Ալեքսանդր Բլոկ
Ալեքսանդր Բլոկ (Александр Александрович Блок, նոյեմբերի 16 (28), 1880[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][1] - օգոստոսի 7, 1921[4][5][1][…], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[4][1]), ռուս բանաստեղծ։ Ծնվել է մշակութային ընտանիքում (հայրը՝ պրոֆեսոր, մայրը՝ գրող)։ Առաջին բանաստեղծությունները սկսել է գրել հինգ տարեկան հասակում։ Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի համալսարանի՝ պատմական-բանասիրական ֆակուլտետում, որի ռեկտորն էր նրա պապը՝ Ա. Ն. Բեկետովը։
Ալեքսանդր Բլոկ ռուս.՝ Александр Александрович Блок | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16 (28), 1880[1][2][3] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][1] |
Վախճանվել է | օգոստոսի 7, 1921[4][5][1][…] (40 տարեկան) |
Վախճանի վայր | Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[4][1] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ, գրող, փիլիսոփա, հրապարակախոս և գրական քննադատ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ՌԽՖՍՀ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Ժանրեր | էլեգիա, քնարապատմողական և Նամակաձև գրականություն |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | The Twelve? |
Ամուսին | Լուբով Բլոկ[1] |
Զավակներ | ենթդ․ Ալեքսանդր Նոլլե |
Ալեքսանդր Բլոկ Վիքիդարանում | |
Alexander Blok Վիքիպահեստում |
1903 թ. ամուսնացել է Դմիտրի Մենդելեևի դստեր՝ Լյուբով Մենդելեևայի հետ։ 1904 թ. լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծություններ գեղեցիկ տիկնոջ մասին» վերնագրով։
1917 թ. հեղափոխական իրադարձությունները արտացոլվել են Բլոկի բանաստեղծություններում, հոդվածներում և հատկապես «Տասներկուսը» պոեմում։ Մահացել է 1921 թ. օգոստոսի 7-ին՝ չդիմանալով նյութական ծանր պայմաններին։
Բլոկի ստեղծագործությունը պարունակում է մի քանի ուղղություններ։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններին հատուկ է «սիմվոլիզմը»։ Հետագայում իր բանաստեղծություններում անդրադարձել է ժողովրդի սոցիալական վիճակին, համամարդկային թեմաներին։ Բլոկի բանաստեղծություններն ու «Տասներկուսը» պոեմը թարգմանվել են հայերեն[6][7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Белинков А. В., Михайлов О. Н. Блок А. (ռուս.) // Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1. — С. 642—645.
- ↑ 2,0 2,1 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 3,0 3,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Саакянц А. А. Блок Александр Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1970. — Т. 3 : Бари — Браслет. — С. 423.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Լիրիկա / Ա. Բլոկ ; Խմբ.՝ Վ. Բաբայան ; Թարգմ.՝ Ա. Պողոսյան; Առաջաբ.՝ Լ. Մկրտչյան. - Երևան։ Հայաստան , 1968. - 445 էջ։
- ↑ Տասներկուսը / Ա. Բլոկ ; Թարգմ.՝ Լ. Միրիջանյան ; Նկ.՝ Յու. Աննեկով. - Երևան։ Հայաստան , 1968. - 41 էջ
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բլոկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բլոկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 454)։ |