Ադոլֆ Հիտլեր

(Վերահղված է Հիտլերից)

Ադոլֆ Հիտլեր (գերմ.՝ Adolf Hitler, ապրիլի 20, 1889(1889-04-20)[1][2][3][…], Բրաունաու ամ Ին, Ավստրո-Հունգարիա[4] - ապրիլի 30, 1945(1945-04-30)[5][1][2][…], Ֆյուրերբունկեր, Բեռլին, Նացիստական Գերմանիա), գերմանացի քաղաքական գործիչ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության(Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei, NSDAP) առաջնորդը։ Նա դարձել է Գերմանիայի կանցլեր 1933 թվականին և 1934 թվականին`ֆյուրեր։ Իր դիկտատուրայի օրոք 1933-ից 1945 թվականներին նա նախաձեռնել է Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում` ներխուժելով Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին։ Հիտլերը պատերազմի ընթացքում համակարգում էր ռազմական գործողությունները և եղել է Հոլոքոստի գլխավոր կազմակերպիչներից մեկը։

Ադոլֆ Հիտլեր
գերմ.՝ Adolf Hitler
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1889(1889-04-20)[1][2][3][…]
ԾննդավայրԲրաունաու ամ Ին, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էապրիլի 30, 1945(1945-04-30)[5][1][2][…] (56 տարեկան)
Մահվան վայրՖյուրերբունկեր, Բեռլին, Նացիստական Գերմանիա
Գերեզմանանհայտ
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա,  Ավստրիա,  Վայմարյան Հանրապետություն և  Նացիստական Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնանհայտ և Positive Christianity?
ԿրթությունԼամբախի աբբայություն և Լինցի պետական ​​միջնակարգ դպրոց
Ազդվել էՓոլ Դևրիենտ[6], Գեորգ Ռիտեր ֆոն Շյոներեր[7], Կարլ Լյուգեր[8], Կառլ Հերման Վոլֆ, Լեոպոլդ Պոետշ, Դիտրիխ Էկարտ[7], Մաքս Էրվին ֆոն Շուբներ-Ռիխտեր[9], Ալֆրեդ Ռոզենբերգ[9], Հյուսթոն Ստյուարտ Չեմբերլեն[10] և Ռիխարդ Վագներ[11]
ԵրկերԻմ պայքարը
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԵվա Բրաուն[12]
Ծնողներհայր՝ Ալոիս Հիտլեր, մայր՝ Կլարա Հիտլեր
Զբաղեցրած պաշտոններՌայխսկանցլեր, Ռայխսշտատհալտեր, Ռայխսպրեզիդենտ, Վայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր և Գերմանական Կայսրության Ռայխսթագի անդամ
ԿուսակցությունԳերմանիայի աշխատավորական կուսակցություն[13][14] և Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Adolf Hitler Վիքիպահեստում

Հիտլերը ծնվել է Ավստրիայում, որն այն ժամանակ Ավստրո-Հունգարիայի մասն էր և մեծացել է Լինցի մոտակայքում։ Նա տեղափոխվել է Գերմանիա 1913 թվականին և անդամագրվել Գերմանիայի բանակում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1919 թվականին նա միացել է Գերմանական բանվորական կուսակցությանը, որը վերածվեց Նացիստական կուսակցության, և 1921 թվականին Հիտլերը դարձավ դրա առաջնորդը։ 1923 թվականին նա փորձեց իշխանության հասնել Մյունխենում իրականացված հեղաշրջման փորձի միջոցով, սակայն ձախողվեց և բանտարկվեց։ Բանտում նա հեղինակեց իր ինքնակենսագրության առաջին հատորը և «Իմ պայքարը» («Mein Kampf») գիրքը։ 1924 թվականին ազատվելուց հետո, Հիտլերը մեծ ժողովրդականություն ձեռք բերեց քննադատելով Վերսալյան պայմանագիրը և քարոզելով պանգերմանիզմ, հակասեմականություն և հակակոմունիզմ։ Նա հաճախ հայտարարում էր, որ միջազգային կապիտալիզմը և կոմունիզմը հրեական դավադրության գործիք են։

1932 թվականին Նացիստական կուսակցությունը դարձավ ամենամեծ ընտրված կուսակցությունը գերմանական Ռայխստագում, սակայն չուներ մեծամասնություն և ոչ մի կուսակցություն չկարողացավ ձեռք բերել մեծամասնություն կոալիցիայի միջոցով և սատարել կանցլերի թեկնածությունը։ Նախկին կանցլեր Ֆրանց ֆոն Պապենը և այլ պահպանողական առաջնորդներ ճնշում գործադրեցին երկրի նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի վրա և ստիպեցին Հիտլերին նշանակել կանցլեր 1933 թվականի հունվարի 30-ին։ Շատ ժամանակ չանցած Ռայստագը ընդունեց Հատուկ լիազորությունների մասին օրենքը, ինչից սկսվեց Վայմարյան հանրապետությունից Նացիստական Գերմանիայի վերափոխման գործընթացը, որը միակուսակցական դիկտատուրա էր, հիմնված նացիստական ամբողջատիրական և անձնիշխանական գաղափարախոսության վրա։ Հիտլերը նպատակ ուներ ձերբազատվել Գերմանիայի հրեաներից և հիմնադրել նոր կարգ, որը կընդդիմանար այն անարդարություններին, որոնք տեղի ունեցան Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Նրա կառավարման առաջին վեց տարիներին Գերմանիայի տնտեսությունը արագորեն զարգացավ` հաղթահարելով Մեծ ճգնաժամը, հրաժարվելով ռազմատուգանքներից, որոնք Գերմանիան պետք է վճարեր Առաջին համաշխարհային պատերազմից հետո և բռնակցելով միլիոնավոր էթնիկ գերմանացիներով բնակեցված տարածքներ, ինչը նրան բերեց հանրային նշանակալի աջակցություն։

Հիտլերը ձեռնամուխ եղավ Lebensraum («ապրելու տարածություն») ստեղծման քաղաքականությանը Արևելյան Եվրոպայում և այս ագրեսիվ քաղաքականությունը դարձավ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման գլխավոր պատճառը։ Նա մեծ տեմպերով իրականացրեց վերազինում և 1939 թվականի սեպտեմբերի 1-ին ներխուժեց Լեհաստան, ինչի արդյունքում Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ 1941 թվականի հունիսին Հիտլերը հրամայեց ներխուժել ԽՍՀՄ։ 1941 թվականի դեկտեմբերի դրությամբ գերմանական զորքերը և եվրոպական Առանցքի ուժերը օկուպացրել էին Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը։ 1941 թվականի դեկտեմբերին Ճապոնիայի կողմից Պերլ Հարբորի վրա հարձակումից շատ չանցած Հիտլերը պատերազմ հայտարարեց Միացյալ Նահանգներին` ներքաշելով ուղղակի ռազմական գործողությունների մեջ։ Խորհրդային Միությանը արագ պարտության մատնելու պլանների ձախողման և ԱՄՆ կողմից պատերազմի ներքաշման արդյունքում պատերազմը բեկվեց Դաշնակիցների օգտին և Գերմանիան սկսեց պարտություններ կրել։ Պատերազմի վերջին օրերին Բեռլինի ճակատամարտի ժամանակ Հիտլերը ամուսնացավ իր երկար տարիների սիրուհու` Եվա Բրաունի հետ։ Ամուսնությունից երկու օր չանցած 1945 թվականի ապրիլի 30-ին զույգը ինքնասպանություն գործեց, որպեսզի խուսափի խորհրդային Կարմիր բանակի ձեռքը ընկնելուց. նրանց մարմիններն այրվեցին։

Հիտլերի իշխանության օրոք ռասիստական գաղափարախոսության ներքո Նացիստական ռեժիմը ձեռնամուխ եղավ մոտ 5,5 միլիոն հրեաների ցեղասպանության և միլիոնավոր այլ անմեղ մարդկանց սպանությանը։ Հիտլերը և Նացիստական ռեժիմը նաև պատասխանատու են մոտ 19,3 միլիոն խաղաղ բնակչի և ռազմագերիների սպանության համար։ Բացի այդ մոտ 28,7 միլիոն զինվոր և խաղաղ բնակիչ մահացել են Եվրոպական ճակատում ռազմական գործողությունների հետևանքով։ Սպանությունների քանակով Երկրորդ համաշխարհային պատերազմը համարվում է ամենամահաբեր հակամարտությունը պատմության մեջ։

Նախնիներ

խմբագրել

Հիտլերի հայր Ալոիս Հիտլերը (1837-1903) եղել է Մարիա Աննա Շիկլգրուբերի ապօրինի երեխան[20]։ Բապտիստական գրանցամատյանում նրա հոր անունը նշված չէ, և Ալոիսը սկզբում օգտագործել է մոր ազգանունը`Շիկլգրուբեր։ 1842 թվականին Ալոիսի մայրը ամուսնացավ Յոհան Գեորգ Հիեդլերի հետ։ Ալոիսին դաստիարակել է Հիեդլերի եղբայրը` Յոհան Նեպոմուկ Հիեդլերը[21]։ 1876 թվականին Ալոիսը օրինականացվեց և բապտիստական գրանցամատյանում գրանցվեց Յոհան Գեորգ Հիեդլերը որպես Ալոիսի հայր (գրանցվեց որպես «Գեորգ Հիտլեր»)[22][23]։ Դրանից հետո Ալոիսը վերցրեց «Հիտլեր» ազգանունը[23], որը նաև գրվում էր Հիեդլեր, Հուտտլեր։ Անվանման հիմքում հավանաբար ընկած է խրճիթ բառը (գերմաներեն Hütte նշանակում է «խրճիթ»)[24]։

Նացիստ պաշտոնյա Հանս Ֆրանկը կարծում էր, որ Ալոիսի մայրը աշխատել է հրեայի ընտանիքում սպասավոր Գրացում և հնարավոր է, որ Ալոիսի հայրը ընտանիքի 19-ամյա զավակ Լեոպոլդ Ֆրանկենբերգերն է[25]։ Ոչ մի Ֆրանսկենբերգեր այդ ժամանակաշրջանում Գրացում գրանցված չի եղել և չի ապացուցվել Լեոպոլդ Ֆրանսկենբերգերի գոյության մասին[26], այսպիսով պատմաբանները մերժում են վարկածը, որ Ալոիսի հայրը հրեա է եղել[27][28]։

Կենսագրություն

խմբագրել

Մանկություն և կրթություն

խմբագրել
 
Հիտլերը մանուկ հասակում (մոտ 1889-90)

Ադոլֆ Հիտլերը ծնվել է 1889 թվականի ապրիլի 20-ին Ավստրո-Հունգարիայի (ներկայիս Ավստրիա) Բրաունաու ամ Ին ավանում, որը գտնվում էր Գերմանական կայսրության սահմանին մոտ[29]։ Նրան կնքել են որպես «Ադոլֆուս Հիտլեր»[30]։ Նա Ալոիս Հիտլերի և նրա երրորդ կին Կլարա Հիտլերի վեց երեխաներից չորրորդն էր։ Մյուս երեխաներից երեքը, Գուստավը, Իդան և Օտտոն մահացան մանուկ հասակում[31]։ Նրանց հետ էր ապրում նաև Ալոիսի երեխաները երկրորդ ամուսնությունից` Ալոիս կրտսերը (ծնվ. 1882) և Անգելան (ծնվ. 1883)[32]։ Երբ Հիտլերը երեք տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Գերմանիայի Պասաու քաղաք[33]։ Այստեղ նա ավելի լավ տիրապետեց բավարական բարբառին քան ավստրիական գերմաներենին, ինչը տեսանելի դարձավ նրա խոսքում ամբողջ կյանքի ընթացքում[34][35][36]։ Նրա ընտանիքը վերադարձավ Ավստրիա և բնակություն հաստատեց Լեոնդինգում 1894 թվականին և 1895 թվականին Ալոիսը տեղափոխվեց Հաֆելդ, Լամբախի մոտ, որտեղ նա ֆերմա հիմնեց և պահում էր մեղուներ։ Հիտլերը ընդունվեց Վոլքսքուլ (պետական միջնակարգ դպրոց) մոտակա Ֆիշլխամում[37][38]։

Նրա հոր տեղափոխումը համընկավ Ադոլֆի և Ալոիսի ներքին կոնֆլիկտների հետ, որոնց պատճառն էր Ադոլֆի հրաժարվելը ենթարկվել դպրոցի խիստ կանոններին[39]։ Նրա հայրը ծեծել է նրան, չնայած մայրը փորձել է պաշտպանել[40]։ Ալոիսի գյուղատնտեսական գործունեությունը Հաֆելդում ավարտվեց անհաջողությամբ և 1897 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Լամբախ։ Ութնամյա Հիտլերը հաճախեց երգի դասերի, երգեց եկեղեցում և անգամ որոշել էր դառնալ հոգևորական[41]։ 1898 թվականին նրա ընտանիքը վերադարձավ Լեոնդինգ։ Հիտլերը խորապես ցնցված էր իր կրտսեր եղբոր` Էդմունդի մահից, ով մահացավ 1900 թվականին կարմրուկից։ Հիտլերը վստահ, առաջադեմ, կագապահ աշակերտից վերափոխվեց ինքնամփոփ, մեկուսացած տղայի, ով շարունակաբար կռվում էր հոր և ուսուցիչների հետ[42]։

Ալոիսը հաջող կարիերա սկսեց մաքսային բյուրոյում և ցանկանում էր, որ որդին գնա նրա հետքերով[43]։ Հիտլերը հետագայում պատմել է մի տեսարանի մասին, երբ այս ժամանակաշրջանում նրա հայրը տարել է նրան մաքսային գրասենյակ, որպեսզի հարթի իրենց միջև տարաձայնությունները[44][45][46]։ Արհամարհելով Հիտլերի արվեստի դպրոց ընդունվելու և արվեստագետ դառնալու ցանկությունը, Ալոիսը նրան ուղարկեց Լինցի Տեալսքուլ 1900 թվականի սեպտեմբերին[47]։ Հիտլերը ընդդիմացել է հոր այս որոշմանը և «Իմ պայքարը» գրքում գրել է, որ նա դպրոցում ցածր առաջադիմություն էր ցուցաբերում, որ հայրը տեսներ որ դա իրենը չէ և տեղափոխեր իր երազած ուսումին[48]։

Ինչպես Ավստրիայի շատ գերմանացիներ, Հիտլերի մոտ զարգացավ գերմանական ազգայնական գաղափարները վաղ տարիքից[49]։ Նա ընդունում էր միայն Գերմանիան՝ ատելով Հաբսբուրգյան միապետություն և նրանց կառավարումը կայսրությունում[50][51]։ Հիտլերը և իր ընկերները ողջունում էին «Հայլ»-ով և երգում էին «Գերմանացիների երգը» չնայած այն Ավստրիայի կայսրության հիմնն էր[52]։

Ալոիսի հանկարծակի մահից հետո 1903 թվականի հունվարի 3-ին, Հիտլերի առաջադիմությունը դպրոցում ավելի վատթարացավ և մայրը թույլատրեց նրան հեռանալ դպրոցից[53]։ Նա ընդունվեց Շտայրի Ռեալսքուլը 1904 թվականի սեպտեմբերին, որտեղ նրա վարքը և առաջադիմությունը բարելավվեց[54]։ 1905 թվականին նա հանձնեց ավարտական քննությունը։ Հիտլերը թողեց դպրոցը առանց հետագա կրթության որևէ ցանկության[55]։

Պատանեկություն և վաղ հասունության շրջան

խմբագրել
 
Լեոնդինգի տունը Ավստրիայում, որտեղ Հիտլերն անցկացրել է վաղ երիտասարդ տարիքը (լուսանկարվել է 2012 թվականի հուլիսին):

1907 թվականին Հիտլերը լքեց Լինցը, որպեսզի ապրի և ուսանի գեղարվեստ Վիեննայում` ֆինանսավորվելով ծնողազրկության նպաստով և մոր կողմից։ Նա դիմեց Վիեննայի գեղարվեստի ակադեմիա, սակայն երկու անգամ մերժում ստացավ[56][57]։ Ռեկտոր խորհուրդ տվեց Հիտլերին դիմել Ճարտարապետության դպրոց, սակայն նա չուներ դրա համար անհրաժեշտ վկայական, քանի որ չէր ավարտել միջնակարգ դպրոցը[58]։

1907 թվականի դեկտեմբերի 21-ին Հիտլերի մայրը մահացավ կրծքագեղձի քաղցկեղից 47 տարեկանում։ 1909 թվականին ավարտվեցին Հիտլերի փողերը և նա ստիպված էր ապրել բոհեմացու կյանքով անտունների կացարաններում[59][60]։ Նա գումար էր վաստակում պատահական աշխատանքներից և նկարելով և վաճառելով իր նկարները Վիեննայի տեսարժան վայրերի մասին[56]։ Այս ընթացքում նա բարելավեց իր իմացությունները ճարտարապետությունում և երաժշտությունում` տասն անգամ հաճախելով իր սիրելի Վագների Լոհենգրին օպերան[61]։

 
Ալտեր Հոֆը Մյունխենում։ Ադոլֆ Հիտլերի ջրաներկերից, 1914 թվական:

Վիեննայում էր, երբ Հիտլերն առաջին անգամ ոգեշնչվեց ռասիստական ելույթից[62]։ Պոպուլիստներ, ինչպիսիք էր քաղաքապետ Կարլ Լյուգերը, իր ելույթներում սերմանում էր հակասեմականություն։ Գերմանական ազգայնականությունը հատկապես լայնորեն տարածված էր Մարիահիլֆ թաղամասում, որտե ապրում էր Հիտլերը[63]։ Գեորգ Ռիթեր ֆոն Շյոներերը Հիտլերի վրա մեծ ազդեցություն գործեց[64]։ Նա նաև մեծ գործիչ էր համարում Մարտին Լյութերին[65]։ Հիտլերը կարդում էր տեղի մամուլը, ինչպիսիք էին Deutsches Volksblatt-ը, որը սերում էր նախապաշարմունք, որ քրիստոնյաները կարող են վերանալ Արևմտյան Եվրոպայի հրեաների ձեռքով[66]։ Նա թերթերում կարդում էր նաև փիլիսոփաների և աստվածաբանների մասին հոդվածներ, ինչպիսիք էին Հյուսթոն Ստյուարտ Չեմբեռլինը, Չարլզ Դարվինը, Ֆրիդրիխ Նիցշեն, Գուստավ Լե Բոնը և Արթուր Շոպենհաուերը[67]։

Հիտլերի մոտ հակասեմականության ծագումը մնում է վիճելի[68]։ Նրա ընկեր Ավգուստ Կուբիչեկը գտնում էր, որ Հիտլերն արդեն հակասեմական էր Լինցը լքելուց առաջ[69]։ Սակայն պատմաբան Բրիջիտ Համանը գտնում էր, որ Կուզբեկի մոտեցումը վիճելի է[70]։ Հիտլերը իր Mein Kampf գրքում գրել է, որ նա հակասեմական է դարձել Վիեննայում[71], ինչի հետ համաձայն չէր Ռեյնոլդ Հանիշը, ով օգնել էր նրան վաճառել իր նկարները։ Հիտլերը գործարքներ է կնքել հրեաների հետ Վիեննայում ապրելու ժամանակ[72][73][74]։

Հիտլերն ստացավ իր հոր կտակի վերջին մասը 1913 թվականի մայիսին և տեղափոխվեց Մյունխեն, Գերմանիա[75]։ Երբ նրան զորակոչեցին Ավստրո-հունգարական բանակ[76], նա բուժզննում անցավ Զալցբուրգում 1914 թվականի փետրվարի 5-ին։ Երբ նա համարվեց ծառայության համար ոչ պիտանի, վերադարձավ Մյունխեն[77]։ Հետագայում նա նշեց, որ չէր ցանկանում ծառայել Հաբսբուրգների կայսրությանը, քանի որ դրա բանակում ծառայում էին տարբեր ռասաների ներկայացուցիչներ, ինչը նախադրյալ էր կայսրության փլուզման[78]։

Առաջին համաշխարհային պատերազմ

խմբագրել
 
Հիտլերը (նստած աջ ծայրում) Բավարական հետևակային դասակի իր համածառայակիցների հետ:

1914 թվականի օգոստոսին, երբ սկիզբ առավ Առաջին համաշխարհային պատերազմը, Հիտլերը լքեց Մյունխենը և կամավորագրվեց Բավարական բանակում[79]։ Ըստ 1924 թվականի բավարացի պաշտոնյաների զեկույցի, Հիտլերի լույլատրումը ծառայելու վարչական սխալ է եղել, քանի որ նա Ավստրիայի քաղաքացի էր և պետք է վերադառնար Ավստրիա[79]։ Նա կցվեց Բավարական 16-րդ պահեստային զորամիավորմանը[80][79] որպես նամակներ տեղափոխող Արևմտյան ռազմաճակատում, Ֆրանսիայում և Բելգիայում[81]` անցկացնելով իր ժամանակի կեսը շտաբներում, ռազաճակատից շատ հեռու[82][83]։ Նա ներկա էր Իպրեի առաջին ճակատամարտին, Սոմի ճակատամարտին, Արրասի ճակատամարտին և Պաշենդեյլի ճակատամարտ ու վիրավորվել է Սոմում[84]։ Նա պարգևատրվել է երկրորդ աստիճանի Երկաթյա խաչով 1914 թվականին[84]։ Նրա հրեա վերադաս լեյտենան Հյուգո Գուտմանի նախաձեռնությամբ Հիտլերը ստացավ առաջին աստիճանի Երկաթյա խաչ 1918 թվականի օգոստոսի 4-ին[85][86]։ Նա ստացավ վիրավոման համար կրծքանշան 1918 թվականի մայիսի 18-ին[87]։

Շտաբներում իր ծառայության ժամանակ Հիտլերը մուլտֆիլմեր էր և նկարներ էր նկարում բանակի թերթի համար։ 1916 թվականի հոկտեմբերին Սոմի ճակատամարտի ժամանակ նա վիրավորվեց ձախ ազդրից[88]։ Հիտլերը մոտ երկու ամիս անցկացրեց Բելիցի հիվանդանոցում` վերադառնալով ծառայության 1917 թվականի մարտի 5-ին[89]։ 1918 թվականի հոկտեմբերի 15-ին նա ժամանակավորապես կուրացավ իպրիտի գրոհից և հոպիտալացվեց Պազևալկ[90]։ Մինչ նա այնտեղ էր, իմացավ Գերմանիայի պարտության մասին[91]։

Հիտլերը բնութագրեց պատերազմը որպես «մեծագույնը բոլոր փորձություններից» և խրախուսվեց իր հրամանատարների կողմից քաջության համար[92]։ Պատերազմի ընթացքում մեծ էր նրա հայրենասիրական մղումները և շոկ ապրեց, երբ Գերմանիան անձնատուր եղավ 1918 թվականի նոյեմբերին[93]։ Նրա վիրավորանքը պարտությունից մեծ ազդեցություն ունեցավ նրա գաղափարախոսության վրա[94]։ Գերմանացի մյուս ազգայնականների նման նա հավատում էր Թիկունքից դաշույնով հարվածի առասպելին, ըստ որի Գերմանական բանակը անպարտելի էր դաշտում և թիկունքից դանակի հարված ստացավ քաղաքացիական առաջնորդների, հրեաների, մարքսիստների և նրանց, ովքեր ստորագրեցին զինադադարը[95]։

Ըստ Վերսալյան պայմանագրի, Գերմանիան պետք է հրաժարվեր մի շարք իր տարածքներից և ապառազմականացներ Ռեյնլանդը։ Պայմանագրով նաև տնտեսական պատժամիջոցներ կիրառեցին և բարձր ռազմատուգանք ստիպեցին վճարել, ինչը ծանր դրության մեջ դրեց երկիրը։ Բոլոր գերմանացիները ընդունեցին պայմանագիրը, որպես Գերմանիայի կողմից պատերազմի մեղքի ընդունում[96]։ Վերսալյան պայմանագիրը, տնտեսական, հասարակական և քաղաքական խնդիրները Գերմանիայում հող հանդիսացան Հիտլերի քաղաքական կարիերայի աճին[97]։

Մուտք քաղաքականություն

խմբագրել
 
Հիտլերի Գերմանական բանվորական կուսակցության անդամության քարտը

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հիտլերը վերադարձավ Մյունխեն[98]։ Չունենալով կրթություն և աշխատանքային փորձ` նա մնաց բանակում[99]։ 1919 թվականի հուլիսին նա նշանակվեց Վերբինդունգսման (հետախուզական գործակալ) Ռայխսվեր հետախուզական միավորումում։ Նա հրաման ստացավ մի քանի այլ զինվորների հետ մուտք գործել և հետախուզել Գերմանական բանվորական կուսակցությունը (ԳԲԿ)։ 1919 թվականի սեպտեմբերի 12-ի ԳԲԿ-ի ժողովին կուսակցության նախագահ Անտոն Դրաքսլերը տպավորված էր Հիտլերի հռետորական կարողություններով։ Նա Հիտլերին նվիրեց իր Իմ քաղաքական զարթոնքը բուկլետը, որը պարունակում էր հակասեմական, ազգայնական, հակակապիտալիստական և հակամարքսիստական գաղափարներ[100]։ Բանակի իր վերադասի հրամանով, Հիտլերը կուսակցության անդամ դառնալու հայտ ներկայացրեց[101] և մեկ շաբաթվա ընթացքում ընդունվեց որպես 555 համարի անդամ (կուսակցությունը սկսել էր համարակալումը 500-ից` տպավորություն ստեղծելով, որ այն շատ ավելի մեծ կուսակցություն է)[102][103]։

Մոտավոր այս ժամանակներում Հիտլերը իրականացրեց իր առաջին գրառումը հրեաների մասին նամակում (այժմ հայտնի է որպես Գեմլիխի նամակ) 1919 թվականի սեպտեմբերի 16-ին Ադոլֆ Գեմլիխին Հրեական հարցի վերաբերյալ։ Նամակում Հիտլերը պնդում է, որ կառավարության առաջնային խնդիրն է հեռացնել բոլոր հրեաներին միասին[104]։

ԳԲԿ-ում Հիտլերը հանդիպեց Դիտրիխ Էկկարտին, ով կուսակցության հիմնադիրներից էր և օկուլտական Տուլեի ընկերության անդամ էր[105]։ Էկկարտը դարձավ Հիտլերի ուսուցիչը` գաղափարներ փոխանակելով նրա հետ և ներկայացնելով նրան Մյունխենի լայն հասարակությանը[106]։ Իր վերելքը մեծացնելու համար ԳԲԿ-ն փոխեց իր անվանումը Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei (Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն, ՆՍԳԲԿ)[107]։ Հիտլերը ձևավորեց կուսակցության պատկերանիշ սվաստիկան որը սպիտակ ճառագայթներով պտույտ էր կարմիր ֆոնով[108]։

Հիտլերը զորացրվեց բանակից 1920 թվականի մարտի 31-ին և ամբողջությամբ սկսեց աշխատել ՆՍԳԲԿ-ի համար[109]։ Կուսակցության գլխամասը գտնվում էր Մյունխենում, որտեղ զարգանում էին հակակառավարական գերմանացի ազգայնականները, որոնց նպատակն էր տապալել Մարքսիզմը և փլուզել Վայմարյան հանրապետությունը[110]։ 1921 թվականի դրութմամբ կուսակցությունն ուներ արդեն ավելի քան 6000 համախոհ[111]։ Որպեսզի իրազեկեն կուսակցության ժողովի մասին, կուսակցության երկու բեռնատար շրջեցին Մյունխենով` ծածանելով սվաստիկան և բաժանեցին թերթիկներ։ Հիտլերը շուտով ճանաչում ձեռք բերեց իր համուզիչ ելույթների շնորհիվ ընդդեմ Վերսալյան պայմանագրի, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հատկապես ընդդեմ մարքսիստների և հրեաների[112]։

 
Հիտլերը դիրքավորվում է տեսախցիկի առջև, 1930 թվական:

1921 թվականի հունիսին, մինչ Հիտլերը և Էկկարտը միջոցների հավաքագման համար մեկնել էին Բեռլին, ՆՍԳԲԿ-ի ներսում Մյունխենում երկպառակտում տեղի ունեցավ։ Գործադիր կոմիտեի անդամները ցանկանում էին միավորվել հակառակորդ Գերմանիայի սոցիալիստական կուսակցությանը (ԳՍԿ)[113]։ Հիտլերը վերադարձավ Մյունխեն հուլիսի 11-ին և զայրացած որոշեց հեռանալ կուսակցությունից։ Կոմիտեի անդամները հասկացան, որ կուսակցության գլխավոր ճանաչված անձի և խոսնակի հեռանալը կնշանակի կուսակցության փլուզումը[114]։ Հիտլերը հայտնեց, որ կվերադառնա կուսակցություն, եթե նա դառնա կուսակցության նախագահը Դրեքսլերի փոխարեն և կուսակցության գլխամասը կմնա Մյունխենում[115]։ Կոմիտեն համաձայվեց և Հիտլերը վերադարձավ կուսակցություն հուլիսի 26-ին որպես 3.680-րդ անդամ։ Հիտլերը շարունակեց պայքարել կուսակցության ներսում ընդդիմադիրների դեմ, նրա ընդդիմադիրներից Հերման Էսսերը հեռացվեց կուսակցությունից, ով տպագրեց 3.000 օրինակ բուկլետներ, որով մեղադրում էր Հիտլերին կուսակցությունը վնաս հասցնելու համար[115][Ն 1]։ Հաջորդ օրերին Հիտլերը խոսեց մի շարք դահլիճներում և պաշտպանեց իրեն և Էսսերին ու արժանացավ բազմաթիվ ծափահարությունների։ Իր մարտավարությունը հաջող ելք ունեցավ և կուսակցության հուլիսի 29-ի ժողովում նրան շնորհվեց միանձնյա իշխանություն որպես կուսակցության նախագահ` փոխարինելով Դրեքսլերին 533 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։[116]

Գարեջրային տներում նրա ելույթները սկեցին ձեռք բերել կանոնավոր հանդիսատես։ Որպես դեմոգոգ[117], նա սկսեց շոշափել հանրության հուզող հարցեր, ներառյալ քավության նոխազների, ում նա մեղադրում էր տնտեսական դժվարությունների համար[118][119][120]։ Հիտլերը օգտագործում էր անձնական մագնիսականությունը և ստանում էր հոգեբանական առավելություն իր տպավորիչ ելույթների ժամանակ[121][122]։

Նրա վաղ հետևորդներից էին Ռուդոլֆ Հեսսը, նախկին ռազմական օդաչու Հերման Գյորինգը և բանակի կապիտան Էռնստ Ռյոմը։ Ռյոմը դարձավ նացիստների կիսառազմականացված Sturmabteilung-ի (թարգմանաբար Գրոհային զորքեր) հրամանատարը, որոնք պաշտպանում էին ցույցերը և հարձակվում քաղաքական ընդդիմադիրների վրա։ Այս ժամանակներում Հիտլերի գաղափարների վրա վճռորոշ ազդեցություն ունեցավ Aufbau Vereinigung[123], որը Սպիտակ ներգաղթյալների և Նացիոնալ սոցիալիստների համակված խումբ էր։ Խումբը ֆինանսավորում էր ստանում հարուստ գործարարներից և ներդրում անում Հիտլերի հակասեմական գաղափարներում` կապ ունենալով Բոլշևիզմի ֆինանսավորման հետ[124]։

ՆՍԳԲԿ-ը, որն ավելի հայտնի էր «Նացիստական կուսակցություն» անվամբ, հիմնված էր 25-կետանոց ծրագրի վրա, որն հաստատվել էր 1920 թվականի փետրվարի 24-ին։

Գարեջրային հեղաշրջում և Լանդսբերգի բանտ

խմբագրել
 
Գարեջրային հեղաշրջման մասնակիցները: Ջախից աջ` Հեյնց Պերնետ, Ֆրիդրիխ Վեբեր, Վիլհելմ Ֆրիկ, Հերման Կրիբել, Էրիխ Լյուդենդորֆ, Հիտլեր, Վիլհելմ Բրյուկներ, Էռնստ Ռյոմ և Ռոբերտ Վագներ:

1923 թվականին Հիտլերը օգնության դիմեց Առաջին աշխարհամարտի գեներալ Էրիխ Լյուդենդորֆ, որպեսզի հեղաշրջում իրականացին, որը հայտնի դարձավ «Գարեջրային հեղաշրջում»։ ՆՍԳԲԿ-ն օգտագործեց Իտալական ֆաշիզմի մոդելը իրենց ծրագրում և քաղաքականությունում։ Հիտլերը ցանկանում էր կրկնել Բենիտո Մուսոլինիի 1922 թվականի «Արշավանք դեպի Հռոմ»-ը` իրականացնելով սեփական հեղաշրջումը Բավարիայում, որին կհաջորդեր իշխանության զավթումը Բեռլինում։ Հիտլերը և Լյուդենդորֆը ստացան նահանգի կոմիսար Գուստավ ֆոն Կարի աջակցությունը, ով դե ֆակտո Բավարիայի կառավարիչն էր։ Սակայն Կարը ոստիկանապետ Հանս Ռիթեր ֆո Սիսերի և բանակի գեներալ Օտտո ֆոն Լոսոյի հետ ցանկանում էին հասնել ազգայնական դիկտատուրայի առանց Հիտլերի[125]։

1923 թվականի նոյեմբերի 8-ին Հիտլերը և իր գրոհային խմբերը ներխուժեցին մյունխենի Բուրգերբրյուքելեր գարեջրատուն, որտեղ Հարը կազմակերպել էր 3.000 մասնակից ունեցող հանդիպում։ Ընդհատելով Կարի ելույթը` Հիտլերը հայտարարեց, որ ազգային հեղափոխությունը սկսված է և հայտարարեց Լյուդենդորֆի հետ նոր կառավարության ձևավորման մասին[126]։ Անցնելով հետևի սենյակ, Հիտլերը ատրճանակի սպառնալիքով պահանջեց և ստացավ Կարի, Սիսերի և Լոսոյի աջակցությունը[126]։ Հիտլերի ուժերը ունեցան նախնական հաջողություն` գրավելով տեղի Ռայխսվերի և ոստիկանության գրասենյակները, սակայն Կարը և նրա աջակիցները արագորեն հրաժարվեցին իրենց աջակցությունից։ Ոչ բանակը և ոչ մարզի ոստիկանությունը չմիացան Հիտլերին[127]։ Մյուս օրը Հիտլերն իր աջակիցների հետ գարեջրատնից շարժվեց դեպի Պատերազմի նախարարություն, որպեսզի տապալի Բավարիայի կառավարությունը, սակայն ոստիկանությունը կանգնեցրեց նրանց[128]։ ՆՍԳԲԿ-ի 16 անդամներ և չորս ոստիկան սպանվեցին հեղաշրջման անհաջող փորձի արդյունքում[129]։

 
Իմ պայքարը գրքի շապիկը (1926–28 հրատարակություն)

Հիտլերը փախավ Էռնստ Հանֆշենգլի տուն և որոշ վարկածներով փորձեց ինքնասպան լինել[130]։ Նա դեպրեսիայի մեջ էր, սակայն հանգիստ էր, երբ նրան ձերբակալեցին 1923 թվականի նոյեմբերի 11-ին` մեղադրելով պետական դավաճանության մեջ[131]։ Նրա դատավարությունը Մյունխենի ժողովրդական դատարանում սկսվեց 1924 թվականի փետրվարին[132] և Ալֆրեդ Ռոսենբերգը դարձավ ՆՍԳԲԿ-ի ժամանակավոր առաջնորդը։ Ապրիլի 1-ին Հիտլերը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման Լանդսբերգի բանտում[133]։ Այստեղ նրան ընկերական ընդունեց բանտի աշխատակազմը և թույլատրվեց նամակներ ստանալ աջակիցներից և կանոնավոր այցելություններ կուսակցության գործընկերներից։ Ներում ստանալով Բավարիայի վճռաբեկ դատարանից` նա ազատվեց բանտարկությունից 1924 թվականի դեկտեմբերի 20-ին, չնայած մարզային դատախազության ընդդիմությանը[134]։ Ընդհանուր առմամբ Հիտլերը բանտում անցկացրեց մեկ տարուց մի փոքր ավելի[135]։

Լանդսբերգի բանտում Հիտլերը գրեց Իմ պայքարը գրքի առաջին հատորի մեծ մասը, որն առաջինը կարդաց իր վարորդ Էմիլ Մորիստ, որից հետո նրա տեղակալ Ռուդոլֆ Հեսսը[135][136]։ Գիրքը նվիրված էր Տուլեի ընկերության անդամ Դիտրիխ Էկկարտին և ինքնակենսարգրություն էր ու իր գաղափարախոսության տարածում։ Գրքում Հիտլերը պատմում էր, որ ցանկանում է վերափոխել գերմանական հասարակությունը ռասայական հիմքով։ Գրքում հրեաները հավասարեցվում էին «միկրոբների» և ներկայացվում էին որպես միջազգային հասարակության «թունավորողներ»։ Համաձայն Հիտլերի գաղափարախոսության, միակ ելքը նրանց վտարումն էր։

Հրատարակվելով երկու հատորով 1925 և 1926 թվականներին` Իմ պայքարը վաճառվեց 228.000 օրինակով 1925-ից 1932 թվականների ընթացքում։ Մեկ միլիոն օրինակ վաճառվեց Հիտլերի պաշտոնավարման առաջին տարում` 1933 թվականին[137]։

Մինչ Հիտլերի վաղաժամ ազատումը, Բավարիայի կառավարությունը փորձեց նրան արտաքսել Ավստրիա[138]։ Ավստրիայի դաշնային կանցլերը չընդունեց առաջարկը` նշելով որ նա լինելով Ավստրիայի քաղաքացի ծառայել է Գերմանական բանակում[139]։ Արդյունքում Հիտլերին պաշտոնապես զրկեցին Ավստրիայի քաղաքացիությունից 1925 թվականի ապրիլի 7-ին[139]։

Նացիստական կուսակցության վերակառուցում

խմբագրել

Երբ Հիտլերն ազատվեց բանտից, քաղաքական դաշտը Գերմանիայում ավելի խաղաղ էր և տնտեսությունը վերականգնված էր` սահմանափակելով Հիտլերի քաղաքական գործիքները։ Չստացված Գարեջրային հեղարջման արդյունքում Նացիստական կուսակցությունը և հարակից կազմակերպություններն արգելվեցին Բավարիայում։ Բավարիայի վարչապետ Հայնրիխ Հելդի հետ հանդիպելիս 1925 թվականի հունվարի 4-ին, Հիտլերը համաձայնվեց հարգել նահանգի իշխանություններին և խոստացավ, որ քաղաքական արդյունքի համար կընտրի միայն ժողովրդավարական ուղին։ Համաձայնվեցին, որ Նացիստական կուսակցության արգելքը կհանվի փետրվարի 16-ին[140]։ Այնուամենայնիվ Հիտլերի ոչ փետրվարի 27ի ոչ կառուցողական ելույթից հետո Բավարիայի իշխանությունը որոշեց որ արգելանքը կմնա մինչև 1927 թվականը[141][142]։ Արգելանքը շրջանցելու համար Հիտլերը նշանակեց Գրեգոր Շտրասսերին, Օտտո Շտրասսերին և Յոզեֆ Գեբելսին իրականացնել կուսակցության տարածումը և գործունեությունը հյուսիսային Գերմանիայում։ Գրեգոր Շտրասսերը որդեգրեց ավելի անկախ քաղաքական ուղի` ներմուծելով սոցիալիստական տարրեր կուսակցության ծրագրում[143]։

ԱՄՆ-ի ֆոնդային բորսայում ճգնաժամ սկսվեց 1929 թվականի հոկտեմբերի 24-ին։ Հետևանքը Գերմանիայի համար աղետալի էր. միլիոնավոր գործազուրկներ, մի քանի խոշորագույն բանկեր սննկացան։ Հիտլերը և Նացիստական կուսակցությունը որոշեցին օգտվել առիթից և առավելություն ստանալ իրենց կուսակցության համար։ Նրանք խոստացան հրաժարվել Վերսալյան պայմանագրից, վերականգնել տնտեսությունը և աշխատատեղեր բացել[144]։

Վերելք դեպի իշխանություն

խմբագրել
ՆՍԳԲԿ-ի ընտրությունների արդյունքները[145]
Ընտրություն Ընդհանուր քվե % քվե Ռայխտագում նստատեղ Նշումներ
1924 մայիս 1 918 300 6,5 32 Հիտլերը բանտում
1924 դեկտեմբեր 907 300 3,0 14 Հիտլերն ազատվեց բանտից
1928 մայիս 810 100 2,6 12  
1930 սեպտեմբեր 6 409 600 18,3 107 Ֆինանսական ճգնաժամից հետո
1932 հուլիս 13 745 000 37,3 230 Հիտլերը նախագահի թեկնածու
1932 նոյեմբեր 11 737 000 33,1 196  
1933 մարտ 17 277 180 43,9 288 Միայն մասնակի ազատ Հիտլերի կանցլերության ժամանակ

Բրյոնինգի ադմինիստրացիա

խմբագրել

Մեծ ճգնաժամը լավ հնարավորություն էր Հիտլերի համար քաղաքական առաջընթաց ձևավորելու հարցում։ Գերմանացիները երկակի տրամադրվածություն ունեին խորհրդարանական հանրապետության հանդեպ, որն առերեսվում էր ծայրահեղ աջակողմյան և ձախակողմյան ուժերի հետ։ Կուսակցությունների ձևափոխումը չբերեց ծայրահեղության կրճատմանը և 1929 թվականի Գերմանիայի հանրաքվեն օգնեց զարգացնել նացիստական գաղափարախոսությունը[146]։ 1930 թվականի ընտրությունների արդյունքով վերջ դրվեց մեծ կոալիցիային և ներդրվեց փոքրամասնությունների կաբինետ։ Դրա ղեկավարն էր Կենտրոն կուսակցության առաջնորդ Հայնրիխ Բրյոնինգը, ով սկսեց կառավարել համաձայն նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի արտակարգ դեկրետի։ Դեկրետի հիման վրա կանցլերի նշանակումը դարձավ նոր ձևաչափ և ճանապարհ բացեց կառավարման ավտորիտար ձևին[147]։ ՆՍԳԲԿ-ն 1930 թվականի ընտրություններում հավաքեց 18,3 տոկոս ձայն և ստանալով 107 նստատեղ, դարձավ խորհրդարանի երկրորդ խոշոր խմբակցությունը[148]։

Հիտլերը հուզիչ ելույթ ունեցավ Ռայխսվերի երկու սպաների դատավարության ժամանակ 1930 թվականի վերջում։ Երկուսն էլ մեղադրվում էին Նացիստական կուսակցությանը անդամագրվելու մեջ, ինչը անօրինական էր Ռայխսվերի անձնակազմի համար այդ ժամանակ[149]։ Մեղադրող կողմը պնդում էր, որ ՆՍԳԲԿ-ն ծայրահեղական կուսակցություն էր, և պաշտպանող կողմը կանչեց Հիտլերին վկայություն տալու[150]։ 1930 թվականի սեպտեմբերի 25-ին Հիտլերը դատարանում իր խոսքում պնդեց, որ կուսակցությունը հասնելու է իշխանության միայն ժողովրդավարական ճանապարհով[151], ինչը մեծացրեց նրա աջակիցների թիվը սպայական կազմում[152]։

Բրյոնինգի տնտեսական քաղաքականությունը լուրջ հաջողություններ չունեցան և նա դարձավ ծայրահեղ ոչ ժողովրդական[153]։ Հիտլերն օգտվեց դրանից և իր ելույթներում թիրախավորեց նրան, ովքեր ամենաշատն էին տուժել դեպրեսիայից, այդ թվում ֆերմերներին, պատերազմի վետերաններին ու միջին խավին[154]։

Չնայած Հիտլերը հրաժարվեց Ավստրիայի քաղաքացիությունից 1925 թվականին, նրան ևս յոթ տարի չտրվեց Գերմանիայի քաղաքացիույթուն։ Սա նշանակում էր, որ նա չուներ պետական պաշտոն զբաղեցնելու իրավունք և դեռ վտանգ կար, որ նրան կվտարեն[155]։ 1932 թվականի փետրվարի 25-ին Բրաունսվիքի ներքին գործերի նախարար Դիտրիխ Կլագեսը, ով ՆՍԳԲԿ-ի անդամ էր, Հիտլերին նշանակեց Ռայխստրատի պատվիրակության անդամ` դարձնելով նրան Բրաունսվիքի քաղաքացի[156] և այդիպսով նաև Գերմանիայի քաղաքացի[157]։

Հիտլերը իր թեկնածությունն առաջադրեց 1932 թվականի նախագահական ընտրություններում ընդդեմ Հինդենբուրգի։ 1932 թվականի հունվարի 27-ի նրա ելույթը Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբում բերեց Գերմանիայի ամենահզոր արդյունաբերողների աջակցությունը[158]։ Հինդենբուրգին աջակցում էին տարբեր ազգայնականներ, մոնարխիստներ, կաթոլիկներ, հանրապետականներ և որոշ Սոցիալ-դեմոկրատականներ։ Հիտլերի ընտրարշավի կարգախոսն էր «Hitler über Deutschland» («Հիտլեր ամբողջ Գերմանիայում»), և ընտրարշավը իրականացնում էր օդանավով[159]։ Նա առաջին քաղաքական գործիչներից էր, ով ընտրարշավը կազմակերպում էր օդանավով և այն օգտագործեց արդյունավետ[160][161]։ Հիտլերն ընտրությունների արդյունքով զբաղեցրեց երկորդ տեղը` երկրորդ փուլում հավաքելով ձայների ավելի քան 35 տոկոսը։ Չնայած նա պարտվեց Հինդենբուրգին, այս ընտրությունները հաստատեցին Հիտլերին որպես հզոր ուժ Գերմանիայի քաղաքականությունում[162]։

Նշանակում որպես կանցլեր

խմբագրել
 
Հիտլերը Ռայկոնցելարիայի պատուհանի մոտ ստանում է շնորհավորանքներ իր կանցլեր դառնալու երդմնակալության օրը, 30 հունվար 1933 թվական:

Չունենալով արդյունավետ կառավարություն, երկու ազդեցիկ քաղաքական գործչներ Ֆրանց ֆոն Պապենը և Ալֆրեդ Հուգենբերգը, մի շարք արդյունաբերողների և գործարարների հետ միասին նամակ գրեցին Հինդենբուրգին։ Ստրոգրողները համոզում էին Հինդենբուրգին, որպեսզի Հիտլերին նշանակի կառավարության ղեկավար, ով կարող է իրականացնել փոփոխություն, որը «սպասում են միլիոնավոր մարդիկ»[163][164]։

Հինդենբուրգն իր կամքին հակառակ նշանակեց Հիտլերին կանցլեր երկու խորհրդարանական ընտրություններից հետո 1932 թվականի հուլիսին և նոյեմբերին, որոնց արդյունքում կառավարության մեծամասնություն չձևավորվեց։ Հիտլերը գլխավորեց երկար կյանք չունեցած կառավարության կոալիցիան, որը ձևավորել էր ՆՍԳԲԿ-ն (ուներ ամենաշատ նստատեղը Ռայխստագում) և Հուգենբերգի կուսակցությունը` Գերմանիայի ազգային ժողովրդական կուսակցություն (ԳԱԺԿ)։ 1933 թվականին նոր կառավարությունը երդվեց Հինդենբուրգի նստավայրում տեղի ունեցած հանդիսության ժամանակ։ ՆՍԳԲԿ-ին անցան երեք պաշտոններ, Հիտլերը որպես կանցրել, Վիլհելմ Ֆրիկը` ներքին գործերի նախարար և Հերման Գյորինգը` Պրուսիայի ներքին գործերի նախարար[165]։ Հիտլերն ընտրեց այս պորֆելները, որպեսզի վերահսկողության տակ առնի Գերմանիայի մեծ մասի ոստիկանությունը[166]։

Ռայխտագի հրդեհ և մարտի ընտրություններ

խմբագրել

Որպես կանցլեր, Հիտլերը պայքարեց ՆՍԳԲԿ-ի ընդդիմադիրների դեմ, որպեսզի չկառուցեն մեծամասնական կառավարություն։ Քաղաքական փակուղու պատճառով նա խնդրեց Հինդենբուրգին ցրել Ռայխստաֆը և նոր ընտրությունները նշանակվեցին մարտի սկզբին։ 1933 թվականի փետրվարի 27-ին Ռայխստագի շենքը հրդեհվեց։ Գյորինգը մեղադրեց կոմունիստներին, քանի որ հոլանդացի կոմունիստ Մարինուս վան դեր Լյուբբեն չպարզված հանգամանքներում բռնվեց հրդեհված կառույցի ներսում[167]։ Համաձայն Կերշոուի, գրեթե բոլոր պատմաբանները համաձայն են, որ Վան դեր Լուբբեն է հրդեհել շինությունը[168]։ Որոշ պատմաբաններ, ներառյալ Վիլյամ Շիրերը և Ալան Բուլոկը կարծում են, որ ՆՍԳԲԿ-ն է մեղավոր հրդեհի մեջ[169][170]։ Հիտլերի առաջարկով փետրվարի 28-ին Հինդենբուրգը թողարկեց Ռայխստագի հրդեհի դեկրետը, որով խախտվեցին հիմնարար իրավունքները և թույլատրվեց պատժի ներկայացնել առանց դատավճռի։ Դեկրետն ընդունվեց համաձայն Վայմարյան հանրապետության սահմանադրության 48 հոդվածի, որը նախագահին տալիս էր իշխանություն արտակարգ իրավիճակներում պաշտպանել հանրության անվտանգությունը[171]։ Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) ակտիվները բռնագրավվեցին և կուսակցության 4.000 անդամներ ձերբակալվեցին[172]։

Բացի քաղաքական արշավից ՆՍԳԲԿ-ն ձեռնարկեց հակակոմունիստական արշավ ընտրություններից օրեր առաջ։ 1933 թվականի մարտի 6-ի ընտրություններում ՆՍԳԲԿ-ն ստացավ 43,9 տոկոս ձայն և ստացավ ամենաշատ նստատեղը Ռայխստագում։ Հիտլերը չստացավ բացարձակ մեծամասնություն և ստիպված էր նորից կոալիցիա կազմել ԳԱԺԿ-ի հետ[173]։

Պոստդամի օր և արտակարգ լիազորությունների մասին ակտ

խմբագրել
 
Հիտլերը և Հինդենբուրգը Մոստդամի օրը, 1933 թվականի մարտի 21:

1933 թվականի մարտի 21-ին նոր Ռայխտագը ստանձնեց լիազորությունները Պոտսդամի Գարիզոն եկեղեցում։ Այս օրը կոչվեց «Պոստդամի օր», որը նշանավորվեց նաև որպես նացիստական շարժման և պրուսական ազնվականության ու զինվորականության միավորման խորհրդանիշ։

Որպեսզի ստանա բացարձակ քաղաքական վերահսկողության առանց բացարձակ մեծամասնության խորհրդարանում, Հիտլերի կառավարությունը Ռայխստագի քվեարկությանը ներկայացրեց Ermächtigungsgesetz-ը (Արտակարգ լիազորությունների մասին ակտ)։ Ակտը պաշտոնապես անվանվեց Gesetz zur Behebung der Not von Volk und Reich («Բնակչության և ռայխի ցավերը բուժելու մասին օրենք»), որը Հիտլերի կառավարությանը լիազորում էր ընդունել օրենքներ առանց Ռայխստագի համաձայնութան չորս տարով։ Այս օրինագիծը համարվում էր հակասահմանադրական[174]։ Որպեսզի շրջանցվի սահմանադրությունը, այս ակտը պետք է ստանար Ռայխստագի երկու երրորդի համաձայնությունը։ Ոչ մի շանս չունենալով, նացիստները օգտագործեցին Ռայխստագի հրդեհի դեկրետը, որպեսզի ձերբակալեն բոլոր 81 կոմունիստ պատգամավորներին և որոշ սոցիալ դեմոկրատների ստիպեցին բացակայել[175]։

1933 թվականի մարտի 23-ին Ռայխստագի նիստը գումարվեց Կրոլ օպերայի շենքում, կասկածելի հանգամանքներում։ Նացիստական զինված ջոկատները հսկում էին շենքի ներսում, իսկ ընդդիմադիրների մեծ խմբեր հավաքվել էին դրսում` բղավելով ակտին հակառակ կոչեր ժամանող պատգամավորներին[176]։ Երրորդ խոշոր խմբակցության Կենտրոն կուսակցության դիրքորոշումը սկզբում տարբեր էր։ Այն բանից հետո, երբ Հիտլերը խոստացավ կուսակցության առաջնորդ Լյուդվիգ Կաասին, որ Հինդենբուգը կկիրառի իր վետոյի իրավունքը, Կաասը հայտարարեց, որ Կենտրոն կուսակցությունը կսատարի ակտին։ Ակտը անցավ ձայների 441–84 հարաբերակցությամբ, բոլորը կողմ քվեարկեցին բացառությամբ սոցիալ դեմոկրատների։ Արտակարգ լիազորությունների մասին ակտը Ռայխտագի հրդեհի դեկրետի հետ միասին Հիտլերի կառավարությանը տվեցին դե ֆակտո դիկտատուրայի իրավունք[177]։

Դիկտատուրա

խմբագրել

Ստանալով ամբողջական վերահսկողություն կառավարության օրենսդիր և գործադիր ճյուղերի նկատմամբ` Հիտլերը և իր դաշնակիցները սկսեցին ճնշել մնացած ընդդիմությանը։ Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը արգելվեց, նրա ակտիվները բռնագրավվեցին[178]։ Մինչ շատ առևտրային միությունների պատվիրակություններ Բեռլինում էին Մայիսյան օրվա տոնակատարություններին, շտուրմային ջոկատները ավերեցին միության գրասենյակները ամբողջ երկրով։ 1933 թվականի մայիսի 2-ին բոլոր առևտրային միությունները ստիպված փակվեցին, դրանց ղեկավարները ձերբակալվեցին։ Նրանցից շատերը ուղարկվեցին համակենտրոնացման ճամբարներ[179]։ Գերմանիայի աշխատանքային ճամբարը ձևավորվեց որպես աշխատավորների, ընկերությունների սեփականատերերի և կառավարիչների իրավունքների պաշտպան ու գործում էր նացիոնալ սոցիալիզմի գաղափարախոսության ներքո Հիտլերի կարգադրությամբ[180]։

 
1934 թվականին Հիտլերը դարձավ պետության ղեկավար Ֆյուրեր և Ռայխսկանցլեր (առաջնորդ և Ռայխի կանցլեր) տիտղոսով:

Հունիսի վերջին մյուս կուսակցությունները նույնպես կազմալուծվեցին, ներառյալ նաև Նացիստների պաշտոնական կոալիցիայի գործընկեր ԳԱԺԿ-ն, սիկ շտուրմային ջոկատների օգնությամբ Հիտլերը ստիպեց կուսակցության առաջնորդ Հուգենբերգին հրաժարական տալ հունիսի 29-ին։ 1933 թվականի հուլիսի 14-ին ՆՍԳԲԿ-ն հայտարարվեց Գերմանիայի միակ օրինական կուսակցությունը[180][178]։ Շտուրմային ջոկատների ավելի շատ քաղաքական և ռազմական իշխանության պատճառով անհանգստացած էին արդյունաբերական, քաղաքական և ռազմական առաջնորդները։ Ի պատասխան Հիտլերը շտուրմային ջոկատների ղեկավարների նկատմամբ իրականցրեց այսպես կոչված Երկար դանակների գիշերը 1934 թվականի հունիսի 30-ին հուլիսի 2-ը[181]։ Հիտլերի նպատակն էր Էռնստ Ռյոմը և շտուրմային ջոկատների ղեկավարները, որոնք Հիտլերի քաղաքական հակառակորդների հետ (ինչպիսիք էին Գրեգոր Շտրասսորը և նախկին կանցլեր Կուրտ ֆոն Շլեյխերը), շրջապատվեցին, ձերբակալվեցին և գնդակահարվեցին[182]։ Մինչ միջազգային հանրությունը և որոշ գերմանացիներ շոկի մեջ էին սպանություններից, շատ գերմանացիներ հավատում էին, որ Հիտլերը վերականգնում է կարգ ու կանոնը[183]։

1934 թվականի օգոստոսի 2-ին մահացավ Հինդենբուրգը։ Դրա նախորդող օրը կառավարությունը ընդունեց «Բարձրագույն պետական պաշտոնի և Ռայխի միավորման օրենքը»[184]։ Օրենքն ուժի մեջ մտավ Հինդենբուգի մահից հետո։ Նախագահի պաշտոնը չեղարկվեց և դրա լիազորությունները միացվեցին գործող կանցլերին։ Հիտլերն այսպիսով դարձավ պետության և կառավարության ղեկավար և պաշտոնապես պաշտոնն անվանվեց Ֆյուրեր և Ռայխսկանցլեր (առաջնորդ և կանցլեր)[185], որից որոշ ժամանակ հետո Ռայխկանցլեր-ը դանդաղորեն հանվեց[186]։ Այս գորոծողությամբ հեռացվեց Հիտլերին հեռացման վերջին օրինական ճանապարհը[187]։

Որպես պետության ղեկավար Հիտլերը դարձավ զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Հինդենբուրգի մահից հետո Ռայխսվերի ղեկավարության առաջարկով զինվորների ավանդական երդմնակալության ժամանակ մտցվեց անձնապես Հիտլերին երդմնակալության որոշումը, նախկինում գլխավոր հրամանատարի պաշտոնին երդվելու փոխարեն[188]։ Օգոստոսի 19-ին տեղի ունեցած հանրաքվեով ընտրողների 88 տոկոսը կողմ քվեարկեց կանցլերի և նախագահի պաշտոնների միաձուլմանը[189]։

 
Հիտլերի անձնական կնիքը

1938 թվականի սկզբին զրպարտության միջոցով իր ձեռքն առավ զինված ուժերը, այսպես կոչված Բլոմբերգ-Ֆրիչի գործից հետո։ Հիտլերը ստիպեց պատերազմի նախարար, ֆիելդմարշալ Վերներ ֆոն Բլոմբերգին հրաժարական տալ` օգտագործելով ոստիկանության գործը, որը ցույց էր տալիս, թե իբր Բլոմբերգի նոր կինը զբաղվել է պոռնկությամբ[190][191]։ Բանակի հրամանատար գեներալ գնդապետ Վերներ ֆոն Ֆրիչը հեռացվեց ՍՍ-ի կողմից հնչեցված մեղադրանքներից հետո, թե նա իբր ներքաշված է հոմոսեքսուալ հարաբերությունների մեջ[192]։ Երկուսի հեռացման գլխավոր պատճառն էր, որ Հիտլերին փորձում էին համոզել, որ Վերմախտը պատրաստ չէ պատերազմի 1938 թվականի սկզբին[193]։ Հիտլերն ընդունեց Բլոմբերգի գլխավոր հրամանատարի կոչումը, այսպիսով անձնապես դարձավ բանակի հրամանատար։ Նա պատերազմի նախարարությանը փոխարինեց Վերմախտի գլխավոր հրամանատարությունով (ՎԳՀ), որը գլխավորեց գեներալ Վիլհելմ Կեյտելը։ Նույն օրը տասնվեց գեներալներ ազատվեցին իրենց պաշտոններից և 44-ը տեղափոխվեցին` բացատրությամբ, որ նրանք բոլորը չէին համարվում պրոնացիստական[194]։ 1938 թվական փետրվարի սկզբին ևս տասներկու գեներալ հեռացվեցին[195]։

Հիտլերը հոգ էր տարնում իր դիկտատուրայի մասին` անտեսելով օրենքը։ Նրա դեկրետների մեծ մասը հիմնված էին Ռայխստագի հրդեհի դեկրետի վրա` խախտելով Վայմարյան հանրապետության սահմանադրության 48-րդ հոդվածը։ Ռայխստագի ընտրությունները շարունակում էին տեղի ունենալ (1933, 1936 և 1938 թվականներին), և առաջադրվում էին նացիստները և պրոնացիստական «հյուրեր»-ը, որոնք ստանում էին ձայների 90 տոկոսից ավելին[196]։ Այս ընտրությունները հեռու էին ազատ լինելուց, նացիստները ճնշում էին յուրաքանչյուրին, ով չէր քվեարկում կամ հակառակ էր քվեարկում[197]։

Նացիստական Գերմանիա

խմբագրել

Տնտեսություն և մշակույթ

խմբագրել

1934 թվականի օգոստոսին Հիտլերը Ռայխսբանկ-ի նախագահ Հյալմար Շախտին նշանակեց Էկոնոմիկայի նախարար և հաջորդ տարվանից ռազմաարդյունաբերությունը դարձավ տնտեսության հիմնական ճյուղը[198]։ Վերակառուցումը և վերազինումը ֆինանսավորվում էր Մեֆո մուրհակներով, տպված թղթադրամներով և քաղաքական հակառակորդների, ներառյալ հրեաների ակտիվների բռնագանձումից առաջացած միջոցներից[199]։ Գործազրկությունը նվազեց և 1932 թվականի վեց միլիոնից 1936 թվականին դարձավ մեկ միլիոն[200]։ Հիտլերը իրագործեց Գերմանիայի պատմության մեջ ինֆոհամակարգի ամենալայնածավալ փոփոխությունը` կառուցելով ջրավազաններ, երկաթգծեր և այլն։ Աշխատավարձերը մնում էին ցածր մակարդակի վրա, սակայն սպառողական զամբյուղը աճեց մոտ 25 տոկոսով[201]։ Միջին շաբաթական աշխատաժամանակը աճեց և դարձավ պատերազմական տնտեսությանը մոտ։ 1939 թվականի դրությամբ միջին շաբաթական աշխատաժամանակը Գերմանիայում կազմում էր 47-ից 50 ժամ[202]։

Հիտլերի կառավարությունը հովանավորում էր ճարտարապետություն ահռելի չափերով։ Ալբերտ Շպեերը նշանակվել էր ի կատար ածելու Հիտլերի դասական պատկերացումները Գերմանիայի մշակույթի նկատմամբ[203]։ Չնայած որոշ ազգերի բոյկետի, 1936 թվականին Գերմանիան ընդունեց Ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը։ Հիտլերը պաշտոնապես մասնակցեց երկու օլիմպիական խաղերին, որոնք կայացան Բեռլինում[204]։

Վերազինում և նոր դաշինքներ

խմբագրել

1933 թվականի փետրվարի 3-ին ռազմական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Հիտլերը խոսեց արևելքի նվաճման և դրա գերմանիզացման մասին որպես արտաքին քաղաքականության գլխավոր նպատակ[205]։ Մարտին արքայազն Մերնհարդ Վիլհելմ ֆոն Բյուլոն, գաղտնի Գերմանիայի արտաքին գործարքի նախարարությունից, թողարկեց արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները. Անշլյուս Ավստրիայի հետ, վերադարձ 1914 թվականի Գերմանիայի սահմաններին, Վերսալյան պայմանագրի ռազմատուգանքներից հրաժարում, Աֆրիկայում նախկին գաղութների վերադարձ և Գերմանիայի ազդեցության գոտու ստեղծում Արևելյան Եվրոպայում։ Հիտլերը Բյուլոյի նպատակները համարեց չափազանց պահպանողական[206]։ Այս ընթացքում իր ելույթներում Հիտլերը ընգծում էր իր խաղաղասեր նպատակները և միջազգային պայմանագրերին հետևելու պատրաստակամությունը[207]։ 1933 թվականի առաջին իսկ նիստում Հիտլերը մեծացրեց ռազմական ծախսերը[208]։

Պատկեր:Hitlermusso2 edit.jpg
Բենիտո Մուսոլինին Հիտլերի հետ 1936 թվականի հոկտեմբերի 25-ին, երբ հայտարարվեց Իտալիայի և Գերմանիայի միջև առանցքի մասին:

Գերմանիան դուրս եկավ Ազգերի լիգայից և Համաշխարհային զինաթափման կոնֆերանսից 1933 թվականի հոկտեմբերին[209]։ 1935 թվականին Սաարի բնակչության ավելի քան 90 տոկոսը քվեարկեց Գերմանիային միանալու համար[210]։ Նույն թվականի մարտին Հիտլերը հայտարարեց, որ Վերմախտի անձնակազմը դառնալու է 600.000` վեց անգամ շատ, քան նախատեսված էր Վերսալյան պայմանագրով, ներառյալ զարգանում էին ռազմաօդային ուժերը (Լյուֆտվաֆե) և մեծանում էր ռազմական նավադորմը (Կրիգսմարինե)։ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ազգերի լիգան ընդունեցին, որ սա պայմանագրի խախտում է, սակայն ոչինչ չարեցին կանգնեցնելու այն[211][212]։ Հունիսի 18-ի Անգլո-գերմանական նավատորմային համաձայնագիրը թույլ տվեց մեծացնել գերմանական նավատորմի տարողունակությունը 35 տոկոսով։ Երբ Հիտլերը ստորագրում էր համաձայնագիրը, ասաց, որ դա ամենաերջանիկ օրն է իր կյանքում և Անգլո-գերմանական պայմանագրով սկիզբ է դրվում Իմ պայքարով իր կանխատեսումներին[213]։

1936 թվականի մարտին Գերմանիան վերանվաճեց ապառազմականացված Ռեյնլանդը, ինչ նույպես Վերսալյան պայմանագրի խախտում էր։ Հիտլերը նաև զորք ուղարկեց աջակցելու Ֆրանցիսկո Ֆրանկոյին Իսպանիայի քաղաքացիական պատերազմում։ Միևնույն ժամանակ Հիտլերը շարունակեց ջանքերը ստեղծել անգլո-գերմանական դաշինք[214]։ 1936 թվականին օգոստոսին, երբ աճող տնտեսական ճգնաժամը վնասում վերազինման գործընթացին, Հիտլերը հրամայեց Գյորինգին նախագծել Չորսնամյա պլան, որպեսզի մյուս չորս տարում պատրաստի Գերմանիային պատերազմի[215]։ Պլանը ներառում էր համընդհանուր պայքար «Հրեական բոլշևիզմ»-ի և գերմանական նացիոնալ սոցիալիզմի միջև, որը Հիտլերի համար ավելի կարևոր էր, քան տնտեսական ճգնաժամը հաղթահարելը[216]։

Մուսոլինիի արտաքին գործերի նախարար Գալեացո Չիանոն հայտարարեց Իտալիայի և Գերմանիայի միջև առանցքի ձևավորման մասին և նոյեմբերի 25-ին Գերմանիան Ճապոնիայի հետ ստորագրեց Հակակոմինտերական պակտը։ Բրիտանիան, Չինաստանը, Իտալիան և Լեհաստանը նույնպես հրավիրվեցին միանալու պակտին, բայց միայն Իտալիան ստորագրեց 1937 թվականին։ Հիտլերը չեղարկեց Անգոլ-գերմանական դաշինքի իր պլանը` անվանելով Բրիտանիայի ղեկավարությանը «ոչ ադեկվատ»[217]։ 1937 թվականի նոյեմբերին Ռայխկոնցելարիայում արդգործնախարարության և ռազմական ղեկավարության հետ հանդիպմանը Հիտլերը հայտարարեց, որ վերսկսում է Lebensraum ծրագիրը գերմանիայի ժողովրդի համար։ Նա հրամայեց պատրաստվել պատերազմի Արևելքում, որը կսկսի 1938 թվականին և կավարտվի առավելագույնը 1943 թվականին։ Նա համարում էր, որ Գերմանիայում կյանքի մակարդակի նվազեցումը արդյունք է տնտեսական ճգնաժամի, որը կարելի է հաղթահարել միայն ռազմական ագրեսիայի շնորհիվ և Ավստրիայի ու Չեխոսլովակիայի բռնակցմամբ[218][219]։ Հիտլերը վստահեցնում էր, որ պետք է արագ գործել, քանի դեռ Բրիտանիան և Ֆրանսիան չեն միացել սպառազինության մրցավազքին[218]։ 1938 թվականին Բլոմբերգ-Ֆրիչ գործից հետո Հիտլերն իր ձեռքն առավ ողջ զինված ուժերը` ազատելով Նեյրատին արտաքին գործերի նախարարի պաշտոնից և ինքն իրեն նշանակեց պատերազմի նախարար[215]։ 1938 թվականից հետո Հիտլերի արտաքին քաղաքականությունը տանում էր միմիայն պատերազմի[220]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

խմբագրել
 
Հիտլերը և Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսուկե Մացուոկան 1941 թվականի մարտին Բեռլինում հանդիպման ժամանակ: Թիկունքում Իոահիմ ֆոն Ռիբենտրոպն է:

Վաղ դիվանագիտական հաջողություններ

խմբագրել

Դաշինք Ճապոնիայի հետ

խմբագրել

1938 թվականի փետրվարին նոր նշանակված արտաքին գործերի նախարար Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի խորհրդով, ով ընդգծված ճապոնամետ էր, Հիտլերը խզեց Սինո-գերմանական դաշինքը Չինաստանի հանրապետության հետ, որպեսզի դաշինք կնքի առավել ժամանակակից և հզոր Ճապոնական կայսրության հետ։ Հիտլերը հայտարարեց, որ Գերմանիան ճանաչում է Ճապոնիայի կողմից օկուպացված Մանջոու-Գոն և հրաժարվեց Ճապոնիայի տիրապետության տակ գտնվող խաղաղօվկիանոսյան տարածքներից, որոնք նախկինում Գերմանիայի գաղութներն էին[221]։ Հիտլերը հրամայեց դադարեցնել զենքի մատակարարումը Չինաստանին և հետ կանչեց Չինաստանի բանակում աշխատող բոլոր գերմանացի սպաներին[221]։ Ի պատասխան չինացի գեներալ Չան Կայշին չեղարկեց բոլոր սինո-գերմանական տնտեսական համաձայնագրերը` կտրելով Գերմանիայից չինական մետաղական շուկայից[222]։

Ավստրիա և Չեխոսլովակիա

խմբագրել

1938 թվականի մարտի 12-ին Հիտլերը հայտարարեց Նացիստական Գերմանիային Ավստրիայի միացման մասին Անշլյուս-ի շրջանակներում[223][224]։ Դրանից հետո Հիտլերն ուշադրությունը սևեռեց Չեխոսլովակիայի գերմանաբնակ Սուդետենլանդ տարածաշրջանի վրա[225]։

 
1938 թվականի հոկտեմբեր. Հիտլերը անցնում է Չեխոսլովակիայի գերմանաբնակ Սուդետենլանդով, որը բռնակցվեց Նացիստական Գերմանիային, որպես Մյունխենի համաձայնագրի մաս:

1938 թվականի մարտի 28-ից 29-ին Հիտլերը Բեռլինում մի շարք գաղտնի հանդիպումներ ունեցավ Սուդետենի գերմանական կուսակցության ղեկավար Կոնրադ Հենլեյնի հետ, որը Սուդետենլանդի խոշորագույն էթնիկ գերմանացիների կուսակցությունն էր։ Նրանք համաձայնվեցին, որ Հենլեյնը պետք է պահանջի Սուդետենի գերմանացիների ինքնորոշում Չեխոսլովակիայի կառավարությունից` սպառնալով գերմանական ռազմական գործողություններով Չեխոսլովակիայի դեմ։ Իրականում Սուդետենի հարցը Հիտլերի համար այնքան էլ կարևոր չէր, նա ցանկանում էր նվաճել ամբողջ Չեխոսլովակիան[226]։

Ապրիլին Հիտլերը հանձնարարեց զինված ուժերի ղեկավարությանը պատրաստվել Չեխոսլովակիա ներխուժմանը[227]։ Արդյունքում Ֆրանսիայի և Բրիտանիայի դիվանագիտական ճնշման ներքո սեպտեմբերի 5-ին Չեխոսլովակիայի նախագահ Էդվարդ Բենեշը նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, որով համաձայնվում էր Հենլեյնի պահանջների մեծ մասին Սուդետենի ինքնավարության հետ կապված[228]։ Հենլեյնի կուսակցությունը պատասխանեց բենեշի առաջարկին մի շարք բախումներով Չեխոսլովակիայի ոստիկանության հետ[229][230]։

Գերմանիան կախված էր Բրիտանիայից եկող նավթի մատակարարումից, որն անցնում էր Չեխոսլովակիայով, ինչը վտանգի տակ էր։ Հիտլերը ստիպված էր կոչ անել Չեխոսլովակիա ներխուժումը, որն ի սկզբանե պլանավորված էր 1938 թվականի հոկտեմբերի 1-ին[231]։ Սեպտեմբերի 29-ին Հիտլերը, Նևիլ Չեմբեռլենը, Էդուարդ Դալադիեն և Մուսոլինին ներկա գտնվեցին Մյունխենում կայացած մեկօրյա կոնֆերանսին, որից հետո կնքվեց Մյունխենի համաձայնագիրը, որով Սուդետենլանդը նվիրվեց Գերմանիային[232][233]։

Չեմբեռլենը Մյունպենի կոնֆերանսը բնութագրեց որպես «խաղաղույթուն ժամանակ շահելու համար», իսկ հիտլերը բարկացած էր, որ կորցրեց հնարավորությունը պատերազմ սկսել 1938 թվականին[234][235]։ Նա իր բարկությունն արտահայտեց հոկտեմբերի 9-ի ելույթում Զաարբրյուքենում[236]։ Ըստ Հիտլերի, Բրիտանիայի խաղաղության նախաձեռնությունը, որով բավարարվեցին Գերմանիայի պահանջները, որը նա համարում էր դիվանագիտական պարտություն, որով Բրիտանիան կանխեց Գերմանիայի ընդարձակումը[237][238]։ Կոնֆերանսի արդյունքներով Հիտլերը Time ամսագրի կողմից ճանաչվեց 1938 թվականի Տարվա մարդ[239]։

1938 թվականի վերջին և 1939 թվականի սկզբներին շարունակական տնտեսական ճգնաժամը խոչընդոտում էր վերազիմնանը և Հիտլերը ստիպված էր կրճատել պաշտպանողական ծասխումները[240]։ 1939 թվականի հունվարի 30-ի «Արտահանվել կամ մահանալ» ելույթում, Հիտլերը կոչ արեց տնտեսական գրոհի, որով Գերմանիայի արտաքին պահուստները օգտագործվում էին հումքի համար, քանի որ սպառազինության համար անհրաժեշտ էր բարձրորակ մետաղ[240]։

1939 թվականի մարտին` խախտելով Մյունխենի համաձայնությունները և հնարավոր է խորացող տնտեսական ճգնաժամի պատճառով[241], Հիտլերը Հրամայեց Վերմախտին ներխուժել Պրահա և Պրահայի ամրոցից նա Բոհեմիան և Մորավիան հռչակեց գերմանական պրոտեկտորատ[242]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ

խմբագրել

Անձնական շփումներում 1939 թվականին Հիտլերը հայտարարեց, որ Բրիտանիան հիմնական թշնամին է և պետք է պարտության մատնվի, իսկ Լեհաստանը նպատակին հասնելու համար պետք է ոչնչացվի[243]։ Արևելյան թևը պետք է ապահով լինի, և հողերը պետք է միանան Գերմանիային[244]։ Կապված Լեհաստանի անկախության Բրիտանիայի երաշխավորության հետ, Հիտլերը 1939 թվականի մարտի 31-ին ասել էր,- «Ես նրանց կմատուցեմ սատանայի խմիչք»[245]։ Ապրիլի 1-ին Վիլհելմսհաֆենում Տիրպից ռազմանավի բացման ժամանակ իր ելույթում Հիտլերը սպառնաց, որ կխզի Անգլո-գերմանական նավատորմային համաձայնագիրը, եթե Բրիտանիան շարունակի երաշխավորել Լեհաստանի անկախությունը, որը նա բնութագրում էր որպես շրջափակման քաղաքականություն[245]։ Լեհաստանը դաձավ Ռայխի գլխավոր նպատակը, քանի որ Հիտլերը ցանկանում էր ապահովագրել արևելյան թևը հավանական բրիտանական շրջափակման դեպքում[246]։ Հիտլերն ի սկզբանե համաձայն էր Լեհաստանը դարձնել արբայակային պետություն, սակայն Լեհաստանի մերժումից հետո նա որոշեց ներխուժել 1939 թվականին[247]։ Ապրիլի 3-ին Հիտլերը հրամայեց զինված ուժերին նախապատրաստվել Լեհաստան ներխուժմանը օգոստոսի 25-ին[247]։ Ապրիլի 28-ին Ռայխտագում իր ելույթում հայտարարեց, որ հրաժարվում է Անգլո-գերմանական նավատորմային պայմանագրիվ և Գերմանա-լեհական չհարձակման պակտից[248]։ Պատմաբաններ Վիլյամ Կարը, Գերհարդ Վեյնբերգը և Յան Կերշոուն գտնում էին, որ Հիտլերի շտապողականության պատճառը նրա վաղ մահանալու վախն էր։ Նա շարունակաբար կրկնում էր, որ պետք է առաջնորդի Գերմանիան պատերազմում քանի դեռ չափազանց ծեր չէ, քանի որ նրա հետևորդները կարող է չունենան բավարար կամք[249][250][251]։

 
Հիտլերի դիմանկարը 1944 թվականի 42 պֆենիգ դրոշմանիշի վրա։ Grossdeutsches Reich (Մեծ գերմանական Ռայխ) տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1943 թվականին, որպեսզի բնութագրվի Գերմանիան նրա օրոք:

Հիտլերին հուզում էր Լեհաստանի վրա հարձակման դեպքում Բրիտանիայի դեմ պատերազմ մտնելու հարցը[246][252]։ Հիտլերի արտաքին գործերի նախարար և Լոնդոնում նախկին դեսպան Ռիբենտրոպը հավաստիացնում էր նրան, որ ոչ Բրիտանիան, ոչ էլ Ֆրանսիան չեն կատարի իրենց պարտավորությունները Լեհաստանի հանդեպ[253][254]։ Հավատալով նրան` 1939 թվականի օգոստոսի 22-ին Հիտլերը հրամայեց մոբիլիզացնել զինված ուժերն ընդդեմ Լեհաստանի[255]։

Այս պլանը արժանացավ ԽՍՀՄ-ի աջակցությանը[256] և նրանք կնքեցին չհարձակման պայմանագիր ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև, ինչը թույլ տվեց Իոսիֆ Ստալինին համաձայն պայմանագրի գաղտնի դրույթների բաժանել Լեհաստանը երկու երկրների միջև[257]։ Հակառակ Ռիբենտրոպի սպասումների Բրիտանիան և Լեհաստանը կնքեցին Անգլո-լեհական դաշինք 1939 թվականի օգոստոսի 25-ին։ Այս հանգամանքը և նորությունը Իտալիայից, որ Մուսոլինին չի պաշտպանում Երկաթե պակտը, ստիպեցին Հիտլերին հետաձգել Լեհաստանի վրա հարձակումը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը[258]։ Հիտլերն անհաջող փորձ կատարեց հեռու պահել Բրիտանիայի պատերազմից` առաջարկելով չհարձակման երաշխավորություն օգոստոսի 25-ին։[259][260]։

1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան ներխուժեց արևմտյան Լեհաստան Ազատ քաղաք Դանցիգը վերադարձնելու և Լեհական միջանցքով ճանապարհ բացելու պատրվակով, որոնք կցվել Լեհաստանին Վերսալյան պայմանագրով[261]։ Ի պատասխան Ֆրանսիան և Բրիտանիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային սեպտեմբերի 3-ին, ինչը անակնկալի բերեց Հիտլերին, ով բարկացած Ռիբենտրոպի վրա հարցրեց,- «Հիմա ի՞նչ»[262]։ Ֆրանսիան և Բրիտանիան պատերազմ հայտարարելուց հետո անմիջապես ռազմական գործողություններ չսկսեցին և սեպտեմբերի 17-ին խորհրդային զորքերը ներխուժեցին արևելյան Լեհաստան[263]։

 
Հիլտերը դիտում է զինվորների շքերթը Լեհաստանի դեմ արշավանքի ժամանակ (սեպտեմբեր 1939 թվական):

Լեհաստանի անկմանը հետևեց լրագրողների կողմից կոչված «Տարօրինակ պատերազմ»-ը կամ Sitzkrieg («նստակյաց պատերազմ»)։ Հիտլերը հուսիսարևմտյան Լեհաստանում նշանակեց երկու Գաուլայտերների` Ալբերտ Ֆորստերին Դանցիգ-Արևմտյան Պրուսիայի Ռայխսգաուում և Արտուր Գրեյզերին Վարտելանդի Ռայխսգաուում, որպեսզի գերանիզացնեն իրենց տարածները և ոչ մի հարց չտան այն իրագործելուց[264]։ Ֆորստերի տարածքում լոհորը ստիպված էին ընդունել, որ իրենց մեջ հոսում է գերմանացու արյուն[265]։ Գրեյզերը համաձայնվեց Հիմլերի հետ և իրականացրեց էթնիկ զտումներ լեհերի հանդեպ։ Գրեյզերը շուտով մեղադրեց Ֆորստերին, որ հազարավոր լեհերի համարում է արիական գերմանացի և դրանով վարկաբեկում է գերմանացու ռասայական արժանապատվությունը[264]։ Հիտլերը չէր ցանկանում խառնվել։ Հիտլերը ցանկանում էր, որպեսզի նրանք գործեին ընդհանուր քաղաքականությամբ իրենց հայեցողությամբ[264][266]։

1940 թվականի ապրիլի 9-ին գերմանական զորքերը ներխուժեցին Դանիա և Նորվեգիա։ Նույն օրը Հիտլերը հայտարարեց Մեծ Գերմանական ռայխի մասին, իր տեսլականով Եվրոպայի գերմանական ազգերի միացյալ կայսրություն, որը միավորել է դանիացիներին, ֆլամանդացիներին և սկանդինավացիներին Գերմանիայի առաջնորդության ներքո[267]։ 1940 թվականի մայիսին Գերմանիան հարձակվեց Ֆանսիայի վրա և նվաճեց Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները ու Բելգիան։ Այս հաղթանակները ոգեշնչեցին Մուսոլինիին, որի զորքերը միացան Հիտլերին հունիսի 10-ին։ Ֆրանսիան և Գերմանիան ստորագրեցին զինադադար հունիսի 22-ին[268]։ Չսպասված արագ հաղթանակից հետո Հիտլերը տասներկու գեներալի շնորհեց ֆեդմարշալի կոչում[269][270]։

Բրիտանիան, որի զորքերը ստիպված տարհանվեցին Ֆրանսիայից ծովով Դանկիրկից[271], շարունակեց պայքարը մյուս Բրիտանական ազգերի հետ միասին Ատլանտիկայի ճակատամարտում։ Հիտլերը խաղաղության առաջարկ արեց Բրիտանիայի նոր վարչապետ Ուինսթոն Չերչիլին և մերժում ստանալով` հրամայեց մի շարք օդային հարվածներ հասցնել Թագավորական ռազմաօդային ուժերի ավիաբազաներին Անգլիայի հարավ արևելքում։ Սեպտեմբերի 7-ից սկսվեցին Լոնդոնի շարունակական գիշերային ռմբակոծությունները։ Գերմանական Լյուֆտվաֆեն չկարողացավ պարտության մատնել Թագավորական ռազմաօդային ուժերին, ինչը հայտնի դարձավ Բրիտանիայի ճակատամարտ անվամբ[272]։ Սեպտեմբերի վերջին Հիտլերը հասկացավ, որ առանց օդային առավելության չի կարելի ներխուժել Բրիտանիա և հրամայեց հետաձգել ցամաքային ներխուժումը։ Գիշերային օդային գրոհները բրիտանական քաղաքների վրա հաճախակիացան և շարունակվեցին ամիսներ[273]։

1940 թվականի սեպտեմբերին Բեռլինում ստորագրվեց Եռակողմ պակտը Ճապոնական կայսրության ներկայացուցիչ Սաբուրու Կուրուսուի, Հիտլերի և Իտալիայի արտաքին գործերի նախարար Չիանոյի կողմից[274], որն ավելի ուշ ընդարձակվեց ներառելով Հունգարիան, Ռումինիան և Բուլղարիան` այսպիսով կոչվեցին Առանցքի ուժեր։ Հիտլերի փորձերը ներգրավել ԽՍՀՄ-ին հակաբրիտանական բլոկում ձախողվեցին Հիտլերի և Մոլոտովի միջև նոյեմբերին կայացած երկարատև քննարկումներից հետո, և Հիտլերը հրամայեց նախապատրաստվել ԽՍՀՄ-ի վրա հարձակման[275]։

 
Նացիստների պլանավորված Մեծ Գերմանական ռայխի սահմանները:

1941 թվականի սզբին գերմանական զորքեր ուղարկվեցին Հյուսիսային Աֆրիկա, Բալկանյան թերակղզի և Միջին Արևելք։ Փետրվարին Գերմանական զորքերը ժամանեցին Լիվիա, որպեսզի պաշտպանեն իտալական ներկայությունը։ Ապրիլին Հիտլերն իրագործեց Հարավսլավիա ներխուժումը, դրանից շատ չանցած ներխուժեց Հունաստան[276]։ Մայիսին գերմանական ուժեր ուղարկվեցին պաշտպանելու Իրաքի ապստամբներին ընդդեմ բրիտանացիների և Կրետեն նվաճելու[277]։

Պատերազմի ընթացք

խմբագրել

1941 թվականի հունիսի 22-ին` խախտելով 1939 թվականի չհարձակման պայմանագիրը, մոտ 3 միլիոն Առնացքի զինվոր հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա[278]։ Հարձակման (կոդային անվանումը Բարբարոսա գործողություն) նպատակն էր շարքից հանել ԽՍՀՄ-ը, նվաճել բնական ռեսուրսները և օգտագործել դրանք Արևմտյան տերությունների դեմ[279][280]։ Ներխուժումը ընդգրկեց հսկայական տարած, ներառյալ Մերձբալյան երկրները, Բելառուսը և Արևմտյան Ուկրաինան։ Օգոստոսի դրությամբ Առանցքի ուժերը առաջ էին գնացել 500 կմ և հաղթել Սմոլենսկի ճակատամարտում։ Հիտլերը հրամայեց Բանակային խումբ կենտրոնին հետաձգել Մոսկվային վրա հարձակումը և իր տանկային խմբերով օգնել նվաճելու Լենինգրադը և Կիևը[281]։ Նրա գեներալները չհամաձայնվեցին այս փոփոխության հետ և շարունակեցին մոտենալ Մոսկվային ևս 400 կմ և այս որոշումը ճգնաժամի բերեց ռազմական ղեկավարության մեջ[282][283]։ Դադարը կարողացավ օգտագործել Կարմիր բանակը և թարմ ուժեր բերել պահեստայիններից։ Պատմաբան Ռուսել Ստոլֆին կարծում է, որ սա է միակ պատճառը, որ չհաջողվեց նվաճել Մոսկվան, որը նախատեսվում էր 1941 թվականի հոկտեմբերին և աղետալի արդյունք ունեցավ գերմանացիների համար[281]։ Այս ճգնաժամի ընթացքում Հիտլերն իրեն նշանակեց Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար[284]։

 
Հիտլերը հայտարարում է ԱՄՆ-ի դեմ պատերազմ հայտարարելու մասին 1941 թվականի դեկտեմբերի 11-ին Ռայխստագում:

1941 թվականի դեկտմբերի 7-ին Ճապոնիան հարձակվեց ամերիկյան նավատորմի վրա տեղակայված Պերլ Հարբորում, Հավայան կղզիներ։ Չորս օր անց Հիտլերը պատերազմ հայտարարեց ԱՄՆ-ի դեմ[285]։

1941 թվականի դեկտեմբերի 18-ին Հիմլերը հարցրեց Հիտլերին,-«Ինչ անենք Ռուսաստանի հրեաների հետ» և Հիտլերը պատասխանեց «als Partisanen auszurotten» («ոչնչացնել նրանց որպես պարտիզանների»)[286]։

1942 թվականի վերջին գերմանական զորքերը պարտություն կրեցին Էլ Ալամեյնի երկրորդ ճակատամարտում[287]` խաթարելով Հիտլերի պլանները նվաճել Սուեզի ջրանցքը և Միջին Արևելքը։ Գերագնահատելով ինքն իր ռազմական կարողությունները 1940 թվականի հաղթանակներից հետո, Հիտլերն այլևս չէր վստահում Բանակի գերագույն հրամանատարությանը և սկսեց ինքը համակարգել ռազմական և մարտավարական գործողությունները` չլսելով այլ կարծիքներ[288]։ 1942 թվականի դեկտեմբերին և 1943 թվականի հունվարին Հիտլերը շարունակաբար թույլ չտվեց նահանջել Ստալինգրադի ճակատամարտից, որը բերեց 6-րդ բանակի ամբողջական ոչնչացմանը։ Ավելի քան 200.000 Առանցքի զինվոր սպանվեց և 235.000 գերի ընկան[289]։ Դրանից հետո գերմանացիները ծանր պարտություն կրեցին Կուրսկի ճակատամարտում[290]։ Հիտլերի ռազմական որոշումները ավելի փոփոխական դարձան և Գերմանիայի ռազմական և տնտեսական վիճակը վատթարացավ, ինչպես Հիտլերի առողջական վիճակը[291]։

1943 թվականին դաշնակիցների Սիցիլիա ներխուժումից հետո Մուսոլինին հեռացվեց իշխանությունից Վիկտոր Էմանուիլ III-ի կողմից։ Մարշալ Պետրո Բադոլիո նշանակվեց կառավարության ղեկավար, ով շուտով հանձնվեց դաշնակիցներին[292]։ 1943 և 1944 թվականներին ԽՍՀՄ-ը ստիպեց Հիտլերի բանակներին արագորեն նահանջել ամբողջ Արևելյան ռազմաճակատի երկայնքով։ 1944 թվականի հունիսի 6-ին Արևմտյան Դաշնակիցների բանակները իջևանեցին հյուսիսային Ֆրանսիային[293]։ Շատ գերմանացի սպաներ համարում էին, որ պատերազմի շարունակումը Հիտլերի օրոք անխուսափելիորեն կբերի պարտության և երկրի ամբողջական ավերման[294]։

1939-ից 1945 թվականներին կազմակերպվեցին շատ մահափորձեր Հիտլերի դեմ, որոնցից շատերը հասան նշանակալի մակարդակի[295]։ Ամենանշանավոր մահափորձը տեղի ունեցավ 1944 թվականի հուլիսի 20-ին Գերմանիայի ներսում[296]։ Վալկիրիա գործողության մաս կազմող մահաձորձում ներքաշված էր Կլաուս ֆոն Շտաուֆենբերգը, ով ռումբ էր տեղադրել Ռաստենբուրգի Հիտլերի գլխամասերից մեկում։ Հիտլերը հրաշքով ողջ մնաց, քանի որ շտաբի սպա Հայնց Բրանդտը տեղափոխել էր ռումբով պայուսակը ծանր սեղանի տակ։ Ավելի ուշ Հիտլերը հրամայեց վերացնել ապստամբներին, արդյունքում գնդակահարվեցին ավելի քան 4.900 մարդ[297]։

Պարտություն և մահ

խմբագրել

1944 թվականի վերջում Կարմիր բանակը և Արևմտյան Դաշնակիցները ներխուժեցին Գերմանիա։ Հասկանալով Կարմիր բանակի ուժը և անպարտելությունը` Հիտլերը որոշեց մնացած զորքը կենտրոնացնել ընդդեմ ամերիկացի և բրիտանացի զինվորներին, որոնց համարում էր ավելի թույլ[298]։ Դեկտեմբերի 16-ին նա ձեռնարկեց Արդենների ռազմագործողությունը, որպեսզի մասնատի Արևմտյան դաշնակիցներին և հնարավոր է համոզի նրանց միասին դուրս գալ ԽՍՀՄ-ի դեմ[299]։ Որոշ ժամանակավոր հաջողություններից հետո ռազմագործողությունը տապալվեց[300]։ 1945 թվականի հունվարին, երբ Գերմանիայի մեծ մասը ավերակների մեջ էր, Հիտլերը խոսեց ռադիոյով,- «Չնայած մեր երկիրը ճգնաժամի մեջ է այս պահին, չնայած ամեն ինչին այն ավելի կուժեղացնի մեր աննկուն կամքը»[301]։ Ըստ Հիտլերի Գերմանիայի ռազմական անհաջողությունները նշանակում են, որ իր ազգի ապրելու իրավունքը վտանգված է և նա հրամայեց, որպեսզի քանդվեն Գերմանիայի բոլոր արդյունաբերական համալիրները մինչև դաշնակիցների ձեռքն ընկնելը[302]։ Հիտլերը հույս ուներ հաշտություն կնքել ԱՄՆ-ի և Բրիտանիայի հետ 1945 թվականի ապրիլի 12-ին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի մահից հետո, սակայն ոչ մի արձագանք չստացավ նրանցից[299][303]։

Իր 56-րդ տարելիցին, ապրիլի 20-ին Հիլտլերը վերջին անգամ դուրս եկավ Ֆյուրերբունկեր-ից։ Ռայխ Կոնցելարիայի ավերված այգում նա Արկաթե խաչեր շնորգեց Հիտլերյուգենդի մանկահասակ զինվորներին, որոնք պետք է կռվեին Կարմիր բանակի դեմ Բեռլինի մոտ[304]։ Ապրիլի 21-ին Գեորգի Ժուկովի 1--ին բելառուսական ճակատը կոտրեց Գեներալ Գոտհարդ Հեյնրիցիի Բանակային խում Վիստուլայի դիմադրությունը Զելոյի բարձունքների ճակատամարտում և մտավ Բեռլին[305]։ Չընդունելով աղետալի իրավիճակը` Հիտլերը հույս էր դրել ՍՍ Գեներալ Ֆելիքս Շտեյների վրա։ Հիտլերը հրամայեց Շտեյներին հարձակվել Կարմիր բանակի հյուսիսային թևի վրա, մինչդեռ գերմանական 9-րդ բանակը պետք է հարձակվեր հյուսիսից[306]։

Ապրիլի 22-ին ռազմական կոնդերանսի ժամանակ Հիտլերը հարցրեց Շտեյներին գրոհի մասին։ Շտեյները պատասխանեց, որ գրոհը տեղի չի ունեցել, և Խորհրդային զորքերը մուտք են գործել Բեռլին։ Հիտլերը հրամայեց բոլորին բացի Վիլհելմ Կեյտելի, Ալֆրեդ Յոդլ, Հանս Կրեբսի և Վիլհելմ Բորգդորֆից, լքել սենյակը[307], որից հետո բղավեց իր հրամանատարների վրա` մեղադրելով նրանց անպատրաստվածության մեջ և առաջին անգամ հայտարարեց, որ ամեն ինչը կորած է[308]։ Նա հայտարարեց որ կմնա Բեռլինում մինչև վերջ և ինքնասպան կլինի[309]։

Ապրիլի 23-ին Կարմիր բանակը շրջափակեց Բեռլինը[310] և Գեբելսը հայտարարեց, որ քաղաքացիները պետք է պաշտպանեն քաղաքը[307]։ Նույն օրը Գյորինգը հեռագիր ուղարկեց Բերխտեսգադենից` հավաստիացնելով, որ Հիտլերը մեկուսացված է Բեռլինում և Գերմանիայի իշխանությունը պետք է վերցնի Գյորինը։ Գյորինգը վերջնաժամկետ սահմանեց, որից հետո նա պետք է եզրակացներ, որ Հիտլերը անկարող է[311]։ Հիտլերը հրամայեց ձերբակալել Գյորինգին և իր վերջին հրամանով ապրիլի 29-ին Գյորինգին հեռացրեց բոլոր քաղաքական պաշտոններից[312][313]։ Ապրիլի 28-ին Հիտլերը հայտնաբերեց, որ Հիմլերը, ով լքել էր Բեռլինը ապրիլի 20-ին, փորձում էր կապտուլացիայի քննարկումներ սկսել Արևմտյան դաշնակիցների հետ[314][315]։ Նա հրամայեց ձերբակալել Հիմլերին, իսկ Հերման Ֆեգելեյնին (Հիմլերի ՍՍ-ի ներկայացուցիչը Հիտլերի մոտ Բեռլինում) գնդակահարել[316]։

Ապրիլի 28-29 կեսգիշերից հետո Հիտլերն ամուսնացավ Եվա Բրաունի հետ Ֆյուրերբունկեր-ում[317]։ Նույն օրը կեսօրին Հիտլերն իմացավ, որ Մուսոլինին սպանվել է Իտալական ինքնապաշտպանական շարժման մասնակիցների կողմից նախորդ օրը[318]։

1945 թվականի ապրիլի 30-ին, երբ ԽՍՀՄ զինվորները արդեն Ռայխ Կոնցելարիայի մոտ էին, Հիտլերը կրակեց ինքն իր վրա, իսկ Բրաունը խմեց ցիանիդ տեսակի թույն[319][320]։ Նրանց մարմինները տարվան Ռայխ Կանցելարիայի հետրևի այգի, որտեղ դրվեցին ռումբի պայթյունից առաջացած փոսի մեջ, ողողվեցին բենզինով[321] և այրվեցին, քանի որ Կարմիր բանակի զինվորներն արդեն շատ մոտ էին[322][323]։ Գլխավոր ադմիրալ Կառլ Դյոնիցը Ժոզեֆ Գեբելսը ընդունեցին Հիտլերի պաշտոնները համապատասխանաբար պետության ղեկավար և կանցլեր[324]։

Բեռլինը հանձնվեց մայիսի 2-ին։ Ըստ խորհրդային արխիվների, Հիտլերի, Բրաունի, Ժոզեֆ և Մագդա Գեբելսների, Գեբելիս վեց երեխաների, Գեներալ Հանս Կրեբսի և Հիտլերի շների մարմինները թաղվել են և հանվել են հողից[325]։ 1970 թվականի ապրիլի 4-ին խորհրդայինOn 4 April 1970, a Soviet ԿԳԲ-ի հատուկ խումբը հանել է հինգ փայտյա դագաղները Մագդեբուրգում գտնվող հատուկ տարածքից։ Մարմինների մնացորդները հրկիզվել են և նետվել Էլբա գետի վտակ Բեդերից[326]։ Համաձայն Կերշովի, Բրաունի և Հիտլերի մարմինները հիմնովին այրված էին և միայն ատամներից է հնարավոր եղել նույնականացնել նրանց[327]։

Հոլոքոստ

խմբագրել

Հոլոքոստը և Գերմանիայի պատերազմը Արևռլքում Հիտլերի հիմնական նպատակներն էին, ով հրեաներին համարում էր թշնամիներ, իսկ Lebensraum-ը անհրաժեշտություն գերմանիացիների համար։ Նա կենտրոնացավ Արևելյան Եվրոպայի վրա այս նպատակին հասնելու համար, անհրաժեշտ էր պարտության մատնել Լեհաստանին ու ԽՍՀՄ-ին` հեռացնելով կամ սպանելով հրեաներին և սլավոններին[328]։ «Օսթ» գլխավոր պլանով պետք է տարհանվեին օկուպացված Արևելյան Եվրոպայի և ԽՍՀՄ-ի բնակչությունը դեպի արևմտյան Սիբիր ստրկական աշխատանքների համար կամ սպանվեին[329], իսկ նվաճված տարածքները պետք է բնակեցվեին գերմանացիներով կամ կերմանիզացված բնակիչներով[330]։ Այս նպատակին հասնելու համար պետք է նվաճվեր ԽՍՀՄ-ը, սակայն երբ այն ձախողվեց, Հիտլերը հետաձգեց պլանը ապագայի համար[329][331]։ 1942 թվականի հունվարի դրությամբ Հիտլերը որոշել էր, որ հրեաները, սլավոնները և անցանկալի համարվող ազգերը պետք է սպանվեն[332]։

 
T4 գործողության Հիտլերի հրամանը, 1939 թվականի սեպտեմբերի 1:

Ցեղասպանությունը կազմակերպել և ղեկավարել են Հայնրիխ Հիմլերը և Ռայնհարդ Հեյնդրիխ։ 1942 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցած Վանզեի կոնֆերանսի վերաբերյալ նյութերում, որը ղեկավարում էր Հայնդրիխը և մասնակցում էին նացիստների տասնհինգ գլխավոր պաշտոնյանները, հստակորեն նշված է Հոլոքոստի պլանավորման մասին։ Փետրվարի 22-ին նշված է որ Հիտլերն ասել է «մենք կվերադարձնենք մեր հարստությունը միայն հրեաներին ոչնչացնելով»[333]։ 1941 թվականի հուլսին ղեկավար կազմի հետ Արևելյան տարածքներում հանդիպման ժամանակ Հիտլերն ասել է, որ այս տարածքներում արագ խաղաղության հասնելու համար պետք է գնդակահարել բոլորին, ովքեր անգամ ոչ սովորական են թվում[334]։ Չնայած Հիտլերի կողմից զանգվածային սպանությունների ուղղակի հրաման մեզ չի հասել[335], նրա հանրային ելույթները, իր գեներալներին հրամանները և նացիստական պաշտոնյաներին կատարած հրահանգները ցույց են տալիս, որ նա նպատակադրված է եղել Եվրոպայի հրեաների ոչնչացմանը[336][337]։ Պատերազմի ժամանակ Հիտլերը շարունակաբար կրկնել է, որ 1939 թվականի իր մարգարեությունը կատարվում է և համաշխարհային պատերազմը կբերի հրեական ռասայի ամբողջական ոչնչացմանը[338]։ Հիտլերը նշանակեց Էյզենգրուպպեն-ին, մարդասպանների շարասյուն, որը հետևում էր գերմանական բանակին Լեհաստանով, Մերձբալթյան երկրներով և ԽՍՀՄ-ով[339], և Հիտլերը լավ տեղեկացված էր նրանց գործողություններից[336][340]։ 1942 թվականի դրությամբ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում կային մեծ թվով տարհանվածներ սպանելու կամ ստրկության համար[341]։ Մեծ թվով համակենտրոնացման ճամբարներ էին կառուցվել Եվրոպայում, որոնցից որոշները նպատակադրված էին միայն սպանությունների համար[342]։

1939-ից 1945 թվականներին ՍՍ-ը համագործակցելով Առանցքի մի շարք կառավարությունների և օկուպացված տարածքներից որոշ անձանց հետ, պատասխանատու են ավելի քան տասնմեկ միլիոն խաղաղ բնակչի սպանության մեջ[343][329], ներառյալ 5,5-ից + միլիոն հրեանրի (Եվրոպայի հրեաների երկու երրորդը)[344][345] և 200.000-ից 1.500.000 գնչուների[346][345]։ Սպանությունները իրականացվում էին համակենտրոնացման ճամբարներում, գետտոներում և զանգվածային սպանությունների միջոցով։ Հոլոքոստի շատ զոհեր սպանվել են գազի խցիկներում, մյուսները սովից կամ հիվանդությունից, երբ ստրկական աշխատանք էին տանում[347]։ Բացի հրեաների ոչնչացումից, նացիստները պլանավորում էին նվազեցնել օկուպացված տարածքների բնակչությունը 30 միլիոնով Սեվի պլան գործողությամբ։ Սնունդը պետք է մատակարարվեր միայն Գերմանական բանակին և գերմանացիներին։ Քաղաքները պետք է վերացվեին և վերածվեին անտառների, կամ վերաբնակեցվեին գերմանացիներով[348]։ Սովի պլանը և Generalplan Ost-ը պետք է նվազեցնեին ԽՍՀՄ-ի բնակչությունը 80 միլիոնով[349]։ Այս պլանները բերեցին հավելյալ մահերի խախաղ բնակչության և ռազմագերիների շրջանում, որը հաշվվում են 19,3 միլիոն մարդ[350]։

Հիտլերի քաղաքականության արդյունքում սպանվեցին մոտ երկու միլիոն ոչ հրեաներ, լեհեր [[[351], ավելի քան երեք միլիոն խորհրդային ռազմագերիներ[352], կոմունիստներ և այլ քաղաքական ընդդիմադիրներ, հոմոսեքսուալիստներ, ֆիզիկական և հոգեկան խնդիրներ ունեցողներ[353][354], Եհովայի վկաներ, Ադվենտիստներ և առևտրային միությունների անդամներ։ Հիտլերը սպանությունների մասին հանրայնորեն չէր խոսում և թվում էր, որ նա երբեք չի այցելել համակենտրոնացման ճամբարներ[355]։

Ղեկավարման ձև

խմբագրել
 
Հիտլերը 1942 թվականի հունիսին Բանակային խում հարավ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

Հիտլերը ղեկավարում էր ՆՍԳԲԿ-ն անձնիշխանորեն համաձայն Führerprinzip-ի (ղեկավարի սկզբունք)։ Սկզբունքը հիմնված է ղեկավարի բացարձակ իշխանություն ենթակաների վրա, այսպես նա տեսնում էր կառավարության կառուցվածքը ինչպես բուրգ, որտեղ ինքը ամենավերևում է։ Դիրքը կուսակցությունում չէր որոշվում ընտրություններով, այլ նշանակվում էր ավելի բարձ դիրք ունեցողների կողմից և պետք է կատարեին առաջնորդի ցանկությունները[356]։ Հիտլերի ղեկավարման ոճն էր իր ենթականերին տալ հակասող հրամաններ և նրանց դնել մի իրավիճակում, որտեղ նրանց իրավունքները և պարտականությունները կբախվեին մյուսների հետ և գործը կաներ ավելի ուժեղը[357]։ Այս ճանապարհով նա մրցություն էր հրահրում իր ենթակաների միջև, ինչը ավելի էր մեծացնում նրա իշխանությունը։ Հիտլերի կառավարությունը երբեք չգումարվեց 1938 թվականից հետո և նա արգելել էր իր նախարարներին հանդիպել անկախ իրենից[358][359]։ Հիտլերը հիմնականում չէր տալիս գրավոր հրամաններ, նա այն անում էր հանդիպումների ժամանակ կամ իր օգնական Մարտին Բորմանի միջոցով[360]։ Նա վստահել էր Բորմանին իր թղթային գործերը, նշանակումները և անձնական ֆինանսները։ Բորմանը օգտագործում էր իր դիրքը տեղեկատվության հոսքը վերահսկելու և Հիտլերի մոտ մուտք ունենալու համար[361]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հիտլերն ավելի շատ էր մասնակցում երկրի պատերազմական գործերին, քան որևէ այլ երկրի ղեկավար։ Նա իր ձեռքն առավ զինված ուժերի հսկողությունը 1938 թվականին և դրանից հետո կայացրեց բոլոր հիմնական որոշումները կապված Գերմանիայի ռազմական մարտավարության հետ։ Նրա ռիսկային համարվող որոշումները Նորվեգիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի ու Նիդերլանդնարի վրա 1940 թվականին հաջողությամբ պսակվեցին, սակայն դիվանագիտության մեջ նրա ջանքերը դուրս մղել Միացյալ Թագավորությանը պատերազմից ձախողվեցին[362]։ Հիտլերը խորացրեց իր մասնակցությունը պատերազմական գործողություններին` նշանակելով իրեն բանակի գլխավոր հրամանատար 1941 թվականի հոկտեմբերին, դրանից հետո նա անձնապես էր ուղղորդում պատերազմն ընդդեմ ԽՍՀՄ-ի, մինչդեռ Արևմտյան դաշնակիցների դեմ գործողություններ մղելիս հրամանատարները համաձայնեցնում էին նրա հետ[363]։ Հիտլերի առաջնորդությունը ծայրաստիճան կտրվեց իրականությունից, երբ Գերմանիան սկսեց պարտություններ կրել, քանի որ նրա պարտվողական մարտավարությունները հաճախ կապված էին ուշացած որոշումների և անհնարին լուծումների հետ։ Չնայած դրան նա շարունակում էր հավատալ, որ միայն իր ղեկավարությամբ կարելի է հասնել հաղթանակի[362]։ Պատերազմի վերջին ամիսներին Հիտլերը հրաժարվում էր հաշտության բանակցություններ կնքել` գերադասելով ոչնչացումը անձնատուր լինելուց[364]։ Զինվորականները հիմնականում չէին բողոքարկում Հիտլերի որոշումները և կասկածի տակ չէին դրնում նրա առաջնորդությունը[365]։

Անձնական կյանք

խմբագրել

Ընտանիք

խմբագրել
 
Հիտլերը 1942 թվականին իր երկարամյա սիրուհու` Եվո Բրաունի հետ:

Հիտլերը ստեղծել էր հանրային կերպար որպես ընտանիքից հրաժարված մարդ առանց անձնական կյանքի, ում կյանքի նպատակն էր իր քաղաքական առաքելությունը և իր ազգը[155][366]։ Նա հանդիպել է իր սիրուհի Եվա Բրաունի հետ 1929 թվականին[367] և ամուսնացել է 1945 թվականի ապրիլի 29-ին, իրենց ինքնասպանությունից մեկ օր առաջ[368]։ 1931 թվականի սեպտեմբերին Մյունխենի իր բնակարանում ինքնասպան եղավ Հիտլերի զարմուհի Գելի Ռաուբել։ Ըստ Հիտլերի գործընկերների, Գելին ռոմանտիկ հարաբերություններ էր ունեցել Հիտլերի հետ և նրա մահը խորը վիշտ էր պատճառել Հիտլերին[369]։ Հիտլերի կրտսեր քույր և Հիտլերի անմիջական ընտանիքի վերջին ներկայացուցիչ Պաուլա Հիտլերը մահացել է 1960 թվականին[31]։

Կրոնական հայացքներ

խմբագրել

Հիտլերը ծնվել է կաթոլիկ մոր և հակակլերիկալիստ հոր ընտանիքում և տունը լքելուց հետո նա երբեք չի հաճախել Մեսսա կամ ստացել խորհուրդներ կաթոլիկ եկեղեցուց[370][371][372]։ Շպիրը գտնում էր, որ Հիտլերը դուրս է եկել եկեղեցու դեմ իր քաղաքական կյանքում բայց երբեք պաշտոնապես չի լքել այն[373]։ Նա հավելում էր, որ Հիտլերը հասկանում էր, որ կազմակերպված կրոնի բացակայության պայմաններում ժողովուրդը հակված կլինի միստիցիզմի, ինչը նա համարում էր հետադիմություն[373]։ Ըստ Շպիրի Հիտլերը հավատում էր, որ ճապոնական հավատքները կամ Իսլամը ավելի հարմար կրոն կլինեն գերմանացիների համար քան քրիստոնեություն իր «փափկությամբ և թուլությամբ»[374]։

Պատմաբան Ջոն Ս. Կովեյը գտնում էր, որ Հիտլերը կտրականապես մերժել է Քրիստոնեական եկեղեցին[375]։ Ըստ Բուլլոքի, Հիտլերը չէր հավատում Աստծուն և հակակլերիկալիստ էր[376]։ Նա ավելի շատ հավանում էր բողոքականության դրույթները, որոնք մոտ էին իր հայացքներին և ընդունում էր կաթոլիկ եկեղեցու որոշ տարրեր, օրինակ` հիերարխիկ կազմակերպվածությունը, պատարագը և դարձվածաբանությունը[377]։

Հիտլերը եկեղեցին համարում էր կարևոր քաղաքական գործոն հասարակության վրա ազդելու համար[378] և հատուկ հարաբերություններ էր հաստատել սեփական քաղաքական նկրտումներով[375]։ Հանրության մեջ Հիտլերը հաճախ գովերգում էր քրիստոնեական ժառանգությունը և Գերմանիայի քրիստոնեական մշակույթը, չնայած հայտարարում էր, որ հավատում է «Արիական Հիսուս»-ին, ով կռվել է հրեաների դեմ[379]։

Առողջություն

խմբագրել

Տարբեր հետազոտողներ եկել են եզրահանգման, որ Հիտլերը տառապել է հաստ աղիքի գրգռման համախտանիշով, դերմատոզով, առիթմիայով, աթերոսկլերոզով[380], Պարկինսոնի հիվանդությամբ[291][381] սիֆիլիսով,[381], հսկա բջջային արտերիտով[382] և ականջների աղմուկով[383]։ 1943 թվականի իր հաշվետվությունում Հարվարդի համալսարանից Վոլտեր Չառլս Լանգերը բնորոշել է Հիտլերին որպես «նեյտրոնիկ հոգեկան հիվանդ»[384]։ 1977 թվականի իր Հեգական աստվածը. Ադոլֆ Հիտլեր գրքում պատմաբան Ռոբերտ Գ. Լ. Վեյթը կարծում է, որ Հիտլերը տառապել է սահմանային անձնային խանգարումից[385]։ Պատմաբաններ Հենրիկ Էբերլը և Հանս Յոաքիմ Նեյմանը գտնում են, որ չնայած Հիտլերը տառապել է բազմաթիվ հիվանդություններով, ներառյալ Պարկինսոնի հիվանդությամբ, նա երբեք չի բուժվել և միշտ ամբողջությամբ վստահ է եղել իր որոշումներում[386][308]։ Հիտլերի հիվանդանոցային բուժումների մասին տեսությունները դժվար է ապացուցել, քանի որ Նացիստական Գերմանիայում նման գործընթացները պահվել են խիստ գաղտնի[387]։

1930-ական թվականներին մի քանի անգամ Հիտլերը հաստատել է, որ ինքը բուսակեր է[388][389] և 1942 թվականից ամբողջությամբ հրաժարվել է մսից և ձկնեղենից։

Հիտլերը դադարեցրել է խմել ալկոհոլային խմիչքներ մոտավոր այն ժամանակ, երբ դարձել է բուսակեր և հազվադեպ էր խմում գարեջուր կամ գինի հասարակության մեջ[390][391][392]։ Իր հասուն տարիքի մեծ մասում նա չծխող էր, սակայն ծխում էր երիտասարդ տարիքում (25-ից 40 հատ ծխախոտ օրական)[393]։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Hitler also won settlement from a libel suit against the socialist paper the Münchener Post, which had questioned his lifestyle and income. Kershaw 2008, էջ. 99.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Adolf Hitler (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Konder A. Adolf Hitler’s Family Tree: The Untold Story of the Hitler Family — 1 — Salt Lake City: 2000. — P. 29—30.
  5. 5,0 5,1 5,2 Гитлер Адольф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. https://www.spiegel.de/spiegel/print/d-41561080.html
  7. 7,0 7,1 Encyclopædia Britannica
  8. https://books.google.es/books?redir_esc=y&hl=es&id=KX4iAQAAIAAJ&focus=searchwithinvolume&q=Karl+Lueger
  9. 9,0 9,1 https://www.tandfonline.com/doi/abs/10.1080/13501677408577182?journalCode=feej19
  10. https://openlibrary.org/books/OL978979M/Why_Hitler
  11. Kurbjuweit D. Richard Wagner: A Composer Forever Associated with Hitler — 2013. — ISSN 2195-1349; 0038-7452
  12. Deutsche Nationalbibliothek Record #118551655 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  13. The Routledge Companion to Nazi Germany — 2007. — ISBN 978-0-415-30860-1
  14. Hitler: A Biography — 2008. — ISBN 978-0-393-06757-6
  15. 15,0 15,1 https://warfarehistorynetwork.com/article/hitler-dictator-and-artist/
  16. Google Books(բազմ․) — 2005.
  17. TracesOfWar
  18. 18,0 18,1 (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul) ՅուԹյուբ(բազմ․) — 2005.
  19. Decreto núm. 376.- Concediendo el título de Gran Caballero y el Collar de la "Gran Orden Imperial de las Flechas Rojas" al Fuhrer Canciller de la Nación Alemana, Adolfo Hitler (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 1937. — Iss. 349. — P. 3666—3667. — ISSN 0212-033X
  20. Bullock, 1999, էջ 24
  21. Maser, 1973, էջ 4
  22. Maser, 1973, էջ 15
  23. 23,0 23,1 Kershaw, 1999, էջ 5
  24. Jetzinger, 1976, էջ 32
  25. Rosenbaum, 1999, էջ 21
  26. Hamann, 2010, էջ 50
  27. Toland, 1992, էջեր 246–247
  28. Kershaw, 1999, էջեր 8–9
  29. House of Responsibility
  30. Giblin, 2002, էջ 4
  31. 31,0 31,1 Kershaw, 2008, էջ 4
  32. Toland, 1976, էջ 6
  33. Rosmus, 2004, էջ 33
  34. Keller, 2010, էջ 15
  35. Hamann, 2010, էջեր 7–8
  36. Kubizek, 2006, էջ 37
  37. Kubizek, 2006, էջ 92
  38. Hitler, 1999, էջ 6
  39. Fromm, 1977, էջեր 493–498
  40. Diver, 2005
  41. Shirer, 1960, էջեր 10–11
  42. Payne, 1990, էջ 22
  43. Kershaw, 2008, էջ 9
  44. Hitler, 1999, էջ 8
  45. Keller, 2010, էջեր 33–34
  46. Fest, 1977, էջ 32
  47. Kershaw, 2008, էջ 8
  48. Hitler, 1999, էջ 10
  49. Evans, 2003, էջեր 163–164
  50. Bendersky, 2000, էջ 26
  51. Ryschka, 2008, էջ 35
  52. Hamann, 2010, էջ 13
  53. Kershaw, 2008, էջ 10
  54. Kershaw, 1999, էջ 19
  55. Kershaw, 1999, էջ 20
  56. 56,0 56,1 Hitler, 1999, էջ 20
  57. Bullock, 1962, էջեր 30–31
  58. Bullock, 1962, էջ 31
  59. Bullock, 1999, էջեր 30–33
  60. Hamann, 2010, էջ 157
  61. Kershaw, 1999, էջեր 41, 42
  62. Shirer, 1960, էջ 26
  63. Hamann, 2010, էջեր 243–246
  64. Nicholls, 2000, էջեր 236, 237, 274
  65. Hamann, 2010, էջ 250
  66. Hamann, 2010, էջեր 341–345
  67. Hamann, 2010, էջ 233
  68. Kershaw, 1999, էջեր 60–67
  69. Shirer, 1960, էջ 25
  70. Hamann, 2010, էջ 58
  71. Hitler, 1999, էջ 52
  72. Toland, 1992, էջ 45
  73. Kershaw, 1999, էջեր 55, 63
  74. Hamann, 2010, էջ 174
  75. Shirer, 1960, էջ 27
  76. Weber, 2010, էջ 13
  77. Kershaw, 1999, էջ 86
  78. Kershaw, 1999, էջ 49
  79. 79,0 79,1 79,2 Kershaw, 1999, էջ 90
  80. Weber, 2010, էջեր 12–13
  81. Kershaw, 2008, էջ 53
  82. Kershaw, 2008, էջ 54
  83. Weber, 2010, էջ 100
  84. 84,0 84,1 Shirer, 1960, էջ 30
  85. Kershaw, 2008, էջ 59
  86. Weber, 2010a
  87. Steiner, 1976, էջ 392
  88. Kershaw, 2008, էջ 57
  89. Kershaw, 2008, էջ 58
  90. Kershaw, 2008, էջեր 59, 60
  91. Kershaw, 1999, էջեր 97, 102
  92. Keegan, 1987, էջեր 238–240
  93. Bullock, 1962, էջ 60
  94. Kershaw, 2008, էջեր 61, 62
  95. Kershaw, 2008, էջեր 61–63
  96. Kershaw, 2008, էջ 96
  97. Kershaw, 2008, էջեր 80, 90, 92
  98. Bullock, 1999, էջ 61
  99. Kershaw, 1999, էջ 109
  100. Kershaw, 2008, էջ 82
  101. Evans, 2003, էջ 170
  102. Kershaw, 2008, էջեր 75, 76
  103. Mitcham, 1996, էջ 67
  104. Kershaw, 1999, էջեր 125–126
  105. Fest, 1970, էջ 21
  106. Kershaw, 2008, էջեր 94, 95, 100
  107. Kershaw, 2008, էջ 87
  108. Kershaw, 2008, էջ 88
  109. Kershaw, 2008, էջ 93
  110. Kershaw, 2008, էջ 81
  111. Kershaw, 2008, էջ 89
  112. Kershaw, 2008, էջեր 89–92
  113. Kershaw, 2008, էջեր 100, 101
  114. Kershaw, 2008, էջ 102
  115. 115,0 115,1 Kershaw, 2008, էջ 103
  116. Kershaw, 2008, էջեր 83, 103
  117. Kershaw, 2000b, էջ xv
  118. Bullock, 1999, էջ 376
  119. Frauenfeld, 1937
  120. Goebbels, 1936
  121. Kershaw, 2008, էջեր 105–106
  122. Bullock, 1999, էջ 377
  123. Kellogg, 2005, էջ 275
  124. Kellogg, 2005, էջ 203
  125. Kershaw, 2008, էջ 126
  126. 126,0 126,1 Kershaw, 2008, էջ 128
  127. Kershaw, 2008, էջ 129
  128. Kershaw, 2008, էջեր 130–131
  129. Shirer, 1960, էջեր 73–74
  130. Kershaw, 2008, էջ 132
  131. Kershaw, 2008, էջ 131
  132. Munich Court, 1924
  133. Fulda, 2009, էջեր 68–69
  134. Kershaw, 1999, էջ 239
  135. 135,0 135,1 Bullock, 1962, էջ 121
  136. Kershaw, 2008
  137. Shirer, 1960, էջեր 80–81
  138. Kershaw, 1999, էջ 237
  139. 139,0 139,1 Kershaw, 1999, էջ 238
  140. Kershaw, 2008, էջեր 158, 161, 162
  141. Kershaw, 2008, էջեր 162, 166
  142. Shirer, 1960, էջ 129
  143. Kershaw, 2008, էջեր 166, 167
  144. Shirer, 1960, էջեր 136–137
  145. Kolb, 2005, էջեր 224–225
  146. Kolb, 1988, էջ 105
  147. Halperin, 1965, էջ 403 et. seq
  148. Halperin, 1965, էջեր 434–446 et. seq
  149. Wheeler-Bennett, 1967, էջ 218
  150. Wheeler-Bennett, 1967, էջ 216
  151. Wheeler-Bennett, 1967, էջեր 218–219
  152. Wheeler-Bennett, 1967, էջ 222
  153. Halperin, 1965, էջ 449 et. seq
  154. Halperin, 1965, էջեր 434–436, 471
  155. 155,0 155,1 Shirer, 1960, էջ 130
  156. Hinrichs, 2007
  157. Halperin, 1965, էջ 476
  158. Halperin, 1965, էջեր 468–471
  159. Bullock, 1962, էջ 201
  160. Hoffman, 1989
  161. Kershaw, 2008, էջ 227
  162. Halperin, 1965, էջեր 477–479
  163. Letter to Hindenburg, 1932
  164. Fox News, 2003
  165. Shirer, 1960, էջ 184
  166. Evans, 2003, էջ 307
  167. Bullock, 1962, էջ 262
  168. Kershaw, 1999, էջեր 456–458, 731–732
  169. Shirer, 1960, էջ 192
  170. Bullock, 1999, էջ 262
  171. Shirer, 1960, էջեր 194, 274
  172. Shirer, 1960, էջ 194
  173. Bullock, 1962, էջ 265
  174. Shirer, 1960, էջ 198
  175. Shirer, 1960, էջ 196
  176. Bullock, 1999, էջ 269
  177. Shirer, 1960, էջ 199
  178. 178,0 178,1 Shirer, 1960, էջ 201
  179. Shirer, 1960, էջ 202
  180. 180,0 180,1 Evans, 2003, էջեր 350–374
  181. Kershaw, 2008, էջեր 309–314
  182. Tames, 2008, էջեր 4–5
  183. Kershaw, 2008, էջեր 313–315
  184. Overy, 2005, էջ 63
  185. Shirer, 1960, էջեր 226–227
  186. Evans, 2005, էջ 44
  187. Shirer, 1960, էջ 229
  188. Bullock, 1962, էջ 309
  189. Evans, 2005, էջ 110
  190. Kershaw, 2008, էջեր 392, 393
  191. Shirer, 1960, էջ 312
  192. Kershaw, 2008, էջեր 393–397
  193. Shirer, 1960, էջ 308
  194. Shirer, 1960, էջեր 318–319
  195. Kershaw, 2008, էջեր 397–398
  196. Read, 2004, էջ 344
  197. Evans, 2005, էջեր 109–111
  198. McNab, 2009, էջ 54
  199. Shirer, 1960, էջեր 259–260
  200. Shirer, 1960, էջ 258
  201. Shirer, 1960, էջ 262
  202. McNab, 2009, էջեր 54–57
  203. Speer, 1971, էջեր 118–119
  204. Evans, 2005, էջեր 570–572
  205. Weinberg, 1970, էջեր 26–27
  206. Kershaw, 1999, էջեր 490–491
  207. Kershaw, 1999, էջեր 492, 555–556, 586–587
  208. Carr, 1972, էջ 23
  209. Kershaw, 2008, էջ 297
  210. Shirer, 1960, էջ 283
  211. Messerschmidt, 1990, էջեր 601–602
  212. Martin, 2008
  213. Hildebrand, 1973, էջ 39
  214. Messerschmidt, 1990, էջեր 630–631
  215. 215,0 215,1 Overy, Origins of WWII Reconsidered, 1999
  216. Carr, 1972, էջեր 56–57
  217. Messerschmidt, 1990, էջ 642
  218. 218,0 218,1 Messerschmidt, 1990, էջեր 636–637
  219. Carr, 1972, էջեր 73–78
  220. Messerschmidt, 1990, էջ 638
  221. 221,0 221,1 Bloch, 1992, էջեր 178–179
  222. Plating, 2011, էջ 21
  223. Butler, Young, էջ 159
  224. Bullock, 1962, էջ 434
  225. Overy, 2005, էջ 425
  226. Weinberg, 1980, էջեր 338–340
  227. Weinberg, 1980, էջ 366
  228. Weinberg, 1980, էջեր 418–419
  229. Kee, 1988, էջեր 149–150
  230. Weinberg, 1980, էջ 419
  231. Murray, 1984, էջեր 256–260
  232. Bullock, 1962, էջ 469
  233. Overy, The Munich Crisis, 1999, էջ 207
  234. Kee, 1988, էջեր 202–203
  235. Weinberg, 1980, էջեր 462–463
  236. Messerschmidt, 1990, էջ 672
  237. Messerschmidt, 1990, էջեր 671, 682–683
  238. Rothwell, 2001, էջեր 90–91
  239. Time, January 1939
  240. 240,0 240,1 Murray, 1984, էջ 268
  241. Murray, 1984, էջեր 268–269
  242. Shirer, 1960, էջ 448
  243. Weinberg, 1980, էջ 562
  244. Weinberg, 1980, էջեր 579–581
  245. 245,0 245,1 Maiolo, 1998, էջ 178
  246. 246,0 246,1 Messerschmidt, 1990, էջեր 688–690
  247. 247,0 247,1 Weinberg, 1980, էջեր 537–539, 557–560
  248. Weinberg, 1980, էջ 558
  249. Carr, 1972, էջեր 76–77
  250. Kershaw, 2000b, էջեր 36–37, 92
  251. Weinberg, 2010, էջ 792
  252. Robertson, 1985, էջ 212
  253. Bloch, 1992, էջ 228
  254. Overy, Wheatcroft, էջ 56
  255. Kershaw, 2008, էջ 497
  256. Robertson, 1963, էջեր 181–187
  257. Evans, 2005, էջ 693
  258. Bloch, 1992, էջեր 252–253
  259. Weinberg, 1995, էջեր 85–94
  260. Bloch, 1992, էջեր 255–257
  261. Weinberg, 1980, էջեր 561–562, 583–584
  262. Bloch, 1992, էջ 260
  263. Hakim, 1995
  264. 264,0 264,1 264,2 Rees, 1997, էջեր 141–145
  265. Kershaw, 2008, էջ 527
  266. Welch, 2001, էջեր 88–89
  267. Winkler, 2007, էջ 74
  268. Shirer, 1960, էջեր 696–730
  269. Deighton, 2008, էջեր 7–9
  270. Ellis, 1993, էջ 94
  271. Shirer, 1960, էջեր 731–737
  272. Shirer, 1960, էջեր 774–782
  273. Kershaw, 2008, էջեր 563, 569, 570
  274. Kershaw, 2008, էջ 580
  275. Roberts, 2006, էջեր 58–60
  276. Kershaw, 2008, էջեր 604–605
  277. Kurowski, 2005, էջեր 141–142
  278. Mineau, 2004, էջ 1
  279. Glantz, 2001, էջ 9
  280. Koch, 1988
  281. 281,0 281,1 Stolfi, 1982
  282. Wilt, 1981
  283. Evans, 2008, էջ 202
  284. Evans, 2008, էջ 210
  285. Shirer, 1960, էջեր 900–901
  286. Bauer, 2000, էջ 5
  287. Shirer, 1960, էջ 921
  288. Kershaw, 2000b, էջ 417
  289. Evans, 2008, էջեր 419–420
  290. Shirer, 1960, էջ 1006
  291. 291,0 291,1 BBC News, 1999
  292. Shirer, 1960, էջեր 996–1000
  293. Shirer, 1960, էջ 1036
  294. Speer, 1971, էջեր 513–514
  295. Kershaw, 2008, էջեր 544–547, 821–822, 827–828
  296. Kershaw, 2008, էջեր 816–818
  297. Shirer, 1960, էջեր 1048–1072
  298. Weinberg, 1964
  299. 299,0 299,1 Crandell, 1987
  300. Bullock, 1962, էջ 778
  301. Rees, Kershaw
  302. Bullock, 1962, էջեր 774–775
  303. Bullock, 1962, էջեր 753, 763, 780–781
  304. Beevor, 2002, էջ 251
  305. Beevor, 2002, էջեր 255–256
  306. Le Tissier, 2010, էջ 45
  307. 307,0 307,1 Dollinger, 1995, էջ 231
  308. 308,0 308,1 Jones, 1989
  309. Beevor, 2002, էջ 275
  310. Ziemke, 1969, էջ 92
  311. Bullock, 1962, էջ 787
  312. Bullock, 1962, էջեր 787, 795
  313. Butler, Young, էջեր 227–228
  314. Kershaw, 2008, էջեր 923–925, 943
  315. Bullock, 1962, էջ 791
  316. Bullock, 1962, էջեր 792, 795
  317. Beevor, 2002, էջ 343
  318. Bullock, 1962, էջ 798
  319. Linge, 2009, էջ 199
  320. Joachimsthaler, 1999, էջեր 160–182
  321. Joachimsthaler, 1999, էջեր 217–220
  322. Linge, 2009, էջ 200
  323. Bullock, 1962, էջեր 799–800
  324. Kershaw, 2008, էջեր 949–950
  325. Vinogradov, 2005, էջեր 111, 333
  326. Vinogradov, 2005, էջեր 335–336
  327. Kershaw, 2000b, էջ 1110
  328. Gellately, 1996
  329. 329,0 329,1 329,2 Snyder, 2010, էջ 416
  330. Steinberg, 1995
  331. Kershaw, 2008, էջ 683
  332. Shirer, 1960, էջ 965
  333. Naimark, 2002, էջ 81
  334. Longerich, 2005, էջ 116
  335. Megargee, 2007, էջ 146
  336. 336,0 336,1 Longerich, Chapter 15, 2003
  337. Longerich, Chapter 17, 2003
  338. Kershaw, 2000b, էջեր 459–462
  339. Kershaw, 2008, էջեր 670–675
  340. Megargee, 2007, էջ 144
  341. Kershaw, 2008, էջ 687
  342. Evans, 2008, map, p. 366
  343. Rummel, 1994, էջ 112
  344. Evans, 2008, էջ 318
  345. 345,0 345,1 Holocaust Memorial Museum
  346. Hancock, 2004, էջեր 383–396
  347. Shirer, 1960, էջ 946
  348. Snyder, 2010, էջեր 162–163, 416
  349. Dorland, 2009, էջ 6
  350. Rummel, 1994, table, p. 112
  351. US Holocaust Memorial Museum
  352. Snyder, 2010, էջ 184
  353. Niewyk, Nicosia, էջ 45
  354. Goldhagen, 1996, էջ 290
  355. Downing, 2005, էջ 33
  356. Kershaw, 2008, էջեր 170, 172, 181
  357. Speer, 1971, էջ 281
  358. Manvell, Fraenkel, էջ 29
  359. Kershaw, 2008, էջ 323
  360. Kershaw, 2008, էջ 377
  361. Speer, 1971, էջ 333
  362. 362,0 362,1 Overy, 2005, էջեր 421–425
  363. Kershaw, 2012, էջեր 169–170
  364. Kershaw, 2012, էջեր 396–397
  365. Kershaw, 2008, էջեր 171–395
  366. Bullock, 1999, էջ 563
  367. Kershaw, 2008, էջ 378
  368. Kershaw, 2008, էջեր 947–948
  369. Bullock, 1962, էջեր 393–394
  370. Kershaw, 2008, էջ 5
  371. Rißmann, 2001, էջեր 94–96
  372. Toland, 1992, էջեր 9–10
  373. 373,0 373,1 Speer, 1971, էջեր 141–142
  374. Speer, 1971, էջ 143
  375. 375,0 375,1 Conway, 1968, էջ 3
  376. Bullock, 1999, էջեր 385, 389
  377. Rißmann, 2001, էջ 96
  378. Speer, 1971, էջ 141
  379. Steigmann-Gall, 2003, էջեր 27, 108
  380. Evans, 2008, էջ 508
  381. 381,0 381,1 Bullock, 1962, էջ 717
  382. Redlich, 1993
  383. Redlich, 2000, էջեր 129–190
  384. Langer, 1972, էջ 126
  385. Waite, 1993, էջ 356
  386. Gunkel, 2010
  387. Kershaw, 2000a, էջ 72
  388. Bullock, 1999, էջ 388
  389. Toland, 1992, էջ 256
  390. Linge, 2009, էջ 38
  391. Trevor-Roper, Hitler's Table Talk 1941-1944, էջ 176, 22 January 1942
  392. Longerich, Hitler: A Life, էջ 356
  393. Proctor, 1999, էջ 219
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ադոլֆ Հիտլեր հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Հիտլեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Հիտլեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 427