Վասիլի Կաչալով
Վասիլի Իվանովիչ Կաչալով (ռուս.՝ Василий Иванович Качалов, իսկական ազգանունը՝ Շվերուբովիչ, հունվարի 30 (փետրվարի 11), 1875, Վիլնյուս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 30, 1948[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1936)։ 1900 թվականից ՄԳԱԹ-ի դերասան։ Անտոն Չեխովի (Տուզենբախ, «Երեք քույր», 1902, Իվանով, «Իվանով», 1904) և Գորկու (Բարոն, «Հատակում», 1902, Պրոտասով, «Արևի զավակները», 1905) հերոսների անձնավորումների շնորհիվ նա դարձել է ժամանակի ռուս, դեմոկրատական մտավորականության սիրելի դերասանը։ Երգիծական ներկայացմամբ Վ. Կաչալովը խաղացել է Նիկոլայ I-ի (Կուգելի «Նիկոլայ I և դեկաբրիստները», 1926), Զախար Բարոնի դերում (Մ. Գորկու «Հատակում», 1946) դինի (Գորկու «Թշնամիներ», 1935) դերերը։ Սովետական թատրոնի պատմության մեջ է մտել Կ-ի մարմնավորած Նիկիտա Վերշինինի կերպարը (Վ. Իվանովի «Զրահագնացք 14—69», 1927)։ 1930 թվականին Լև Տոլստոյի «Հարություն» վեպի բեմականացման մեջ «հեղինակի կողմից» դերով ստեղծել է նոր ժանր։ Բարեկամական սերտ կապերի մեջ է եղել Գ. Յակուլովի, Մարտիրոս Սարյանի հետ։ 1935 թվականին Մոսկվայում ասմունքել է Ե. Չարենցի «Խմբապետ Շավարշը»։ 1942 թվականին Կ. ՄԳԱԹի մի խումբ դերասանների հետ ելույթներ է ունեցել Հայաստանում, իսկ Մոսկվայում և Լենինգրադում ասմունքի համատեղ համերգներ է տվել Վ. Փավազյանի և Մ. Քոչարյանի հետ։
Վասիլի Կաչալով ռուս.՝ Василий Иванович Шверубович | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 30 (փետրվարի 11), 1875 |
Ծննդավայր | Վիլնյուս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1948[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան, թատերական ուսուցիչ և մանկավարժ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Պարգևներ | |
IMDb | ID 0434148 |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Качалов Василий Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 247)։ |