Գվինեա-Բիսաու
Գվինեա-Բիսաու (պորտ.՝ República da Guiné-Bissau), երկիր Արևմտյան Աֆրիկայում։ Կազմված է մայրցամաքային մասից, Բոլամա կղզուց և Բիժագոշ կղզեխմբից (շուրջ 60 կղզի)։ Երկրի մակերևույթն առավելապես հարթավայրային է, տեղ-տեղ՝ ճահճոտ։Տարացքը կազմում է 36հզ.125կմ աշխարհում 134-րդը:Բնակչությունը 1 մլն. 515հզ մարդ աշխարհում 149-րդը։
Գվինեա-Բիսաու Republica da Guiné-Bissau | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն և երկիր | ||||
Ներառում է | Bafatá?, Biombo Region?, Բիսաու, Bolama region?, Cacheu Region?, Gabú Region?, Oio Region?, Quinara Region? և Tombali Region? | ||||
Պետական լեզու | պորտուգալերեն[1] | ||||
Մայրաքաղաք | Բիսաու | ||||
Պետական կարգ | նախագահական հանրապետություն | ||||
Օրենսդիր մարմին | National People's Assembly? | ||||
Երկրի ղեկավար | Ումարու Սիսոկու Էմբալո | ||||
Կառավարության ղեկավար | Nuno Nabiam? | ||||
Մակերես | 36.125 կմ² | ||||
Ազգաբնակչություն | ▲1 861 283 մարդ (2017)[2] | ||||
Խտություն | 46 մարդ/կմ² | ||||
Հիմն | Էստա է նոսա պատրիա բեմ ամադա | ||||
Կարգախոս | Unidade, Luta, Progresso, Unity, Fight, Progress, Единство, борба, прогрес և Undod, Ymladd, Cynnydd | ||||
Հիմնադրված է | 1974 թ. | ||||
Արժույթ | Արևմտյան Աֆրիկայի ԱՖՄ ֆրանկ | ||||
Կենտրոնական բանկ | Central Bank of West African States? | ||||
Ժամային գոտի | UTC+0 և Africa/Bissau?[3] | ||||
Հեռախոսային կոդ | +245 | ||||
Ինտերնետ-դոմեն | .gw | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,483[4] | ||||
gov.gw(պորտ.) |
Աշխարհագրություն
խմբագրելԱշխարհագրական դիրք
խմբագրելԳվինեա Բիսաուն գտնվում է Արևմտյան Աֆրիկայում։ Հյուսիսում սահմանակից է Սենեգալի (338 կմ), հարավում և արևելքում՝ Գվինեայի (386 կմ) հետ։ Արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Կազմված են մայրցամաքային մասից, Բոլամա կղզուց և Բիշագոշ կղզիախմբից (մոտ 60 կղզիներ)։ Տարածքը 36,125 կմ² է։ Սահմանի երկարությունը 724 կմ։
Բնական պայմաններ
խմբագրելԵրկրի մակերևույթը առավելապես հարթավայրային (ամենաբարձր կետը՝ 300մ) է։ Գետերը՝ Կորուբալ, Ժեբա, Կաշելու կարճ են, բայց ջրառատ, տեղ–տեղ նավարկելի։ Կլիման հասարակածային մուսսոնային է, ամառը՝ խոնավ, ձմեռը՝ չոր։ Տարեկան միջին ջերմաստիճանը 26 °C է։ Տարեկան տեղումները՝ Ատլանտյան օվկիանոսի ափին 1500 մմ–ից (հյուսիսում) 3000 մմ (հարավում), ներքին շրջաններում՝ 1400 մմ։ Անձրևային սեզոնը ձգվում է մայիսից հոկտեմբեր։ Կան նավթի չհետախուզված հանքավայրեր։
Բնությունը
խմբագրելԲուսածածկույթը անցումային է․ սավանաներից՝ հասարակածային մշտադալար անտառների։ Կան կապիկներ, վարազներ, գոմեշներ, հովազներ։ Շատ են թռչուններն ու օձերը։
Բնակչություն
խմբագրելԲնակչության թիվը 1 647 հազ․ մարդ (2013 թ․)։ Բնակչության միջին խտությունը՝ 41,6 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 46,4 տարի։ Ազգային կազմը՝ բալանտե (27%), ֆուլբե (23%), մանջակ (14%)։ Ուրբանիզացման մակարդակը 24%։ Պետական լեզուն՝ պորտուգալերեն, այլ լեզուներ՝ տեղական լեզուներ։
Պետական կառուցվածք
խմբագրելԳվինեա Բիսաուն անդամակցում է ՄԱԿ–ին, ԱՄՀ–ին, ԱՄԿ–ին։ Պետական կարգը՝ հանրապետություն։ Պետության ղեկավարը նախագահն է, կառավարության ղեկավարը՝ վարչապետը։ Բաժանվում է ինը օկրուգի։ Մայրաքաղաքը՝ Բիսաու (274 հազ․ մարդ)։ Խոշոր քաղաքներն են՝ Մանսոա, Սան–Դոմինգո, Բոլամա, Կատիո։ Խոշոր նավահանգիստներն են՝ Բիսաու, Բոլամա, Կաշեու։ Քաղաքական կուսակցոըթյուններն են՝ Սոցալիական վերածնման կուսակցություն, Հանրապետական կուսակցություն և այլն։
Պատմություն
խմբագրելXV դարից Գվինեա Բիսաուի տարածք են թափանցել պորտուգալացիներ, գաղութացրել են այն և վերածել ստրուկների վաճառահանման կետի։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1973 թվականին։ Պետության կրկնակի անվանումը (երկրի Գվինեա և մայրաքաղաքի Բիսաու անուններով) Ֆրանսիական Գվինեա գաղութի տեղում ստեղծված Գվինեա պետությունից տարբերելու նպատակով է տրվել։
Տնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսական երկիր է (աշխարհի 10 ամենաաղքատ երկրներից է)։ Մշակում են գետնանուշ, բրինձ, բամբակենի, կաուչուկատուներ, կակաո, շաքարեղեգ։ Կան փայտամշակման, օճառի ձեռնարկություններ։ Կատարում են փայտամթերում։ Արտահանում է ձուկ, ծովախեցգետին։ Ներմուծում է արդյունաբերական սարքավորումներ, մեքենաներ, շինանյութ, սննդամթերք[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.ethnologue.com/language/por
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/africa
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվինեա-Բիսաու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 187)։ |