Էրիթրեա
Էրիթրեա, պաշտոնական անվանումը՝ Էրիթրեայի Պետություն (տիգ.՝ ሃገረ ኤርትራ [hagärä ertra], արաբ․՝ دولة إرتريا [dawlat iritriyyā]), պետություն Արևելյան Աֆրիկայում, Կարմիր ծովի ափին, Աֆրիկյան եղջյուր թերակղզում։ Խոշորագույն քաղաքը և մայրաքաղաքը Ասմարան է։
دولة إرتري Էրիթրեա |
||||
---|---|---|---|---|
|
||||
Օրհներգ՝ Էրիթրեա, Էրիթրեա, Էրիթրեա | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Ասմարա | |||
Պետական լեզուներ | տիգրայերեն, ամհարերեն | |||
Կառավարում | Նախագահական համակարգ | |||
- | Նախագահ | Իսայաս Աֆեվերկի | ||
Անկախություն | ||||
- | Իտալիայից | նոյեմբեր 1941 | ||
- | Եթովպիայից de facto | մայիսի 24 1991 | ||
- | Եթովպիայից de jure | մայիսի 24 1993 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 117 600 կմ² (100րդ) | ||
- | Ջրային (%) | աննշան | ||
Բնակչություն | ||||
- | 2008 նախահաշիվը | 4 401 009 (118րդ) | ||
- | 2002 մարդահամարը | 4 298 270 | ||
- | Խտություն | 37 /կմ² (165րդ) 96 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2007 գնահատում | |||
- | Ընդհանուր | $3.622 միլիարդ[1] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $746[1] | ||
ՀՆԱ (անվանական) | 2007 գնահատում | |||
- | Ընդհանուր | $1.316միլիարդ[1] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $271[1] | ||
ՄՆԶԻ | 0.483 (միջին) (157րդ) | |||
Արժույթ | Նակֆա (ETB) | |||
Ժամային գոտի | EAT | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .er | |||
Հեռախոսային կոդ | +291 |
Արևմուտքից սահմանակցում է Սուդանին, հարավում՝ Եթովպիային, արևելքում Ջիբութիին։ Զբաղեցնում է 117,600 կմ² տարածք։
Պատմություն
խմբագրելՇուրջ 20 տարի տևած քաղաքական պատերազմից հետո անկախություն է ստացել Եթովպիայից 1993 թվականին։ Երկարատև պատերազմը մեծ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը։ Բնակչությունը հիմնականում բնակվում է գյուղերում և զբաղվում է երկրագործությամբ ու կիսաքոչվոր անասնապահությամբ։ Կան տեքստիլ, կաշվի, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, արդյունահանվում է աղ։
Անվանում
խմբագրելԱնվանումն առաջացել է հունարեն Էրիթրոս «կարմիր» բառից, այսինքն՝ «Կարմիր ծովի ափին գտնվող երկիր»[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիթրեա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 96)։ |