Դոմինիկա
Դոմինիկան (անգլերեն՝ Dominica, ֆրանսերեն՝ Dominique), կղզի պետություն է Վեստ Ինդիայում՝ Կարիբյան ծովում՝ Փոքր Անտիլյան կղզեխմբի Դոմինիկա կղզում, որի մայրաքաղաքն է Ռոզոն։ Ընդհանուր տարածքը կազմում է 754 կմ², իսկ ամենաբարձր կետը Դիաբլոտենն է՝ 1,447 մետր բարձրությամբ։ Դոմինիկայի բնակչությունը կազմում է 71,293 մարդ 2011 թվականի գնահատմամբ։
Դոմինիկա | ||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Isle of Beauty, Isle of Splendour | ||||
|
||||
Մայրաքաղաք | Ռոզո | |||
Ամենամեծ քաղաք | capital | |||
Պետական լեզուներ | Անգլերեն | |||
Կառավարում | Պառլամենտական Հանրապետություն | |||
- | Նախագահ | Նիկոլաս Լիվերպուլ | ||
- | Վարչապետ | Ռուզվելտ Սկերիտ | ||
Անկախություն | Մեծ Բրիտանիայից | |||
- | Հայտարարված | Նոյեմբեր 3 1978 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 754 կմ² (184-րդ) | ||
- | Ջրային (%) | 1.6 | ||
Բնակչություն | ||||
- | 2009 նախահաշիվը | 72,660 (195-րդ) | ||
- | 2003 մարդահամարը | 71,727 | ||
- | Խտություն | 105 /կմ² (95րդ) 272 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | $727 միլիոն | ||
- | Մեկ շնչի հաշվով | $10,132 | ||
ՄՆԶԻ (2007) | 0.814 (բարձր) (73րդ) | |||
Արժույթ | Արևելյան Կարիբյան Դոլար (XCD) | |||
Ժամային գոտի | UTC (ՀԿԺ–4) | |||
Ազգային դոմեն | .dm | |||
Հեռախոսային կոդ | ++1-767 |
Մակերևույթը լեռնային է։ Կենտրոնում գտնվում է կղզու ամենաբարձր կետը՝ Դյաբլոտեն հրաբուխը (1447 մ)։
Պատմություն
խմբագրելԿղզին հայտնագործել է Ք. Կոլումբոսը 1493 թվականի նոյեմբերի 3-ին, և քանի որ այդ օրը կիրակի էր, այն անվանել է Դոմինիկա, որը թարգմանաբար նշանակում է կիրակնօրյա։ Երկիրը եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անկախություն է ձեռք բերել 1978 թվականին[1]։
Կլիմա
խմբագրելԿլիման արևադարձային է։ Հաճախակի են արևադարձային փոթորիկները։
Տնտեսություն
խմբագրելՏնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են ադամաթուզ, կոկոսյան արմավենի, կակաո, ցիտրուսներ և այլն։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկա» հոդվածին։ |