Պովոլժիե (ռուս.՝ Поволжье), Վոլգայի միջին և ստորին հոսանքին հարող կամ մոտ գտնվող ու տնտեսապես նրան կապված տարածքը։

Վոլգայի ցամաքուրդային ավազանի քարտեզ

Բաժանվում է աջափնյա բարձրադիր (Մերձվոլգյան բարձրության հետ) և ձախափնյա ցածրադիր (Անդրվոլգյան) մասերի։ Բնական առումով պովոլժիե-ի մեջ է մտնում նաև Վոլգայի վերին հոսանքին հարող տարածությունը։ Պովոլժիե գտնվում է անտառային, անտառատափաստանային և կիսաանապատային զոնաներում։ Պովոլժիեում են Բաշկորտոստանի, Թաթարստանի, Կալմիկիայի, Թաթարստանի հանրապետությունները և Ուլյանովսկի, Պենզայի, Սամարայի, Սարատովի, Վոլգոգրադի և Աստրախանի մարզերը, որոնք միասին կազմում են Պովոլժիեի տնտեսական շրջանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 385
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պովոլժիե» հոդվածին։