Ինտերպոլ, ամբողջ անվանումը՝ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն (ֆրOrganisation Internationale de Police Criminelle, OIPC(չաշխատող հղում), անգլInternational Criminal Police Organization, ICPO(չաշխատող հղում)), որի հիմնական խնդիրն է միավորել ազգային իրավապահ մարմիններին մասնակից երկրներում հանցագործությունները հայտնաբերելու համընդհանուր պայքարում։ Ինտերպոլի Սահմանադրության 3-րդ հոդվածի մասով ինտերպոլին արգելվում է զբաղվել քաղաքային, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի հանցագործությունների քննումով։

Ինտերպոլ
Տեսակմիջկառավարական կազմակերպություն, law enforcement agency?, Միջազգային կազմակերպություն, Telegraphic address? և missing persons organization?
ԿարգախոսConnecting police for a safer world և Relier les polices pour un monde plus sûr
Հիմնադրվածսեպտեմբերի 7, 1923
Գլխադասային գրասենյակԼիոն, Ֆրանսիա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և արաբերեն
Գլխավոր քարտուղարAhmed Naser Al-Raisi?[1]
Անձնակազմ756 մարդ (2013)[2]
Կամավորներ194 երկիր
Կայքinterpol.int

Պատմություն խմբագրել

1914 թվականին Մոնակոյի իշխան Ալբերտ I-ի ակտիվ մասնակցության ներքո կայացավ միջազգային Քրեական ոստիկանության առաջին կոնգրեսը, որին մասնակցում էին 14 երկրների ոստիկանության ներկայացուցիշներ։ Կոնգրեսի ժամանակ հանձնաժողովը հաստատեց միջազգային Քրեական ոստիկանություն ստեղծելու նախաձեռնությունը, սակայն, այն տեղի չունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով։ 1923 թվականին Վիեննայում երկրորդ կոնգրեսի ժամանակ հանձնաժողովը համակարգել է Քրեական ոստիկանություն ստեղծելու մասին նախագիծը։ Հանձնաժողովը ձևականորեն շարունակում է իր գործունեությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ըստ կանոնադրության հանձնաժողովի նախագահն հանդիսանում է Ավստրիայի ոստիկանության պետը։ 1938 թվականից նախագահողը դառնում է Ֆաշիստական Գերմանիան, Ինտերպոլի գլխավոր գրասենյակը տեղափոխվում է Բեռլին, իսկ կազմակերպության նախագահներ են դառնում Ռայնիպդ Հեդրե (1940-1942), Արտուրնե Բեն (1942-1943) և Էռնեստ Կալտենբռուն (1943-1945) գեներալները[3] ։ Արդյունքում պետությունների մեծամասնությունը դադարեց իր մասնակցությունը և փաստորեն ինտերպոլը, որպես միջազգային կազմակերպություն գոյություն չուներ։ Ինտերպոլի վերականգնումը տեղի ունեցավ միայն 1946 թվականին և գլխավոր գրասենյակը տեղափոխվեց Փարիզ։ Գործող կանոնադրությունը ընդունվել է 1956 թվականին, որով էլ հաստատվել է կազմակերպության նոր անվանումը՝ «Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն»։ Ավելի ուշ՝ 1989 թվականին Ինտերպոլի գլխավոր գրասենյակը տեղափոխվում է Լիոն, միաժամանակ, այդ քաղաքում կազմակերպվում է գլխավոր քարտուղարության ժամանակակից կոմպլեքսի շինարարությունը։ Ներկայումս Ինտերպոլին անդամակցում է 190 պետություն։

 
Ինտերպոլին անդամակցող երկրներ

Կառուցվածք խմբագրել

Ինտերպոլի բարձրագույն մարմնի նախագահը ընտրվում է տարեկան հանդիպման ընդհանուր ժողովի ժամանակ։ Ընտրվել են.՝

Երկրորդ մարմինը քարտուղարությունն է։ Գլխավոր քարտուղարն է Ռոնալդ Նոբուլը, ով առաջին անգամ ընտրվել է 2000 թվականին, այնուհետև վերընտրվել 2010 թվականին 5 տարի ժամկետով։ Ինտերպոլի Գործադիր կոմիտեն խորհրդարանական մարմինն է, ունի 13 անդամ, ովքեր ընտրվում են 3 տարին մեկ ընդհանուր ժողովի կողմից։ Գործադիր կոմիտեի հիմնական գործառույթներն են.

  • Գլխավոր քարտուղարի աշխատանքների վերահսկումը
  • Գլխավոր Ասամբլեայի որոշումների կատարումը

1946 թվականից Ինտերպոլի պաշտոնական օրգանը դառնում է «International Criminal Police Review» ամսագիրը։ Ինտերպոլի մարմինների մշտական կենտրոնակայանն է Լիոն քաղաքը։

Խնդիրներ խմբագրել

Ինտերպոլի հիմնական խնդիրն է համակարգել առանձին երկրների միասնական քաղաքականությունը համընդհանուր հանցագործությունների դեմ։ Հիմնական խնդիրներից են.

  • միջազգային հետաքննությունը
  • պայքարը հանցագործությունների դեմ (մարդկանց թրաֆիկինգ, թմրանյութերի վաճառք, կեղծ արժեթղթերի վաճառք)

Պաշտոնական լեզուներ խմբագրել

Ժամանակագրություն խմբագրել

  • 1914 – Մոնակոյում կայացավ քրեական ոստիկանության 1-ին Կոնգրեսը, որին մասնակցել են 23 երկրներ
  • 1923Վիեննայում Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովի ստեղծում
  • 1946Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կազմակերպության վերականգնում Փարիզում. Քարտային համակարգի ստեղծում և կարմիր անկյունով առաջին քարտերի հրապարակում
  • 1956 – Կազմակերպությունը վերանվանվեց՝ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության - Ինտերպոլ
  • 1971 – Ինտերպոլը ՄԱԿ-ի կողմից ճանաչվեց որպես միջկառավարական կազմակերպություն
  • 1989 – Գլխավոր քարտուղարությունը Փարիզից տեղափոխվում է Լիոն
  • 1992 – Հայաստանի Հանրապետության անդամակցություն Ինտերպոլին
  • 2004 – ՄԱԿ-ում Ինտերպոլի ներկայացուցչության ստեղծում
  • 2008 – Եվրոպական միությանը կից Ինտերպոլի ներկայացուցչության ստեղծում Բրյուսելում։

Անդամ պետություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինտերպոլ» հոդվածին։