Մակար Չուդրա

Մաքսիմ Գորկու առաջին տպագրական ստեղծագործությունը

Մակար Չուդրա (ռուս.՝ Макар Чудра), Մաքսիմ Գորկու առաջին տպագրական ստեղծագործությունը։ Հրատարակվել է 1892 թվականին «Կավկազ» թերթում։ Պատմվածքը առաջին անգամ ստորագրվել է Մ. Գորկի կեղծանունով[1]։ Էկրանավորվել է ռեժիսոր Էդուարդ Լոտյանույի կողմից 1976 թվականին։

Մակար Չուդրա
ռուս.՝ Макар Чудра
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՄաքսիմ Գորկի
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1892
Հրատարակվել է1892
 Makar Chudra

Սյուժե խմբագրել

Ստեղծագործության գլխավոր հերոսը մի ծեր գնչու Մակար Չուդրան է։ Նա մի լեգենդ է պատմում երկու երիտասարդ գնչուների՝ Լոյկո Զոբարայի և Ռադիի ողբերգական հանդիպման մասին, ովքեր սիրում են միմյանց, բայց այդ զգացմունքը համարում են մի շղթա, որը զրկել է իրենց անկախությունից։ Արդյունքում Լոյկոն սպանում Ռադույին և բոլոր մոտ կանգնում է նրա առաջ, արդեն մահացած, ծնկի գալով, այսպիսով կատարելով աղջկա կողմից ավելի վաղ դրված իրենց հարսանիքի պայմանը[2]։ Ռադիի հայրը, ով տեսավ դստեր մահը, Լոյկոյին սպանում է դանակով[3]։

Ստեղծման պատմություն խմբագրել

1892 թվականի ամռանը գտնվելով Թիֆլիսում, Ալեքսեյ Պեշկովը հանդիպեց հեղափոխական շարժման մասնակից Ալեքսանդր Կալյուժնիին։ Լսելով պատանու պատմություններ ճամփորդության մասին, Կալյուժնին անգամ առաջարկում էր նրան գրի առնել այդ պատմությունները[4]։ Երբ «Մակար Չուդրա» պատմվածքի  ձեռագիրը պատրաստ էր, Կալյուժնին ծանոթ լրագրողի՝ Ցվետնիցկովի օգնությամբ կարողացավ  «Կավկազ» թերթում տպագրել պատմվածքը[5]։

1925 թվականին Կալյուժինին ուղղված նամակում Գորկին հիշեցրել է իր գրական դեբյուտի մասին, նշելով՝ «Ձեր հարվածին ես պարտական եմ նրանով, որ արդեն երեսուն տարի է ծառայում եմ ռուս արվեստին»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Басинский, 2005, էջ 442
  2. У цыган считается страшным унижением вставать на колени на людях, кроме особых ритуальных ситуаций, когда встают перед старшими родственниками, вроде свадьбы
  3. Verwendete Ausgabe, S. 22, 7. Z.v.u.
  4. Verwendete Ausgabe, S. 485, 5. Z.v.o.
  5. 5,0 5,1 Максим Горький Макар Чудра и другие рассказы. — М: "Детская литература", 1970. — С. 195-196. — 207 с.

Գրականություն խմբագրել

  • Павел Басинский // Горький. — М.: Молодая гвардия, 2005. — 451 [13] с. — (ЖЗЛ). — 5000 экз. — ISBN 5-235-02850-3