Պարսկերենը (պարսկերեն՝ فارسی ֆարսի) պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական լեզվախմբին։

Infoboxforlang.png
Պարսկերեն
فارْسِى (fārsi) Farsi.svg
Farsi.svg
Տեսակբնական լեզու, կենդանի լեզու և մակրոլեզու
ԵնթադասNew Persian?
Մասն էԻրանի լեզուներ
Երկրներ
Պաշտոնական կարգավիճակ{{{2}}} Իրան
{{{2}}} Աֆղանստան (դարի)
{{{2}}} Տաջիկստան (տաջիկերեն)
Խոսողների քանակ85 միլիոն
Վերահսկող կազմակերպությունAcademy of Persian Language and Literature?, Academy of Sciences of Afghanistan? և Rudaki Institute of Language and Literature?
Լեզվակիրների թիվըԼեզվակիրների ընդհանուր թիվ
առաջին լեզու, ավելի քան 60 մլն․
երկրորդ լեզու, մոտ 53 մլն․
նրանցից
արևմտյան ֆարսի (Իրան
ավելի քան 35 մլն,
արևելյան ֆարսի՝
(Աֆղանստան և Տաջիկստան)
մոտ 25 մլն․ / մոտ 18 մլն․[1][2]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճականվտանգ
ԴասակարգումՀնդեվրոպական ընտանիք
Իրանական ճյուղ
Հարավարևմտյան իրանական խումբ
Գրերի համակարգարաբապարսկական, կիրիլիցա (տաջիկական այբուբեն)
IETFfa
ԳՕՍՏ 7.75–97պար 535
ISO 639-1fa
ISO 639-2per (B); fas (T)
ISO 639-3fas, prs, pes, tgk

Persian Language Location Map.svg
Պարսկերենի տարածվածությունը

Persian speaking world.svg
Երկրներ, որտեղ պարսկերենը պաշտոնական լեզու է։
Commons-logo.svg Persian language Վիքիպահեստում

Ֆարսին կամ փարսին, պարսկերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանականա ճյուղի հարավարևմտյան լեզուներից է, որով խոսում են Իրանում, Աֆղանստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում[3]։

Ֆարսին նաև անվանվում է փարսի։ Այն Աֆղանստանում պաշտոնապես կոչվում է դարի, իսկ Տաջիկստանում թաջիկի (տաջիկերեն) է կոչվում[4]։

1872 թ․ Լոնդոնում գրականության և լեզվագիտության կոնֆերանսի ժամանակ Ֆարսին, հունարենը, լատիներենը և սանսկրիտը ճանաչվեցին որպես աշխարհի կլասիկ լեզուներ։ Կլասիկ է անվանվում այն լեզուն, որ հին լինի, ունենա հին գրական ավանդույթ և քիչ փոփոխություններ կրած լինի։

Ֆարսին թևավոր արտահայտությունների քանակով աշխարհի առաջին երեք լեզուներից մեկն է։ Իսկ արաբական բառապաշարի մուտքից հետո այն դարձել է ամենահարուստ բառաֆոնդ ունեցող լեզուներից մեկը։

Ֆարսին ծագում է միջին պարսկերենից`պահլավերենից, որն էլ իր հերթին իր ակունքներով հանգում է հին պարսկերենին։ Այս երկու լեզուն էլ ծագել են Իրանի հարավային ֆարս նահանգից։ Ֆարսին պատմական Իրանի տարածքում տարածվել է Սասանյանների ժամանակաշրջանում ընդգրկելով Խորասանից մինչև Բալխ[5]։

Նոր պարսկերենը իր տարածվածության տարբեր աշխարհագրական տարածքներում ունեցել է տարբեր անվանումներ։ Նրա պաշտոնական անվանումը ֆարսի կամ փարսի է, բայց Աֆղանստանում այն անվանում են դարի, Տաջիկստանում թաջիքի, Ոզբեկստանում ֆարսի։ Ֆարսին Բահրեյնում «աջամ» են անվանում։ Հնդկաստանում էլ այն անվանվում էր ֆարսի։ Այսօր էլ  Իրանում լեզվի պաշտոնական անվանումը ֆարսին է։

Հնում պարսկախոսները այն անվանել են դարի կամ փարսի։ իրականում ֆարսին փարսիի արաբականացված տարբերակն է։

Չնայած որ պարսկերենը իրանականության հիմքերից մեկն է և Իրանի պաշտոնական լեզուն է հանդիսանում, բայց իրանի տարածքից դուրս էլ մեծ տարածվածություն է գտել։ Ք․Հ․ 1000-1800 թթ․ պարսկերենը եղել է Ասիայի արևմուտքի և հարավի հաղորդակցման լեզուն։ Որպես օրինակ կարելի է նշել Հնդկաստանի Գուրխանյանների արքայատոհմին, որոնք խոսել են պարսկերենով։

Ֆարսին արաբերենից հետո իսլամական աշխարհի երկրորդ ամենատարածված լեզուն է։

Շատ լեզուներ պարսկերենից վերցրած  բառեր են օգտագործում։ Անգլերենում կա պարսկերենից վերցված 811 փոխառված բառեր։ Իսկ թևավոր արտահայտությունների թվով այն աշխարհի երեք ամենահարուստ լեզուներից մեկն է[6]։

Պարսկերենը, որը հնդևրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի լեզուներին  է պատկանում, պատմական տեսանկյունից երեք շրջանի է բաժանվում՝ հին, միջին և նոր։ Ֆարսին միակ իրանական լեզուն է, որ բոլոր երեք պատմական ժամանակաշրջաններում էլ գոյություն է ունեցել։

Արաբական նվաճումից հետո Իրանի իսլամացման ժամանակաշրջանում մինչ այդ գործածվող Միջին պարսկերենը կամ պահլավերենը կրել է արաբերենի ուժեղ ազդեցությունը։ Մոտավոր հաշվարկներով, արաբաբանությունները կազմում են ներկայիս պարսկերենի նյութական մշակույթի բառապաշարի 14%-ը, մտավոր ոլորտում այն հասնում է 24%-ի, սովորական գրական տեքստում՝ 40%-ի։ Արաբերենից փոխառությունները հնարավոր է փոխարինել մայրենիի համարժեքներով, ինչը որ հաճախ արվում է։ Մյուս կողմից, շատ առօրեական յուրային բառեր ունեն «վսեմ արաբերեն համարժեքներ»[7]։

Պարսկերենով ստեղծվել է հարուստ գրականություն, որի մեջ է մտնում Ֆիրդուսու «Շահնամեն», Օմար Խայամի ռուբայիները, Հաֆիզի «Դիվանը», Սաադիի պոեմները և այլն։

ԱնունԽմբագրել

Տարբեր երկրներում պարսկերենն ունի տարբեր անուններ.

  • Իրանում՝ պարսկերեն (زبان فارسیզաբան-է ֆարսի)
  • Աֆղանստանում՝ դարի կամ՝ ֆարսի դարի (فارسی دری \ فارسئ دریֆարսի-յե դարի)
  • Տաջիկստանում՝ տաջիկերեն (забони тоҷикӣ‎ / فارسی تاجیکیզաբոն-ի թոջիկի)

Աֆղանստանում «դարի» անունը պաշտոնապես հաստատվել է 1964 թ. քաղաքական նկատառումներով և հակադրելով Իրանում ընդունված «ֆարսի» անվան։

ԳիրԽմբագրել

Պարսկերենն ու դարին գործածում են արաբական գրերի հիման վրա ստեղծված պարսկերեն այբուբենը։

Արաբական գրերին ավելացրած պարսկական չորս տառերը՝

Հնչյունը Տեսքը Անունը
[փ] پ փէ
[չ] چ չէ
[ժ] ژ ժէ
[գ] گ գաֆ

Տաջիկերենի համար գործածվում են կյուրեղյան գրերը։

Պարսկական գիրը կամ պարսկերենի այբուբենը գիր կամ գրային համակարգ է, որը գործածում են պարսկերեն գրելու համար։ Իրականում այս գրային համակարգը արաբական է, որից օգտվել են իսլամական դարաշրջանում՝ պարսից լեզուն պահպանելու համար, թեև այդ գրերին անցնելու ստույգ տարեթիվը նշված չէ։

Պարսկական գրային համակարգը պաշտոնապես ընդունված է Իրանում, Աֆղանստանում և Պակիստանում։ Տաջիկստանում պարսկական գիրը դուրս մղվեց 1307 (1928) թվականին՝ լատինական, ապա կիրիլիկ գրերին անցնելուց հետո։ Տաջիկստանում այսօր պարսկական գիրը համարվում է նախնյաց գիր, և այդ երկրում ջանքեր են գործադրվում հին այբուբենին վերադառնալու համար[8]։

ԴասակարգումԽմբագրել

Պարսկերենը պատկանում է Հնեվրոպական ընտանիքի Իրանական լեզուների արևմտյան ճյուղին, որն ներառում է նաև քրդերեն, թալիշերեն, մազանդարանի, գիլաքի և բալուչի լեզուները։

Պարսկական գրերի պատմությունԽմբագրել

Գրերի պատմության վերաբերյալ կան բազմաթիվ տեսակետներ։ Գիտնականների նախկինում արտահայտած որոշ տեսակետներ այսօր կասկածի տակ են առնվում։ Ժամանակակից շատ արևելագետներ և հետազոտողներ կարծում են, որ քուֆիական կամ արաբական գիրը ծագել է նաբաթեական գրից, որը տարածված է եղել Սինայի թերակղզում։

 
 Սոլս, պարսկական նասխ, թոուղի գրատեսակների նմուշ. 18-րդ դար (Գրիգորյան տոմար)

Իրանցիները իսլամական դարաշրջանի առաջին մի քանի դարերում գրում էին արամեերեն և պահլավերեն, մինչդեռ մուսուլման իրանցիները փորձում էին կատարելագործել Ղուրանի գիրը, որում նաբաթեական ազդեցություններ ու շատ անորոշություններ կային։ Սիրիական կամ քուֆիական գրելաձևում տառերն առանց կետերի էին գրվում, և կարճ ձայնավորները, նաև որոշ երկար ձայնավորներ (ինչպես օրինակ  «ا»-ն) չէին գրվում։ Քանի որ Ղուրանը գրված էր արաբերեն, արաբներն այն ընթերցելիս դժվարությունների չէին հանդիպում, բայց պարսկախոսները չէին կարողանում ընթերցել, ուստի նրանք իրենց նախընտրությամբ օգտագործում էին Ավեստայի կամ պահլավական գիրը, Ղուրանի կամ արաբական գիրը[9]։

Թեև ժամանակակից պարսկական գիրը փոխառություններ ունի արաբերենից, բայց վստահորեն կարելի է պնդել, որ իսլամական գրի ձևավորման գործում մեծ դեր ունեն իրանցիները։ Ավելին, իրանցիները ստեղծեցին պարսկերենի այբուբենը՝ իրենց լեզվի պահանջներին համապատասխան, որը հիջրայի երրորդ դարից աստիճանաբար փոխարինեց պահլավական ու արամեական գրին։

Արաբական գիրն օգտագործում էին Խորասանում։ Պատճառն այն էր, որ Ֆարսում և Իրանի արևմտյան շրջաններում զորոաստրիականների և զրադաշտականների մեծ խմբեր էին բնակվում, որոնք միջին պարսկերեն՝ պահլավերեն էին գրում. պահլավական գիրը դեռևս մրցունակ էր և դիմակայում էր նոր գրելաձևին։ Իրանի ամենահարավային շրջաններում տեղական խոսակցական լեզուն պարսկերենն էր, որը, որպես խոսակցական լեզու, հարավից աստիճանաբար տարածվել էր դեպի հյուսիս ու արևելք և Իրանի հյուսիսարևելյան ամենահեռավոր շրջաններում վերածվել գրական լեզվի, ապա հասել արևմուտք ու հարավ և արմատավորվել Ասիայի մեծ հատվածում։

Պարսկերենի այբուբենի տառերը սկզբում դասավորված էին ըստ աբջադի  (արաբական այբուբենի տառերի դասավորությունը), և շատ այլ տառեր, օրինակ՝ լատինական կամ հին սեմական, դեռևս պահպանում էին իրենց դիրքերն այդ շարքում։ Այժմյան այբուբենի կազմավորումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ իրանցի ազգայնականները այբուբենը հեշտ սովորելու համար նման հնչողություն ու գրելաձև ունեցող տառերը շարեցին կողք կողքի և անունը դրեցին «փիրամուզ»։ Առաջին մարդը, որ քուֆիական գիրը փոխարինեց կետավոր, նասխ գրով, իբն Մողլա Շիրազին էր։ 

Նոր պարսկերենն այլ գրերովԽմբագրել

 Նոր պարսկերենի մեզ հասած ամենահին գրավոր նյութը եբրայական գրով է գրված։ Պահպանվել են նաև պարսկախոս հրեաների գրավոր տեքստերի շատ այլ նմուշներ, որոնք իրենց առանձնահատկություններն ունեն։ Հիշատակվում են Սենդիի գրի մի քանի օրինակներ, որոնք հավանաբար պատկանում են հիջրայի 5-րդ դարին։ Նախ եբրայական գիրը փոխարինվում է պարսկականով, ապա համապատասխանեցվում ժամանակակից այբուբենին:

 
Ֆիրդուսիի «Շահնամեից» մի էջ

ԳեղագրությունԽմբագրել

Պարսկերենն ունի զանազան գրատեսակներ, որոնց մի մասը սկիզբ է առել իսլամական այլ երկրներից, մի մասն էլ զուտ իրանական են։ Ամենահայտնի գրատեսակները հետևյալն են՝ թալիղ, նասթալիղ և շեքասթե –ե նասթալիղ։ Այլ երկրներում առավել սիրված է նասթալիղ գրատեսակը և նրբագեղության համար անվանվում է «իսլամական  գրերի հարս»։

Գեղագրությունը վաղեմի պատմություն ունի։ Այն առավել տարածված էր արաբերենում, սակայն հետագայում ի հայտ եկան նոր գրատեսակներ, որոնք ավելի շատ օգտագործվում են պարսից լեզվում։ Օրինակ՝ Սեֆյանների դարաշրջանում առաջացավ թալիղ գրատեսակը, որի գրելաձևն աստիճանաբար փոխվեց (գծերը «ավելի ջարդվեցին»)։

 
Թալիղ գրատեսակի օրինակ

ԹալիղԽմբագրել

Հիջրայի հինգերորդ դարից նասխի գրելաձևն աստիճանաբար փոխվեց, և յոթերորդ դարի կեսերից իրանական գրչի կատարելագործման արդյունքում ստեղծվեց նոր

գիր, որն անվանվեց թալիղ և մեծ տարածում գտավ։ Այն կիրառվում էր գրքեր ու բանաստեղծական ժողովածուներ գրելիս։ Թալիղ գրատեսակը շարունակեց կատարելագործվել մինչև 8-րդ դարի վերջը։ Արագ գրելը պատճառ դարձավ, որ թույլատրվի տառերի ու բառերի կապակցված գրելաձևը, և առաջ եկավ նոր գրատեսակ՝ շեքասթե թալիղը։ Այդ գրատեսակը, որը հիմնականում կիրառում էին գրագիրներն ու դպիրները, կոչվում էր նաև թարասոլ։

Ժամանակակից իրանցի գեղագիրները քիչ են ծանոթ թալիղ գրատեսակին, փոխարենը եգիպտացիներն ու օսմաններն իրենց համար նախընտրելի փոփոխություններ են կատարել թալիղ գրատեսակում  և այն անվանել դիվանի։ 

ՆասթալիղԽմբագրել

Իսլամական դարաշրջանի սկզբից առ այսօր առաջացած գրատեսակներից ամենագեղեցիկը նասթալիղն է, որը համարվում է նաև «իսլամական գրատեսակների հարս»։ Այդ գրատեսակը, որ երկու թալիղների խառնուրդ կամ նասթալիղ էր անվանվում, կատարելագործվեց Միր Ալի Թավրիզիի միջոցով։ Նասթալիղ գրատեսակը համապատասխանում է գեղեցկության բոլոր չափանիշներին՝ չափավորություն, համաչափություն, կայունություն, ներդաշնակություն, վայելչագրություն։ Բացի արտաքին գեղեցկությունից, գրելու արագությունն ու դյուրինությունը, նաև բառերն ու նախադասությունները հեշտ ընթերցելն են նպաստել այդ գրատեսակի տարածմանը։ Վերջին երեսուն-քառասուն տարիների ընթացքում հետաքրքրությունը նասթալիղի հանդեպ աճել է, և այդ գրատեսակով գրող շատ գեղագիրներ են հայտնվել։ Ժամանակակից արվեստագետներից կարելի է նշել Ամադ օլ Քոթաբի, Հոսեյն Միրխանիի, Հասան Միրխանիի, Ալի Աքբար Քավեի անունները, որոնք մեծ ջանք են թափել, որ գեղագրության այդ ճյուղը զարգանա ու տարածվի։ Այսօրվա նասթալիղի հիմնադիրը Միր Էբադին է։ 13-րդ դարի արվեստագետ Մոհամմադ Ռեզա Քարոլը որոշակի փոփոխություններ մտցրեց Միր Էբադիի ոճում, որն ավելի գեղեցկացրեց և տպագրության հետ համադրվելու հարցում մեծ դեր խաղաց։ Միրզա Ղոլամ Ռեզա Էսֆահանին նույնպես այդ ժամանակաշրջանի արվեստագետներից է, որը  շատ արհեստավարժ գրում էր այդ գրատեսակով։ Այնուամենայնիվ, նասթալիղի ամենակարևոր առանձնահատկությունը նրա գեղեցկությունն է:

 
Նասթալիղ գրատեսակ

  Շեքասթե-ե նասթալիղԽմբագրել

Իրանական գեղագրության տեսակներից մեկն էլ շեքասթե-ե նասթալիղն է, որի կորություններն ու անցումները շատ գեղեցիկ են։ Նրա ամենացայտուն առանձնահատկությունը գրելու սահունությունն ու արագությունն է։ Այն իրանական ծագում ունի և անմիջականորեն կապված է թալիղի ու նասթալիղի հետ։ Այն ի հայտ եկավ 11-րդ դարի սկզբին և Սեֆյանների դարաշրջանի վերջին։

Գեղագրության այդ ոճում տառերն ու բառերը զանազան գեղեցիկ ձևերով են ներկայացվում։ Այստեղ շարժումն ավելի ազատ է, քան նասթալիղում։ Շեքասթե-ե նասթալիղը լայնորեն կիրառվում է նաև գծանկարչության ու գրաֆիկայի ասպարեզում։

 
Շեքասթե-ե նասթալիղ գրատեսակը
 
Լուսնային տոմարի 974 թ. թալիղ գրատեսակի նմուշ

Անձնական դերանուններԽմբագրել

Եզակի հոգնակի
1ին դեմք من ման ես ما մա մենք
2րդ դեմք تو թո դու شما շոմա դուք
3րդ դեմք او ու նա آنها անհա նրանք

Ցուցական դերանունների կազմավորումԽմբագրել

Ցուցական դերանուններին փոխարինում են համապատասխան վերջավորությունները՝ پدر փեդար «հայր» — پدرت փեդարաթ «քո հայրը» پدر پیرت փեդար-է փիրաթ «քո ծեր հայրը»։

Եզակի Հոգնակի
1ին դեմք م -ամ իմ مان -էման մեր
2րդ դեմք ت -աթ քո تان -էթան ձեր
3րդ դեմք ش -աշ նրա شان -էշան նրանց

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Windfuhr G. and Perry J.R. Persian and Tajik. / The Iranian Languages. NY. 2009
  2. Iran Archived 2012-02-03 at the Wayback Machine., 36 մլն․ (51 %) — 33 մլն․ (45 %) Loc.gov, Afghanistan Archived 2017-09-20 at the Wayback Machine., 16 369 тыс. (50 %), Tajikistan Archived 2001-03-31 at the Wayback Machine., 5 770 հազար (80 %), Uzbekistan Archived 2016-07-09 at the Wayback Machine., 1,2 մլն․ (4.4 %)
  3. [CIA - The World Factbook CIA - The World Factbook] 
  4. روزنامه همشهری (. ۲۶/۶/۱۳۸۷)։  
  5. http://sites.la.utexas.edu/persian_online_resources/history-of-the-language/new-persian/ 
  6. رحماندوست، مصطفی، فوت کوزه‌گری: (۱۳۸۷)։ مثل‌های فارسی و داستان‌های آن، پیشگفتار։ تهران: انتشارات مدرسه، چاپ دوم: ،։ ISBN شابک: ۹۷۸۹۶۴۳۸۵۸۱۲۴ 
  7. John R. Perry, «Lexical Areas and Semantic Fields of Arabic» in Éva Ágnes Csató, Eva Agnes Csato, Bo Isaksson, Carina Jahani, Linguistic convergence and areal diffusion: case studies from Iranian, Semitic and Turkic, Routledge, 2005. excerpt
  8. «خط فارسی؛ هنرمند مغربی را مشهور کرد» 
  9. رامیار، محمود. تاریخ قرآن، ص ۳۷

ԳրականությունԽմբագրել

1.    همایون فرخ، رکن الدین، سهم ایرانیان در پیدایش و آفرینش خط در جهان، تهران، انتشارات اساطیر، ۱۳۸۴.

2.    خانلری، پرویز. تاریخ زبان فارسی (جلد ۱ از ۳). چاپ هفتم. فرهنگ نشر نو، ۱۳۸۲.

3.    D. N. MacKenzie "An Early Jewish-Persian Argument". Bulletin of the School of Oriental and African Studies, University of London, Vol. 31, No. 2. (1968), pp. 249–269

4.    رامیار، محمود. تاریخ قرآن. تهران: انتشارات سپهد، چاپ دوم، سال ۱۳۶۲.

5.    رحماندوست، مصطفی، فوت کوزه‌گری: مثل‌های فارسی و داستان‌های آن، تهران: انتشارات مدرسه، چاپ دوم: ۱۳۸۷، پیشگفتار. شابک: ۹۷۸۹۶۴۳۸۵۸۱۲۴

6.    مسکوب، شاهرخ. هویّت ایرانی و زبان فارسی. باغ آینه، ۱۳۷۳. ۳۵. شابک ‎۹۶۴۳۲۱۰۱۲X.

7.    راهنمای زبان‌های ایرانی، جلد دوم: زبان‌های ایرانی نو، رودیگر اشمیت، ترجمهٔ آرمان بختیاری و دیگران، انتشارات ققنوس، چاپ اول، ۱۳۸۳

Արտաքին հղումներԽմբագրել