարյա», քանդակները Պերմում (ք. Պերմ, Ռեպինի 20, Ա. Պ. Չեխովի անվան զբոսայգի)։
- Կաշտանկայի հուշարձանը Չելյաբինսկում։
- «Հաստլիկն ու նիհարը» պատմվածքի հերոսների հուշարձանը Տագանրոգում («Չեխովների կրպակ» թանգարանի մոտակայքում).
- Հուշարձան՝ «Պատյանով մարդը»՝ Տագանրոգում։
- Հուշարձան՝ «Սիրավեպ թավջութակով» պատմվածքի հերոսուհուն՝ Տագանրոգում։
- Հուշարձան՝ «Կաշտանկա» պատմվածքի մոտիվներով՝ Տագանրոգում[94]։
- Հուշարձան «Շնիկով տիկնոջը» և Չեխովին՝ Յալթայի ծովափին։
- Հուշարձան՝ «Ծովաորոր»՝ Գերմանիայում, Բադենվայլերում, Անտոն Չեխովի հրապարակում, հյուրանոցի հարևանությամբ, որտեղ մահացել է գրողը։
- Հուշարձան՝ «Հաստլիկն ու նիհարը» պատմվածքի հերոսներին (Յուժնո-Սախալինսկ, Սախալինսկի միջազգային թատերական կենտրոնի մոտ գտնվող պուրակում), 2013։
- Հուշարձան՝ «Շնիկով տիկինը» պատմվածքի հերոսներին (Յուժնո-Սախալինսկ, Սախալինսկի միջազգային թատերական կենտրոնի մոտ գտնվող պուրակում), 2013։ Հեղինակ՝ Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Ս. Շչերբակով։
- Հուշարձան՝ «Պատյանով մարդը» պատմվածքի հերոսներին (Յուժնո-Սախալինսկ, Սախալինսկի միջազգային թատերական կենտրոնի մոտ գտնվող պուրակում), 2013։
- Հուշարձան՝ «Կաշտանկա» պատմվածքի հերոսներին (Յուժնո-Սախալինսկ, Սախալինսկի միջազգային թատերական կենտրոնի մոտ գտնվող պուրակում), 2013։
- Բրոնզե հուշարձան՝ Ա. Պ. Չեխովի շներին՝ Բրոմին և Հինեին, մերձմոսկովյան «Մելիխովո» թանգարան-արգելոցում (բացվել է 2012 թվականի դեկտեմբերի 22-ին)։ Հեղինակ՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ Ալեքսանդր Ռոժնիկով[95]։
-
Հուշարձան Բադենվայլերում
Ստեղծագործությունների էկրանավորում
խմբագրելՉեխովը շարունակում է մնալ արտասահմանյան նկարահանումների առաջատար ռուս դասականը. նրա ստեղծագործությունները ֆիլմերի սցենարներ են դարձել շուրջ 200 անգամ[96]։
- 1909 – Խիրուրգիա
- 1911 – Սիրավեպ կոնտրաբասի հետ
- 1924 – Լունիչի ցեղի վերջը
- 1926 – Կաշտանկա
- 1929 – Մեկ ժամ Չեխովի հետ (Чины и люди)
- 1938 – Դիմակը
- 1938 – Արջը
- 1939 – Պատյանով մարդը
- 1939 – Խիրուրգիա
- 1941 – Հոբելյան
- 1944 – Հարսանիք
- 1952 – Կաշտանկա (մուլտֆիլմ)
- 1953 – Անօրինականություն
- 1953 – Հաստլիկն ու նիհարը
- 1954 – Աննան վզից կախ
- 1954 – Շվեդական լուցկի
- 1955 – Թեթևսոլիկը
- 1956 – Հարսնացուն
- 1957 – Ճտքակոշիկները
- 1958 – Կախարդը
- 1959 – Չեխովի երեք պատմվածքները («Վանկա», «Անյուտա», «Վրեժ»)
- 1959 – Համը հանել (մուլտֆիլմ)
- 1960 – Թշնամիներ
- 1960 – Դրամա
- 1960 – Շնիկով տիկինը
- 1960 – Կիսավերնահարկով տուն
- 1960 – Վրեժխնդրություն
- 1961 – Դուել
- 1964 – Դեղավաճառը
- 1964 – Դուել
- 1964 – Երեք քույր
- 1965 – Կարապի երգը
- 1965 – Գրականության ուսուցիչ
- 1966 – Ս. քաղաքում (ռեժիսոր՝ Իոսիֆ Խեյֆից, Լենֆիլմ)
- 1966 – Հոգյակս
- 1966 – Կատակ
- 1967 – Հաղարջ
- 1968 – Երեք տարի (ռեժիսոր՝ Գրիգորի Նիկուլին)
- 1969 – Գլխավոր վկան
- 1969 – Ընտանեկան երջանկություն
- 1969 – Ուշացած ծաղիկներ (ֆիլմ-ներկայացում, ռեժիսոր՝ Անատոլի Մալ)
- 1970 – Քեռի Վանյան
- 1970 – Կարուսել
- 1970 – Ճայը
- 1970 – Դրամա որսի ժամանակ
- 1971 – Ամառանոցում
- 1971 – Այս տարբեր, տարբեր, տարբեր դեմքերը… («Պաշտոնյաի մահը», «Համը հանեց», «Հռետոր», «Գիշերը դատից առաջ», «Ալբիոնի դուստրը», «Ճտքակոշիկներ», «Քամելիոն»)
- 1972 – Իմ կյանքը (ռեժիսոր՝ Գ. Նիկուլին)
- 1973 – Լավ ու վատ մարդը («Դուել» պատմվածքի հիման վրա)
- 1973 – Թատրոն («Սիրելի շուն», «Չարագործը», «Փեսացուն ու հայրիկը»), «Լենհեռուստաֆիլմ», բեմադրությունը՝ Գ. Տովստոնովի
- 1975 – Վինտ
- 1975 – Կաշտանկա
- 1976 – Թատերական պատմություններ
- 1977 – Տափաստան (ռեժիսոր՝ Սերգեյ Բոնդարչուկ, «Մոսֆիլմ»)
- 1977 – Մեխանիկական դաշնամուրի անավարտ պիեսը (ռեժիսոր՝ Նիկիտա Միխալկով, «Մոսֆիլմ»)
- 1977 – Զվարճալի մարդիկ
- 1977 – Չեխովյան էջեր
- 1978 – Իմ քնքուշ ու բարի գազան («Դրամա որսի ժամանակ» պատմվածքի հիման վրա, ռեժիսոր՝ Էմիլ Լոտյանու, «Մոսֆիլմ»)
- 1980 – Երեք տարի
- 1981 – Անծանոթի պատմությունը
- 1981 – «Վանկա Ժուկով», «Կիևնաուչֆիլմ» կինոստուդիայի տիկնիկային մուլտֆիլմ, ռեժիսոր՝ Լեոնիդ Զարուբին
- 1982 – Ձանձրալի պատմություն
- 1982 – «Տափաստան» / La steppe (Ֆրանսիա). ռեժիսոր՝ Ժան-Ժակ Գորո.
- 1983 – Համբույր
- 1983 – Ինչ որ բան գավառական կյանքից
- 1983 – Պատյանով մարդը (մուլտֆիլմ)
- 1984 – Անհավանական գրազներ կամ ճշգրիտ իրադարձություններ, ավարտվել են հարյուր տարի առաջ
- 1984 – Չար տղա
- 1986 – Քեռի Վանյան (ռեժիսոր՝ Գեորգի Տովստոնոգով)
- 1987 – Սև աչքեր
- 1988 – Սև վանականը
- 1990 – Կարապի երգը
- 1990 – Այսօր փառավորվեց մարդու որդին
- 1991 – Պալատ № 6 (հեռուստաներկայացում)
- 1992 – Տեր, ներիր մեզ՝ մեղավորներիս
- 1992 – Ողորմած տեր
- 1993 – Եթե իմանայի
- 1994 – Վանյան 42-րդ փողոցում
- 1994 – Ոսկե մատանի, ալ վարդերի փունջ («Ձորակում» վիպակի մոտիվներով)
- 1994 – Գյուղական կյանք
- 1994 – Երեք քույր
- 1996 – Օգոստոս
- 1998 – Չեխովն ու Կոն (հեռուստասերիալ)
- 2002 – Անձրևային երեք օր
- 2002 – Չեխովյան մոտիվներ
- 2003 – Սիրո մասին
- 2003 – Փոքրիկ Լիլին (La petite Lili)
- 2004 – Ռագին («Հիվանդասենյակ № 6» պիեսի հիման վրա)
- 2004 – Կաշտանկա
- 2005 – Ճայը
- 2008 – Գրազ
- 2008 – Այգի
- 2008 – Կրակի՛ր անհապաղ («Արջը» պիեսի հիման վրա)
- 2009 – Հիվանդասենյակ № 6 (ռեժիսոր՝ Կարեն Շահնազարով, Ալեքսանդր Գորնովսկի, «Մոսֆիլմ»)
- 2009 – Օչումելով (մուլտֆիլմ, ռեժիսոր՝ Ալեքսեյ Դյոմին)
- 2010 – Անօրինականություն (մուլտֆիլմ, ռեժիսոր՝ Նատալյա Մալգինա)
- 2010 – Սպիտակ ճակատով շնիկը (մուլտֆիլմ, ռեժիսոր՝ Սերգեյ Սերյոգին)
- 2010 – Դատախազի որդին փրկում է թագավորին (մուլտֆիլմ)
- 2010 – Թոշակառուն (մուլտֆիլմ)
- 2010 – Իվանով (ռեժիսոր՝ Վադիմ Դուբրովիցկի)
- 2013 – Մռայլ պատմություն («Բալենու այգին» պիեսի մոտիվներով), ռեժիսոր՝ Վերա Վոդինսկայա)
- 2014 – Tri sestre (Սերբիա). ռեժիսոր՝ Անդրեա Ադա Լազիչ
- 2014 – Ձմեռային քուն (ֆիլմ, ռեժիսոր՝ Նուրի Բիլգե Ջեյլան)
Երաժշտություն
խմբագրելՉեխովյան թեմաներով բազմաթիվ կոմպոզիտորներ ստեղծել են զանազան սյուժեներով երաժշտական ստեղծագործություններ՝ օպերաներ, բալետներ, երաժշտական կատակերգություններ և մյուզիքլներ[97]։ Ն. Պոնոմարենկոյի (1935) և Վ. Յուրովսկու (1961) խմբերգերը սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և մեներգիչների կատարմամբ նվիրված են գրողի հիշատակին։ Չեխովի ստեղծագործություններով հայրենական կոմպոզիտորների կողմից ստեղծվել են ավելի քան 20 օպերաներ, «Կախարդը», կոմպոզիտոր՝ Խոդաշ, «Բալենու այգին», կոմպոզիտոր՝ Ա. Լեման, «Կաշտանկա», կոմպոզիտոր՝ Վ. Ռուբին, «Կոնտրաբաս և ֆլեյտա», կոմպոզիտոր՝ Նիկոլայ Սիդելնիկով և այլն։ Արտասահմանյան կոմպոզիտորների կողմից ստեղծվել են ավելի քան 20 օպերաներ, «Բալենու այգին». կոմպոզիտոր՝ Տոնտշեր, «Կոնտրաբաս», կոմպոզիտոր՝ Վ. Բուկկի, «Կարապի երգը», կոմպոզիտոր՝ Կայլլի Լյուչիանո և այլն[98]։
20-րդ դարի երկրորդ կեսին չեխովյան արձակի հիման վրա ստեղծվել են բալետներ՝ «Անյուտա» («Աննան վզից կախ» պատմվածքի հիման վրա, կոմպոզիտոր՝ Վալերի Գավրիլին), «Շնիկով տիկինը» (կոմպոզիտոր՝ Ռ. Շչեդրին), «Ձմեռային անուրջներ» («Երեք քույրեր» պիեսի հիման վրա, երաժշտությունը՝ Պյոտր Չայկովսկու), «Երեք քույրեր» (երաժշտությունը՝ Ս. Ռախմանինովի և Ա. Օզոլինշի), «Երեք քույրեր» (երաժշտությունը՝ Ս. Ռախմանինովի), «Ծովաորոր» (երաժշտությունը՝ Ռ. Շչեդրինի)։
Ընտանիք, հարազատներ
խմբագրելՏոհմագրական
խմբագրելՀոր կողմից
խմբագրել- Նախապապը՝ Միխայիլ Եմելյանովիչ Չեխը (1762–1849), ամբողջ կյանքում եղել է ճորտ։ Նա ուներ հինգ որդի (Իվան, Եգոր, Արտյոմ, Սեմյոն և Վասիլի), որոնց նա դաստիարակել է խստապահանջությամբ։
- Գրողի պապը՝ Եգոր Միխայլովիչ Չեխը (1798 – 12.03.1879), ծնունդով Օորոգոժսկի ուեզդի Վորոնեժի գավառի Օլխովատկա գյուղից էր, եղել է կալվածատեր Իվան Չերտկովի ճորտերից, որի թոռը հետագայում եղել է Լև Տոլստոյի մերձավոր համախոհներից։ Եգոր Միխայլովիչը առաջինն էր Չեխովների ընտանիքից, որ գրաճանաչ էր։ Ինչու էին նրան անվանում Չեխ, այդպես էլ անհայտ մնաց։ 1841 թվականին Եգոր Միխայլովիչը ընտանիքի հետ ազատություն է ստանում և Դոնի նշանավոր ատամանի որդու՝ կոմս Պլատովի մոտ աշխատանքի անցնում, որպես կառավարիչ[99]։ Նա բնակվում և աշխատում էր ազատաբնակների Կրեպկոյ և Կնյաժոյ տափաստանային ավաններում և վաստակում բավականաչափ գումար։ Եգոր Միխայլովիչը ուներ խիստ բնավորություն, սիրում էր ձեռքերին ազատություն տալ։ Նրա բնավորությունից տուժում էին ինչպես գյուղացիները, որոնք նրան կոչում էին «իժի ծնունդ», այնպես էլ ընտանիքը։ Եգոր Միխայլովիչը դրսևորում էր նաև բանաստեղծական տաղանդ, մեզ են հասել նրա հետևյալ խոսքերը «Ես խորապես նախանձում եմ գրաճանաչներին, ոչ միայն նրանց ազատությանը, այլ նրան, որ նրանք կարողանում են կարդալ»։ Նրա երեխաները արդեն ազատ էին, երեք որդիները, Միխայիլը (1823 – 30.12.1875), Պավելը (1825–1898) և Միտրոֆանը (1830 կամ 1836 – 08.09.1894): Դստերը՝ Ալեքսանդրային (1827–1906), որի ազատման համար 1841 թվականին հոր գումարը չբավականացրեց, կալվածատեր Չերտկովը տվեց անհատույց։ Հետագայում նա ամուսնացավ Վասիլի Գրիգորևիչ Կոժևնիկովի (1819–1904) հետ, իսկ ազատությունից հետո մեկնեցին նրա հայրենի Տվերդոխլեբովո գյուղ։ այրը Միխայիլին ուղարկում է Կալուգա կազմարարություն սովորելու, որը հետագայում ճանաչում է ստանում որպես լավագույն վարպետ։ Նրան կոչում էին ոչ թե Չեխով, այլ Չոխով։ Նա հորը նվեր է ուղարկում բավականին բարդ եղանակով պատրաստված արկղիկ հետևյալ գրությամբ, «Ամենահարգելի ծնող, ընդունեք իմ ջերմեռանդ աշխատանքի պտուղը»։ Այս արկղիկը բարձր է գնահատել Անտոն Պավլովիչը։ Միտրոֆան Եգորովիչը Տագանրոգում բացում է նպարեղենի խանութ։ Նրանից հետո մնացին երկու որդիները, Վլադիմիրը (1874–1949), որը ուսուցչություն էր անում Տագանրոգում և Եգորը (1870 – 03.11.1943), որը ծառայում էր Նավագնացության և առևտրի Ռուսական ընկերությունում։ Նա Անտոն Պավլովիչի սիրելին էր և նրան «Ժորժիկ» էր կոչում[100]։ Եգոր Միխայլովիչը մահանում է դստեր Ա. Ե. Կոժևնիկովայի ձեռքերին 1879 թվականին։
- Տատիկը՝ Եֆրոսինյա Եմելյանովնա, ծննդյամբ՝ Շիմկո (1806 2 6.02.1878), ձիապանների ընտանիքից էր։ Եգոր Միխայլովիչի հետ ապրելով 58 տարի՝ նա նշանակալի ազդեցություն է ունեցել Չեխովի վաղ շրջանի ստեղծագործական աշխարհընկալման վրա։
Մոր կողմից
խմբագրել- Նախապապը՝ Նիկիտա Մորոզովը, եղել է ճորտ գյուղացի։ XVIII դարի կեսերին բնակվել է Ֆոֆանովո (ներկայումս Իվանովոյի մարզ) գյուղում։
- Նախապապը՝ Գերասիմ Նիկիտիչ Մորոզովը (1764 – 3.05.1825), Վոլգայում և Օկայում լաստանավ էր վարում և ցորեն ու փայտանյութ փոխադրում։ 1817 թվականին, ամուսնանում է ճորտ գյուղացի Տատյանա Լեոնտևնայի հետ, որից հինգ երեխա է ունենում, Ալեքսեյը, Վասիլին, Մարիան, Ֆյոդորը և Յակովը։ 53 տարեկան հասակում նա փրկագին վճարելով ճորտությունից ազատում է իրեն և որդուն՝ Յակովին։
- Պապը՝ Յակով Գերասիմովիչը (մոտ. 1800–1847), ծնվել է Ֆոֆանովո գյուղում։ Օգնում էր հորը, հետևում առևտրին Մորշանսկում։ 1820 թվականին ամուսնանում է Կոխմակովա Ալեքսանդրա Իվանովնայի հետ։ 1833 թվականին Յակով Գերասիմիչը սնանկանում է և ստիպված է լինում աշխատանք փնտրել, նրան Տագանրոգում աշխատանքի է տեղավորում գեներալ Պոպկովը։ Դառնալով քաղաքապետի առևտրական հանձնակատար միաժամանակ Ռոստովում զբաղվում է ապխտած ձկան առևտրով։ Ուներ երեք երեխաներ, Իվանը (1821 թվականից 1828 թ. – 1866 թվականից 1869 թ. միջև), Ֆեդոսյան (1829 2 5.10.1891), Եվգենիան (հետագայում Ա. Պ. Չեխովի մայրը)։
- Տատիկը՝ Ալեքսանդրա Իվանովնա Կոխմակովա (1804-1868), նյութապես ապահովված արհեստավորների ընտանիքից էր։ Ընտանիքում պատրաստում էին բարձր պահանջարկ ունեցող սրբապատկերներ և փայտից մանր շինվածքներ։ Երեխաների հետ բնակվել է Շույում, ամուսնուց առանձին, որը ընտանիքին այցելում էր միայն պարբերաբար։ 1847 թվականին ուժեղ հրդեհը ոչնչացնում է 88 տուն՝ Մորոզովներին թողնելով առանց ունեցվածքի։ Նույն տարում խոլերայից մահանում է Յակովը։ Այրի Ալեքսանդրան երկու դուստրերի Ֆեդոսիայի և Եվգենիայի հետ միասին հանգրվան են գտնում գեներալ Պոպկովի մոտ, որը ոչ միայն ընդունում է ընտանիքին, այլև կազմակերպվում է որբերի գրագիտության ուսուցման հարցը։
Ծնողներ
խմբագրել1841 թվականին, երբ Չեխովի ապագա մայրը ընդամենը վեց տարեկան էր, Պավելը բնակություն է հաստատում Ռոստովում, Յակով Մորոզովի մոտ (հայր Եվգենի)։ Վեց տարի հետո, երբ Յակովը մահանում է, ընտանիքների միջև կապը խզվում է, բայց վեց տարի անց այն նորից վերականգնվում է, ի հայտ է գալիս, որ Եվգեկի Մորոզովի եղբայրը՝ Իվանը (1825–1867), աշխատել է Միտրոֆան Չեխովի (1836–1894), Պավել Եգորովիչի հարազատ եղբոր գլխավորությամբ։ Դրա շնորհիվ Պավելն ու Եվգենիան ծանոթանում են, և 1854 թվականին նրանք ամուսնանում են։
Մայր
խմբագրելԳրողի մայրը՝ Եվգենիա Յակովլևնա Չեխովան (1835–1919), ծնունդով Մորոզովացի առևտրականի աղջիկ էր. հանգիստ կին, որը անհողդողդ կերպով հանդուրժում էր ամուսնու դաժանությունները և չքավորության տարիները։ Նա գրել և կարդալ չէր սիրում, ամբողջ կյանքը նվիրել էր ընտանիքին՝ կիսելով որդիների և դուստրերի հոգսերը։ Նա ստիպված է վերապրել իր չորս երեխաների մահը, առաջինը մահանում է դուստրը՝ Եվգենիան (1869–1871) երկու տարեկան հասակում։ Անտոն Չեխովը ասում էր, որ «Մեր մեջ տաղանդը հոր կողմից է, իսկ հոգին՝ մոր կողմից»։
Հայր
խմբագրելՀայրը՝ Պավել Եգորովիչ Չեխովը (1825–1898), հորից ժառանգել է բռնակալական բնավորությունը և չնայած ընտանիքին գրած նամակներում դրսևորում էր հոգատարություն և կարեկցանք, կյանքում հաճախ էր դիմում ծեծուջարդին և լուտանքներին։ Նա ստիպում էր իր երեխաներին առավոտից մինչև երեկո աշխատել կրպակում ինչպես նաև երգել եկեղեցական երգչախմբում։ Պավել Եգորովիչի մանկության մասին կարելի է դատել նրա հուշերից, որոնք նա գրառել է կյանքի վերջին տարիներին գրված ընտանեկան ժամանագրություններում։
- 1830 Հիշում եմ, որ մայրս Կիևից եկավ և ես տեսա նրան։
- 1831 Հիշում եմ ուժեղ խոլերան, երբ կուպր էին տալիս խմելու։
- 1832 Գրագիտություն եմ սովորել միջնակարգ դպրոցում, որտեղ դասավանդում էին Ա. Բ. քաղաքացիական կարգով։
- 1833 Հիշում եմ հացի սակավությունը, սովը, ուտում էին սագախոտ և կաղնու կեղև[101]։
Տասնվեց տարեկանում նա հասցրել էր աշխատել շաքարի գործարանում, այնուհետև զբաղվել էր անասնապահությամբ, իսկ Տագանրոգում աշխատանքի էր ընդունվել առևտրական կրպակում։ 1856 թվականին Պավել Եգորովիչը կարողանում է կուտակել 2500 ռուբլի և ընդունվել վաճառականների երրորդ գիլդիա։ 1857 թվականին նա առևտրական կետ է բացում կրպակի ցուցանակի վրա գրելով «Թեյ, շաքար, կոֆե և այլ գաղութային ապրանքներ»։
Չեխովների ավագ սերնդի ներկայացուցիչները աստվածավախ մարդիկ էին և պահպանում էին բոլոր կրոնական տոներն ու ծեսերը։ Չեխովները մոլեռանդորեն հաճախում էին եկեղեցական արարողություններին և ուխտագնացություն կատարում։ Եկեղեցում ծանոթ խմբերգիչը Պավել Եգորովիչին սովորեցրեց նոտագրություն և նույնիսկ ջութակի վրա նվագել։ Պավելը հրապուրվեց երգչախմբային երգեցողությամբ, 1864 թվականին դառնալով մայր տաճարի երգչախմբի խմբավար։ Աֆոնցի վանականի կողմից կիրառվող սաղմոսների «երկարաձիգ» ոճի նկատմամբ հակումը նրա երգեցողությունները դարձնում էին բավականին ձգձգված ու երկար, որի պատճառով էլ 1867 թվականին նրան ազատում են։ Այդ ժամանակ Պավել Եգորովիչը տեղափոխվում է հունական եկեղեցի, երգչախումբ է ձևավորում, որում երգում էին Ալեքսանդրը, Նիկոլայը և Անտոնը։ Որպես խմբավար Պավել Եգորովիչը երգչախմբին սովորեցնում է ջութակի նվագակցությամբ երգեցողությանը։ Դա ստեղծում էր պատվավոր տպավորություն քաղաքում, իսկ երգչախմբին լսելու էին գալիս նույնիսկ Ռոստովից և այլ քաղաքներից։ Ալեքսանդր Պավլովիչը սկզբում երգում է բարակ ձայնով, այնուհետև բասով, Նիկոլայը լավ ջութակահար էր, օգնում էր հորը և հատկապես շատ էր երգում, որն էլ ազդեց նրա առողջության վրա, դառնալով նրա հիվանդության պատճառ։ Անտոնը երգում էր ալտով։ Ընտանիքը շատ համերաշխ էր ապրում, Անտոն Պավլովիչը բոլորից հնազանդն էր, նա շատ մեծ գլուխ ուներ, նրան կոչում էին «Բոմբ», որի պատճառով էլ նա շատ էր զայրանում։
Պավել Եգորովիչի համեմատաբար հաջող սկսված առևտրական գործերը շուտով վատացան։ Կրպակը կեղտոտ էր, վաճառվում էին անորակ ապրանքներ, բացի այդ սպասարկող տղաները խաբում էին հաճախորդներին։ Այստեղ կարող էր վաճառվել պանդոկներից հրեաների կողմից հավաքված գործածված և չորացված և ներկված թեյ, «բույն» կոչվող հակաբեղմնավորիչ դեղեր, որոնց բաղադրության մեջ կար նավթ, սնդիկ, ազոտական թթու, բնամորմ և այլն։ «Այդ «բույնը» հավանաբար շատ մարդկանց էր այն աշխարհ ուղարկել, հիշում էր Անտոն Չեխովը, երբ արդեն բժշկական կրթություն էր ստացել։ 1874 թվականին գործերն ավելի վատ գնացին և Պավել Եգորովիչը ընկավ պարտքերի փոսը, երկու տարի հետո ստիպված գաղտնի հեռացավ Տագանրոգից և 1876 թվականի ապրիլի 25-ին եկավ Մոսկվա, որտեղ նրան սպասում էր Չեխովների ողջ ընտանիքը, բացի Անտոնից, որն էլ մնացել էր գիմնազիայում սովորելու։ Նա բնակվում էր այն մարդկանց հետ, ում որ մնացել էր հայրական տունը, նոր տանտիրոջ երեխայի դասերը սովորեցնելով «վճարում» էր այդպիսով հասցված վնասի դիմաց։ Ժամանակի ընթացքում Անտոնը բարեկամացավ իր խնամակալի հետ։
Մեկուկես տարվա թափառումներից և աղքատությունից հետո Անտոնը վերջապես աշխատանք գտավ։ 1877 թվականի նոյեմբերի 10-ին նա 30 ռուբլով աշխատանքի տեղավորվեց Ի. Գավրիլովի մոտ, որպես գործակատար պահեստում և խանութում։ Պավելը 14 տարի առավոտից երեկո աշխատում էր պահեստում և հազվադեպ էր տեսակցում իր ընտանիքին։
- Օլգա Կնիպպեր-Չեխովա (1868–1959)` Ա. Պ.-ի կինը։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի։
- Ալեքսանդր Պավլովիչ Չեխով (1855–1913)՝ եղբայրը, արձակագիր, հրապարակախոս, հուշավիպագիր։
- Մարիա Պավլովնա Չեխովա (1863–1957)` քույրը, մանկավարժ, նկարչուհի, Յալթայում Ա. Պ. Չեխովի Տուն-թանգարանի ստեղծող։
- Միխայիլ Պավլովիչ Չեխով (1865–1936)` եղբայրը, բանաստեղծ, Անտոն Պավլովիչի կենսագիրը։
- Նիկոլայ Պավլովիչ Չեխով (1858–1889)` եղբայրը, նկարիչ։
- Իվան Պավլովիչ Չեխով (1861–1922)` եղբայրը, մանկավարժ։
- Միխայիլ Չեխով (1891–1955)` բարեկամը (եղբոր Ալեքսանդրի որդին), հայտնի դերասան, թատերական մանկավարժ, ռեժիսոր, վտարանդի (1928 թվականից – Գերմանիա, 1939 թվականից – ԱՄՆ)։
- Օլգա Կոստանտինովնա Չեխովա (1897–1980)` Միխայիլ Չեխովի կինը, Ա. Պ.-ի կնոջ բարեկամուհին (Լ. Կ. Կնիպպերի քույրը), գերմանացի դերասանուհի։
Մոսկովյան հասցեներ
խմբագրելՉեխովի կյանքն ուսումնասիրողներից մեկը նշում է. «Անտոն Պավլովիչը Մոսկվայում փոխել է, որքան գիտեմ, տասնյակ հասցեներ»[102]։ Դրանցից են՝
- 1877 – Դաև նրբանցք, 29 – Մորոզովի և Լեոնտևի տունը Ստրետենկայում (տունը չի պահպանվել)
- 1879 – Տրուբնայա փողոց, 36 – որտեղից «խոնավության հոտ է գալիս և առաստաղի տակի պատուհանից երևում էին անցորդների կրունկները» (Вокруг Чехова, с. 87-88; Жизнь Павла Чехова, с. 181): Չեխովի անձնագրում հայտնվել էր գրանցում «Մոսկվայում, Ստրետենկա, 307, Նիկոլա-Դրաչի եկեղեցու մոտ» (РГАЛИ) (տունը չի պահպանվել)
- 1879 – Տրուբնայա փողոց, 23 – Սավիցկու տուն. «Այս բնակարանում է սկսվել Անտոնի գրական գործունեությունը», – գրել է նրա եղբայրը։ Այն ժամանակ այստեղ եղել են երկու երկհարկանի կառույց – մեկը փայտից՝ քարե առաջին հարկով, մյուսը՝ քարից, վրան 1893 թվականին կառուցված երրորդ հարկով։ Այն պահպանվել է մինչև մեր օրեր[103]։
- 1879 – Տրուբնայա փողոց, 28 – Վնուկովի տուն (տունը չի պահպանվել)
- 1881–1885 – Մայիլ Գոլովին նրբանցք, 3 – վաճառական Պ. Զ. Ելեցկու տուն (այժմ սա քառահարկ շենքի միջին մասն է. այն ժամանակ տունը եղել է երկհարկանի՝ բարձր կիսանկուղային հարկի վրա, այն վերակառուցել են երկու կողմից 1896 թվականին, իսկ 1905 թվականին վերնաշենք են կառուցել և փոխել ճակատամասը[103])
- 1886–1890 – Սադովո-Կուդրիսկայա փողոց, 6 – բժիշկ Ա. Յա Կորնևի տուն
- 1890–1892 – Մալայա Դմիտրովկա, 29 – Վ. Կ. Ֆիրգանգի (ապրել է բակի աջ կողաշենքի երկրորդ հարկում)
- 1894 – Բոլշոյ Վլասևսկի նրբանցք, 9 – բնակարաններից մեկում ապրել է գրող Ի. Ն. Պոտապենկոյի հետ միասին (տունը չի պահպանվել)
- 1899 – Ուսպենսկի նրբանցք, 1/12 (Մալայա Դմիտրովկա, 12) – այստեղ ապրել է քույրը՝ Մ. Պ. Չեխովան
- 1899 – Մալայա Դմիտրովկա, 11/10 – Ա. Ա. Շեշկովի եկամտաբեր տուն, բնակարան № 14
- 1900, 1901 – Տվերսկայա փողոց, 6 («Դևեզդեն» հյուրանոց)
- 1902 – Զվոնարսկի նրբանցք, 2/14 – Ֆիրսանովի տուն
- 1902 – Զվոնարսկի նրբանցք, 21 – Գոնեցկու տուն
- 1904 – Լեոնտևյան նրբանցք, 24 – Ա. Ի. Կատիկի տուն. մոսկովյան վերջին հասցեն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Паперный З. С. Чехов Антон // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 8.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Венгеров С. Чехов, Антон Павлович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1903. — Т. XXXVIIIа. — С. 777—781.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://bigenc.ru/literature/text/4684952
- ↑ 4,0 4,1 4,2 Паперный З. С. Чехов Антон Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 29 : Чаган — Экс-ле-Бен. — С. 138—140.
- ↑ 5,0 5,1 5,2 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.laphamsquarterly.org/death/miscellany/its-been-long-time-ive-had-champagne
- ↑ 7,0 7,1 7,2 http://encyclopedia.kids.net.au/page/an/Anton_Chekhov
- ↑ http://web.archive.org/web/20181018063925/https://www.mos-ritual.ru/novodeviche-kladbische
- ↑ https://goslitmuz.ru/istoriya-eksponata/?ID=1775
- ↑ "Greatest short story writer who ever lived." Raymond Carver (in Rosamund Bartlett's introduction to About Love and Other Stories, XX); "Quite probably. the best short-story writer ever." A Chekhov Lexicon, by William Boyd, The Guardian, 3 July 2004. Retrieved 16 February 2007.
- ↑ "Stories ... which are among the supreme achievements in prose narrative." Vodka miniatures, belching and angry cats, George Steiner's review of The Undiscovered Chekhov, in The Observer, 13 May 2001. Retrieved 16 February 2007.
- ↑ Harold Bloom, Genius: A Study of One Hundred Exemplary Authors.
- ↑ Letter to Alexei Suvorin, 11 September 1888. Letters of Anton Chekhov.
- ↑ "Actors climb up Chekhov like a mountain, roped together, sharing the glory if they ever make it to the summit". Actor Ian McKellen, quoted in Miles, 9.
- ↑ "Chekhov's art demands a theatre of mood." Vsevolod Meyerhold, quoted in Allen, 13; "A richer submerged life in the text is characteristic of a more profound drama of realism, one which depends less on the externals of presentation." Styan, 84.
- ↑ Երկեր։ 5 հ. / Ա. Չեխով; Կազմ.՝ Ս. Պայազատ; Խմբ.՝ Խ. Հրաչյան; Առաջաբ. հեղ.՝ Ս. Արեշյան. - Երևան։ Հայպետհրատ, 1960. - 5 հ. ; 22 սմ. - Հ. 1 (1960. 458 էջ։ 1 թ. դիմանկ.)։ Պատմվածքներ (1883-1886), Հ. 2 (1961. 566 էջ)։ Պատմվածքներ (1886-1887), Հ.3 (1961. 566 էջ։ Պատմվածքներ (1888-1894), Հ. 4 (1962. 433 էջ) ։ Պատմվածքներ (1895-1903), Հ. 5 (1962. 498 էջ)։ Դրամատիկական երկեր Պայազատ, Սերգո Արատաշեսի, 1909-1971 կազմ. Հրաչյան, Խաչիկ Թադևոսի, 1912-1989 խմբ. Արեշյան, Սալոմե Գրիգորի, 1913-1966 առաջաբ.
- ↑ "Chekhov is said to be the father of the modern short story". Malcolm 2004, էջ. 87; He brought something new into literature." James Joyce, in Arthur Power, Conversations with James Joyce, Usborne Publishing Ltd, 1974, 978-0-86000-006-8, 57; "Tchehov's breach with the classical tradition is the most significant event in modern literature", John Middleton Murry, in Athenaeum, 8 April 1922, cited in Bartlett's introduction to About Love.
- ↑ "You are right in demanding that an artist should take an intelligent attitude to his work, but you confuse two things: solving a problem and stating a problem correctly. It is only the second that is obligatory for the artist." Letter to Suvorin, 27 October 1888. Letters of Anton Chekhov.
- ↑ Rayfield 1997, էջեր. 3–4: Egor Mikhailovich Chekhov and Efrosinia Emelianovna
- ↑ Wood, James (2000) [1999]. "What Chekhov Meant by Life". The Broken Estate: Essays in Literature and Belief. New York, NY: Modern Library. ISBN 9780804151900. OCLC 863217943.
- ↑ Payne, XVII.
- ↑ Simmons, 1970, էջ 18
- ↑ Chekhov and Taganrog, Taganrog city website.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 From the biographical sketch, adapted from a memoir by Chekhov's brother Mihail, which prefaces Constance Garnett's translation of Chekhov's letters, 1920.
- ↑ Letter to brother Alexander, 2 January 1889, in Malcolm 2004, էջ. 102.
- ↑ Another insight into Chekhov's childhood came in a letter to his publisher and friend Alexei Suvorin: "From my childhood I have believed in progress, and I could not help believing in it since the difference between the time when I used to be thrashed and when they gave up thrashing me was tremendous." Letter to Suvorin, 27 March 1894. Letters of Anton Chekhov.
- ↑ Rayfield, 1997, էջ 31
- ↑ Letter to cousin Mihail, 10 May 1877. Letters of Anton Chekhov.
- ↑ Bartlett, 4–5.
- ↑ Letter to I.L. Shcheglov, 9 March 1892. Letters of Anton Chekhov:
- ↑ Tabachnikova, Olga (2010). Anton Chekhov Through the Eyes of Russian Thinkers: Vasilii Rozanov, Dmitrii Merezhkovskii and Lev Shestov. Anthem Press. էջ 26. ISBN 978-1-84331-841-5. «For Rozanov, Chekhov represents a concluding stage of classical Russian literature at the turn of the 19th and 20th centuries, caused by the fading of the thousand-year-old Christian tradition that had sustained much of this literature. On the one hand, Rozanov regards Chekhov's positivism and atheism as his shortcomings, naming them among the reasons for Chekhov's popularity in society.»
- ↑ Chekhov, Anton Pavlovich (1997). Karlinsky, Simon; Heim, Michael Henry (eds.). Anton Chekhov's Life and Thought: Selected Letters and Commentary. Northwestern University Press. էջ 13. ISBN 978-0-8101-1460-9. «While Anton did not turn into the kind of militant atheist that his older brother Alexander eventually became, there is no doubt that he was a non-believer in the last decades of his life.»
- ↑ Richard Pevear (2009). Selected Stories of Anton Chekhov. Random House Digital, Inc. էջեր xxii. ISBN 978-0-307-56828-1. «According to Leonid Grossman, "In his revelation of those evangelical elements, the atheist Chekhov is unquestionably one of the most Christian poets of world literature."»
- ↑ Malcolm, 2004, էջ 25
- ↑ 35,0 35,1 35,2 Payne, XX.
- ↑ Letter to brother Mihail, 1 July 1876. Letters of Anton Chekhov.
- ↑ Simmons, 1970, էջ 26
- ↑ Simmons, 1970, էջ 33
- ↑ Rayfield, 1997, էջ 69
- ↑ Simmons, 1970, էջ 223
- ↑ Rayfield, 1997, էջ 224
- ↑ Wood, 2000, էջ 85
- ↑ Rayfield, 1997, էջ 230
- ↑ Malcolm, 2004, էջ 26
- ↑ Payne, XXXI.
- ↑ From the biographical sketch, adapted from a memoir by Chekhov's brother Mikhail, which prefaces Constance Garnett's translation of Chekhov's letters, 1920.
- ↑ Note-Book.. Retrieved 16 February 2007.
- ↑ Rayfield, 1997, էջեր 394-8
- ↑ Benedetti, Stanislavski: An Introduction, 25.
- ↑ Chekhov and the Art Theatre, in Stanislavski's words, were united in a common desire "to achieve artistic simplicity and truth on the stage." Allen, 11.
- ↑ Rayfield 1997, էջեր. 390–1Rayfield draws from his critical study Chekhov's "Uncle Vanya" and the "Wood Demon" (1995), which anatomised the evolution of the Wood Demon into Uncle Vanya-"one of Chekhov's most furtive achievements."
- ↑ Letter to Suvorin, 1 April 1897. Letters of Anton Chekhov.
- ↑ Olga Knipper, "Memoir", in Benedetti, Dear Writer, Dear Actress, 37, 270.
- ↑ Bartlett, 2.
- ↑ Malcolm, 2004, էջեր 170–71
- ↑ "I have a horror of weddings, the congratulations and the champagne, standing around, glass in hand with an endless grin on your face." Letter to Olga Knipper, 19 April 1901.
- ↑ Benedetti, Dear Writer, Dear Actress, 125.
- ↑ Rayfield 1997, էջ. 500"Olga's relations with Vladimir Nemirovich-Danchenko were more than professional."
- ↑ Harvey Pitcher in Chekhov's Leading Lady, quoted in Malcolm 2004, էջ. 59.
- ↑ "Chekhov had the temperament of a philanderer. Sexually, he preferred brothels or swift liaisons."Wood 2000, էջ. 78
- ↑ Letter to Suvorin, 23 March 1895. Letters of Anton Chekhov.
- ↑ Rayfield 1997, էջեր. 556–57Rayfield also tentatively suggests, drawing on obstetric clues, that Olga suffered an ectopic pregnancy rather than a miscarriage.
- ↑ There was certainly tension between the couple after the miscarriage, though Simmons 1970, էջ. 569, and Benedetti, Dear Writer, Dear Actress, 241, put this down to Chekhov's mother and sister blaming the miscarriage on Olga's late-night socialising with her actor friends.
- ↑ Benedetti, Dear Writer, Dear Actress: The Love Letters of Olga Knipper and Anton Chekhov.
- ↑ Chekhov, Anton. «Lady with lapdog». Short Stories.
- ↑ Rosamund, Bartlett (2010 թ․ փետրվարի 2). «The House That Chekhov Built». London Evening Standard. էջ 31.
- ↑ Greenberg, Yael. "The Presentation of the Unconscious in Chekhov's Lady With Lapdog." Modern Language Review 86.1 (1991): 126-130. Academic Search Premier. Web. 3 November 2011.
- ↑ "Overview: 'The Lady with the Dog'." Characters in 20th-Century Literature. Laurie Lanzen Harris. Detroit: Gale Research, 1990. Literature Resource Center. Web. 3 November 2011.
- ↑ Договор с книгоиздательством А. Ф. Маркса
- ↑ Letter to sister Masha, 28 June 1904. Letters of Anton Chekhov.
- ↑ Malcolm, 2004, էջ 62
- ↑ Olga Knipper, Memoir, in Benedetti, Dear Writer, Dear Actress, 284.
- ↑ "Banality revenged itself upon him by a nasty prank, for it saw that his corpse, the corpse of a poet, was put into a railway truck 'For the Conveyance of Oysters'." Maxim Gorky in Reminiscences of Anton Chekhov. Արխիվացված 2015-09-14 Wayback Machine. Retrieved 16 February 2007.
- ↑ Нащокина, Мария Владимировна Московский модерн. — 2-е. — М.: Жираф, 2005. — С. 496. — 560 с. — ISBN 5-89832-042-3
- ↑ Галина Щёболева Памятник Чехову: От московского губернатора до Билла Клинтона.
- ↑ 76,0 76,1 Արտ. Կարինյան, Անտոն Չեխով (1860-1904), Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1954
- ↑ Скафтымов А. П. К вопросу о принципах построения пьес А. П. Чехова // Три сестры. — СПб: Азбука-классика, 2008. — С. 229—268. — 288 с. — ISBN 978-5-91181-876-0(Ստուգված է 20 Հունիսի 2009)
- ↑ Воспоминания Д. Городецкого // Биржевые ведомости. — 1904. — В. 18 июля.
- ↑ Воспоминания Арс. Г. (И. Я. Гурлянд) // Театр и искусство. — 1904. — № 28.
- ↑ Так, например, в «Трёх сёстрах» Чехова во втором действии Чебутыкин читает газету: «Цицикар. Здесь свирепствует оспа…» Ни Цицикар, ни оспа никакого отношения не имеют ни к самому Чебутыкину, ни к кому другому и вообще ни к чему, что происходит или произойдёт на сцене.
- ↑ Немирович-Данченко В. И. Предисловие «От редактора» // Эфрос, Николай Ефимович «Три сестры» в постановке Московского художественного театра. — 1919. — С. 10.
- ↑ Чехов А. П. Полное собрание сочинений и писем в тридцати томах. Сочинения в 18-ти томах. — М., Наука, 1982. — Т. 18. — С. 337—338.
- ↑ «Чехов Антон Павлович». Электронное научное издание «Словарь псевдонимов русских писателей, ученых и общественных деятелей». Фонд «Фундаментальная электронная библиотека». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Стали известны 10 самых «киношных» классиков литературы
- ↑ Павленко П. Г. «Школьные годы чудесные…»: Очерки истории Ялтинской гимназии им. А. П. Чехова. — Симферополь: РуБин, 2011. — 328 с. — ISBN 966-96158-6-0.
- ↑ Имени Чехова // Таганрогская правда. — 2011. — 26 апр.
- ↑ «150 ans de la naissance d'Anton Pavlovitch Tchekhov». 1er Semestre 2010. Office des Emissions de Timbres Poste de Monaco (ֆրանսերեն) — Художник Георгий Шишкин. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Tolstoy and Chekhov on new stamps by Vatican». Pakistan Philatelic Net Club (անգլերեն). Wahid Zia; Blogger, Google. 2010 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
- ↑ [ «Аргументы и факты на Дону», № 14 (1961), 2013 год]
- ↑ Сайт Звенигородской ЦРБ имени А. П. Чехова
- ↑ Фоминых Н. К вопросу о памятнике Чехову // Вехи Таганрог. — 2004. — № 20.
- ↑ Хавилэнд Ч. На Шри-Ланке увековечили память Антона Чехова // Русская служба BBC. — 2010. — 30 дек.
- ↑ Собств. корр. В Донецкой области открыли памятник великому русскому писателю // donbass.ua. — 2012. — 30 янв.
- ↑ Памятник чеховским героям в Таганроге
- ↑ Газета «Книжное обозрение» 2012, № 25
- ↑ Трансформации образа России на западном экране. - М., 2010. - С. 12.
- ↑ «Музыка и Чехов». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Андрианов Г. Оперы по рассказам сатирика. (Об операх на сюжеты А. П. Чехова) //Сов. культура. - 1980, 12 августа. - с. 8.
- ↑ Чехов М. П. Вокруг Чехова. Встречи и впечатления
- ↑ Гиляровский, Владимир Алексеевич Москва и москвичи. - М.: «Правда», 1979. - С. 344.
- ↑ Жизнь Павла Чехова // Вокруг Чехова. М., 1990, С. 23
- ↑ Где жил Чехов? // Раннее Утро. - 8 июня 1914.
- ↑ 103,0 103,1 Романюк, Сергей Константинович Из истории московских переулков
Արտաքին հղումներ
խմբագրել- Անտոն Չեխովը գրապահարանում Արխիվացված 2020-07-19 Wayback Machine
- Անտոն Չեխովը դասարան․ամ կայքում Արխիվացված 2016-09-05 Wayback Machine
- Անտոն Չեխովը հայկական հանրագիտարանում Արխիվացված 2021-10-26 Wayback Machine
Մատենագիտություն
- Anton Chekhov at Encyclopædia Britannica
- Petri Liukkonen. "Anton Chekhov". Books and Writers
- Biography at The Literature Network
- "Chekhov's Legacy" by Cornel West at National Public Radio, 2004
Ստեղծագործություններ
- Անտոն Չեխովը գուտենբերգի նախագծում
- Works by or about Anton Chekhov at Internet Archive
- Works by Anton Chekhov at LibriVox (public domain audiobooks)
- 201 Stories by Anton Chekhov, translated by Constance Garnett presented in chronological order of Russian publication with annotations.
- Антон Павлович Чехов. Указатель Texts of Chekhov's works in the original Russian, listed in chronological order, and also alphabetically by title. Retrieved June 2013. (ռուս.)
- Works by Anton Chekhov at Open Library
- Ebooks by Anton Chekhov - Standard Ebooks
Աղբյուրներ
խմբագրել- Allen, David, Performing Chekhov, Routledge (UK), 2001, 978-0-415-18934-7
- Bartlett, Rosamund, and Anthony Phillips (translators), Chekhov: A Life in Letters, Penguin Books, 2004, 978-0-14-044922-8
- Bartlett, Rosamund, Chekhov: Scenes from a Life, Free Press, 2004, 978-0-7432-3074-2
- Benedetti, Jean (editor and translator), Dear Writer, Dear Actress: The Love Letters of Olga Knipper and Anton Chekhov, Methuen Publishing Ltd, 1998 edition, 978-0-413-72390-1
- Benedetti, Jean, Stanislavski: An Introduction, Methuen Drama, 1989 edition, 978-0-413-50030-4
- Chekhov, Anton, About Love and Other Stories, translated by Rosamund Bartlett, Oxford University Press, 2004, 978-0-19-280260-6
- Chekhov, Anton, The Undiscovered Chekhov: Fifty New Stories, translated by Peter Constantine, Duck Editions, 2001, 978-0-7156-3106-5
- Chekhov, Anton, Easter Week, translated by Michael Henry Heim, engravings by Barry Moser, Shackman Press, 2010
- Chekhov, Anton, Forty Stories, translated and with an introduction by [Pierre Stephen Robert Payne, New York, Vintage, 1991 edition, 978-0-679-73375-1
- Chekhov, Anton, Letters of Anton Chekhov to His Family and Friends with Biographical Sketch, translated by Constance Garnett, Macmillan, 1920. Full text at Gutenberg.. Retrieved 16 February 2007.
- Chekhov, Anton, Note-Book of Anton Chekhov, translated by S. S. Koteliansky and Leonard Woolf, B.W. Huebsch, 1921. Full text at Gutenberg.. Retrieved 16 February 2007.
- Chekhov, Anton, The Other Chekhov, edited by Okla Elliott and Kyle Minor, with story introductions by Pinckney Benedict, Fred Chappell, Christopher Coake, Paul Crenshaw, Dorothy Gambrell, Steven Gillis, Michelle Herman, Jeff Parker, Benjamin Percy, and David R. Slavitt. New American Press, 2008 edition, 978-0-9729679-8-3
- Chekhov, Anton, Seven Short Novels, translated by Barbara Makanowitzky, W.W.Norton & Company, 2003 edition, 978-0-393-00552-3
- Clyman, T. W. (Ed.). A Chekhov companion. Westport, Ct: Greenwood Press, (1985). 9780313234231
- Finke, Michael C., Chekhov's 'Steppe': A Metapoetic Journey, an essay in Anton Chekhov Rediscovered, ed Savely Senderovich and Munir Sendich, Michigan Russian Language Journal, 1988,
- Finke, Michael C., Seeing Chekhov: Life and Art, Cornell UP, 2005, 978-0-8014-4315-2
- Gerhardie, William, Anton Chekhov, Macdonald, (1923) 1974 edition, 978-0-356-04609-9
- Gorky, Maksim, Alexander Kuprin, and I.A. Bunin, Reminiscences of Anton Chekhov, translated by S. S. Koteliansky and Leonard Woolf, B.W.Huebsch, 1921. Read at eldritchpress. Արխիվացված 2015-09-14 Wayback Machine. Retrieved 16 February 2007.
- Gottlieb, Vera, and Paul Allain (eds), The Cambridge Companion to Chekhov, Cambridge University Press, 2000, 978-0-521-58917-8
- Jackson, Robert Louis, Dostoevsky in Chekhov's Garden of Eden—'Because of Little Apples', in Dialogues with Dostoevsky, Stanford University Press, 1993, 978-0-8047-2120-2
- Klawans, Harold L., Chekhov's Lie, 1997, 1-888799-12-9. About the challenges of combining writing with the medical life.
- Malcolm, Janet (2004) [2001]. Reading Chekhov, a Critical Journey. London: Granta Publications. ISBN 9781862076358. OCLC 224119811.
- Miles, Patrick (ed), Chekhov on the British Stage, Cambridge University Press, 1993, 978-0-521-38467-4
- Nabokov, Vladimir, Anton Chekhov, in Lectures on Russian Literature, Harvest/HBJ Books, [1981] 2002 edition, 978-0-15-602776-2.
- Pitcher, Harvey, Chekhov's Leading Lady: Portrait of the Actress Olga Knipper, J Murray, 1979, 978-0-7195-3681-6
- Prose, Francine, Learning from Chekhov, in Writers on Writing, ed. Robert Pack and Jay Parini, UPNE, 1991, 978-0-87451-560-2
- Rayfield, Donald (1997). Anton Chekhov: A Life. London: HarperCollins. ISBN 9780805057478. .
- Sekirin, Peter. "Memories of Chekhov: Accounts of the Writer from His Family, Friends and Contemporaries," MacFarland Publishers, 2011, 978-0-7864-5871-4
- Simmons, Ernest Joseph (1970) [1962]. Chekhov: A Biography. Chicago: University of Chicago Press. ISBN 9780226758053. OCLC 682992.
- Speirs, L. Tolstoy and Chekhov. Cambridge, England: University Press, (1971), 0521079500
- Stanislavski, Constantin, My Life in Art, Methuen Drama, 1980 edition, 978-0-413-46200-8
- Styan, John Louis, Modern Drama in Theory and Practice, Cambridge University Press, 1981, 978-0-521-29628-1
- Wood, James (2000) [1999]. «What Chekhov Meant by Life». The Broken Estate: Essays in Literature and Belief. New York, NY: Modern Library. ISBN 9780804151900. OCLC 863217943.
- Zeiger, Arthur, The Plays of Anton Chekhov, Claxton House, Inc., New York, NY, 1945.
- Tufarulo, G, M., La Luna è morta e lo specchio infranto. Miti letterari del Novecento, vol.1- G. Laterza, Bari, 2009– 978-88-8231-491-0.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Չեխով» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Չեխով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Չեխով» հոդվածին։ |