Վլադիկավկազ
Վլադիկավկազ (օսերեն՝ Дзæуджыхъæу - «Ձաուգի ավան»; ռուս.՝ Владикавказ), քաղաք Ռուսաստանի Դաշնության հարավում, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիայի մայրաքաղաքը։ Խոշոր արդյունաբերական, գիտական, մշակութային և կրթական կենտրոն։ Վլադիկավկազը նաև հանդիսանում է Վլադիկավկազ քաղաքային շրջանի կենտրոնը
Քաղաք | |||
---|---|---|---|
Վլադիկավկազ | |||
Владикавказ | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Հանրապետություն | Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիա | ||
Քաղաքային շրջան | Վլադիկավկազ | ||
Համայնք | Vladikavkaz Urban Okrug?[1] | ||
Ներքին բաժանում | 4 վարչական շրջաններ։ Իրիստոնյան, Արդյունաբերական Անդրտերեկյան Հյուսիս-Արևելյան | ||
Քաղաքապետ | Սերգեյ Ձանթիև[2] | ||
Հիմնադրված է | 1784 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1860 թվականից | ||
Մակերես | 291 կմ² | ||
ԲԾՄ | 692 մետր | ||
Պաշտոնական լեզու | Օսերեն, Ռուսերեն | ||
Բնակչություն | ▼քաղաք` 310 070 քաղաքային շրջան` 330 076[3] մարդ (2010) | ||
Խտություն | 1075 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | օսեր, ռուսներ, հայեր, վրացիներ, ուկրաինացիներ | ||
Կրոնական կազմ | Ուղղափառություն | ||
Տեղաբնականուն | վլադիկավկազցի | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 8672 | ||
Փոստային դասիչ | 362000–362999 | ||
Պաշտոնական կայք | vladikavkaz-osetia.ru(ռուս.) | ||
| |||
Անվանումը
խմբագրել«Վլադիկավկազ» բերդը իր անվանումը ստացել է «տիրիր Կովկասը» (ռուս.՝ Владей Кавказом) նշանակությամբ, ռուս քաղաքական և ռազմական գործիչ Պավել Պոտյոմկինի կողմից։
«Ձաուջիկաու» - «Ձաուգի ավան», Վլադիկավկազի բերդի օսական անվանումն է։ Ըստ ավանդույթի, Գենալդոնի կիրճում գտնվող Թմենիկաու գյուղի բնակիչ Ձաուգ Բուգուլովը 1760 թվականին գյուղ է հիմնել այն տարածքին շրջակայքում, որտեղ 1784 թ. հիմնվել է Վլադիկավկազ բերդը։
1931 - 1944 թթ. և 1954 - 1990 թթ. անվանվել է Օրջոնիկիձե, իսկ 1944-1954 թթ.-ին՝ - Ձաուձիկաու. 2007 թ. քաղաքին շնորհվել է «Զինվորական փառքի քաղաք» տիտղոսը։
Քաղաքը գտնվում է Հյուսիսային Կովկասում, Թերեք գետի ափերին, Դարյալի կիրճից 30կմ հեռավորության վրա։ Վլադիկավկազից սկիզբ է առնում Ռազմավիրական ճանապարհը։
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնվել է 1784 թվականին օսական Ձաուջիկաու ավանի մոտակայքում[4]` իբրև ռուսական բերդ Դարյալի կիրճում[5]։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1861 թվականին։
Բնակչություն
խմբագրելՎլադիկավկազը Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-Կովկասյան դաշնային օկրուգի խոշորագույն քաղաքներից է։ 2012 թ. դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է 310 070 մարդ։
Ազգային պատկանելիություն
խմբագրելԸստ 2010 թ. մարդահամարի արդյունքների, քաղաքի ազգային պատկանելիությունը հետևյալն է[6]`
- օսեր — 59, 51 %
- ռուսներ — 27, 59 %
- հայեր — 3, 89 %
- վրացիներ — 2, 32 %
- ուկրաինացիներ — 0, 1 %
Վարչական բաժանում
խմբագրելՎլադիկավկազ քաղաքը բաղկացած է 4 վարչական շրջաններից՝ Արդյունաբերական, Հյուսիս-Արևելյան, Իրիստոնյաև և Անդրտերեկյան, միկրոշրջաններ՝ Կարցա և Ռեդանտ։
Վլադիկավկազ քաղաքը գտնվում է Քաղաք վլադիկավկազ քաղաքային օկրուգի կազմում։ Բացի քաղաքից, օկրուգի կազմում են գտնվում Բալթա, Չմի, Էզմի, Ներքին Լարս, Վերին Լարս գյուղերը, Հարավային, Գործարանային ավանները[7]։
Հայերը Վլադիկավկազում
խմբագրելՎլադիկավկազում 1920-ական թվականներից կա հայկական մատուռ։ 18-րդ դարի վերջին-19-րդ դարի սկզբին Վրսդիկավկազի կենտրոնում գտնվող Արմյանսկայա փողոցում կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ քարաշեն եկեղեցին, որին կից գործել է հայկական ծխական դպրոց (փակվել է 1885-ին)։ 1913-ին Վլադիկավկազում ապրում էր 5 հազար հայ, 1920-ական թթ.՝ 6500-ից ավելի։ Հայ բնակչության թիվը նկատելիորեն ավելացել է Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների տարիներին՝ ի հաշիվ Արևմտյան Հայաստանից և Արևելյան Անդրկովկասից եկած փախստականների։ Հայերի նոր հոսքը Վլադիկավկազ սկսվել է 1980-ական թթ. վերջից, համայնքի ազգային կյանքն աշխուժացել է։ Ստեղծվել է «Էրեբունի» հայկական ընկերությունը։ Քաղաքի իշխանությունները համայնքին են վերադարձրել Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Մանկավարժ Ալեքսանդր Վարդանյանի գլխավորությամբ 1991-ին բացվել է հայկական կիրակնօրյա դպրոց։ 1994-ից Վլադիկավկազի վեց դպրոցներում գործում են հայկական դասարաններ։ 2003 թվականի տվյալներով Վլադիկավկազում բնակվում է շուրջ 20 հազար հայ[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ OKTMO (ռուս.)
- ↑ Վլադիկավկազի քաղաքապետարանի և Ներկայացուցիչների խորհրդի պաշտոնական կայք(ռուս.)
- ↑ Численность населения районов и городских населённых пунктов субъектов Российской Федерации(ռուս.)
- ↑ Официальный сайт администрации города Владикавказа(ռուս.)
- ↑ Владикавказ… основан в 1784 г. для охранения Военно-Грузинской дороги(ռուս.)
- ↑ Владикавказ 2002
- ↑ Վլադիկավկազի կանոնադրությունը Արխիվացված 2010-10-19 Wayback Machine(ռուս.)
- ↑ Հայկական սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 467։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիկավկազ» հոդվածին։ |