ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություններ

2023 թվականի հուլիս ամսվա տվյալների համաձայն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամների կազմը ներառում է 194 անդամ պետություններ և 12 ասոցացված անդամներ[1]։ Որոշ անդամներ ունեն լրացուցիչ Ազգային կազմակերպչական կոմիտեներ (ԱՕԿ)` նախատեսված իրենց որոշ կախյալ (ոչ անկախ) տարածքների համար[2]։ Ասոցացված անդամները ոչ անկախ պետություններն են։

     ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություններ      ՅՈՒՆԵՍԿՕ–ի անդամ պետության կախյալ տարածք` իր առանձին ԱՕԿ–ի հետ      ՅՈՒՆԵՍԿՕ–ի ասոցացված անդամներ      ՅՈՒՆԵՍԿՕ–ի դիտորդներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի երեք անդամ պետություններ չեն հանդիսանում ՄԱԿ անդամ երկրներ. Կուկի կղզիներ,Նյուեյ, և Պաղեստին (Պաղեստինը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ոչ անդամ դիտորդ երկիր է սկսած 2012 թվականի նոյմբերի 29–ից), մինչդեռ ՄԱԿ անդամ երկրներ Իսրայելը և Լիխտենշտայնը չեն հանդիսանում ՅՈՒՆԵՍԿՕ անդամներ։ Իսրայելը և Միացյալ Նահանգները հեռացան 2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ պնդելով, որ կազմակերպությունը հակաիսրայելական կողմնակալություն ունի[3]։ Ավելի ուշ Միացյալ Նահանգները չեղարկեց իր որոշումը 2023 թվականին[4], կրկին ընդունվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից նույն տարվա հուլիսին[5]։

Կոսովոն անդամակցության համար հավանության է արժանացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից 2015 թվականին[6], սակայն առաջարկը գլխավոր համաժողովում չի ստացել անհրաժեշտ ձայների 2/3-ը[7]։

Անդամ պետություններ խմբագրել

ՅՈՒՆԵՍԿՕ–ի 194 անդամ պետությունները, 2023 թվականի հուլիս ամսվա տվյալների համաձայն, անդամ դառնալու ամսաթվերի հետ միասին, հետևյալներն են[1][2][8][9].

Ներկայումս   Լիխտենշտայն–ը ՅՈՒՆԵՍԿՕ–ի անդամ չէ, սակայն Շվեյցարիայի անդամակցության մեջ չկա ԱՕԿ[2]։

Նախկին անդամներ խմբագրել

  •   Իսրայել (1949 թվականի սեպտեմբերի 16 – 2018 թվականի դեկտեմբերի 31)[3]

Ե՛վ Իսրայելը, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս եկան` պնդելով, որ կազմակերպությունը հակա–իսրայելական կողմնակալություն ունի[3][13], հետագայում Միացյալ Նահանգների վերադարձով 2023 թվականին[5]։

Ասոցացված անդամներ խմբագրել

ՅՈՒՆԵՍԿՕ–ի 12 ասոցացված անդամները` ասոցացված անդամ դառնալու ամսաթվերի հետ միասին[1]։

Դիտորդներ խմբագրել

Կան 2 մշտական դիտորդներ և 10 միջկառավարական կազմակերպություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական դիտորդական առաքելություններով[14]։

Ոչ անդամ երկրներ[15]
Սուբյեկտներ[15]
Միջկառավարական կազմակերպություններ[15]

Ի հավելումն, ՅՈՒՆԵՍԿՕ–ում գործում է ՄԱԿ–ի համալսարանի կապի գրասենյակը[16]։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չինաստանի, Դանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, և Միացյալ Թագավորության որոշ տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված անդամներ են։
  2. Անդամակցությունը սկսվեց որպես Չինաստանի Հանրապետություն մինչև 1971 թվականը։
  3. Որպես Սվազիլենդ մինչև 2018 թվականը
  4. 4,0 4,1 Նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետությունը (ՀՍՖՀ–ն) անդամ երկիր դարձավ 1950 թվականի մարտի 31–ին։ Հարավսլավիայի մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ղեկավար մարմինների նիստերին և համաժողովների կասեցվել է 1992 թվականի սեպտեմբերի 22–ի ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված 47/1 բանաձևից հետո, որում ասվում է, որ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն (Սերբիան և Մոնտենեգրոն) չկարողացան ինքնաբերաբար շարունակել նախկին ՀՍՖՀ անդամակցությունը։ Համապատասխանաբար, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը, որը անդամ պետություն դարձավ 2000 թվականի դեկտեմբերի 20–ին, չէր կարող ինքնաբերաբար փոխարինել նախկին ՀՍՖՀ–ին որպես կազմակերպության անդամ։ 2003 թվականի փետրվարի 4–ին Սերբիայի և Մոնտենեգրոյի խորհրդարանի
  5. Նիուեն չունի ստեղծված Ազգային կազմակերպչական կոմիտե[2]։
  6. Որպես «Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետություն» մինչև 2019 թվականը
  7. 2011 թվականի հոկտեմբերի 31–ին, ՅՈՒՆԵՍԿՕ–ի Գլխավոր կոնֆերանսը Փարիզում Պաղեստինը ընդունեցին որպես ՅՈՒՆԵՍԿՕ անդամ երկիր, 107 կողմ ձայնով ի նպաստ ընդգրկվելուն, 14 դեմ և 52 ձեռնպահ ձայներով (անդամ երկրների ձայների 2/3-րդի առկայությունը պարտադիր է ի նպաստ նոր անդմաների անդամակցմանը)։ Որոշումն ուժի մեջ մտավ 2011 թվականի նոյեմբերի 23–ին, երբ Պաղեստինը վավերացրեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի կանոնադրությունը[10]։
  8. Նախկին անդամ երկիր 1965 թվականի մարտի 11–ից մինչև 1972 թվականի դեկտեմբերի 31–ը։
  9. Անդամակցությունը ձևավորվեց որպես Սովետական Միություն մինչև 1991 թվականը։
  10. Նախկին անդամ երկիր 1965 թվականի հոկտեմբերի 28–ից մինչև 1985 թվականի դեկտեմբերի 31–ը[11]։
  11. Նախկին անդամ երկիր 1946 թվականի նոյեմբերի 4–ից մինչև 1956 թվականի դեկտեմբերի 31–ը (հիմնադիր անդամ)։
  12. Նախկին անդամ երկիր 1946 թվականի նոյեմբերի 4–ից (հիմնադիր անդամ) մինչև 1985 թվականի դեկտոմբերի 31–ը։
  13. Անդամակցությունը ստեղծվեց որպես Հարավային Վիետնամ մինչև 1975 թվականը։
  14. 14,0 14,1 Նիդերլանդական Անտիլներ-ը դարձավ ՅՈՒՇՆԵՍԿՕ–ի ասոցացված անդամ 1983 թվականի հոկտեմբերի 26–ին։ Կիրակի, 2010 թվականի հոկտեմբերի 10–ին, Նիդերլանդական Անտիլների նոր կարգավիճակը մտավ ուժի մեջ Նիդերլանդների Թագավորության սահմաններում, որով դադարել է գոյություն ունենալ Նիդեռլանդների Անտիլյան կղզիների հոլ.՝ land երկիր-կարգավիճակը։ Նոր կարգավիճակով Կյուրասաոն և Սինտ Մարտենը դառնում են երկրներ (թագավորության ներսում վայելում են ներքին ինքնակառավարում)՝ միանալով Արուբային, որը նմանատիպ կարգավիճակ է ստացել 1986 թվականին։ Բոնաիրեն, Կուրասաոն, Սինթ Էվստատիուսը, և Սաբան դարձան Նիդերլանդներ պետության մաս։
  15. Որպես Մակաու մինչև 1999 թվականը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 UNESCO official site: List of the 193 Member States (and the 11 Associate Members) of UNESCO and the date on which they became members (or Associate Members) of the Organization, as of 1 January 2019
  2. 2,0 2,1 2,2 2,3 WADA. «Summary update on Government progress to become a State Party to the UNESCO International Convention against Doping in Sport» (PDF). էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Lazaroff, Tovah (2018 թ․ դեկտեմբերի 31). «Israel, U.S. slated to leave UNESCO today to protest anti-Israel bias». The Jerusalem Post. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. Charlton, Angela (2023 թ․ հունիսի 12). «US decides to rejoin UNESCO and pay back dues, to counter Chinese influence» (ամերիկյան անգլերեն). Associated Press. Վերցված է 2023 թ․ հունիսի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 Lee, Matthew (2023 թ․ հուլիսի 11). «U.S. formally rejoins UNESCO 5 years after withdraw». Associated Press. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  6. «Kosovo Moves Closer To UNESCO Membership». Radio Free Europe/Radio Liberty. 2015 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «Kosovo's UNESCO Membership Bid Fails». 2015 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «UK Depositary Status List - Constitution of the United Nations Educational, Scientific and Cultural Organization (UNESCO)» (PDF). Foreign and Commonwealth Office. April 2016. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. «Constitution of the United Nations Educational, Scientific and Cultural Organisation [as later amended]». Foreign and Commonwealth Office. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. «General Conference admits Palestine as UNESCO Member». UNESCO. 2011 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. UNESCO. «UNESCO - Singapore - official relations». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. UNESCO. «South Sudan – United Nations Educational, Scientific and Cultural Organization». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  13. Nauert, Heather (2017 թ․ հոկտեմբերի 12). «The United States Withdraws From UNESCO» (Press release). U.S. Department of State. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  14. UNESCO. «UNESCO Permanent delegations». Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
  15. 15,0 15,1 15,2 UNESCO. «Directory of Permanenent Delegations and Permanent Observer Missions to UNESCO». Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.
  16. UNESCO. «Directory of Permanent Delegations to UNESCO». Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 1-ին.