Բացել գլխավոր ցանկը

Գրիպ (ֆր.՝ gripper — ընդգրկել, փաթաթվել), ինֆլուենցա, սուր վարակիչ վիրուսային հիվանդություն, որը պարբերաբար կարող է ընդունել համաճարակային և աշխարհավարակ (պանդեմիա) բնույթ։ Հարուցիչի վիրուսն է՝ А, В և С տեսակի, որոնցից մի քանիսն ունեն իրենց ենթատեսակները։

Գրիպ
3D Influenza virus.png
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասviral respiratory tract infection, Orthomyxoviridae infectious disease, շնչառական հիվանդություն[1] և վիրուսային հիվանդություն[1]
Պատճառգրիպի վիրուս
Բուն պատճառC53482[1] և C53482[2]
Փոխանցման ձևairborne transmission
Հիվանդության ախտանշաններտենդ, runny nose, միալգիա, գլխացավ և հոգնածություն
Բժշկական մասնագիտությունfamily medicine, թոքաբանություն և վարակաբանություն
Հիվանդությունների բազա6791
MedlinePlus000080
eMedicine219557 և 972269
MeSHIDD007251 և D007251
Disease OntologyDOID:8469 և DOID:8469
NCI ThesaurusC53482[1] և C53482[2]
Influenza Վիքիպահեստում
Գրիպի վիրուսի տեսքը էլեկտրոնային մանրադիտակի տակ
Մրսածության և գրիպի դեպքում հակաբիոտիկներ չօգտագործելու մասին հորդորող պաստառ

Այն հայտնաբերել են անգլիացի վիրուսոլոգներ Ու․ Սմիթը, Ֆ․ Ու․ Էնդրյուսը և Պ․ Լեյդլոուն (1933 թվականին)։ Գրիպի յուրաքանչյուր բռնկում առաջանում է հարուցիչի նոր ենթատեսակով․ 1918 թվականի պանդեմիան («իսպանկա») առաջացել է А-0 վիրուսից, 1947 թվականին՝ А-1, 1957 թվականին՝ А-2 (Սինգապուր)։ 1959 թվականի համաճարակը պայմանավորված էր А2-ով և В-ով, 1961 թվականինը (Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում)՝ А2-ով, 1963 թվականինը (Ամերիկայում)՝ А2։ Գրիպի հարուցիչի նոր հակածինային ենթատեսակների առաջացումը կապված է վիրուսի վրա իմունոլոգիական գործոնների ներգործությամբ, հակամարմինների ազդեցության ներքո գրիպի վիրուսի զգայուն հակածիններն ետ են զարգանում և փոխարինվում իմունիտետի հանդեպ կայուն նոր հակածիններով։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, որը շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչև լրիվ ապաքինումը։ Գրիպի հարուցիչն ախտահարում է մարդու շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից լորձի փոքրիկ մասնիկները վիրուսի հետ միասին հազալու, փռշտալու և խոսելու ժամանակ դուրս են թռչում և վարակում շրջապատի անձանց։

Բովանդակություն

ԶարգացումԽմբագրել

Գրիպի գաղտնի շրջանը 1-2 օր է։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է դողով, ջերմության բարձրացմամբ՝ 37°С, իսկ որոշ դեպքերում՝ 39-40°С։ Տենդագին վիճակը տևում է 3-5 օր։

ՆախանշաններԽմբագրել

Հիվանդի մոտ լինում են ընդհանուր թուլություն, դող, գլխացավեր, գլխապտույտ, անքնություն, լուսավախություն, ցավ ակնակապիճներում և գոտկատեղում, մարմնի ջարդվածություն, բութ ցավեր հոդերում, մկաններում և ոսկրերում, հաճախ՝ բկանցքի, ըմպանի և քթի լորձաթաղանթի բորբոքային երևույթներ, չոր հազ, փռշտոց։ Սկզբնական շրջանում քթըմպանի լորձաթաղանթի չորություն, իսկ ավելի ուշ՝ քթից շճային և շճաթարախային արտադրություն։ Հիվանդը լինում է անտարբեր, անշարժունակ, դեմքի մաշկը խոնավ, երբեմն՝ բշտիկավոր ցանավորումով։ Նկատվում է արյան ճնշման անկում, պուլսի դանդաղում։ Եթե հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների, ապա 2-3 օրից սկսում է առողջացման շրջանը և ավարտվում է 5-8-րդ օրերին։ Գրիպին յուրահատուկ են մի շարք բարդություններ, որոնցից ամենածանրը թոքերի բորբոքումն է այն խիստ վտանգավոր է երեխաների և ծերերի համար։ Ավելի հաճախակի բարդություններից են բրոնխիտը, միջին ականջի, քթի հարակից խոռոչների բորբոքումները։ Գրիպը կարող է սրել սրտաանոթային համակարգի հիվանդությունները։ Գրիպը հազվադեպ կարող է բարդանալ վիրուսային շճային մենինգիտով, էնցեֆալիտով և մենինգոէնցեֆալիտով։ Բուժումը՝ գամմա-գլոբուլին և այլ դեղամիջոցներ։ Խստիվ արգելվում է հակաբիոտիկների ընդունումը։

ԿանխարգելումԽմբագրել

Կանխարգելումը՝ հիվանդի մեկուսացում, անկողնային ռեժիմ, բնակչության մասսայական իմունացում, պատվաստումներ հակագրիպային կենդանի վակցինայով։ հիվանդին վիտամիններով հարուստ սնունդ

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 231