Անտիգուա և Բարբուդա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անտիգուա և Բարբուդան (անգլ.՝ Antigua and Barbuda, թարգ. իսպաներենից՝ «հին և մեծամորուք»), պետություն համանուն և Ռեդոնդա կղզիների վրա, Փոքր Անթիլյան կղզիների խմբում (Կարիբյան ծով)։ Բնակչությունը հիմնականում սևամորթներ են։
Անտիգուա և Բարբուդա Antigua and Barbuda | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Կարգավիճակ | պետություն, կղզային պետություն, երկիր, ինքնիշխան պետություն, monarchy of Antigua and Barbuda?, համագործակցության թագավորություն և կղզեխմբային պետություն | ||||
Ներառում է | Saint George Parish?, Saint John Parish?, Saint Mary Parish?, Saint Paul Parish?, Saint Peter Parish?, Saint Philip Parish?, Բարբուդա կղզի և Redonda? | ||||
Պետական լեզու | անգլերեն | ||||
Մայրաքաղաք | Սենթ Ջոնս | ||||
Օրենսդիր մարմին | Անտիգուա և Բարբուդայի խորհրդարան | ||||
Երկրի ղեկավար | Չարլզ III[1] | ||||
Կառավարության ղեկավար | Gaston Browne? | ||||
Մակերես | 442 կմ² | ||||
Ազգաբնակչություն | ▲99 337 մարդ (2021) | ||||
Հիմն | Fair Antigua, We Salute Thee? և Մեծ Բրիտանիայի օրհներգ | ||||
Կարգախոս | «Each Endeavouring, All Achieving» | ||||
Հիմնադրված է | նոյեմբերի 1, 1981 թ. | ||||
Արժույթ | Արևելակարիբյան դոլար | ||||
Կենտրոնական բանկ | Eastern Caribbean Central Bank? | ||||
Ժամային գոտի | UTC−4 և America/Antigua?[2] | ||||
Հեռախոսային կոդ | +1268 | ||||
Ինտերնետ-դոմեն | .ag | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,788[3] | ||||
ab.gov.ag |
Այս պետությունը գտնվում է Վեստ Ինդիայում՝ Փոքր Անտիլյան կղզիների խմբում։ Զբաղեցնում է երեք փոքր կղզիներ՝ Անտիգուա , Բարբուդա և Ռեդոնդա։ Անտիգուան հայտնաբերել է Ք. Կոլումբոսը 1493 թվականին։ Այն ամենամեծն է (280 կմ²), մակերևույթը լեռնային է՝ շրջապատված բուստային խութերով։ Բարբուդան (160 կմ²) ունի բուստային ծագում, իսկ Ռեդոնդան բնական արգելոց է և բնակեցված չէ։ 1493 թվականից եղել է Իսպանիայի, 1632 թվականից՝ Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անկախություն ձեռք է բերել 1981 թվականի նոյեմբերին։ Բրիտանացիներն այստեղ աշխատելու համար Աֆրիկայից բերել են սևամորթ ստրուկներ, որոնց սերունդներն էլ այժմ կազմում են երկրի բնակչության մեծամասնությունը։ Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, ցիտրուսներ։ Երկրին որոշակի եկամուտներ է բերում օտարերկրյա զբոսաշրջությունը։
ԾանոթագրություններԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անտիգուա և Բարբուդա կատեգորիայում։ |
Վիքիճամփորդն ունի Անտիգուա և Բարբուդային առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |