Տագանրոգ (ռուս.՝ Таганрог), քաղաք (1775 թվականից) Ռուսաստանի Ռոստովի մարզում, նավահանգիստ Ազովի ծովի Տագանրոգ ծոցի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ 285 հազար բնակչություն (1983)։ Տագանրոգը ԽՍՀՄ հարավի ինդուստրիալ կարևոր կենտրոնն Է։ Մարզի արդյունաբերական արտադրանքի մոտ 1/6 թվականը բաժին է ընկնում Տագանրոգի ավելի քան 40 արդյունաբերական ձեռնարկություններին։ Զարգացած են մետալուրգիան, մեքենաշինությունը, մետաղամշակումը («Կրասնի կոտելշչիկ», կոմբայնների, նավանորոգման, դարբնոցամամլիչային սարքավորումների և այլ գործարաններ), սննդի, թեթև և շինանյութերի արդյունաբերությունը։ Կան 2 բուհ, մետալուրգիական, մեխանիկական, մեքենաշինական, ծովային սարքաշինության և այլ տեխնիկումներ, բժշկական և երաժշտական ուսումնարաններ, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան, պատկերասրահ։ Հիմնադրել է Պետրոս I-ը, որպես ամրոց, 1698 թվականին։ 18-րդ դարի 80-ական թվականներ եղել է արտաքին առևտրական նավահանգիստ, 1802 թվականից՝ քաղաքապետության կենտրոն։ 1869 թվականին երկաթուղով միացել է Խարկովին և Դոնի Ռոստովին։ 1920-1924 թվականներին եղել է օկրուգային քաղաք ՈւԽՍՀ Դոնեցկի մարզում, 1924-1934 թվականներին՝ Հյուսիս-Կովկասյան, 1934-1937 թվականներին՝ Ազով-Սևծովյան երկրամասերի, 1937 թվականից՝ Ռոստովի մարգի կազմում։ Անտոն Չեխով ծննդավայրն Է, այստեղ է նրա թանգարանը։

Բնակավայր
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1698 թ.
Մակերես95 կմ²
ԲԾՄ30 մետր
Բնակչություն249 848 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8634
Փոստային դասիչ347900–347960
Պաշտոնական կայքtagancity.ru(ռուս.)
Տագանրոգ (Ռուսաստան)##
Տագանրոգ (Ռուսաստան)

Անվանում խմբագրել

Հիմնադրել է Պետրոս I1698 թվականին՝ Տագան Ռոգ հրվանդանի վրա, որպես ամրոց և ռուսական Ազովյան ռազմածովային նավատորմի բազա։ Անվանումը ստացել է հրվանդանի անունից, որը կազմված է թյուրքական տագան ՝ «կասկարա, կրակարան» և ռոգ (ռուս.՝ рог)՝ «ելուստ, հրվանդան» բառերից։ Հրվանդանում կասկարայի մեջ կրակ էին վառում, որը ծառայում էր որպես փարոս․ ուստի անվանումն արտահայտում էր «փարոսի հրվանդան» իմաստը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 539