Ֆեոդոր Իվանի Շալյապին (ռուս.՝ Фёдор Ива́нович Шаля́пин, փետրվարի 1 (13), 1873[1][2][3][…], Lisitsyn-Emelin House, Կազան, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][4][5] - ապրիլի 12, 1938(1938-04-12)[6][3][7][…], Փարիզ[4]), ապրիլի 12, 1938, Փարիզ, Ֆրանսիա), ռուս բաս երգիչ, ռուսական ռեալիստական վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է։

Ֆեոդոր Շալյապին
Feodor Chaliapin signed.jpg
Բնօրինակ անունռուս.՝ Фёдор Ива́нович Шаля́пин
Ծնվել էփետրվարի 1 (13), 1873[1][2][3][…]
Lisitsyn-Emelin House, Կազան, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][4][5]
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ, Flag of Russia.svg Ռուսական հանրապետություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1937–1954).svg ՌԽՖՍՀ և Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Խորհրդային Ռուսաստան
Մահացել էապրիլի 12, 1938(1938-04-12)[6][3][7][…] (65 տարեկան)
Փարիզ[4]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց և Batignolles Cemetery
Ժանրերօպերա
Մասնագիտություներգիչ, օպերային երգիչ, դերասան, պարող և գրող
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ
ԼեյբլVictor Talking Machine Company
ԱմուսինIola Tornagi?
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
Commons-logo.svg Feodor Chaliapin Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ֆեոդոր Շալյապինն ավարտել է Կազանի երկդասյան վարժարանը։ Ունենալով ձայնային առանձնահատուկ տվյալներ՝ 9 տարեկանից երգել է եկեղեցու երգչախմբում։ 1890 թվականին ընդունվել է Սեմյոն Սեմյոնով-Սամարսկու Ուֆայի օպերային թատրոն, որտեղ հանդես է եկել իր առաջին դերերգերով։ 1892–1893 թվականներին Թիֆլիսում աշակերտել է երգիչ Դմիտրի Ուսատովին, 1893–1894 թվականներին օպերային թատրոնում կատարել է Ռամֆիսի (Ջուզեպպե Վերդիի «Աիդա»), Մեֆիստոֆելի (Շառլ Գունոյի «Ֆաուստ»), Դոն Բազիլիոյի (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») դերերգերը։ 1895 թվականին Շալյապինը երգել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, 1896–1899 թվականներին՝ Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայում, որտեղ ստեղծել է իր երկացանկի հիմնական դերերգերը։ 1899 թվականից եղել է Մոսկվայի Մեծ և Մարիինյան թատրոնների մեներգիչ։ Երգչի համար կարևոր նշանակություն է ունեցել համագործակցությունը կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի հետ։ 1901 թվականից Շալյապինը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Հռոմի, Մոնտե Կառլոյի, Բեռլինի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Միլանի «Լա Սկալա» և այլ խոշոր օպերային թատրոններում՝ արժանանալով համաշխարհային ճանաչման։ 1922 թվականից ապրել է Փարիզում։

Ստեղծագործական կյանքԽմբագրել

Շալյապինի արվեստում օրգանապես միաձուլված էր երգչի և դրամատիկական դերասանի տաղանդը, իսկ ձայնի բացառիկ գեղեցիկ ու փափուկ տեմբրն արտահայտում էր հոգու ամենանուրբ ելևէջները։

Վերամարմնավորման բարձր արվեստով է կատարել

  • Սուսանինի (Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին») հերոսական-էպիկական,
  • Բորիս Գոդունովի (Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով»),
  • Իվան Ահեղի (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Պսկովցի կինը») ողբերգական,
  • Երյոմկայի (Ալեքսանդր Սերովի «Թշնամու ուժը») կենցաղային,
  • Դևի (Անտոն Ռուբինշտեյնի «Դև»),
  • Մեֆիստոֆելի (Շառլ Գունոյի «Ֆաուստ») ռոմանտիկական,
  • Դոն Բազիլիոյի (Ջաոկոմո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») երգիծական դերերգերը։

Շալյապինն ստեղծել է հավաստի կերպարներ, բացահայտել նրանց բարդ ու հակասական ներաշխարհը։ Նա նաև խոշոր կամերային երգիչ էր, Միխայիլ Գլինկայի, Մոդեստ Մուսորգսկու, Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Շումանի, Ֆրանց Շուբերտի ռոմանսների հիանալի մեկնաբանը։

Շալյապինը բեմադրիչԽմբագրել

Շալյապինը բեմադրել է Ժյուլ Մասնեի «Դոն Կիխոտ», Ջուզեպե Վերդիի «Դոն Կառլոս», Մոդեստ Մուսորգսկու «Խովանշչինա» օպերաները։

Կինոյում և կերպարվեստումԽմբագրել

Նկարահանվել է «Իվան Վասիլևիչ Ահեղ ցարը» (1915 թ., Ռուսաստան), «Դոն Կիխոտ» (1932 թ., Ֆրանսիա) կինոնկարներում։ Ստեղծել է քանդակագործական, գեղանկարչական, գրաֆիկական և գրական գործեր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Риман Г. Шаляпин (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1412—1413.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Feodor Ivanovich Chaliapin (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 ДубльГИС, 2ГИС — 1999.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica