Քաղաքացիական ամուսնություն
Քաղաքացիական ամուսնություն, ամուսնություն, որը ձևակերպված է պետական իշխանության մարմիններում (զագսի մարմիններում)։ Իրավաբանական ուժ ունի բացառապես քաղաքացիական ամուսնությունը։ Մի շարք երկրներում պաշտոնապես ճանաչվում է միայն եկեղեցական ամուսնությունը (եկեղեցում գրանցվածը)։ Որոշ երկրներում (Ֆրանսիա, Շվեյցարիա և այլն) քաղաքացիական ամուսնությունը պարտադիր էː Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ի առանձին նահանգներում և որոշ այլ երկրներում թույլատրվում է և ընդունելի է և քաղաքացիական, և եկեղեցական ամուսնությունը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dd/Albert_Anker_-_Die_Ziviltrauung_%281887%29.jpg/250px-Albert_Anker_-_Die_Ziviltrauung_%281887%29.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքացիական ամուսնություն» հոդվածին։ |