Մալթայի միաբանություն
Մալթայի միաբանություն, Մալթայի Ուխտ, պաշտոնական անվանումը՝ Սուրբ Հովհաննեսի, Երուսաղեմի, Հռոդոսի ու Մալթայի ինքնիշխան ռազմական հյուրընկալ միաբանություն (իտալ.՝ Sovrano Militare Ordine Ospedaliero di San Giovanni di Gerusalemme di Rodi e di Malta, լատին․՝ Supremus Militaris Ordo Hospitalarius Sancti Ioannis Hierosolymitani Rhodiensis et Melitensis)[4], հռոմեական կաթոլիկ եկեղեցու ասպետական և կրոնական միաբանություն։ Աշխարհում ամենահին ասպետական միաբանությունն է[5]։
Սուրբ Հովհաննեսի, Երուսաղեմի, Հռոդոսի ու Մալթայի ինքնիշխան ռազմական հյուրընկալ միաբանություն լատին․՝ Supremus Militaris Ordo Hospitalarius Sancti Ioannis Hierosolymitani Rhodiensis et Melitensis իտալ.՝ Sovrano Militare Ordine Ospedaliero di San Giovanni di Gerusalemme di Rodi e di Malta | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | Միջազգային իրավունքի ինքնիշխան սուբյեկտ | ||||
Պետական լեզու | լատիներեն և իտալերեն | ||||
Մայրաքաղաք | Մալթական ամրոց (Հռոմ) | ||||
Օրենսդիր մարմին | Q1501874? | ||||
Մակերես | 0,012[1] կմ² | ||||
Ազգաբնակչություն | 3 քաղաքացի[2] 13,500 անդամ 80,000 կամավոր 42,000 աշխատող[3] | ||||
Կրոն | կաթոլիկություն | ||||
Հիմն | Ave Crux Alba | ||||
Կարգախոս | Tuitio fidei et obsequium pauperum (լատ.) «Պաշտպան հավատքին և օգնություն աղքատներին» | ||||
Հիմնադրված է | 1090-ականներ թ. | ||||
Արժույթ | մալթական սկուդո | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
orderofmalta.int |
Մալթայի միաբանությունը դիտորդ կազմակերպության դեր է կատարում ՄԱԿ-ում ու Եվրոպայի Խորհրդում[6][7]։ Դիվանագիտական հարաբերություններ ունի աշխարհի 107 պետությունների հետ, որոնք հիմնականում պաշտպանվում են մեծ թվով դեսպանների միջոցով[8]։
Միջազգային իրավունքով Մալթայի միաբանությունը համարվում է պետության նման կազմավորում, ընդ որում, միաբանությունն ինքը պետության դիրքերից է հանդես գալիս[9]։ Մալթայի միաբանության ինքնիշխանությունը դիտարկվում է դիվանագիտական առաքելությունների ժամանակ, բայց ոչ որպես պետության ինքնիշխանություն[10]։ Երբեմն դիտարկվում է որպես գաճաճ պետություն[10]։
Միաբանությունը տրամադրում է սեփական անձնագրեր, տպում է սեփական թղթադրամ և նամականիշ։ Փոստային համաձայնություններ ունի մոտ 70-80 երկրների հետ[7]։ Միաբանության մեծ մագիստրոսը ծառայում է որպես պապական փոխարքա՝ Վատիկանի դիվանագետներին տրամադրելով դատավարական աջակցություն միջնորդությունների ժամանակ, միջազգային դիվանագիտության մեջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության ժամանակ[11]։ Որոշ գիտնականներ վիճարկում են միաբանության՝ ինքնիշխանության հավակնությունները[12]։
Պատմություն
խմբագրելՄիաբանության նախակարապետը հիմնադրվել է 1800 թվականին Երուսաղեմում Ամալֆիի խնամակալների կողմից, որը քրիստոնեական կազմակերպություն էր և հետապնդում էր Սուրբ հող ուխտագնացություն կատարած անտուններին, հիվանդներին կամ վիրավորներին օգնելու նպատակ։ 1099 թվականին, երբ Խաչակրաց առաջին արշավանքի արդյունքում Երուսաղեմը գրավվել է քրիստոնյաների կողմից, կազմակերպությունը վերածվել է կրոնական-ռազմական միաբանության՝ իր սեփական կանոնադրությամբ։ Միաբանության վրա պարտավորություն էր դրված պահպանելու սուրբ հողը։
1113 թվականի փետրվարի 15-ին Հռոմի Պասկալ II պապը իր կոնդակով ճանաչել է խնամակալների եկեղեցական միաբանության ինքնիշխանությունը՝ նրան իրավունք տրամադրելով ազատ ընտրել իր ղեկավարությանը՝ առանց աշխարհիկ ու եկեղեցական իշխանությունների միջամտության[7][13]։
Երբ մուսուլմանները գրավել են Սուրբ հողը, միաբանությունն իր գործունեությունը շարունակել է Հռոդոսում, որի գերիշխանն էր համարվում։ 1522 թվականին, երբ Հռոդոսն ընկել է, միաբանությունը տեղափոխվել է Մալթա կղզի, որը Սիցիլիայի իսպանական փոխարքայի վասալի կարգավիճակում էր։ 16-րդ դարում միաբանությունն ակտիվ պայքար է մղել օսմանյան, ինչպես նաև արաբական ու բերբերների զավթումների դեմ, որոնք գործում էին Միջերկրական ծովում և Օսմանյան կայսրության ակտիվ դաշնակիցներն էին։ Ֆիլիպ դե Պոինսին, որը 1639 թվականին Սենտ Քիթս կղզում (Ֆրանսիայի գաղութ) նահանգապետ էր նշանակվել, իր համազգեստը զարդարել է միաբանության խորհդանշաններով, քանի որ այդ ժամանակ նա միաբանության երևելի ասպետ էր։ 1651 թվականին խնամակալները «Ամերիկյան կղզիների ընկերությունից» ձեռք են բերել Սենտ Քիթս, Սեն Մարտեն և Սուրբ Բարդուղիմեոսի կղզիները[14]։ Միաբանության ներկայությունը Կարիբյան ծովում 1660 թվականին մթագնվել է Պոինսիի մահվամբ, որը որպես անձնական սեփականություն ձեռք էր բերել Սանտ Կրուզ կղզին և այն նվիրել սուրբ Հովհաննեսի միաբանության ասպետներին։ 1665 թվականին միաբանությունը Կարիբյան ծովի իր տարածքները վաճառել է «Ֆրանսիական արևմտահնդկական կազմակերպությանը»՝ դրանով վերջ դնելով իր ներկայությանը տարածքում։ Երբ Նապոլեոնը 1798 թվականին գրավել է Մալթան, ռուս կայսր Պավել I-ը միաբանության ասպետներին ապաստան է տրամադրել Սանկտ Պետերբուրգում։
1834 թվականին միաբանությունը հաստատվել է Հռոմի նոր շտաբ-բնակարանում։ Երկար ժամանակ միաբանության տիրապետության տակ են եղել Հռոմում մի շարք առանձնատներ։ 1998 թվականին Մալթայի կառավարությունը Ֆորտ Սանտ Անջելոն 99 տարի վարձակալության բացառիկ իրավունքով տրամադրել է միաբանությանն, ընդ որում կառույցին տրվել է էքստարածքի կարգավիճակ, և նշանակվել է նահանգապետ։
Աշխարհագրություն
խմբագրելՆերկայումս Իտալիան ճանաչում է Մալթայի միաբանության՝ որպես ինքնիշխան պետության գոյությունը, ինչպես նաև նրա արտերկրյա տարածքները Հռոմում (Մալթայական ամրոցը Հռոմի Վիա դեի Կոնդոտի փողոցում, Մագիստրոսական վիլլան Հռոմի Ավենտին բլրի վրա)[15]։ 1998 թվականից միաբանությունը տիրում է Սանտ Անջելո ամրոցին․ Մալթայի Հանրապետության հետ պայմանագիր է կնքվել 99 տարով՝ սկսած պայմանագրի կնքման պահից, որ այն միաբանության արտերկրյա տարածք է[15]։ Այսպիսով, միաբանությունն ունի պաշտոնական տարածք, որտեղ իրականացնում է սեփական վարչարարությունը, սակայն այս տարածքների փաստացի կարգավիճակը իրավաբանական աբստրակտ բանավեճերի տեղիք է տալիս (միաբանության սեփական տարածք, դիվանագիտական ներկայացուցչության տարածք՝ ժամանակավորապես հանձնված միաբանությանն)։
Փաստացիորեն միաբանությունն ազդեցիկ կառույց է, և նրա քաղաքական դիրքորոշումն այնպիսին է, որ մոտ ապագայում հազիվ թե հարց բարձրացվի նրա շտաբ-բնակարանի կարգավիճակի շուրջ։
Ավենտինի նստավայրում, որը կառուցվել է Ջովաննի Բատիստա Պիրանեզիի նախագծով, հատուկ ճեղքվածք է բացվել։ Կարծիք կա, որ այնտեղից երևում են երեք պետություններ՝ Վատիկանը (Սուրբ Պետրոսի տաճար), Իտալիան և Մալթայի միաբանությունը (նրան է պատկանում նստավայրը)։ Ճեղքվածքը հեշտ է տարբերակել ամրոցային պարզ կառույցում․ նրա մոտ միշտ հերթապահում են կարաբիներները[16]։
Բնակչություն
խմբագրելՄիաբանության տվյալներով նրա անդամ են հանդիսանում 13,500 մարդ, միաբանության կառուցվածքում առկա են նաև 20,000 կամավորներ և ավելի քան 20,000 բուժաշխատող[9]։ Միաբանության գլխավոր աստիճանավորներն ու դիվանագետներն ունեն միաբանության անձնագրեր։ Ընդհանուր առմամբ տրվել է 400 անձնագիր[7]։ Մալթայի միաբանության անձնագիրը ճանաչվում է շատ երկրների կողմից․ այդ անձնագիրն ունեցողը առանց վիազային ռեժիմի կարող է այցելել աշխարհի 32 երկիր[17]։
Միաբանության Սահմանադրության համաձայն՝ միաբանության անդամները բաժանվում են երեք կարգի։ Միաբանության բոլոր անդամները պետք է վարեն օրինակելի կենսակերպ՝ եկեղեցու պատվիրանների համապատասխան, և նվիրվեն միաբանության՝ հումանիտար օգնություն տրամադրելու աշխատանքներին։
Առաջին կարգի անդամները Արդարության ասպետներն են (Ճանաչված ասպետները և Ճանաչված եկեղեցական կապելաններ), որոնք աղքատության, ողջախոհության և հնազանդության երդում են տվել կատարելագործվելու համար՝ Կտակարանի պատվիրաններին համապատասխան։ Նրանք համարվում են կանոնիկ իրավունքի եկեղեցականներ, սակայն պարտադիր չէ, որ նրանք եկեղեցական համայնքում ապրեն։
Երկրորդ կարգի անդամները հնազանդության ասպետներն ու արդարության դոնատներն են, որոնք երդվել են լինել հնազանդ, պետք է ապրեն քրիստոնեության բարոյականության և միաբանության սկզբունքներով։ Արդարության դոնատները պետք է պահպանեն ասպետների համար նախատեսված սկզբունքները և միաբանության ու նրա անդամների նկատմամբ ունեցած պարտականությունները։ Նրանք բաժանվում են երեք ենթակարգի։
Երրորդ կարգի անդամները միաբանության անդամներ են, որոնք որևէ երդում, խոստում չեն ընդունում։ Նրանք պարտավորվում են քրիստոնեական օրինակելի կենսակերպ վարել և ակտիվ մասնակցություն ունենալ հիվանդներին խնամելու ու միաբանության սոցիալական օգնության ծրագրերին աջակցելու հարցում։ Նրանք բաժանվում են վեց ենթակարգերի։
Տարբեր դասերի ու կարգերի մեջ ընդունվելը սահմանվում է օրենսգրքով։
Տնտեսություն
խմբագրելՄիաբանությունն ունի ոչ առևտրական պլանային տնտեսություն։ Եկամտի աղբյուրները նվիրաբերություններն են, սեփականությունից առաջացած եկամուտը (հատկապես Ավստրիայում և Իտալիայում ունեցած սեփականությունից)[7], ինչպես նաև նամականիշերի ու հուշադրամների վաճառքից ստացված գումարը։
Միաբանության միջին բյուջեն տարեկան 200 միլիոն եվրո է։ Միաբանության կենտրոնական վարչական անդամների վարձատրությունը հոգում է միաբանությունն իր սեփական միջոցների հաշվին։ Ամբողջ աշխարհում վճարումներ առաջանում են նաև այլ աղբյուրներից՝ դոնոր կառավարություններից, որոնք ճանաչում են կազմակերպության աշխատանքի արդյունքները, Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից։ Եթե ստեղծվում է ծայրահեղ իրավիճակ՝ պայմանավորված բնական արհավիրքներով (ցունամի, երկրաշարժ), միաբանությունը կազմակերպում է մարդկանց փրկելու սեփական ծրագրեր, որի համար նույնպես գումար է հանգանակվում[7]։
Միաբանությունն ունի իր արժույթը՝ մալթական սկուդոն։ Նրա կուրսը հետևյալն է՝ 1 սկուդո = 0,24 եվրո[18]։ 2005 թվականից վճարման միավոր է նաև եվրոն։
Կառավարություն
խմբագրելՄալթայի միաբանության գործադիր մարմինը Ինքնիշխան խորհուրդն է, որը ներկացնում են խորհուրդը գլխավորող Մեծ մագիստրոսը, չորս անձինք, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում (մեծ կանցլեր, մեծ խնամակալ, մեծ կոմանդոր և ընդհանուր գանձարանի պահապան) և վեց այլ անձինք։ Բացի Մեծ մագիստրոսից՝ մնացած բոլորն ընտրվում են հինգ տարի ժամանակով։ Ինքնիշխան խորհուրդ հրավիրում է Մեծ մագիստրոսը։ Խորհրդակցությունները տեղի են ունենում Մալթայի միաբանության նստավայրում տարվա մեջ վեց անգամ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ հրավիրվել։
Փաստաթղթեր
խմբագրելՀամաձայն Մալթայի միաբանության Սահմանադրության 5-րդ կետի՝ իրավական հիմնական փաստաթղթերն են.
- սահմանադրություն, Միաբանության օրենսգիրք՝ որպես կանոնիկ իրավունքի օրենսգիրք
- մեծ մագիստրոսի օրենսդրական ակտեր
- միջազգային համաձայնագրեր, որոնք ընդունված են 15-րդ հոդվածի երկրորդ բաժնի առաջին կետով
- միաբանության ավանդույթներ
- միաբանության օրենսգիրք այն դեպքերում, երբ նրա կարգավիճակը հակասում է գործող նորմերին[19]։
Միաբանության կանոնները հռչակող ամենահին մատյանը թվագրվում է 1253 թվականին[20]։
Պատմության ընթացքում երեք հիմնական փաստաթղթեր են զարգացել։ Հարկ է նշել, որ փաստաթղթերն իրենց գոյության ողջ ընթացքում հենվել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու կանոնիկ օերնքների վրա։ Այդ սկզբունքներն ընկած են միաբանության բոլոր իրավական ակտերի հիմքում։ Այսպիսով, եկեղեցու գլխավոր փաստաթղթի փոփոխությունն իր հետևից ենթադրում է միաբանության փաստաթղթի փոփոխություն։ Որպես օրինակ կարելի է բերել 1917 և 1983 թվականների կանոնիկ իրավունքի օրենսգրքի փոփոխությունը։ 1969 թվականին ևս միաբանության մարմիններն արձագանքել են Վատիկանի երկրորդ հավաքի հռչակագրի ստորագրմանը։ Բացի վերոհիշյալ փաստաթղթերից՝ գործում են նաև միաբանության սովորույթները, որոնք ճանաչվել են պապերի կողմից։ Հատկապես հարկ է առանձնացնել Բենեդիկտոս XIV պապի սահմանադրությունը („Inter illustria“, 1753): «Իրավունքները, սովորույթներն ուժի մեջ են, քանի դեռ նրանք համապատասխանում են կանոնիկ իրավունքի, միաբանության Սահմանադրության ու օրենսգրքերի նորմերին»[21]։
1919 թվականի սեպտեմբերի 17-ին մեծ մագիստրոսը միաբանության խորհրդի հետ հաստատել է Մալթայի ինքնիշխան ասպետական միաբանության օրգանիկ նորմերը (Norme organiche del sovrano Ordine militare di Malta): Այնուհետև դրանց փոխարինել է ժամանակավոր կանոնակարգը, որը 1921 թվականից ուժի մեջ է մտել։ Վատիկանի պնդմամբ 1936 թվականի մայիսի 5-ին ընդունվել է Մալթայի միաբանության նոր կանոնակարգը, որով շեշտվում է օրդենական իրավունքի ենթակվելը համաեկեղեցական իրավունքին։ Պապական իշխանությանն անհրաժեշտ էր դա, որպեսզի զսպի Մալթայի միաբանության՝ աշխարհիկ կառույցի վերածման միտումը։ Այսպիսով, հենց այդ պահից միանշանակ կարելի է ընդունել Մալթայի միաբանության վերածումը պապական կառույցի, որն ամրագրվել է Վատիկանի վերջնական գերիշխանությունն միաբանության նկատմամբ[21]։ 1961 թվականին Հռոմի կաթոլիկ եկեղեցին հաստատել է միաբանության Սահմանադրությունը, իսկ 1966 թվականին՝ միաբանության կանոնակարգն ու օրենսգիրքը[22]։
Միջազգային հարաբերություններ
խմբագրելՄիաբանությունը պաշտոնական հարաբերություններ է հաստատել 107 երկրների հետ[8]։ Այն դիտորդի կարգավիճակ ունի ՆԱՏՕ-ում և Եվրոպայի Խորհրդում[23]։ Միաբանության ինքնիշխան կարգավիճակը ճանաչվել է միջազգային բազմաթիվ կազմակերպությունների կողմից, որոնց անդամ է միաբանությունը[24]։ Բացի ՄԱԿ-ից՝ այն ճանաչվել է այլ կազմակերպությունների կողմից ևս։
Մի քանի պետություններ չեն ճանաչում Մալթայի միաբանության անձնագիրը և դիվանագիտական հարաբերություններ չունեն նրա հետ։ Դրանցից են Նիդերլանդները, Ֆինլանդիան, Շվեդիան, Իսլանդիան և Հունաստանը[25][26]։
Միաբանության անդամներ
խմբագրել1961 թվականի հունիսի 27-ից 1997 թվականի ապրիլի 30
Առաջին դաս
- Արդարության ճանաչված ասպետներ
- Կոնվենտային ճանաչված կապելաններ
Երկրորդ դաս
- Խոնարհության արդարության ասպետներ
- Պատվի ու նվիրվածության ասպետներ խոնարհության մեջ
Երրորդ դաս
- Գթասրտության ու նվիրվածության ասպետներ
- Մագիստրոսի գթասրտության ու նվիրվածության ասպետներ
- I դասի դոնատներ
- II դասի դոնատներ
- III դասի դոնատներ
1997 թվականի ապրիլի 28-30
Առաջին կարգ (Արդարության ասպետներ ու կոնվենտային կապելաններ)
- Բալիներ — Մեծ խաչի արդարության ճանաչված ասպետ, որն ընդունել է հանդիսավոր ծիսակարգ։
- Մեծ խաչի արդարության ճանաչված ասպետ, որն ընդունել է հանդիսավոր ծիսակարգ։
- Արդարության ճանաչված կոմանդոր, որն ընդունել է հանդիսավոր ծիսակարգ։
- Արդարության ճանաչված կոմանդոր, որն ընդունել է հանդիսավոր ծիսակարգ։
- Արդարության ճանաչված կոմանդոր, որն ընդունել է հասարակ ծիսակարգ։
- Նովիցիատ ընդունված ասպետ
- Մեծ խաչի արդարության կոնվենտային ճանաչված ասպետ, որն ընդունել է կրոնական հատուկ ծիսակարգ։
- Կոնվենտի արդարության ճանաչված ասպետ, որն ընդունել է կրոնական հասարակ ծիսակարգ։
- Մեծ խաչի արդարության կոնվենտային ճանաչված ասպետ, որն ընդունել է կրոնական հատուկ ծիսակարգ։
Երկրորդ կարգ (Խոնարհության ասպետներ ու տիկիններ)
- Բալիներ — Մեծ խաչի խոնարհության ասպետ
- Մեծ խաչի խոնարհության ասպետներ ու տիկիններ
- Խոնարհության ասպետներ ու տիկիններ
- Արդարության դոնատ
Երրորդ կարգ — Առաջին ենթակարգ (Ազնվության ու նվիրվածության ասպետներ ու տիկիններ)
- Բալիներ — պատվի ու նվիրվածության մեծ խաչի ասպետ՝ ընդունված ասպետի խաչով ad honorem
- Բալիներ — Ազնվության ու նվիրվածության մեծ խաչի ասպետ
- Ազնվության ու նվիրվածության մեծ խաչի ասպետ
- Ազնվության ու նվիրվածության ասպետ — տոհմական կոմանդորի տիրակալ
- Ազնվության ու նվիրվածության ասպետ և տիկին
- Բալիներ — Ազնվության ու նվիրվածության մեծ խաչի ասպետներ Հռոմեական սուրբ եկեղեցու կարդինալների համար
Երրորդ կարգ — Երկրորդ ենթակարգ (կոնվենտային կապելաններ ad honorem)
Երրորդ կարգ — Երրորդ ենթակարգ (գթասրտության ու նվիրվածության ասպետներու տիկնայք)
- Մեծ խաչի գթասրտության ու նվիրվածության ասպետներ ժապավենով
- Մեծ խաչի գթասրտության ու նվիրվածության ասպետներ ու տիկնայք
- Գթասրտության ու նվիրվածության ասպետներ և տիկնայք
Երրորդ կարգ — Չորրորդ ենթակարգ (մագիստրոսային կապելաններ)
Երրորդ կարգ — Հինգերորդ ենթակարգ (Մագիստրոսի գթասրտության ասպետներ ու տիկնայք)
- Մագիստրոսի գթասրտության մեծ խաչի ասպետներ ժապավենով
- Մագիստրոսի գթասրտության մեծ խաչի ասպետներ և տիկնայք
- Մագիստրոսի գթասրտության ասպետներ և տիկնայք
Երրորդ կարգ — Վեցերորդ ենթակարգ (նվիրվածության դոնատներ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Книга рекордов Гиннеса 1001—1500
- ↑ Sack, John (1959). Report from Practically Nowhere. Harper. էջ 140. «as part of the bargain only three men – the grand master, the lieutenant grand master, and the chancellor – could be citizens there. The other S.M.O.M.ians were to be citizens of the country they lived in."»
- ↑ «Italy: Knights of Malta rejects alleged link to military action – Adnkronos Religion». Adnkronos.com. 2003 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Мальтийский орден». // Официальный сайт Мальтийского ордена. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Գայ Սթեյր Սեյինթի[en] (ed.) World Orders of Knighthood and Merit. — Burke’s[en], 2006. — ISBN 0971196672
- ↑ Суверенный Военный Мальтийский орден // ООН
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Михаил Гусман. Дивизий у Мальтийского ордена нет // Российская газета, № 222 (6793), 02 октября 2015.
- ↑ 8,0 8,1 «The Sovereign Order of Malta has diplomatic relations with 107 countries» (անգլերեն). // Официальный сайт. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 9,0 9,1 Суверенный Орден Мальты // Официальный сайт, 03.08.2010.
- ↑ 10,0 10,1 EdwART Мальтийский орден // Католическая энциклопедия. — 2011. // Католическая энциклопедия
- ↑ «Суверенный Военный Мальтийский орден» (անգլերեն). // Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Hendrik Johannes Hoegen Dijkhof. «The Legitimacy Of Orders Of St. John» (PDF). Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Мальтийский орден: 900-летие суверенитета // www.procatholic.ru, 09 февраля 2013
- ↑ Louis Jean Pierre Marie Bonnassieux Les grandes compagnies de commerce: étude pour servir à l’histoire de la colonisation. — New York: B. Franklin, 1969. — 562 p.
- ↑ 15,0 15,1 «Андреев А. Р., Захаров В. А., Настенко И. А. История Мальтийского ордена. XI—XX века. — М.: SPSL — «Русская панорама», 1999. — 464 с.». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Путеводитель по Риму. Семь холмов — Авентинский холм
- ↑ «Журнал «Второй паспорт» — Нестандартные паспорта». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «http://www.orderofmalta.int/catalogue/38626/a-little-history/». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ http://www.orderofmalta.org/site/pdf/Constitution.pdf
- ↑ Blessed Gérard Tonque & the early history of the Order of Malta — Spirituality — Sources
- ↑ 21,0 21,1 Захаров В. А. Мальтийский Орден: История и современность. Книга 2. — М., 2003.
- ↑ «To H.E. Alberto Leoncini Bartoli, Ambassador of the Sovereign Military Order of Malta». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Межправительственные организации, имеющие статус наблюдателя — Государства — члены ООН». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Organisations granted Observer Status in the General Assembly». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Sovereign Order of Malta — Official site». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
- ↑ https://web.archive.org/web/20110510112534/http://www.udiregelverk.no/~/media/Images/Rettskilder/Visa%20Code/Visa%20Code%20vedlegg%2010%20a.ashx
Գրականություն
խմբագրել- Акунов Вольфганг. История военно-монашеских орденов Европы. — М.: Вече, 2012. — 468 с. — ISBN 978-5-9533-5706-7.
- Верто Рене-Обер, аббат. История мальтийских рыцарей: В 2-х тт. / Пер. с англ. М. Л. Павлычевой под ред. Ю. В. Яшнева. — М.: Русская панорама, 2014. — 928 + 1016 с. — Серия «Scriptorium».
- Гусев И. Е. История религиозных и рыцарских орденов и обществ. — Минск: Харвест, 2007. — 240 с.: ил.
- Гусев И. Е. История орденов Средневековья. — Минск: Харвест, 2007. — 432 с.
- Гусев И. Е. История рыцарства и крестовых походов. — Минск: Харвест, 2010. — 240 с.: ил. — ISBN 978-985-16-8754-7.
- Дьячук И. А., Богатырев В. Н., Пензиев М. В. Военно-духовные ордена. — СПб.: Реноме, 2010. — 304 с.: ил. — ISBN 978-5-904045-91-3.
- Жарков С. В. История создания рыцарских орденов и каталог холодного оружия, снаряжения рыцарей средневековой Европы. — Брест: Академия, 2005. — 142 с. — ISBN 985-6750-82-2.
- Жарков С. В. Рыцарские ордена в бою. — М.: Яуза; Эксмо, 2008. — 448 с. — Серия «Война. Огнём и мечом».
- Захаров В. А. Мальтийский орден: Библиография. — М.: Огни, 2003. — 240 с. — 350 экз. — ISBN 5-9548-0008-1.
- Захаров В. А., Пчельников Е. А. Суверенный Мальтийский орден и подделки под него. — М.: Русская панорама, 2009. — 168 с. — ISBN 978-5-93165-249-8.
- Захаров В. А., Чибисов В. Н. Орден госпитальеров. — СПб.: Алетейя, 2009. — 464 с.: ил.
- Захаров В. А., Чибисов В. Н. История Мальтийского ордена. — М.: Вече, 2012. — 416 с., ил. — Серия «История орденов и тайных обществ». — ISBN 978-5-9533-5258-1.
- Мискарян Кара. Госпитальеры // National Geographic-Россия. — 2009, январь. — № 1. — С. 120—133.
- Моррисон Сесиль. Крестоносцы. — М.: Изд-во «Весь Мир», 2003. — 176 с. — Серия «Весь мир знаний». — ISBN 5-7777-0217-1, 978-5-7777-0217-3.
- Настенко И. А., Яшнев Ю. В. История Мальтийского ордена: В 2-х тт. — М.: Русская панорама, 2005. — 416 с. + 416 с.: ил. — Серия «Под знаком креста и короны».
- Перминов П. В. Под сенью восьмиконечного креста. Мальтийский орден и его связи с Россией. — М.: Международные отношения, 1991. — 168 с. — ISBN 5-7133-0432-9.
- Печников Б. А. Рыцари церкви — кто они? Очерки об истории и современной деятельности католических орденов. — М.: Политиздат, 1991. — 352 с. ил.
- Печникова Р. Ю. Мальтийский орден в прошлом и настоящем. — М.: Наука, Главная редакция восточной литературы, 1990. — 172 с. — ISBN 5-02-017035-6.
- Стегний П. В. В тени восьмиконечного креста. Мальтийский орден и его связи с Россией. — М.: Международные отношения, 2013. — 2-е изд. — 350 с. — ISBN 978-5-7133-1440-8.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մալթայի միաբանություն». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Պաշտոնական կայք
- Օգոնյոկ, Օրդենը և իր բարքերը
- Միաբանության պատմությունը մինչև Մալթայում հաստատվելը Արխիվացված 2020-05-17 Wayback Machine
- Մալթայի պալացցո
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալթայի միաբանություն» հոդվածին։ |
։