Հայնրիխ Ման
Հայնրիխ Ման (գերմ.՝ Heinrich Mann, մարտի 27, 1871[1][2][3][…], Լյուբեկ, Գերմանական կայսրություն[1] - մարտի 11, 1950[4][5][6][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), գերմանացի գրող, հասարակական գործիչ։
Հայնրիխ Ման գերմ.՝ Heinrich Mann | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 27, 1871[1][2][3][…] |
Ծննդավայր | Լյուբեկ, Գերմանական կայսրություն[1] |
Վախճանվել է | մարտի 11, 1950[4][5][6][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Գերեզման | Դորթեենշտադտի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, վիպասան, ակնարկագիր, սցենարիստ, կենսագիր և ինքնակենսագիր |
Լեզու | գերմաներեն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան |
Անդամակցություն | ԳԴՀ Արվեստների ակադեմիա և Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | ԳԴՀ ազգային մրցանակ |
Ամուսին | Մարիա Կանովա[7] և Նելի Կրյոգեր[7] |
Զավակներ | Լեոնիե Ման[7] |
![]() | |
Հայնրիխ Ման Վիքիքաղվածքում | |
Heinrich Mann Վիքիպահեստում |
Թոմաս Մանի եղբայրը։
Սովորել է Բեռլինի համալսարանում։ Վայմարյան հանրապետության ժամանակ եղել է Պրուսիայի Արվեստների ակադեմիայի գրականության բաժանմունքի անդամ (1926 թվականից), ապա՝ նախագահը։ 1933 թվականին տարագրվել է Ֆրանսիա։ 1936 թվականից եղել է Փարիզում ստեղծված գերմանական ժողովրդական ճակատի կոմիտեի նախագահը։ 1940 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ ԳԴՀ-ի կազմավորումից հետո, 1949 թ., հեռակա կարգով ընտրվել է Գերմանիայի Արվեստների ակադեմիայի պրեզիդենտ (առաջինը)։ 1900 թվականին լույս է ընծայել «Ավետյաց երկիր» երգիծական, քննադատական վեպը, 1903 թ.՝ դեկադենտիզմի ազդեցությամբ գրված «Աստվածուհիներ» եղերգությունը, 1905 թվականին՝ «Վարժապետ Ունրսոոը» վեպը, որտեղ մերկացրել է պրուս, խստավարժությունը։ Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918) սկսվելուց մեկ ամիս առաջ Մանն ավարտել է «Կայսրություն» եռերգության առաջին գիրքը՝ «Հպատակը» (1914, հրատարակված 1918-ին) վեպը, որտեղ տրված է կայզերական կայսրության բարքերի խորապես ռեալիստական, միաժամանակ սիմվոլիկ-գրոտհսկային պատկերը։ Եռերգության հաջորդ վեպերն են «Չքավորներ» (1917) և «Գլուխը» (1925)։ Մայնը հրապարակախոսական և գրաքննադատական գործունեությունն սկսել է 20-րդ դարի 10-ական թվականների սկզբներին։ 1920-1930-ական թվականներին նա աստիճանաբար հանգել է սոցիալիզմի պատմական դերի ըմբռնմանը, նորովի գիտակցել պրոլետարիատի դերը («Գերմանական բանվորների ուղին»)։ Հիալերիզմի դեմ են ուղղված «Ատելություն» (1933), «Կգա օրը» (1936), «Արիություն» (1939) հոդվածների ժողովածուները։ Մանի մի ուշ շրջանի գեղարվեստական ստեղծագործության բարձրակետն է «Հենրիխ IV-ի պատանեկությունը» (1935) և «Հենրիխ IV-ի հասունությունը» (1938) երկերգությունը։ «Լիդիցե» (1943), «Շնչառություն» (1949) և այլ վեպեր հատկանշված են սոցիալական քննադատության մեծ սրությամբ ն գրական մաներայի խիստ բարդությամբ։ Մանի հրապարակախոսական գործունեության ամփոփումն է «Դարի տեսություն» (1946) ժողովածուն, որտեղ նա տվել է դարաշրջանի քննադատական գնահատականը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 580—584.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.dhm.de/lemo/biografie/heinrich-mann
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 7,0 7,1 7,2 Kindred Britain
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 209)։ |