Կիրիբատի
Կիրիբատի (անգլ.՝ Republic of Kiribati), պետություն Խաղաղ օվկիանոսում, Օուշն կղզում, Գիլբերտի, Լայն և Ֆենիքս կղզիախմբերի վրա։
Կիրիբատի | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն, կղզային պետություն և կղզեխմբային պետություն | ||||
Պետական լեզու | անգլերեն և Gilbertese? | ||||
Մայրաքաղաք | Հարավային Տարավա | ||||
Օրենսդիր մարմին | House of Assembly of Kiribati? | ||||
Երկրի ղեկավար | Taneti Maamau? | ||||
Կառավարության ղեկավար | Taneti Maamau? | ||||
Ազգաբնակչություն | ▲119 438 մարդ (2020) | ||||
Հիմն | Տեիրակե Կաինի Կիրիբատի | ||||
Կարգախոս | Te Mauri, te Raoi ao te Tabomoa և For travellers | ||||
Հիմնադրված է | հուլիսի 12, 1979 թ. | ||||
Արժույթ | Կիրիբատիի դոլար և Ավստրալիական դոլար | ||||
Կենտրոնական բանկ | Bank of Kiribati? | ||||
Ժամային գոտի | UTC+12, UTC+13, UTC+14, Pacific/Tarawa?[1], Pacific/Kanton?[1] և Pacific/Kiritimati?[1] | ||||
Հեռախոսային կոդ | +686 | ||||
Ինտերնետ-դոմեն | .ki | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,624[2] | ||||
kiribati.gov.ki(անգլ.) |
Երկրի ամենաբարձր կետը գտնվում է Բանաբա կղզում։
Բնակչությունը կազմում է 60 հազար մարդ (1979), հիմնականում՝ միկրոնեզացիներ և պոլինեզացիներ։
Վարչական կենտրոնը՝ Տարավա։
Անվանում
խմբագրելՄինչև 1979 թվականի հուլիսը Մեծ Բրիտանիայի տիրույթ էր և կոչվում էր Գելբերտի կղզիներ՝ նրա կազմի մեջ մտնող համանուն կղզիների անունով (անվանվել են ի պատիվ անգլիացի ծովագնաց Թոմաս Հիլբերտի, ով 1788 թվականին այցելել էր այդ կղզիներ)[3]։
Պատմություն
խմբագրելԿղզիները հայտնաբերել են իսպանացիները`1606 թվականին։ 1892 թվականին դարձել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ, ապա՝ գաղութ, 1979 թվականի հուլիսի 12-ից՝ անկախ պետություն։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում են կոկոսի արմավենու և հացի ծառի մշակությամբ, ձկնորսությամբ։ Արտահանվում է ոչ մեծ քանակությամբ կոպրա (կոկոսյան ընկույզի միջուկ)։ Օուշն կղզում կան ֆոսֆորի հանքեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/australasia
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիբատի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 460)։ |