Սենթ Քիթս և Նևիս
Սենտ Քիթս և Նևիս Դաշնությունը (անգլերեն՝ Federation of Saint Kitts and Nevis) պետություն է Կարիբյան ծովի համանուն կղզիներում՝ Փոքր Անտիլյան կղզիների Հողմակողմ կղզեխմբում։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում և լեռնային մակերևույթ։ Ամենաբարձր կետը 1155 մ է։ Սենտ Քիթս և Նևիսը արևմտյան կիսագնդի ամենափոքր երկիրն է և՛ բնակչության թվաքանակով, և՛ տարածությամբ։
ԿլիմաԽմբագրել
Կլիման արևադարձային է, շոգ։ Լեռների բարձրադիր լանջերը ծածկված են մշտադալար անտառներով։
ՊատմությունԽմբագրել
Կղզիները հայտնաբերել
ել է Քրիստափոր Կոլումբոսը 1493 թվականին։ 1628 թվականին անգլիացիները գաղութացրել են Նևիս, 1783 թվականից՝ Սենտ Քիթս կղզիները։ 1882 թվականին Սենտ Քիթս, Նևիս և Անտիլյան կղզիները կազմել են Դաշնություն, որն առանց Անգլիայի (առանձնացել է) 1967 թվականին ստացել է Մեծ Բրիտանիային միավորված պետության կարգավիճակ, իսկ 1983 թվականի սեպտեմբերին՝ անկախություն։
ԲնակչությունԽմբագրել
Կղզիների բնակիչները եվրոպացիների և աֆրիկյան ստրուկների (նեգրեր) սերունդներն են։
ՏնտեսությունԽմբագրել
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, կոկոսյան արմավենի։ Կան գյուղատնտեսական ձկնորսությամբ հումքի վերամշակման ձեռնարկություններ։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։
ԱղբյուրներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սենթ Քիթս և Նևիս կատեգորիայում։ |