Ալեքսանդր Կուպրին
Ալեքսանդր Իվանովիչ Կուպրին (ռուս.՝ Александр Иванович Куприн, օգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1870[1][2][3], Նարովչատ, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][4] - օգոստոսի 25, 1938[1][4][5][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][4]), ռուս գրող։
Ալեքսանդր Կուպրին Александр Куприн | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1870[1][2][3] |
Ծննդավայր | Նարովչատ, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][4] |
Վախճանվել է | օգոստոսի 25, 1938[1][4][5][…] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][4] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Մասնագիտություն | գրող, օդաչու, վիպասան, սցենարիստ, բանաստեղծ, մանկագիր, արձակագիր և վիպասան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի երկրորդ կադետական կորպուս[6] և Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարան[6] |
Ժանրեր | պատմվածք, վիպակ, ակնարկ, Թերթոն, հրապարակախոսություն և ֆանտաստիկա |
Գրական ուղղություններ | նատուրալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Մենամարտ |
Պարգևներ | |
Ամուսին | Ելիզավետա Գեյնրիխ |
Զավակներ | Ksenia Kuprina? |
![]() | |
Ալեքսանդր Կուպրին Վիքիքաղվածքում | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1870 թվականին Նարովչատ քաղաքում (այժմ՝ Պենզայի մարզում)։ 1873 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ 10 տարի անցկացրել է զինվորական ուսումնական փակ հաստատություններում, 4 տարի ծառայել հետևակային գնդում։ 1894 թվականին թողել է ծառայությունը և մեկնել Կիև։ Շրջելով Ռուսաստանի հարավում՝ կատարել է տարբեր աշխատանքներ։ 1901 թվականից ապրել է Պետերբուրգում։ 1919 թվականին Գատչինայից, որ գեներալ Յուդենիչի զորքերով կտրված էր Պետրոգրադից, Կուպրինն ընտանիքով անցել է Ֆինլանդիա, 1920 թվականին՝ Փարիզ։ 1937 թվականին Կուպրինը, լինելով ծանր հիվանդ, վերադարձել է Խորհրդային Միություն։
Աշխատություններ
խմբագրել1889 թվականին տպագրվել է Կուպրինի առաջին պատմվածքը։ Այնուհետև լույս են տեսել «Մոլոք» (1896) վեպը և «Օլեսյա» (1898) վիպակը։
Նրա ստեղծագործությունն առավել արգասավոր է եղել 1905–1907 թվականների հեղափոխությունից առաջ՝ հասարակական վերելքի շրջանում և հեղափոխության տարիներին։ «Մենամարտ» (1905, հայերեն հրատարակություն` 1960) վեպը պատկերում է ցարական բանակի սպայական կազմի անիմաստ կյանքն ու հոգեկան անկումը։ «Յամա»-ն (մաս 1, 1909, մաս 2, 1914–1915, հայերեն հրատարակություն` 1975) անբարոյականության խոցի վերացմանն օգնելու փորձ է։
Կուպրինը պատմվածքի մեծ վարպետ է («Կրկեսում», 1902, «Ճահիճ», 1902, «Վախկոտը», 1903, «Ձիագողերը», 1903, «Կարմրուկ», 1904, և այլն)։ Ռեակցիայի տարիներին համակվել է հոռետեսությամբ («Ծովային հիվանդություն», 1908, «Աշակերտ», 1908, և այլն)։
1917 թվականի հեղափոխությանը նախորդած տարիներին գրել է «Զմրուխտ» (1907), «Սուլամիթ» (1908), «Հեռագրիչը» (1911), «Նռնաքարե ապարանջան» (1911), «Գոգա Վեսելով» (1916) ուշագրավ գործերը։ Այդ շրջանում հեղինակն զբաղվել է նաև գեղարվեստական ակնարկով, պատկերել աշխատավոր մարդու արիությունն ու հոգեկան գեղեցկությունը։
Կուպրինի տարագրության տարիներն արգասավոր չեն եղել («Ոսկի աքաղաղ», 1923, «Ժանետ», 1932-1933)։
Կուպրինը քննադատական ռեալիզմի վերջին ներկայացուցիչներից է։ Իր կենսասիրությամբ, մարդասիրությամբ, լեզվի ու թեմատիկայի հարստությամբ նա դարձել է ռուսական ամենաընթերցվող գրողներից մեկը։ Նրա ստեղծագործություններից շատերը բեմադրվել, կինոնկարահանվել ու թարգմանվել են տարբեր լեզուներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Питляр Э. Х. Куприн // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 3.
- ↑ 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 3,0 3,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Куприн Александр Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 Венгеров С. Куприн, Александр Иванович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1906. — Т. доп. II. — С. 40—41.
Երկեր
խմբագրել- Собрание сочинений, тт. 1–9, Москва, 1970–1973
- Պատմվածքներ, Երևան, 1956
- Պատմվածքներ, Երևան, 1968
- Սպիտակ պուդելը, Երևան, 1953
Գրականություն
խմբագրել- Афанасьев В.И., А.И. Куприн. Критико-биографический очерк, 2 изд., испр. и доп., Москва, 1972.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կուպրին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կուպրին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 17)։ |