Բացել գլխավոր ցանկը

Միավորված ազգերի կազմակերպություն

(Վերահղված է Միացյալ Ազգերի Կազմակերպությունից)

Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ, անգլ.՝ United Nations), միջկառավարական կազմակերպություն, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել[1]: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում: Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով: Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության ահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը: ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով[2][3]: Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է:

1945 թվականի ապրիլի 25-ին կառավարության ներկայացուցիչները հանդիպեցին Սան Ֆրանցիսկոյում՝ համաժողով անցկացնելու և ՄԱԿ-ի կանոնադրությունը կազմելու նպատակով, որն ընդունվեց 1945 թվականի հունիսի 25-ին Սան Ֆրանցիսկոյի Օպերայի տանը և ստորագրվեց 1945 թվականի հունիսի 26-ին Պատերազմի վետերանների հուշահամալիրում գտնվող Հերբսթ թատրոնում (Herbst Theatre):

Աշխարհում խաղաղություն պահպանելու ՄԱԿ-ի առաքելությունը շատ դժվար էր առաջին տասնամյակներում՝ Սառը պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների ու Խորհրդային միության և դրանց համապատասխան դաշնակիցների հարաբերությունների պատճառով: Դրա առաքելությունները բաղկացած էին անզեն ռազմական դիտորդներից և մասնակի զինված ուժերից, որոնք հիմնականում դիտարկում, զեկուցում և կողմերի միջև վստահություն էին կառուցում[4]: Կազմակերպության անդամակցությունը մեծացավ 1960-ական թվականներին սկսված ապագաղութացման հետևանքով: Այդ ժամանակներից սկսած՝ 80 նախկին գաղութներ ազատություն ստացան՝ ներառյալ 11 խնամակալ տարածքներ, որոնք մոնիտորինգի էին ենթարկվում Խնամակալության խորհրդի կողմից (Trusteeship Council)[5]: Մինչև 1970-ական թվականները տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի համար նախատեսված բյուջեն գերազանցում էր խաղաղության պահպանության ծախսերը: Սառը պատերազմի ավարտից հետո ՄԱԿ-ը փոփոխություն կատարեց և ընդլայնեց գործողությունների իր շրջանակը՝ ստանձնելով մի շարք բարդ առաջադրանքներ[6]:

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը: ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից այդ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: Հասարակական կազմակերպությունները Սոցիալ-տնտեսական խորհրդի և այլ գործակալությունների կողմից կարող են խորհրդակցական կարգավիճակ ստանալ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գործերին:

Կազմակերպությունը, դրա պաշտոնյաններն ու գործակալությունները ստացել են Խաղաղության Նոբելյան մրցանակ:

ՄԱԿ-ի արդյունավետության վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում: Որոշ մեկնաբանողներ կարծում են, որ կազմակերպությունը կարևոր ուժ է խաղաղության և մարդկային զարգացման համար, մինչդեռ մյուսներն այն համարում են ոչ արդյունավետ, կոռումպացված կամ կողմնակալ:

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

ՆախապատմությունԽմբագրել

 
Ֆրանկլին Ռուզվելտի՝ 1943 թվականի էսքիզը ՄԱԿ-ի երեք ճյուղերի համար. Չորս ոստիկան, գործադիր ճյուղ և ՄԱԿ-ի անդամ քառասուն երկրներից բաղկացած միջազգային ասամբլեա:

ՄԱԿ-ի ստեղծմանը նախորդող դարում ստեղծվեցին մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպես օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ պաշտպանություն աահովելու և զինված հակամարտությունների տուժածներին օժանդակելու նպատակով[7]: 1914 թվականին Սարաևոյում տեղի ունեցած քաղաքական սպանությունը սկիզբ դրեց դեպքերի մի շղթայի, որոնք հանգեցրին Առաջին համաշխարհաին պատերազմի բռնկման: Գնալով ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդներ էին ուղարկվում խրամատներ, իսկ Միացյալ Նահանգներից ու Բրիտանիայից լսվող ազդեցիկ ձայները կոչ էին անում ստեղծելու միջազգային մի մշտական մարմին, որը կպահպաներ հետպատերազմյա աշխարհի խաղաղությունը: Նախագահ Վուդրո Վիլսոնը դարձավ այդ գաղափարի պաշտպանը և 1918 թվականին միջազգային այդ մարմնի ուրվագիծը ներառեց պատերազմին վերջ տալու 14 կետից բաղկացած առաջարկում: 1918 թվականի նոյեմբերին կենտրոնական ուժերը զինադադարի շուրջ համաձայնության եկան՝ Առաջին համաշխարհային պատերազմի սպանդը դադարեցնելու նպատակով: Երկու ամիս անց Դաշնակից տերությունները Վերսալում հանդիպեցին Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի հետ՝ պաշտոնական խաղաղության պայմանները քննարկելու նպատակով: Նախագահ Վիլսոնը խաղաղություն էր ուզում, սակայն Անգլիան ու Ֆրանսիան համաձայն չէին՝ պնդելով, որ հարկավոր է փոխհատուցման ծանր պայմաններ դնել նախկին թշնամիների առաջ: Ազգերի լիգայի գաղափարն ընդունվեց, և 1919 թվականի ամռանը Վիլսոնը Վերսալի պայմանագիրը և Ազգերի լիգայի դաշնագիրը ներկայացրեց ԱՄՆ Սենատի հաստատմանը:

1920 թվականի հունվարի 10-ին Ազգերի լիգան պաշտոնապես իրականություն դարձավ, երբ 42 ազգեր վավերացրին Ազգերի լիգայի դաշնագիրը[8]: Այնուամենայնիվ, որոշակի կետում Լիգան դարձավ ոչ արդյունավետ, երբ դրան չհաջողվեց 1933 թվականի փետրվարին կասեցնել Մանջուրիայի նվաճումը Ճապոնիայի կողմից. 40 երկրներ կողմ քվեարկեցին, որ Ճապոնիան զորքը դուրս բերի Մանջուրիայից, իսկ Ճապոնիան դեմ քվեարկեց և զորքը դուրս բերելու փոխարեն դուրս եկավ Ազգերի լիգայից[9]: Այն ձախողեց նաև իտալա-եթովպական երկրորդ պատերազմի (1935-1937) ժամանակ՝ փորձելով բանակցել Բենիտո Մուսոլինիի հետ այն ժամանակ, երբ նա բանակն Աֆրիկա էր ուղարկում, իսկ Լիգան նրան առաջարկում էր վերցնել Եթովպիայի մի մասը միայն, սակայն նա արհամարհեց այդ առաջարկը և նվաճեց Եթովպիան: Լիգան փորձեց պատժամիջոցներ կիրառել Իտալիայի դեմ, սակայն Իտալիան արդեն նվաճել էր Եթովպիան, իսկ Լիգան ձախողվել էր[10]: Եթովպիայի գրավումից հետո Իտալիան և այլ երկրներ լքեցին լիգան: Բոլորը գիտակցում էին, որը այն ձախողվել է, և հարկավոր է հնարավորինս շուտ սպառազինվել: 1938 թվականի ընթացքում Բրիտանիան ու Ֆրանսիան փորձեցին ուղղակիորեն բանակցել Հիտլերի հետ, սակայն այդ փորձը ձախողվեց 1939 թվականին, երբ Հիտլերը գրավեց Չեխոսլովակիան: Երբ 1939 թվականին պատերազմը բռնկվեց, Լիգան փակվեց, իսկ Ժնևում գտնվող դրա գլխամասային գրասենյակները պատերազմի ողջ ընթացքում դատարկ մնացին[11]:

Դաշնակից տերությունների՝ 1942 թվականի «Միավորված ազգերի վերաբերյալ հռչակագիր»Խմբագրել

Համաշխարհային նոր կազմակերպություն ստեղծելու ամենավաղ հստակ նախագիծը սկսվել է 1939 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտի հովանու ներքո: «Միավորված ազգերի հռչակագրի» տեքստը սևագրվել է 1941 թվականի դեկտեմբերի 29-ին Ֆրանկլին Ռուզվելտի, վարչապետ Ուինսթոն Չերչիլի և Ռուզվելտի օգնական Հարի Հոփքինսի կողմից: Այն ընդգրկում էր Խորհրդային Միության առաջարկները, բայց տեղ չէր տալիս Ֆրանսիային: «Չորս ոստիկան» կոչվում էին չորս գլխավոր դաշնակիցները՝ Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Սովետական Միություն և Չինաստանի Հանրապետություն[12]: Ռուզվելտը առաջինն առաջ քաշեց Միավորված ազգեր տերմինը՝ նկարագրելու Դաշնակից տերություններին: «1942 թվականի նոր տարվա օրը նախագահ Ռուզվելտը, վարչապետ Չերչիլը, ԽՍՀՄ-ից Մաքսիմ Լիտվինովը և Չինաստանից Թ.Վ. Սունգը ստորագրեցին մի փոքրիկ փաստաթուղթ, որն ավելի ուշ հայտնի դարձավ որպես Միավորված ազգերի հռչակագիր, իսկ հաջորդ օրը քսաներկու այլ երկրների ներկայացուցիչներ ավելացրին իրենց ստորագրությունը»[13]:

Միավորված ազգեր տերմինն առաջին անգամ պաշտոնապես օգտագործվեց, երբ 26 կառավարություններ ստորագրեցին Հռչակագիրը: Ատլանտյան խարտիայից տարբերվող կարևոր փոփոխություններից մեկը կրոնական ազատության ավելացումն էր, որը Ստալինն ընդունեց Ռուզվելտի պնդելուց հետո միայն[14]: Մինչև 1945 թվականի մարտի 1-ը այլ երկրներ ևս ստորագրեցին:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, Չինաստանի, Ավստրալիայի, Բելգիայի, Կանադայի, Կոստա Ռիկայի, Կուբայի, Չեխոսլովակիայի, Դոմինիկյան Հանրապետության, Սալվադորի, Հունաստանի, Գվատեմալայի, Հաիթիի, Հոնդուրասի, Հնդկաստանի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նիկարագուայի, Նորվեգիայի, Պանամայի, Լեհաստանի, Հարավային Աֆրիկայի, Հարավսլավիայի համատեղ հռչակագիրը

Ներքոստորագրյալ կառավարությունները,

Համաձայնության գալով նպատակների ու սկզբունքների ընդհանուր ծրագրի շուրջ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ 1941 թվականի օգոստոսի 14-ի համատեղ հայտարարությամբ՝ հայտնի որպես Ատլանտյան խարտիա,

Համոզված լինելով, որ իրենց թշնամիների հանդեպ ամբողջական հաղթանակը խիստ անհրաժեշտ է կյանքի, ազատության, անկախության ու կրոնական հավատի պաշտպանության համար և մարդու իրավունքների ու իրենց երկրներում, ինչպես նաև այլ երկրներում արդարության պահպանման համար, և ներկայումս ընդգրկված լինելով աշխարհը ենթարկեցնել փորձող վայրի ու դաժան ուժերի դեմ պայքարում,

Հայտարարում են.

  1. Յուրաքանչյուր Երկիր պարտավորվում է ներդնել իր ամբողջական ռեսուրսները՝ ռազմական կամ տնտեսական, ընդդեմ Բեռլինյան պակտի անդամների ու դրանց կողմնակիցների, որոնց հետ տվյալ կառավարությունը պատերազմի մեջ է գտնվում:

  2. Յուրաքանչյուր Երկիր պարտավորվում է համագործակցել ներքոստորագրյալ մյուս երկրների հետ և թշնամիների հետ առանձին կերպով զինադադար կամ խաղաղություն չկնքել:

Վերոնշյալ հռչակագրին կարող են միանալ նաև այլ երկրներ, որոնք կարող են օժանդակել հիտլերիզմի հանդեպ հաղթանակի պայքարին:

- 1941-1942 թվականների Վաշինգտոնի համաժողով
 


Պատերազմի ընթացքում Միավորված ազգեր տերմինը դարձավ Դաշնակիցների պաշտոնական անունը: Միանալու համար երկրները պիտի ստորագրեին Հռչակագիրը և պատերազմ հայտարարեին Առանցքի ուժերի դեմ:

ՀիմնադրումԽմբագրել

 
ՄԱԿ-ը 1945 թվականին. հիմնադիր երկրները՝ բաց կապույտով, իսկ դրանց հովանավորության տակ գտնվող տարածքները՝ մուգ կապույտով:

ՄԱԿ-ը կազմավորվեց Դաշնակից Մեծ Քառյակի (Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Սովետական Միություն և Չինաստան) ներկայացուցիչների քննարկման արդյունքում Դումբարտոն-Օքսի կոնֆերանսում՝ 1944 թվականի սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 7-ը, որտեղ համաձայնության եկան ՄԱԿ-ի նպատակի, կառուցվածքի և գործունեության շուրջ[15][16][17]: Ամիսների նախագծումից հետո 1945 թվականի ապրիլի 25-ին բացվեց ՄԱԿ-ի Միջազգային կազմակերպության համաժողովը, որին մասնակցեցին 50 երկիր և մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք ներառված էին եղել ՄԱԿ-ի կանոնադրության սևագրության գործում[18][19][20]: «Հովանավորող երկրների ղեկավարները հերթ սահմանեցին լիագումար նիստերի նախագահի պաշտոնի համար. Բրիտանիայից՝ Էնթընի Էդեն, Միացյալ Նահանգներից՝ Էդվարդ Ստետտինուս, Չինաստանից՝ Թ.Վ. Սունգ, և Խորհրդային Միությունից՝ Վյաչեսլավ Մոլոտով: Հետագա հանդիպումների ժամանակ Լորդ Հալիֆաքսը փոխարինեց Էդենին, Վելինգթոն Կուն՝ Թ.Վ. Սունգին, իսկ Գրոմիկոն՝ Մոլոտովին»[21]:

ՄԱԿ-ը պաշտոնապես սկսեց գոյություն ունենալ 1945 թվականի հոկտեմբերի 24-ից՝ Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների՝ Ֆրանսիայի, Չինաստանի, Խորհրդային Միության, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից Կանոնադրության վավերացումից ու ևս 46 այլ երկրի ստորագությունից հետո[22]:

Գլխավոր ասամբլեայի առաջին հանդիպումները՝ 51 երկրի ներկայացուցիչներով[23], և Անվտանգության խորհրդի հանդիպումները տեղի ունեցան Լոնդոնի Վեսթմինսթերի Մեթոդիստ կենտրոնական սրահում (Methodist Central Hall) 1946 թվականի հունվարի 10-ին[22]: Գլխավոր ասամբլեան Նյու Յորքն ընտրեց որպես ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակների նստավայր, կառուցումը սկսվեց 1948 թվականի սեպտեմբերի 14-ին և ավարտվեց 1952 թվականի հոկտեմբերի 9-ին: Դրա տարածքը, ինչպես որ ՄԱԿ-ի՝ Ժնևի, Վիեննայի ու Նայրոբիի գլխամասային շենքերը, համարվում է միջազգային տարածք: Նորվեգիայի արտգործնախարար Տրյուգվե Լին ընտրվեց ՄԱԿ-ի առաջին քարտուղար[22]:

Սառը պատերազմի շրջանԽմբագրել

 
Դագ Համարշոլդը 1953-1961 թվականներին ՄԱԿ-ի ակտիվ քարտուղար էր:

Թեև ՄԱԿ-ի հիմնական մանդատը խաղաղության պահպանումն էր, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև պառակտումները հաճախ կաթվածահար էին անում կազմակերպությունը՝ հիմնականում թույլ տալով դրան միջամտել միայն Սառը պատերազմից հեռու գտնվող հակամարտություններին: Երկու ակնառու բացառություններն էին Անվտանգության խորհրդի՝ 1950 թվականի հուլիսի 7-ի որոշումը, որով ԱՄՆ-ի կողմից առաջնորդվող կոալիցիային թույլատրվեց Հյուսիսային Կորեայի կողմից Հարավային Կորեայի նվաճումը կասեցնել, որն ընդունվեց առանց ԽՍՀՄ-ի[22], և 1953 թվականի հուլիսի 27-ին Կորեական զինադադարի համաձայնության կնքումը[24]:

1947 թվականի նոյեմբերի 29-ին Գլխավոր ասամբլեան ընդունեց որոշում, որը հավանություն տվեց Պաղեստինի բաժանմանը՝ հաստատելով Իսրայել պետության կազմավորումը[25]: Երկու տարի անց Ռալֆ Բանչը՝ ՄԱԿ-ի պաշտոնյա, բանակցություններ վարեց առաջացած հակամարտության զինադադարի շուրջ: 1956 թվականի նոյեմբերի 7-ին հիմնվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ առաջին ուժերը՝ վերջ դնելու Սուեզի ճգնաժամին[26], այնուամենայնիվ, ՄԱԿ-ն անզոր էր միջամտել ԽՍՀՄ-ի կողմից Հունգարիայի նվաճմանը, որն ընթանում էր զուգահեռաբար:

1960 թվականի հուլիսի 14-ին ՄԱԿ-ը հիմնեց Միավորված ազգերի գործողությունը Կոնգոյում (UNOC)՝ այդ շրջանի ամենամեծ ռազմական ուժը, որպեսզի անջատված Կատանգա պետության մեջ կարգուկանոն հաստատի՝ մինչև 1964 թվականի մայիսի 11-ը այն վերադարձնելով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազդեցության տակ: Ապստամբների առաջնորդ Մոիզ Չոմբեին հանդիպելու մեկնած Դագ Համարշոլդը, որին հաճախ համարվում է ՄԱԿ-ի ամենաարդյունավետ քարտուղարներից մեկը[27], մահացավ ինքնաթիռում. ամիսներ անց նա հետմահու արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի: 1964 թվականին Համարշոլդի իրավահաջորդը՝ ՈՒ Տանը, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը տեղափոխեց Կիպրոս, որը դառնալու էր ՄԱԿ-ի ամենաերկար խաղաղապահ առաքելություններից մեկը:

1960-ական թվականներին ապագաղութացման տարածումով կազմակերպության անդամակցությունը նորանկախ ազգերի հոսքի ենթարկվեց: Միայն 1960 թվականին 17 նոր պետություններ միացան ՄԱԿ-ին, որոնցից 16-ը Աֆրիկայից էին[26]: 1971 թվականի հոկտեմբերի 25-ին Միացյալ Նահանգների դիմադրությամբ, բայց Երրորդ աշխարհի երկրներից շատերի աջակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տեղ ստացավ Անվտանգության խորհրդում Թայվանը նվաճած Չինաստանի Հանրապետության փոխարեն. քվեարկությունը դիտարկվեց որպես կազմակերպության վրա ԱՄՆ-ի ազդեցության նվազեցման նշան: Երրորդ աշխարհի երկրները կազմեցին 77-ի խումբը՝ Ալժիրի գլխավորությամբ, որը շուտով գերիշխող ուժ դարձավ ՄԱԿ-ում: 1975 թվականի նոյեմբերի 10-ին ԽՍՀՄ-ից ու Երրորդ աշխարհի երկրներից բաղկացած կոալիցիան բանաձև ընդունեց ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև լարված դիմադրության վերաբերյալ՝ սիոնիզմը ռասիզմ հայտարարելով. բանաձևը կրկին ընդունվեց 1991 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Սառը պատերազմի ավարտից հետո:

Երրորդ աշխարհի աճող ներկայության և Մերձավոր Արևելքում, Վիետնամում ու Քաշմիրում ՄԱԿ-ի միջնորդության ձախողման պայմաններում վերջինս իր ուշադրությունը կտրուկ կերպով ուղղեց դեպի տնտեսական զարգացման և մշակութային փոխանակության՝ ակնհայտորեն երկրորդական նպատակներ: Մինչև 1970-ական թվականները սոցիալ-տնտեսական զարգացման համար նախատեսված ՄԱԿ-ի բյուջեն, շատ ավելի մեծ էր, քան խաղաղապահ առաքելությունների բյուջեն:

Սառը պատերազմին հաջորդած շրջանԽմբագրել

 
Քոֆի Անանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 1997-2006 թվականների ընթացքում:

Սառը պատերազմից հետո ՄԱԿ-ը ընդլայնեց խաղաղապահպան իր պարտականությունները՝ ստանձնելով ավելի շատ առաքելություններ տասը տարում, քան նախորդ չորս տասնամյակներում: 1988-2000 թվականների միջև Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի թիվը ավելի քան կրկնապատկվեց, իսկ խաղաղապահպանությանն ուղղված բյուջեն ավելի քան տասը անգամ մեծացավ[28][29][30]: ՄԱԿ-ը բանակցեց Սալվադորի քաղաքացիական պատերազմին վերջ դնելու շուրջ, խաղաղապահպան հաջող առաքելություն իրագործեց Նամիբիայում և վերահսկեց ժողովրդավարական ընտրությունները հետապարտհեյդյան Հարավային Աֆիրկայում ու հետցեղասպանական Կամբոջայում[31]: 1991 թվականին ՄԱԿ-ը ԱՄՆ-ի կողմից առաջնորդվող կոալիցիային լիազորեց վերացնել Իրաքի կողմից Քուվեյթի գրավումը: Բրայըն Ուրքուհարթը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 1971-1985 թվականներին, այս հաջողություններից ծագած հույսերն ավելի ուշ անվանեց «կեղծ վերածնունդ», քանզի հաջորդեցին շատ ավելի խնդրահարույց առաքելություններ:

Թեև ՄԱԿ-ի կանոնադրությունը գրվել էր հիմնականում ազգերի միջև հակասությունները կանխելու նպատակով, վաղ 1990-ականներում ՄԱԿ-ը բախվեց մի շարք միաժամանակյա լուրջ ճգնաժամերի այնպիսի երկրների ներսում, ինչպիսիք էին Սոմալին, Հայիթին, Մոզամբիկը և նախկին Հարավսլավիան: ՄԱԿ-ի առաքելությունը Սոմալիում դիտարկվեց որպես ձախողում, երբ ԱՄՆ-ը զորքերը դուրս բերեց Մոգադիշուի ճակատամարտի սպանություններից հետո, իսկ Բոսնիա ուղարկված առաքելությունը «համաշխարհային ծաղրի» արժանացավ էթնիկ զտման պարագայում անորոշ ու խճճված լինելու պատճառով[32]: 1994 թվականին Ռուանդային օգնելու ուղարկված ՄԱԿ-ի առաքելությանը չհաջողվեց միջամտել Ռուանդայի ցեղասպանությանը՝ Անտանգության խորհրդի անվճռականության պատճառով:

Սառը պատերազմի վերջին տասնամյակներից սկսած՝ ՄԱԿ-ի ամերիկացի ու եվրոպացի քննադատները կազմակերպությանը մեղադրեցին խարդախության ու կոռուպցիայի մեջ: 1984 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը դադարեցրեց իր երկրի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն՝ հիմնադրված 1946 թվականին) հովանավորումը խարդախության մեղադրանքների հիմունքով, որին հաջորդեցին Բրիտանիան ու Սինգապուրը[33]: Բուտրոս Բուտրոս-Ղալին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 1992-1996 թվականներին, նախաձեռնեց քարտուղարության բարեփոխում՝ որոշակի չափով փոքրացնելով կազմակերպության չափերը[34]: Նրա հաջորդը՝ Քոֆի Անանը (1997–2006 թվականներ) ձեռնարկեց կառավարման ոլորտի բարեփոխումներ՝ վախենալով Միացյալ Նահանգների՝ ՄԱԿ-ից դուրս գալու սպառնալիքներից[34]:

1990-ական և 2000-ական թվականների վերջերին ՄԱԿ-ի կողմից լիազորված միջազգային միջամտությունները տարբեր տեսք ընդունեցին: ՄԱԿ-ի առաքելությանը 1991-2002 թվականների Սիերա Լեոնեի քաղաքացիական պատերազմում միացան Բրիտանական արքայական նավաստիները, իսկ 2001 թվականի Աֆղանստանի գրավումը վերահսկվեց ՆԱՏՕ-ի կողմից: 2003 թվականին Միացյալ Նահանգները գրավեց Իրաքը, թեև չէր ստացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը, որը կազմակերպության արդյունավետությունը կրկին հարցականի տակ դրեց: Ութերորդ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի օրոք ՄԱԿ-ը խաղաղապահ ուժերով միջամտեց մի շարք ճգնաժամերի՝ ներառյալ Սուդանում Դարֆուրի պատերազմին ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Կիվուի հակամարտությանը և դիտորդներ ու քիմիական զենքի տեսուչներ ուղարկեց Սիրիայի քաղաքացիական պատերազմ[35]: 2013 թվականի գրախոսությունը, որը դիտարկում էր ՄԱԿ-ի գործողությունները 2009 թվականի Շրի Լանկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, եզրակացրեց, որ կազմակերպությունը ենթարկվել է «համակարգային ձախողման»[36]: ՄԱԿ-ի անձնակազմից 101 մարդ զոհվեց 2010 թվականի Հայիթիի երկրաշարժից, որը կազմակերպության պատմության ընթացքում մարդկային ամենամեծ կորուստն էր[37]:

Հազարամյակի գագաթաժողովը գումարվեց 2000 թվականին՝ քննարկելու ՄԱԿ-ի դերը 21-րդ դարում[38]: Եռօրյա հանդիպումը պատմության մեջ աշխարհի առաջնորդների ամենամեծ հավաքն էր, որն ավարտվեց անդամ բոլոր պետությունների կողմից Հազարամյակի զարգացման նպատակների ընդունումով՝ միջազգային պարտավորություն, որի նպատակն է հասնել զարգացման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են աղքատության նվազեցումը, գենդերային հավասարությունը, առողջապահությունը, մարդու իրավունքները և համաշխարհային անվտանգությունը[39]: Կայուն զարգացման նպատակները մեկնակրկեցին 2015 թվականին՝ Հազարամյակի զարգացման նպատակները հաջողության հասցնելու համար[40]:

Գլոբալ մարտահրավերներին դիմակայելուց բացի՝ ՄԱԿ-ը ձգտում է բարելավել իր հաշվետվողականությունը և ժողովրդական լեգիտիմիությունը՝ համագործակցություն հաստատելով քաղաքացիական հասարակության հետ և խթանելով գլոբալ ընտրողներին[41]: Թափանցիկությունը մեծացնելու նպատակով 2016 թվականին կազմակերպությունը առաջին անգամ հանրային բանավեճ կազմակերպեց գլխավոր քարտուղարի թեկնածուների միջև[42]: 2017 թվականի հունվարի 1-ին պորտուգալացի դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը, որը նախկինում եղել էր Փախստականների գծով ՄԱԿ-ի հանձնակատարը, դարձավ իններորդ գլխավոր քարտուղարը: Գուտիերեշը ընդգծել է իր վարչակազմի մի քանի գլխավոր նպատակներ՝ ներառյալ հակամարտությունները կանխարգելելու դիվանագիտության շեշտադրումը, առավել արդյունավետ խաղաղապահպան ջանքերը և գլոբալ կարիքների հանդեպ կազմակերպության արձագանքը ավելի պատասխանատու ու բազմակողմանի դարձնելը[43]:

ԿառուցվածքԽմբագրել

ՄԱԿ-ի համակարգը հիմնված է հինգ մարմինների վրա՝ Գլխավոր ասամբլեա, Անվտնագության խորհուրդ, Սոցիալ-տնտեսական խորհուրդ, Արդարադատության միջազգային դատարան և ՄԱԿ-ի Քարտուղարություն: Վեցերորդ կարևոր մարմինը՝ Խնամակալության խորհուրդը, կասեցրեց իր գործողությունները 1994 թվականի նոյեմբերի 1-ին՝ ՄԱԿ-ի խնամակալության տակ գտնվող վերջին տարածքի՝ Պալաուի անկախացումից[44] հետո:

Գլխավոր հինգ մարմիններից չորսը տեղակայված են Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի գլխամասերում[45]: Արդարադատության միջազգային դատարանը գտնվում է Հաագայում, իսկ ՄԱԿ-ի մյուս կարևոր գրասենյակները Ժնևում[46], Վիեննայում[47] և Նայրոբիում[48] են: ՄԱԿ-ի այլ կառույցները սփռված են աշխարհով մեկ: ՄԱԿ-ի միջկառավարական հանդիպումներում և փաստաթղթերում գործածվող վեց պաշտոնական լեզուներն են՝ արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ու իսպաներեն[49]: ՄԱԿ-ի Արտոնությունների և անձեռնմխելիության պայմանագրով՝ ՄԱԿ-ը և իր գործակալությունները անձեռնմխելի են այն երկրների օրենքներից, որոնցում գործում են՝ պահպանելով ՄԱԿ-ի անկողմնակալությունը հյուրընկալ և անդամ երկրների հանդեպ[50]:

Գրող Լինդա Ֆասուլոյի խոսքերով՝ վեց մարմիններից ներքև գտնվում է «ազգությունների ու կազմակերպությունների մի հրաշալի հավաքածու, որոնց մի մասը շատ ավելի հին է, քան ինքը ՄԱԿ-ը, և գործում է դրանից ամբողջովին անկախ»: Դրանց թվում են հատուկ գործակալությունները, հետազոտական ու վերապատրաստման հաստատությունները, տարբեր ծրագրեր ու հիմնադրամներ:

ՄԱԿ-ը ենթարկվում է Noblemaire կոչվող սկզբունքին, որը պարտադիր է ՄԱԿ-ի համակարգի մեջ մտնող բոլոր մարմինների համար: Այս սկզբունքը կոչ է անում անկախ աշխատողի ազգությունից կատարված աշխատանքի դիմաց հավասար աշխատավարձ տրամադրել[51][52]: Գործնականում, Քաղաքացիական ծառայության միջազգային հանձնաժողով հղում է անում բարձր վարձատրող քաղաքացիական ծառայությանը[53]: Անձնակազմի աշխատավարձերը ենթարկվում են ներքին հարկման, որը կառավարվում է ՄԱԿ-ի կազմակերպությունների կողմից[51][54]:

ՄԱԿ-ի գլխավոր մարմիններ [55]
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա
ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդակցական ժողովը
ՄԱԿ-ի Քարտուղարություն
 ՄԱԿ-ի վարչական մարմինը
Արդարադատության միջազգային դատարան
 Միջազգային իրավունքի համաշխարհային դատարանը 
  • Կարող է անել ոչ պարտադիր առաջարկություններ երկրներին կամ Անվտնագության խորհրդին,
  • Որոշում է կայացնում նոր անդամների հարցում՝ Անվտանգության խորհրդի առաջարկով,
  • Ընդունում է բյուջեն,
  • Ընտրում է Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներին, Սոցիալ-տնտեսական խորհրդի բոլոր անդամներին, ՄԱԿ-ի Գլխավոր քատրուղարին (Անվտանգության խորհրդի առաջարկով) և Արդարադատության միջազգային դատարանի 15 դատավորներին: Ամեն երկիր ունի մեկ ձայնի իրավունք:
  • Վարչականորեն աջակցում է ՄԱԿ-ի մյուս մարմիններին (օրինակ՝ համաժողովների անցկացման, զեկույցներ և ուսումնասիրություններ գրելու, բյուջեի նախաատրաստման հարցերում),
  • Դրա ղեկավարը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ընտրվում է Գլխավոր ասամբլեայի կողմից 5 տարի ժամկետով և հանդիսանում է ՄԱԿ-ի գլխավոր ներկայացուցիչը:
  • Լուծում է իր օրենսդրությունը ճանաչող երկրների միջև վեճերը,
  • Իրավական կարծիքներ է հայտնում,
  • Ձայների հարաբերական մեծամասնությամբ դատավճիռներ է կայացնում: Դրա 15 դատավորները ընտրվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 9 տարի ժամկետով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
 Միջազգային անվտանգության հարցերի համար 
ՄԱԿ-ի Սոցիալ-տնտեսական խորհուրդ
Համաշխարհային սոցիալ-տնտեսական հարցերի համար 
ՄԱԿ-ի Խնամակալության խորհուրդ
 ԽՆամակալության տարծաքների (ներկայումս չի գործում
  • Պատասխանատու է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար,
  • Կարող է ընդունել պարտադիր կատարման բանաձևեր,
  • Ունի 15 անդամ. 5 մշտական՝ վետոյի իրավունքով և 10 ընտրովի անդամ:
  • Պատասխանատու է սոցիալ-տնտեսական հարցերում երկրների միջև համագործակցության համար,
  • Համակարգում է ՄԱԿ-ի բազմաթիվ մասնագիտացված գործակալությունների միջև համագործակցությունը,
  • Ունի 54 անդամ, որոնք ընտրվում են Գլխավոր ասամբլեայի կողմից 3 տարի ժամկետով:
  • Նախապես ստեղծվել էր նախկին Ազգերի լիգայի մանդատով գաղութական տարածքները կառավարելու համար,
  • Չի գործում 1994 թվականից ի վեր, երբ խնամակալության վերջին տարածք Պալաուն անկախություն ձեռք բերեց:

Գլխավոր ասամբլեաԽմբագրել

 
Միխայիլ Գորբաչովը՝ Սովետական Միության գլխավոր քարտուղարը, 1988 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային դիմելիս:

Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի հիմնական խորհրդակցական ժողովն է: Անդամ բոլոր երկրներից բաղկացած խորհուրդը պարբերաբար հավաքվում է տարեկան նստաշրջանների ժամանակ, սակայն լինում են նաև արտահերթ նիստեր: Խորհուրդը ղեկավարում են նախագահը, որն ընտրվում է անդամ երկրներից՝ ռոտացիոն հիմունքներով, և 21 փոխնախագահները: Առաջին նստաշրջանը գումարվել է 1946 թվականի հունվարի 10-ին Լոնդոնի Մեթոդիստ կենտրոնական սրահում՝ 51 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ[22]:

Երբ Գլխավոր ասամբլեան որոշումներ է կայացնում այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են խաղաղությունն ու անվտանգությունը, նոր անդամների ընդունումն ու բյուջետային հարցերը, անհրաժեշտ է ներկաների ու քվեարկողների 2/3-ի համաձայնությունը[56][57]: Մնացած բոլոր որոշումներն ընդունվում են մեծամասնական քվերարկությամբ: Յուրաքանչյուր անդամ երկիր ունի մեկ ձայնի իրավունք: Բյուջետային հարցերը հաստատելուց բացի՝ մնացած բանաձևերը անդամների համար պարտադիր բնույթ չեն կրում: Ասամբլեան կարող է առաջարկություններ անել ՄԱԿ-ի շրջանակներում գտնվող ցանկացած հարցի վերաբերյալ՝ բացառությամբ խաղաղության ու անվտանգության հարցերի, որոնք Անվտանգության խորհրդի լիազորությունների շրջանակներում են:

Սևագիր բանաձևերը կարող են Գլխավոր ասամբլեա ուղարկվել դրա 6 հիմնական հանձնաժողովների կողմից.

  • Առաջին հանձնաժողով (Զինաթափում և Միջազգային անվտանգություն)
  • Երկրորդ հանձնաժողով (Տնտեսական և ֆինանսական)
  • Երրորդ հանձնաժողով (Սոցիալական, մարդասիրական ու մշակութային)
  • Չորրորդ հանձնաժողով (Հատուկ քաղաքականություն և ապագաղութացում)
  • Հինգերորդ հանձնաժողով (Վարչական և բյուջետային)
  • Վեցերորդ հանձնաժողով (Իրավական):

Ինչպես նաև հետևյալ երկու հանձնաժողովներից.

  • Գլխավոր հանձնաժողով- վերահսկիչ հանձնաժողով՝ բաղկացած ասամբլեայի նախագահից, փոխնախագահից և կոմիտեի ղեկավարից
  • Հավատարմագրման հանձնաժողով – պատասխանատու է ՄԱԿ-ի ներկայացուցիչ բոլոր երկրներին իրենց հավատարմագրերը հանձնել համար:

Անվտանգության խորհուրդԽմբագրել

 
Քոլին Փաուելը՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը, 2003 թվականի փետրվարի 5-ին ցույց է տալիս մի անոթ՝ Իրաքին վեագրվող քիմիական զենքով՝ փորձաքննության ենթարկելու համար:

Անվտանգության խորհրդի խնդիրն է երկրների միջև խաղաղության ու անվտանգության պահպանումը: Մինչ ՄԱԿ-ը, մյուս մարմինները կարող են միայն «առաջարկություններ» անել անդամ երկրներին, Անվտանգության խորհուրդը կայացնում է պարտադիր կատարման որոշումներ՝ սահմանված Կանոնադրության 25-րդ հոդվածով[58]: Խորհրդի որոշումները հայտնի են որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր:

Անվտանգության խորհուրդը բաղկացած է անդամ 15 երկրներից, որոնցից 5-ը մշտական են՝ Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և Միացյալ Թագավորություն, իսկ 10-ը՝ ոչ մշտական և ընտրվում են Գլխավոր ասամբլեայի կողմից 2 տարի ժամկետով՝ Բոլիվիա (ժամկետը լրանում է 2018 թվականին), Կոտ դ'Իվուար (2019), Հասարակածային Գվինեա (2019), Եթովպիա (2018), Ղազախստան (2018), Քուվեյթ (2019), Նիդեռլանդներ (2018), Պերու (2019), Լեհաստան (2019) և Շվեդիա (2018)[59]: Հինգ մշտական անդամներն ունեն ՄԱԿ-ի որոշումների վրա վետո դնելու իրավունք, որով մշտական անդամ մեկ երկիրը կարող է արգելափակել բանաձևը, բայց ոչ` վիճարկել: Տասը ժամանակավոր տեղերը երկու տարի ժամկետով են, ընտրվում են անդամ 5 երկրների կողմից՝ ըստ տարածաշրջանների: Անվտանգության խորհրդի նախագահությունը ամեն ամիս այբբենական կարգով փոփոխվում է[60]:

ՄԱԿ-ի քարտուղարությունԽմբագրել

ՄԱԿ-ի քարտուղարությունը գլխավորում է Գլխավոր քարտուղարը՝ փոխքարտուղարի և քաղաքացիական ծառայողների անձնակազմի օգնությամբ: Այն ապահովում է ՄԱԿ-ի մարմինների հանդիպումների համար անհրաժեշտ ուսումնասիրություններ, տեղեկություն և հարմարանքներ: Իրականացնում է նաև Անվտանգության խորհրդի, Սոցիալ-տնտեսական խորհրդի և ՄԱԿ-ի մյուս մարմինների կողմից ղեկավարվող առաջադրանքներ:
 
ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը:

Գլխավոր քարտուղարը գործում է որպես ՄԱԿ-ի փաստացի խոսնակ ու առաջնորդ: Պաշտոնը սահմանված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ՝ որպես կազմակերպության «գլխավոր վարչական պաշտոնյա»[61]: Կանոնադրության Հոդված 99-ը նշում է, որ Գլխավոր քարտուղարը կարող է Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել «ցանկացած հարցի վրա, որը իր կարծիքով սպառնալիք է հանդիսանում միջազգային խաղաղության ու անվտանգության համար»՝ արտահայտություն, որը Տրյուգվե Լիից սկսած գլխավոր քարտուղարները մեկնաբանել են որպես այդ պաշտոնին գործունեության ավելի լայն շրջանակի տրամադրում: Այս պաշտոնը երկակի դեր է ստանձնել՝ ՄԱԿ-ի կառավարչի և անդամ երկրների միջև վեճերին անդրադարձող ու համաշխարհային փոխզիջում փնտրող դիվանագետի ու միջնորդի դեր:

Գլխավոր քարտուղարը նշանակվում է Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Անվտանգության խորհրդի առաջարկով, որտեղ մշտական անդամները վետոյի իրավունք ունեն: Պաշտոնի համար հատուկ չափանիշներ չկան, սակայն տարիների ընթացքում ընդունվել է, որ պաշտոնը կարելի է զբաղեցնել հինգ տարով՝ մեկ կամ երկու ժամկետով[62]: Ներկայիս գլխավոր քարտուղարը Անտոնիո Գուտիերեշն է, որը 2017 թվականին փոխարինեց Բան Կի Մունին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները[63]
No. Անուն Երկիր Պաշտոնավարման սկիզբ Պաշտոնավարման ավարտ Նշումներ
1 Տրյուգվե Լի   Նորվեգիա 1946 թվականի փետրվարի 2 1952 թվականի նոյեմբերի 10 հրաժարական է տվել
2 Դագ Համարշոլդ   Շվեդիա 1953 թվականի ապրիլի 10 1961 թվականի սեպտեմբերի 18 մահացել է պաշտոնավարման ժամանակ
3 Ու Տան   Մյանմա 1961 թվականի նոյեմբերի 30 1971 թվականի դեկտեմբերի 31
4 Կուրտ Վալդհայմ   Ավստրիա 1972 թվականի հունվարի 1 1981 թվականի դեկտեմբերի 31
5 Խավիեր Պերես դե Կուեյար   Պերու 1982 թվականի հունվարի 1 1991 թվականի դեկտեմբերի 31
6 Բուտրոս Բուտրոս-Ղալի   Եգիպտոս 1992 թվականի հունվարի 1 1996 թվականի դեկտեմբերի 31
7 Քոֆի Անան   Գանա 1997 թվականի հունվարի 1 2006 թվականի դեկտեմբերի 31
8 Բան Կի Մուն   Հարավային Կորեա 2007 թվականի հունվարի 1 2016 թվականի դեկտեմբերի 31
9 Անտոնիո Գուտիերեշ   Պորտուգալիա 2017 թվականի հունվարի 1

Արդարադատության միջազգային դատարանԽմբագրել

 
Դատարանը որոշեց, որ Սերբիայից անջատվելու՝ 2008 թվականի Կոսովոյի միակողմանի հայտարարությունը չի խախտել միջազգային իրավունքի նորմերը:

Արդարադատության միջազգային դատարանը (ԱՄԴ)՝ տեղակայված Նիդեռլանդների Հաագա քաղաքում, ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է: Հիմնված 1945 թվականին ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ Դատարանը իր աշխատանքները սկսեց 1946 թվականին՝ որպես Միջազգային արդարադատության մշտական դատարանի իրավահաջորդ: ԱՄԴ-ն բաղկացած է 15 դատավորից, որոնք ընտրվում են Գլխավոր ասամբլեայի կողմից 9 տարի ժամկետով. դատավորները պիտի տարբեր երկրներից լինեն:

Դատարանը գտնվում է Հաագայի Խաղաղության պալատում՝ շինությունը կիսելով Միջազգային իրավունքի Հաագայի ակադեմիայի հետ, որը միջազգային իրավունքի ուսումնասիրության մասնավոր կենտրոն է: ԱՄԴ-ի գլխավոր նպատակը երկրների միջև առաջացած վեճերի լուծումն է: Դատարանը լսել է գործեր կապված պատերազմական հանցագործությունների, պետությունների անօրինական միջամտության, էթնիկ զտման և այլ հարցերի հետ[64]: ԱՄԴ-ն կարող է նաև ՄԱԿ-ի մյուս մարմինների կանչով խորհրդատվական կարծիքներ հայտնել: Սա միակ մարմինն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում:

Սոցիալ-տնտեսական խորհուրդԽմբագրել

Սոցիալ-տնտեսական խորհուրդը օգնում է Գլխավոր ասամբլեային միջազգային սոցիալ-տնտեսական զարգացման և համագործակցության հարցում: Այն ունի 54 անդամ, որոնք ընտրվում են Գլխավոր ասամբլեայի կողմից 3 տարի ժամկետով: Նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ Խորհրդում ներկայացված փոքր կամ միջին ուժերից: Խորհուրդը կազմակերպում է տարեկան հանդիպումներ հուլիսին Նյու Յորքում կամ Ժնևում: Իր ղեկավարության տակ գտնվող մարմիններից առանձին կառույց համարվելով՝ Սոցիալ-տնտեսական խորհրդի գործառույթները ներառում են տեղեկության հավաքագրումը, անդամ երկրներին խորհուրդ տալը և առաջարկություններ անելը[65]: Շնորհիվ շատ գործակալությունների հետ համագործակցության իր լայն մանդատի՝ Խորհուրդը երբեմն քննադատվել է ոչ արդյունավետ լինելու համար:

Սոցիալ-տնտեսական խորհրդի օժանդակ մարմինների թվում են ՄԱԿ-ի Տեղական հարցերի մշտական ֆորումը, որը ՄԱԿ-ի գործակալություններին խորհուրդներ է տալիս տեղաբնիկների հետ կապված հարցերում, ՄԱԿ-ի Անտառների ֆորումը, որը համակարգում և խթանում է անտառների կայուն կառավարում, Վիճակագրական հանձնաժողովը, որը համակարգում է գործակալությունների միջև տեղեկատվության հավաքագրման ջանքերը, և Կայուն զարգացման հանձնաժողովը, որը համակարգում է ՄԱԿ-ի գործակալությունների և հասարակական կազմակերպությունների՝ կայուն զարգացմանն ուղղված համատեղ գործողությունները: Սոցիալ-տնտեսական խորհուրդը կարող է հասարակական կազմակերպություններին խորհրդատվական կարգավիճակ տալ. մինչև 2004 թվականը ավելի քան 2,200 կազմակերպություններ ստացել են այդ կարգավիճակը:

Մասնագիտացված գործակալություններԽմբագրել

ՄԱԿ-ի կանոնադրությունը սահմանում է, որ ՄԱԿ-ի յուրաքանչյուր գլխավոր մարմին իր պարտականությունները կատարելու համար կարող է հիմնել մասնագիտացված տարբեր գործակալություններ[66]: Առավել հայտնի գործակալություններն են՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն), Համաշխարհային բանկը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: ՄԱԿ-ն իր մարդասիրական աշխատանքներն իրականացնում է այս գործակալությունների միջոցով: Օրինակների թվում են պատվաստման ծրագերը, սովի ու թերսնուցման վերացումը, խոցելի և տեղահանված մարդկանց պաշտպանությունը:

ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններն ու կազմակերպությունները
No. Հապավումը Գործակալությունը Գլխամասային գրասենյակը Ղեկավարը Հիմնադրման տարեթիվը
1 ՖԱՕ Սննդի և գյուղատնտեսության կազմակերպություն   Հռոմ,Իտալիա   Ժոզե Գրացիանո դա Սիլվա 1945
2 ԻԱԵԱ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն   Վիեննա, Ավստրիա   Յուկիա Ամանո 1957
3 ԻԿԱՕ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն   Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա   Ֆանգ Լյու 1947
4 ԻՖԱԴ Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամ   Հռոմ, Իտալիա   Կանայո Ֆ. Նվանզե 1977
5 ԻԼՕ Աշխատանքի միջազգային կազմակերպություն   Ժնև, Շվեյցարիա   Գայ Ռայդեր 1946 (1919)
6 ԻՄՕ Միջազգային ծովային կազմակերպություն   Լոնդոն, Միացյալ Թագավորություն   Կիտակ Լիմ 1948
7 ԱՄՀ Արժույթի միջազգային հիմնադրամ   Վաշինգտոն ԿՇ, Միացյալ Նահանգներ   Կրիստին Լագարդ 1945 (1944)
8 ԻՏՈՒ Հեռահաղորդակցության միջազգային միություն   Ժնև, Շվեյցարիա   Հոուլին Չժաո 1947 (1865)
9 ՅՈՒՆԵՍԿՕ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն   Փարիզ, Ֆրանսիա   Օդրի Ազուլե 1946
10 ՅՈՒՆԻԴՕ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպություն (UNIDO)   Վիեննա, Ավստրիա   Լի Յոնգ 1967
11 ՅՈՒՆԻՈՒՏՕ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպություն   Մադրիդ, Իսպանիա   Թալեբ Ռիֆայ 1974
12 ՅՈՒՊՈՒ Համաշխարհային փոստային միություն   Բեռն, Շվեյցարիա   Բիշար Աբդիրահման Հուսսեյան 1947 (1874)
13 ՈՒԲԻՋԻ Համաշխարհային բանկի խումբ   Վաշինգտոն ԿՇ, Միացյալ Նահանգներ   Ջիմ Յ. Կիմ 1945 (1944)
14 ՈՒԷՖՓԻ Համաշխարհային սննդի ծրագիր   Հռոմ, Իտալիա   Էրթարին Քազըն 1963
15 ՈՒՀՕ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն   Ժնև, Շվեյցարիա   Թեդրոս Ադհանոմ 1948
16 ՈՒԻՊՕ Մտավոր սեփականության համաշխարհային օր   Ժնև, Շվեյցարիա   Ֆրենսիս Հարի 1974
17 ՈՒՄՕ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն   Ժնև, Շվեյցարիա   Պետտերի Տաալաս (Գլխավոր քարտուղար)
  Միշել Ժիրո (Նախագահ)
1950 (1873)

ԱնդամակցությունԽմբագրել

 
ՄԱԿ-ի ներկայիս անդամ երկրների քարտեզը՝ ըստ անդամակցության տարեթվի[67]:      1945 (հիմնադիր անդամներ )      1946–1959      1960–1989      1990–մինչև մեր օրեր      ոչ անդամ, դիտորդ երկրներ

2011 թվականի հուլիսի 14-ին Հարավային Սուդանի անդամակցությամբ[68] ՄԱԿ-ի անդամ երկրների թիվը դարձավ 193՝ ներառյալ բոլոր անվիճելի, անկախ երկրները՝ բացի Վատիկանից[69]: ՄԱԿ-ի կանոնադրությունը անդամակցության կանոնները սահմանում է հետևյալ կերպ.

  1. Միավորված ազգերի կազմակերպության անդամակցությունը բաց է բոլոր խաղաղասեր երկրների առաջ, որոնք ընդունում են այս կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները և Կազմակերպության որոշումով ի վիճակի են ու ցանկություն ունեն այդ պարտավորությունները կատարելու,
  2. Նման երկրի անդամակցությունը ՄԱԿ-ին կիրագործվի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի առաջարկով: Գլուխ 2, հոդված 4[70]

Բացի այդ՝ կան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երկու ոչ անդամ դիտորդ երկրները՝ Սուրբ Աթոռը (որը ղեկավարում է Վատիկան քաղաքը) և Պաղեստին պետությունը[71]: Կուկի կղզիները և Նյուեյը, որոնք երկուսն էլ Նոր Զելանդիայի հետ ազատ ասոցացիայի մեջ են, ՄԱԿ-ի մասնագիտացված տարբեր գործակալությունների լիակատար անդամներ են և ունեն Քարտուղարության կողմից ճանաչված «լիարժեք պայմանագրային իրավունքներ»[72]:

77-ի խումբԽմբագրել

77-ի խումբը ՄԱԿ-ում զարգացող երկրների ազատ կոալիցիա է, որի նպատակն է խթանել իր անդամների հավաքական տնտեսական շահերը և ՄԱԿ-ում ստեղծել ուժեղացված համատեղ բանակցային կարողություն: 77 երկրներ ստեղծեցին այս միությունը, սակայն մինչև 2013 թվականի նոյեմբեր ամիսը անդամների թիվը հասավ 133-ի[73]: Խումբը հիմնվել է 1964 թվականի հունիսի 15-ի՝ «77 երկրների համատեղ հռչակագրով»՝ արձակված ՄԱԿ-ի Առևտրի ու զարգացման համաժողովի ժամանակ: Խմբի առաջին մեծ հանդիպումը տեղի ունեցավ 1967 թվականին Ալժիրում, որտեղ ընդունվեց Ալժիրի կանոնադրությունը և հիմք դրվեց մշտական ինստիտուցիոնալ կառույցների[74]:

ՆպատակներԽմբագրել

Խաղաղության պահպանություն և անվտանգությունԽմբագրել

 
Բոլիվիական «Կապույտ սաղավարտը» Չիլիում զորավարժությունների ժամանակ, 2002 թվական, հհոկտեմբերի 21:

Անվտանգության խորհրդի հաստատումից հետո ՄԱԿ-ը խաղաղապահ ուժեր է ուղարկում այն շրջաններ, որտեղ զինված հակամարտություն է սկսվել խաղաղության համաձայնության գալու և ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով: Խաղաղապահ ուժերը կամավոր կերպով հավաքվում են անդամ երկրներից, քանի որ ՄԱԿ-ը չունի իր սեփական զորքը: Այս զինվորները երբեմն կոչվում են «Կապույտ սաղավարտներ» իրենց տարբերվող հանդերձանքի համար: Խաղաղապահ ուժերը որպես ամբողջություն 1988 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել[75]:

2013 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը 15 առաքելություն էին կատարում: Ամենամեծը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՄԱԿ-ի Կայունության առաքելությունն էր (MONUSCO), որին մասնակցում էր 20,688 համազգեստավոր անձնակազմ: Ամենափոքրը ՄԱԿ-ի Ռազմական դիտորդների խումբն էր Հնդկաստանում ու Պակիստանում (UNMOGIP)՝ բաղկացած 42 համազգեստավոր անձնակազմից՝ պատասխանատու Ջամմու և Քաշմիրի զինադադարը մոնիտորինգ անելու համար: ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը և ՄԱԿ-ի Զինադադարի վերահսկողության կազմակերպությունը (UNTSO) 1948 թվականից տեղակայված են Միջին Արևելքում. դա ամենաերկար ակտիվ խաղաղապահ առաքելությունն է[76]:

RAND ընկերության 2005 թվականի մի ուսումնասիության համաձայն՝ ՄԱԿ-ը հաջողության է հասել խաղաղապահ երեք առաքելություններում: Այն պետականաշինությանն ուղղված ՄԱԿ-ի գործադրած ջանքերը համեմատել է Միացյալ Նահանգների հետ և գտել, որ ՄԱԿ-ի 8 դեպքերից 7-ը խաղաղ են՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, որի 8 դեպքից ընդամենը 4-ն են խաղաղ եղել[77]: Դրանից բացի՝ 2005 թվականի Մարդու անվտանգության զեկույցը արձանագրել է Սառը պատերազմի ավարտից ի վեր պատերազմների, ցեղասպանությունների և մարդու իրավունքների խախտման թվի նվազում, և առարկայական ապացույց է ներկայացնում, որ հիմնականում ՄԱԿ-ի կողմից գլխավորված միջազգային ակտիվությունն է եղել այդ շրջանում զինված հակամարտությունների թվի նվազման պատճառը[78]: Կան դեպքեր, երբ ՄԱԿ-ը ոչ միայն խաղաղություն է պահպանել, այլ նաև միջամտել է, ինչպես Կորեական պատերազմի (1950–1953 թվականներ) և Ծոցի ճգնաժամից հետո (1990–1991 թվականներ) Իրաքի գործողություններին միջամտելու թույլտվության ժամանակ:

 
ՄԱԿ-ի Չեզոք գոտին Կիպրոսում հիմնվեց 1974 թվականին՝ հետևելով Թուրքիայի ներխուժմանը Կիպրոս:

ՄԱԿ-ը նաև քննադատության է արժանացել ձախողված դեպքերի համար: Շատ դեպքերում անդամ երկրները ընդդիմացել են Անվտանգության խորհրդի որոշումները ընդունելուն ու կատարելուն: Ռազմական գործողության և միջամտության հարցի շուրջ Անվտանգության խորհրդի ներսում անհամաձայնությունները համարվել են 1971 թվականի Բանգլադեշի, 1970-ականների Կամբոջայի և 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությունը կանխել չկարողանալու պատճառ: Նույն կերպ՝ ՄԱԿ-ի անգործությունը քննադատվել է 1995 թվականի Սրեբրենիցայի ջարդերը չկանխելու համար կամ 1992-1993 թվականների Սոմալիի քաղաքացիական պատերազմի ժամանակ խաղաղապահ առաքելությունը ավարտին չհասցնելու համար: ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը մեղադրվել են նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում[79], Հայիթիում[80], Լիբերիայում[81], Սուդանում, որը ներկայումս Հարավային Սուդանն է[82], Բուրունդիում և Կոտ դ'Իվուարի առաքելությունների ժամանակ կատարած մանկական բռնաբարության, մարմնավաճառների հետ կապի և սեռական բռնության մեջ[83]: Գիտնականները գտնում են, որ ՄԱԿ-ի՝ Նեպալից եկած խաղաղապահ ուժերը 2010-2013 թվականների Հայիթիի խոլերայի տարածման պատճառն են, որի հետևանքով Հայիթիի 2010 թվականի երկրաշարժից հետո շուրջ 8,000 մարդ մահացավ[84]:

Բացի խաղաղապահպան գործողություններից՝ ՄԱԿ-ը ակտիվ է նաև զինաթափումը խրախուսելու մեջ: ՄԱԿ-ի 1945 թվականի կանոնադրության մեջ ներառված է նաև սպառազինության կարգավորման մասին օրենքը, որը սահմանափակում է զենքի ստեղծման համար օգտագործվող մարդկային և տնտեսական ռեսուրսները[58]: Միջուկային զենքերի ի հայտ գալը կանոնադրության ընդունումից մի քանի շաբաթ անց հանգեցրեց Գլխավոր ասամբլեայի առաջին հավաքի՝ «ազգային սպառազինության մեջ միջուկային զենքերի և մասսայական ոչնչացման բոլոր տեսակի զենքերի վերացման» մասին հատուկ առաջարկ ընդունելու նպատակով[85]: ՄԱԿ-ը ներառված է եղել սպառազինությունը սահմանափակող պայմանագրերում, ինչպես, օրինակ, Արտաքին տիեզերքի պայմանագիր (1967 թվական), Միջուկային զենքի չտարածման պայմանագիր (1968թվական), Ծովային զենքի վերահսկման պայմանագիր (1971թվական), Կենսաբանական զենքի կոնվենցիա (1972 թվական), Քիմիական զենքի կոնվենցիա (1992 թվական) և Օտտավայի պայմանագիր (1997 թվական), որն արգելում է մարդկային ներուժի շահագործումը հանքերում: ՄԱԿ-ի երեք մարմիններ վերահսկում են զենքի տարածման հարցերը. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, Քիմիական զենքի օգտագործումն արգելող կազմակերպությունը և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության պատրաստման հանձնաժողովը:

Մարդու իրավունքներԽմբագրել

ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկը «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանումն ու տարածումն է՝ առանց ռասայական, սեռական, լեզվական կամ կրոնական որևէ խտրականության». անդամ երկրները խոստանում են ձեռնարկել «համատեղ և առանձին գործողություններ»՝ այդ իրավունքները պաշտպանելու համար[66][86]:

1948 թվականին Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ ամերիկացի դիվանագետ և հասարակական գործիչ Էլեոնոր Ռուզվելտի և ֆրանսիացի իրավաբան Ռենե Կասենի կազմած տեքստով: Փաստաթուղթը սահմանում է հիմնական քաղաքացիական, քաղաքական և տնտեսական իրավունքները՝ ընդհանուր բոլոր մարդկանց համար, թեև այս նպատակին հասնելու արդյունավետությունը կազմելու օրվանից վիճարկելի է: Հռչակագիրը ծառայում է որպես «բոլոր ժողովուրդների ու ազգերի համար նվաճման ընդհանուր չափանիշ», քան թե իրավական պարտադիր փաստաթուղթ, սակայն այն դարձել է երկու պարտադիր պայմանագրերի հիմք՝ 1966 թվականի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների դաշնագրի համար: Գործնականում ՄԱԿ-ն ի զորու չէ առանց Անվտանգության խորհրդի որոշման նշանակալից գործողություններ կատարել մարդու իրավունքների խախտման դեպքում, թեև այն հետազոտում և զեկուցում է իրավախախտման դեպքերը:

1979 թվականին Գլխավոր ասամբլեան ընդունեց Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիան, որին հաջորդեց 1989 թվականի Երեխայի իրավունքների կոնվենցիան: Սառը պատերազմի ավարտով մարդու իրավունքների խթանումը նոր ազդակներ ստացավ: 1993 թվականին միևնույն տարվա Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովի առաջարկով հիմնվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախումբը՝ մարդու իրավունքների հարցերը կարգավորելու համար: Ժակ Ֆոմերանդը՝ ՄԱԿ-ի գիտնական, կազմակերպության մանդատը նկարագրում է որպես «լայն ու անորոշ»՝ իր առաքելությունը կատարելու համար «անբավարար» ռեսուրսներով: 2006 թվականին հանձնախմբին փոխարինեց Մարդու իրավունքների խորհուրդը՝ բաղկացած 47 երկրից[87]: Միևնույն 2006 թվականին Գլխավոր ասամբլեան ընդունեց Տեղաբնիկների մասին հռչակագիրը[88], իսկ 2011 թվականին այն ընդունեց ԼԳԲՏ մարդկանց իրավունքները ճանաչող առաջին բանաձևը[89]:

ՄԱԿ-ի՝ կանանց իրավունքների համար պատասխանատու մյուս մարմինների թվում են Կանանց կարգավիճակի մասին ՄԱԿ-ի հանձնաժողովը, 1946 թվականին հիմնված Սոցիալ-տնտեսական խորհուրդը, ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամը՝ ստեղծված 1976 թվականին, ՄԱԿ-ի Կանանց զարգացման միջազգային հետազոտության ու վերապատրաստման ինստիտուտը՝ հիմնված 1979 թվականին: ՄԱԿ-ի Տեղաբնիկների հարցերով մշտական ֆորումը՝ տեղաբնիկների հետ կապված հարցերը վերահսկելու իրավունք ունեցող երեք մարմիններից մեկը, իր առաջին հավաքը կազմակերպեց 2002 թվականին[90]:

Տնտեսական զարգացում և մարդասիրական օգնությունԽմբագրել

Հազարամյակի զարգացման նպատակներ[91]

  1. Վերացնել ծայրահեղ աղքատությունը և սովը
  2. Հասնել համընդհանուր տարրական կրթության
  3. Նպաստել գենդերային հավասարությանը եւ կանանց հզորացնելուն
  4. Նվազեցնել մանկական մահացությունների թիվը
  5. Բարելավել մայրական առողջությունը
  6. Պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ
  7. Ապահովել բնապահպանական կայունություն
  8. Զարգացնել գլոբալ գործընկերություն զարգացման համար

ՄԱԿ-ի մյուս կարևոր նպատակներից է «տնտեսական, սոցիալական, մշակութային կամ մարդասիրական բնույթի միջազգային խնդիրների լուծման համար միջազգային համագործակցության հասնելը»[86]: Բազմաթիվ մարմիններ են ստեղծվել այս նպատակին հասնելու համար՝ հիմնականում Գլխավոր ասամբլեայի և Սոցիալ-տնտեսական խորհրդի վերահսկողության ներքո: 2000 թվականին ՄԱԿ-ի 192 անդամներ համաձայնության եկան մինչև 2015 թվականը Հազարամյակի զարգացման 8 նպատակի հասնելու շուրջ[92]: 2015 թվականին սկիզբ դրվեց Կայուն զարգացման ծրագրին՝ Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար: Կայուն զարգացման նպատակներն ունեն կից ֆինանսավորող ծրագիր, որը կոչվում է Ադիս Աբեբայի գործողության օրակարգ:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՅՈՒԷՆԴԻՓԻ)՝ 1945 թվականին հիմնված դրամաշնորհային տեխնիկական օժանդակության կազմակերպությունը, միջազգային զարգացման ոլորտի առաջատար մարմիններից է: Այն հրատարակում է նաև ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ցուցանիշը, որն ըստ աղքատության, գրագիտության, կրթության, կյանքի տևողության և այլ ցուցանիշների դասակարգում է երկրները: Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՖԱՕ)՝ նույնպես հիմնված 1945 թվականին, խթանում է գյուղատնտեսական զարգացում և սննդի անվտանգություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամը) ստեղծվեց 1946 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպացի երեխաներին օգնելու համար և ընդլայնեց իր առաքելությունը ամբողջ աշխարհով մեկ՝ Երեխաների իրավունքների կոնվենցիային հետևելու նպատակով[93][94]:

 
Ծաղկի վերացման համաշխարհային ծրագրի երեք նախկին ղեկավարները կարդում են լուրը, որ ծաղիկ հիվանդությունը վերացել է ամբողջ աշխարհով մեկ, 1980 թվական:

Համաշխարհային բանկի խումբը և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) անկախ, մասնագիտացված գործակալություններ ու դիտորդներ են ՄԱԿ-ի շրջանակներում՝ ըստ 1947 թվականի մի համաձայնագրի: Դրանք սկզբնապես հիմնվել են ՄԱԿ-ից առանձին՝ 1944 թվականի Բրետտոն Վուդի համաձայնագրով[95]: Համաշխարհային բանկը տրամադրում է միջազգային զարգացման վարկեր, մինչդեռ ԱՄՀ-ն խթանում է միջազգային տնտեսական համագործակցություն և շտապ վարկեր է տրամադրում պարտքեր ունեցող երկրներին:

 
Հորդանանում ՄԱՓԳՀ- պատասխանատու է Սիրիայի ու Զաթարիի փախստականների ճամբարի համար:

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ), որը շեշտը դնում է համաշխարհային առողջապահական խնդիրների և հիվանդությունների վերացման վրա, ՄԱԿ-ի մեկ այլ մեծ գործակալությունն է: 1980 թվականին այն հայտարարեց, որ ծաղիկ հիվանդության վերացումը ավարտին է հասցվել: Հաջորդող տասնամյակներում ԱՀԿ-ն լայնորեն վերացրեց պոլիոմիելիտ, օնխոցեռկոզ և բոր հիվանդությունները: ՄԱԿ-ի համատեղ ծրագիրը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ (UNAIDS) սկսվեց 1996 թվականին. այն համակարգում է կազմակերպության արձագանքը ՁԻԱՀ համաճարակի հանդեպ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, որը նույնպես իր ռեսուրսների մի մասը նվիրում է ՄԻԱՎ-ի դեմ պայքարին, վերականգնողական առողջությունը և ընտանիքի պլանավորումը հովանավորող ամենամեծ հիմնադրամներից է աշխարհում:

Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման հետ ՄԱԿ-ը հաճախ առաջնորդող դեր է ստանձնում արտակարգ իրավիճակներում օգնության համակարգումը: Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ)՝ ստեղծված 1961 թվականին, ապահովում է պարենային օգնություն սովի, բնական աղետների ու զինված հակամարտությունների ժամանակ: Ըստ կազմակերպության զեկույցի՝ ամեն տարի աշխարհի 80 երկրների 90 մլն մարդու սնունդ է տրամադրվում[96]: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱՓԳՀ)՝ հիմնված 1950 թվականին, աշխատում է փախստականների, կացարան փնտրողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ[97]: ՄԱՓԳՀ-ն և ՊՀԾ-ն հովանավորվում են կառավարությունների, ընկերությունների և անհատների կամավոր ներդրումներով, թեև ՄԱՓԳՀ-ի վարչական ծախսերը վճարվում են ՄԱԿ-ի հիմնական բյուջեից:

Այլ նպատակներԽմբագրել

ՄԱԿ-ի հիմնադրումից ի վեր ավելի քան 80 գաղութներ անկախություն ստացան: Գլխավոր ասամբլեան 1960 թվականին ընդունեց Գաղութային պետությունների և ժողովուրդների անկախության մասին հռչակագիրը՝ բոլոր գլխավոր գաղութատեր պետությունների միաձայն համաձայնությամբ: ՄԱԿ-ն աշխատում է ապագաղութացման ուղղությամբ խմբերի միջոցով, որոնք ընդգրկված են 1962 թվականին հիմնադրված ՄԱԿ-ի Ապագաղութացման հանձնաժողովում[98]: Հանձնաժողովը առանձնացնում է թվով տասնյոթ «ոչ ինքնավար տարածքներ», որոնցից ամենամեծը տարածքի և բնակչության առումով Արևմտյան Սահարան է[99]:

1972 թվականին Բնապահպանական ծրագրի հիմնումով ՄԱԿ-ը բնապահպանական հարցերը դարձրեց իր օրակարգի կարևոր բաղադրիչ: Այս ոլորտում առաջին երկու տարիների անհաջող փորձի հետևանքով 1992 թվականին Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում հրավիրվեց Երկրի գագաթաժողով, որը նոր ուղիներ էր փնտրում ներդրվող ջանքերն արդյունավետ դարձնելու համար: 1988 թվականին Բնապահպանական ծրագիրը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՈՒՄՕ) հիմնեցին Կլիմայի փոփոխության միջկառավարական խումբ, որը գնահատում և զեկուցում է գլոբալ տաքացման հետազոտությունների վերաբերյալ[100]: ՄԱԿ-ի կողմից հովանավորվող Կիոտոյի արձանագրությունը՝ ստորագրված 1997 թվականին, սահմանեցին արտանետումների նվազեցման պարտադիր կատարման նպատակներ:

ՄԱԿ-ը նաև համակարգում է միջազգային դիտորդություններ՝ ժամանակահատված, երբ դիտարկվում են միջազգային հետաքրքրություն կամ մտահոգություն արտահայտող հարցեր: Օրինակ՝ Տուբերկուլյոզի համաշխարհային օր, Մոլորակի օր, Անապատների և անտառահատման միջազգային տարի[101]:

ՖինանսավորումԽմբագրել

ՄԱԿ-ը ֆինանսավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներից: Գլխավոր ասամբլեան հավանություն է տալիս բյուջեին և սահմանում է յուրաքանչյուր երկրի ներդրման չափը: Դա մեծապես կախված է յուրաքանչյուր երկրի վճարունակությունից, որը հաշվարկվում է ըստ համախառն ներքին եկամտի՝ հաշվի առնելով արտաքին պարտքը և մեկ շնչի հաշվով ցածր եկամուտը[102]: 2012-2013 թվականների երկամյա բյուջեն կազմել է $5.512 միլիարդ[103]:

Ասամբլեան սահմանել է մի սկզբունք, որով ՄԱԿ-ը չպիտի չափազանց մեծ կախում ունենա անդամ որևէ երկրից իր գործունեության ֆինանասավորման համար: Հետևաբար, գոյություն ունի «առաստաղային» գործակից, որը սահմանում է անդամ երկրներից ստացվող առավելագույն ֆինանսավորման չափը: 2000 թվականի դեկտեմբերին Ասամբլեան Միացյալ Նահանգների ճնշմամբ վերանայեց գնահատման սանդղակը: Որպես այդ վերանայման մի մաս՝ բյուջեյի առավելագույն սահմանը 25%-ից կրճատվեց 22%-ի: Ոչ զարգացած երկրների համար այն կազմում է 0.01%[102]: Դրանից բացի՝ ամեն անդամ պետության համար գնահատված նվազագույն չափ (կամ «հատակի» գործակից) սահմանվեց ՄԱԿ-ի բյուջեի 0.001%-ը (2013–2014 թվականների երկամյա բյուջեի համար՝ $55,120):

ՄԱԿ-ի ծախսերի մի զգալի մասը ուղղվում է խաղաղության ու անվտանգության առաքելությանը, և այդ բյուջեն հիմնական բյուջեից առանձին է հաշվարկվում: Խաղաղապահպանության բյուջեն 2015-2016 թվականների ֆինանսական տարվա համար կազմել է $8.27 միլիարդ՝ աջակցելով աշխարհում 15 առաքելություն իրականացնող 82,318 անդամ ունեցող զորքին[76]: ՄԱԿ-ի խաղաղության գործողությունները ֆինանսավորվում են ըստ գնահատման՝ օգտագործելով կանոնավոր ֆինանսավորման սանդղակը, որն ընդգրկում է գնահատված հավելավճար Անվտանգության խորհրդի հինգ հիմնական անդամների համար, որոնք հաստատում են խաղաղապահպանության գործողությունները: Այս հավելավճարը ծառայում է քիչ զարգացած երկրներից տրվող ֆինասավորումը հավասարակշռելուն: 2017 թվականին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին ֆինանսապես ամենաշատ աջակցած երկրներն են՝ Միացյալ Նահանգներ (28.47%), Չինաստան (10.25%), Ճապոնիա (9.68%), Գերմանիա (6.39%), Ֆրանսիա (6.28%), Միացյալ Թագավորություն (5.77%), Ռուսաստանի Դաշնություն (3.99%) և Իտալիա (3.75%)[104]:

Հիմնական բյուջեում չընդգրկված ՄԱԿ-ի հատուկ ծրագրերը, ինչպես ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Պարենի համաշխարհային ծրագիրը, ֆինասավորվում են անդամ երկրների կառավարությունների, ընկերությունների ու անհատ ձեռներեցների կամավոր ներդրումներից[105][106]:

Արժևորում, պարգևներ և քննադատությունԽմբագրել

 
2001 թվականին ՄԱԿ-ին տրված Խաղաղության Նոբելյան մրցանակի վկայագիրը՝ Մյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում:

ՄԱԿ-ի հետ կապված մի շարք գործակալություններ ու անհատներ իրենց աշխատանքի համար արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի: Գլխավոր քարտուղարներից երկուսը՝ Դագ Համարշոլդը և Քոֆի Անանը, արժանացել են այդ մրցանակին (համապատասխանաբար՝ 1961 և 2001 թվականներին), ինչպես նաև ՄԱԿ-ի բանակցող Ռալֆ Բանչը (1950 թվական), Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին աջակցած Ռենե Կասսինը (1968 թվական) և ԱՄՆ պետքարտուղար Քորդել Հալը (1945 թվական)՝ կազմակերպության հիմնադրման գործում իենց ունեցած ներդրման համար: Կանադայի պետքարտուղար Լեսթեր Բ. Փիրսոնը 1957 թվականին մրցանակ ստացավ՝ Սուեզի ջրանցքում հակամարտության կարգավորման համար ուղարկված խաղաղապահ ուժերի առաջին առաքելությունը կազմակերպելու մեջ ունեցած ներդրման համար: 1965 թվականին պարգևատրվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ը, 1969 թվականին՝ Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը, 1988 թվականին՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը, 2005 թվականին՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (որը զեկուցում է ՄԱԿ-ին) և 2013 թվականին՝ ՄԱԿ-ից հովանավորվող Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: 1954 և 1981 թվականներին պարգևատրվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը՝ դառնալով այն եզակի երկու մրցանակակիրներից մեկը, որոնք երկու անգամ են ստացել այդ մրցանակը: ՄԱԿ-ը որպես ամբողջություն մրցանակի է արժանացել 2001 թվականին՝ կիսելով այն Անանի հետ[107]: 2007 թվականին Կլիմայի փոփոխության միջկառավարական խումբ ստացավ մրցանակ «մարդու ձեռքով առաջացած կլիմայական փոփոխության մասին ավելի մեծ չափով գիտելիքներ տարածելու և նման փոփոխություններին հակազդելուն հիմքերը դնելու համար»[108]:

 
ՄԱԿ-ի հիմնադրման 70 ամյակի միջոցառումը 2015 թվականին Բուդապեշտում:

Հիմնադրման օրվանից բազմաթիվ անգամներ կոչ է արվել բարեփոխումներ անել ՄԱԿ-ում, սակայն քիչ փոխհամաձայնություն է եղել դա անելու եղանակների շուրջ: Որոշ մասնագետներ ուզում են, որ ՄԱԿ-ը ավելի մեծ ու ավելի արդյունավետ դեր խաղա համաշխարհային հարցերում, մինչդեռ մյուսները ուզում են, որ դրա դերը սահմանափակվի մարդասիրական աշխատանքով: Առաջարկներ են եղել նաև մեծացնելու Անվտանգության խորհրդի անդամների թիվը, փոխելու գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի խորհրդարանական վեհաժողովն ընտրելու եղանակը: Ժակ Ֆոմերանդը պնդում է, որ ՄԱԿ-ի ամենակայուն բաժանում «Հյուսիս-Հարավ պառակտումն» է՝ Հյուսիսի հարուստ և Հարավի զարգացող երկրների միջև: Հարավի երկրները հակված են հավանություն տալու ավելի ուժեղ Գլխավոր ասամբլեայով ՄԱԿ-ի, որը թույլ կտա ավելի լսելի դարձնել իրենց ձայնը համաշխարհային հարցերում, մինչդեռ Հարավի երկրները նախընտրում են տնտեսապես չեզոք ՄԱԿ, որը կկենտրոնանա անդրազգային խնդիրների վրա, ինչպիսին է ահաբեկչությունը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեն ԱՄՆ-ի կողմից ուշ ճանաչվեց որպես Ֆրանսիայի կառավարություն, այդ պատճառով էլ երկիրը դուրս մնաց համաժողովներից, որոնք ստեղծեցին նոր կազմակերպությունը: Ֆրանսիայի ապագա նախագահ Շառլ դը Գոլը քննադատեց ՄԱԿ-ին՝ այն կոչելով machin («անսարք մեքենա»), և համոզված չէր, որ համաշխարհային անվտանգության դաշինքը կօգներ համաշխարհային խաղաղություն պահպանել՝ նախապատվություն տալով երկրների միջև ուղղակի համաձայնագրերին[109]: Սառը պատերազմի ընթացքում և՛ ԱՄՆ-ը, և՛ ԽՍՀՄ-ը շարունակ մեղադրել են ՄԱԿ-ին մյուս կողմին աջակցելու մեջ: 1953 թվականին ԽՍՀՄ-ը արդյունավետ կերպով հասավ գլխավոր քարտուղար Տրյուգվե Լիի հրաժարականին՝ հրաժարվելով գործ ունենալ նրա հետ, մինչդեռ 1950-ական և 1960-ական թվականներին հայտնի ամերիկյան գովազդային պաստառի վրա գրված էր՝ «Չեք կարող կոմունիզմը տառ առ տառ ասել՝ առանց ՄԱԿ ասելու» ("You can't spell communism without U.N."): Երբեմն սխալ մեջբերված 2003 թվականի փետրվարի մի պնդման մեջ նախագահ Ջորջ Ու. Բուշը նշում է (նկատի ունենալով ՄԱԿ-ի անորոշությունը Սադդամ Հուսեյնի ղեկավարության տակ գտնվող Իրաքի սադրանքների հանդեպ), որ «ազատ ազգերը ՄԱԿ-ին թույլ չեն տա անհետանալ պատմության մեջ որպես ոչ արդյունավետ, անկարևոր հասարակություն»[110][111][112]: Ի տարբերություն նրա՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2012 թվականին հայտարարում է, որ «Ֆրանսիան վստահում է Միավորված ազգերին: Նա գիտի, որ ոչ մի երկիր՝ կապ չունի, թե որքան հզոր, չի կարող լուծել շտապ խնդիրները, պայքարել զարգացման համար և վերջ տալ բոլոր ճգնաժամերին... Ֆրանսիան ուզում է, որ ՄԱԿ-ը լինի գլոբալ կառավարման կենտրոն»[113]: Այնպիսի քննադատներ, ինչպիսիք են իսրայելցի դիվանագետ Դոր Գոլդը, Բրիտանացի գիտնական Ռոբերտ Ս. Վիստրիխը, ամերիկացի իրավագետ Ալան Դերշովիչը, ավստրալացի քաղաքական գործիչ Մարկ Դրեյֆուսը և Հակազրպատության լիգան, գտնում են, որ ՄԱԿ-ի ուշադրությունը իսրայելապաղեստինյան խնդրին չափազան շատ է[114]: 2015 թվականի սեպտեմբերին Սաուդիան Արաբիայի Ֆաիսալ բին Հասան Թրադը ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար, որը նշանակում է անկախ փորձագետների[115]. այս քայլը քննադատվեց մարդու իրավունքների խմբի կողմից[116]:

1971 թվականից սկսած՝ թայվանական Չինաստանի Հանրապետությունը դուրս մնաց ՄԱԿ-ից, և այդ պահից անդամակցության նրա դիմումները միշտ մերժվել են: Թայվանի քաղաքացիներն իրավունք չունեն մուտք գործել ՄԱԿ-ի շինություններ թայվանական անձնագրով (ROC passport): Դրանով քննադատները համաձայն են, որ ՄԱԿ-ը ձախողում է իր սեփական նպատակները և կանոնները: Այս քննադատությունը հանգեցրեց նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից ճնշման, որը Թայվանի տարածքը համարում է իր սեփականը[117][118]:

Քննադատները ՄԱԿ-ին մեղադրել են նաև բյուրոկրատական անարդյունավետության և կոռուպցիայի մեջ: 1976 թվականին Գլխավոր ասամբլեան հիմնեց Համատեղ հսկողության բաժինը՝ ՄԱԿ-ի համակարգի ներսում անարդյունավետությունները գտնելու համար: 1990-ական թվականներին ԱՄՆ-ը չեղյալ հայտարարեց իր ներդրումները՝ պատճառաբանելով կառույցի անարդյունավետությունը, և նորից սկսեց վճարումներ անել միայն պայմանով, որ խոշոր բարեփոխումներ նախաձեռնվեն: 1994 թվականին Գլխավոր ասամբլեան հիմնեց Ներքին վերահսկողության ծառայության գրանսենյակը, որը պիտի ծառայեր որպես արդյունավետության պահապան մարմին[119]: 1994 թվականին Սոմալիում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մուհամեդ Սահնոուն հրատարակեց «Սոմալի. Բաց թողած հնարավորությունները» գիրքը[120], որում նա վերլուծում է 1992 թվականին Սոմալիում ՄԱԿ-ի միջամտության ձախողման պատճառները՝ ցույց տալով, որ 1988 թվականին Սոմալիի քաղաքացիական պատերազմի սկզբի ու 1991 թվականի հունվարին Սիադ Բարրեի ռեժիմի անկման ժամանակահատվածների միջև ՄԱԿ-ը բաց թողեց մարդկային խոշոր ողբերգությունները կանխելու առնվազն երեք հնարավորություն. երբ ՄԱԿ-ը փորձեց մարդասիրական օգնություն տրամադրել, դրանք ամբողջությամբ հասարակական կազմակերպությունների ջանքերով էին, որոնց մրցունակությունն ու նվիրվածությունը սուր կերպով հակադրվեց ՄԱԿ-ի չափազանց զգուշավորությանն ու բյուրոկրատական անարդյունավետությանը: Մուհամեդ Սահնոուն զգուշացնում է, որ եթե արմատական փոփոխություններ չկատարվեն, ՄԱԿ-ը կշարունակի նման ճգնաժամերին արձագանքել անպատեհ իմպրովիզացիայով[121]: 2004 թվականին ՄԱԿ-ը մեղադրվեց, որ դրա վերջերս ավարտված «Նավթ սննդի համար» ծրագիրը (որում Իրաքին թույլատրվել էր նավթ վաճառել՝բավարարելու հիմնական կարիքները՝ թեթևացնելով պատժամիջոցների ճնշումը) ամբողջությամբ կոռումպացված է եղել: ՄԱԿ-ի կողմից ստեղծված մի անկախ հարցում պարզեց, որ դրա շատ պաշտոնյաներ են ներգրավված եղել այդ կոռուպցիայի մեջ՝ հարուցելով «նշանակալի» հարցեր Քոֆի Անանի որդու՝ Կոջո Անանի դերի վերաբերյալ[122]:

ՄԱԿ-ը որպես ամբողջություն արժևորելով՝ Ժակ Ֆոմերանդը գրում է, որ «վերջին 60 տարիների ընթացքում ՄԱԿ-ի ձեռքբերումները տպավորիչ են: 20-րդ դարի ընթացքում մարդկային զարգացման առաջընթացը կտրուկ է եղել, և ՄԱԿ-ն ու իր գործակալությունները հաստատապես օգնել են, որ աշխարհը միլլիոնավոր մարդկանց համար դառնա ավելի հյուրընկալ ու կենսունակ»: Արժևորելով ՄԱԿ-ի առաջին 50 տարվա պատմությունը՝ գրող Սթենլի Մեյսլերը գրում է, որ «Միավորված ազգերը երբեք չի արդարացրել իր հիմնադիրների հույսերը, սակայն, այնուամենայնիվ, մեծ գործարք է արել»՝ մեջբերելով դրա դերը ապագաղութացման մեջ և դրա բազմաթիվ հաջողված խաղաղապահպան առաքելությունները: Բրիտանացի պատմաբան Փոլ Քեննեդին պնդում է, որ մինչ կազմակերպությունը ունեցել է որոշակի մեծ խախտումներ, «եթե այն դիտարկենք բոլոր կողմերից, ապա ՄԱԿ-ը մեծ օգուտ է տվել մեր սերնդին և... օգուտ կտա մեր երեխաների ու թոռների սերունդներին նույնպես»:

ՄԱԿ-ը ՀայաստանումԽմբագրել

Հայաստանի՝ 1992 թվականի հունվարի 23-ի պաշտոնական խնդրանքին ի պատասխան՝ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը (ԱԽ) իր 3035-րդ նիստի ընթացքում քննարկեց Հայաստանի Հանրապետության դիմումը ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ և խորհուրդ տվեց Գլխավոր ասամբլեային (ԳԱ) ընդունել Հայաստանի Հանրապետությանը որպես ՄԱԿ-ի անդամ (ԱԽ 735-րդ բանաձև, 1992 թվականի հունվարի 29)։

1992 թվականի սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում պայմանագիր ստորագրվեց Միավորված ազգերի կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության միջև։ Այն ստորագրեցին Ալեքսանդր Արզումանյանը՝ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության առաջին մշտական ներկայացուցիչը, և Վիլյամ Դրեյփերը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչը։ Պայմանագիրը վերաբերում էր Հայաստանում ՄԱԿ-ի միջանկյալ գրասենյակի հիմնադրմանը՝ նպատակ ունենալով աջակցելու տնտեսական զարգացման առավել կարևոր խնդիրների լուծմանը, սոցիալական առաջընթացի օժանդակմանը, կենսամակարդակի բարելավման ուղղությամբ պետության ջանքերին։ Հայաստանի կառավարությունը համաձայնել է ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ գրասենյակի գործառույթների լիակատար և արդյունավետ իրականացման համար (հատված ՄԱԿ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրված պայմանագրից)։

1992 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ը Հայաստանում հիմնեց իր գրասենյակը (Հրազդան հյուրանոցում)։ Ըստ վերոնշյալ պայմանագրի դրույթների՝ Հայաստանի կառավարությունը ստանձնեց ՄԱԿ-ին համապատասխան գրասենյակով ապահովելու պարտավորությունը (պայմանագրի XIII հոդված)։ 1995 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի գրասենյակը տեղափոխվեց Երևանի կենտրոնում գտնվող նոր շենք՝ Պետրոս Ադամյան (նախկին Կառլ Լիբկնեխտի) 14 հասցեում։ 1998 թվականին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից հաստատվեց որպես ՄԱԿ-ի շենք։

1994-2000 թվականներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում գործում էր ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի վարչությունը, որը հետագայում վերանվանվեց Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակ (ՄՀՀԳ/OCHA)։ Գրասենյակը փակվեց Հայաստանի ճգնաժամային իրավիճակից դուրս գալուց հետո։

2001-2006 թվականներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում գործում էր Կանանց զարգացման հիմնադրամի (ՄԱԿԶՀ/UNIFEM), Կանայք հանուն հակամարտությունների կանխարգելման և խաղաղության ամրապնդման Հարավային Կովկասում ծրագիրը։

Այսօր ՄԱԿ-ի շենքը համատեղ օգտագործում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ/UNDP), ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ/UN DPI), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱՓԳՀԳ/UNHCR), Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ/WFP), Մանկական հիմնադրամը (ՄԱՄՀ/UNICEF), Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ/UNFPA), ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԳ/UNIDO) և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ/IOM)։ Վերջինս թեև ներգրավված չէ ՄԱԿ-ի համակարգում, սակայն համաձայնագրային սկզբունքով սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների հետ։ Վերոհիշյալ գործակալություններն ու ծրագրերը կիսում են միասնական ծառայությունների համակարգի գաղափարն ու համախմբված են վերջինիս շուրջ՝ խնայված միջոցները ուղղելով ծրագրերի իրականացմանը։ Այս քաղաքականությունը լիովին համապատասխանում է Գլխավոր քարտուղարի բարեփոխումների նախաձեռնությանը, որի նպատակն է հզորացնել ՄԱԿ-ի համակարգը՝ իրականացնելով վարչական ծախսերի խնայողություն՝ հօգուտ իրականացվող ծրագրերի։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Charter of UN Chapter I»։ www.un.org (անգլերեն)։ 2015-06-17։ Վերցված է 22 November 2018 
  2. «UN Objectives»։ www.un.org (անգլերեն)։ Վերցված է 22 November 2018 
  3. «Nat Geo UN»։ www.nationalgeographic.org.։ 2012-12-23։ Վերցված է 27 April 2017 
  4. «UN Early years of the Cold War»։ peacekeeping.un.org։ Վերցված է 22 November 2018 
  5. «UN Decolonization»։ www.un.org։ 2016-02-10։ Վերցված է 22 November 2018 
  6. «Post Cold War UN»։ peacekeeping.un.org։ Վերցված է 22 November 2018 
  7. «Red Cross-History-Objective»։ International Committee of the Red Cross։ 2017-09-11։ Վերցված է 28 November 2018 
  8. «League of Nations instituted»։ www.history.com։ Վերցված է 3 December 2018 
  9. «League of Nations and Manchuria invasion»։ www.johndclare.net։ Վերցված է 30 November 2018 
  10. «League of Nations and Italo-Ethiopian War»։ johndclare.net։ Վերցված է 3 December 2018 
  11. «Why the League failed»։ johndclare.net։ Վերցված է 3 December 2018 
  12. Urquhart Brian (16 July 1998)։ «Looking for the Sheriff»։ New York Review of Books։ Վերցված է 14 February 2007 
  13. «1942: Declaration of The United Nations»։ United Nations։ Վերցված է 1 July 2015 
  14. Roll David (4 January 2013)։ The Hopkins Touch: Harry Hopkins and the Forging of the Alliance to Defeat Hitler։ էջեր 172–175։ ISBN 978-0199891955 
  15. Bohlen C.E. (1973)։ Witness to History, 1929–1969։ New York։ էջ 159 
  16. Video: Allies Study Post-War Security Etc. (1944)։ Universal Newsreel։ 1944։ Վերցված է 28 November 2014 
  17. «UN Milestone Dumbarton Oaks Conference»։ www.un.org։ 2015-08-04։ Վերցված է 22 November 2018 
  18. «Charter of the United Nations|United Nations»։ www.un.org։ 2015-08-10։ Վերցված է 29 December 2016 
  19. «History of the United Nations|United Nations»։ www.un.org։ 2015-08-21։ Վերցված է 29 December 2016 
  20. «San Francisco – the birthplace of the United Nations»։ San Francisco Chronicle։ Վերցված է 29 December 2016 
  21. «1945: The San Francisco Conference»։ United Nations։ Վերցված է 1 July 2015 
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 «UN Milestones 1941-1950»։ www.un.org։ 2015-08-04։ Վերցված է 1 November 2017 
  23. «Poland and the United Nations»։ Ministry of Foreign Affairs of the Republic of Poland։ Վերցված է 29 November 2013 
  24. «UN Milestones Korean War»։ www.un.org։ 2015-08-04։ Վերցված է 22 November 2018 
  25. «Creation of Israel»։ www.nytimes.com։ 2011-11-29։ Վերցված է 22 November 2018 
  26. 26,0 26,1 «UN Milestones 1951-1960»։ www.un.org։ 2015-08-06։ Վերցված է 1 November 2017 
  27. See Meisler, p. 76; Kennedy, p. 60; Fasulo, pp. 17, 20
  28. «Is China contributing to the United Nations' mission?»։ CSIS China Power։ 2016-03-07 
  29. Fasulo, p. 43; Meisler, p. 334
  30. Renner Michael։ «Peacekeeping Operations Expenditures: 1947–2005»։ Global Policy Forum 
  31. Meisler, pp. 252–56
  32. For quotation "worldwide ridicule", see Meisler, p. 293; for description of UN missions in Somalia and Bosnia, see Meisler, pp. 312–29.
  33. Lewis Paul (6 August 1996)։ «Jean Gerard, 58, Reagan Envoy Who Led U.S. to Leave Unesco»։ New York Times։ Վերցված է 6 January 2014 
  34. 34,0 34,1 «Are UN reforms just reshuffling of the deck?»։ New Straits Times։ 16 January 1998։ Վերցված է 5 November 2013 
  35. Smith-Spark, Laura (8 October 2013)։ «Syria: Chemical weapons team faces many dangers, says UN chief Ban»։ CNN։ Վերցված է 18 November 2013 
  36. «UN failed during final days of Lankan ethnic war: Ban Ki-moon»։ FirstPost։ Press Trust of India։ 25 September 2013։ Վերցված է 5 November 2013 
  37. «UN Milestones 2001-2010»։ www.un.org։ 2015-08-21։ Վերցված է 1 November 2017 
  38. «UN summit agenda; The largest gathering of world leaders in history meets in New York to discuss the role of the United Nations in the 21st century.»։ BBC News։ 7 December 2000։ Վերցված է 22 November 2006 
  39. «2005 World Summit Outcome» (PDF)։ United Nations։ Վերցված է 1 November 2017 
  40. «Sustainable Development Goals»։ Un.org։ Վերցված է 2 November 2017 
  41. «Communicating to a global constituency: UN Day in Paris»։ unu.edu։ United Nations University։ Վերցված է 24 November 2016 
  42. Falk Pamela։ «Can U.N. regain trust with an experiment in transparency?»։ www.cbsnews.com։ CBS News։ Վերցված է 24 November 2016 
  43. Guterres António (2017-01-09)։ «U.N. SECRETARY-GENERAL ANTÓNIO GUTERRES: MY VISION FOR REVITALIZING THE UNITED NATIONS»։ Newsweek.com։ Newsweek։ Վերցված է 13 January 2017 
  44. «Palau Gains Independence on Saturday»։ Salt Lake City, Utah, USA: The Deseret News, via Google News։ Associated Press։ 30 September 1994 
  45. «United Nations Visitors Centre»։ United Nations։ 2017։ Վերցված է 2 November 2017 
  46. «United Nations Office at Geneva»։ United Nations Office at Geneva։ Վերցված է 6 November 2013 
  47. «Welcome to the United Nations Office at Vienna!»։ United Nations Office at Vienna։ Վերցված է 6 November 2013 
  48. «Welcome to the United Nations Office at Nairobi»։ United Nations Office at Nairobi։ Վերցված է 6 November 2013 
  49. «Welcome to the United Nations Office at Nairobi»։ United Nations Office at Nairobi։ Վերցված է 6 November 2013 
  50. «Jerusalem Court: No Immunity for UN Employee for Private Acts—Diplomatic/Consular Law and Sovereign Immunity in Israel»։ Diplomaticlaw.com։ 23 March 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 28 June 2012-ին։ Վերցված է 27 April 2010 
  51. 51,0 51,1 Salaries, United Nations website
  52. ILO: Noblemaire principle, Judgement 986, consideration 7, and Judgment 831, Consideration 1.
  53. The Noblemaire principle, ICSC
  54. Americans Working at the U.N, World, New York Times, 28 September 2009
  55. «UN Charter: Chapter III»։ United Nations։ Վերցված է 2 November 2017 
  56. «Main Organs»։ 2014-11-18։ Վերցված է 21 November 2018 
  57. «General Assembly of the United Nations: Rules of Procedure: XII – Plenary Meetings»։ United Nations։ Վերցված է 4 December 2013։ «Decisions of the General Assembly on important questions shall be made by a two-thirds majority of the members present and voting. These questions shall include: recommendations with respect to the maintenance of international peace and security, the election of the non-permanent members of the Security Council, the election of the members of the Economic and Social Council, the election of members of the Trusteeship Council in accordance with paragraph 1 c of Article 86 of the Charter, the admission of new Members to the United Nations, the suspension of the rights and privileges of membership, the expulsion of Members, questions relating to the operation of the trusteeship system, and budgetary questions.» 
  58. 58,0 58,1 «United Nations Charter: Chapter V»։ United Nations։ 2015-06-17։ Վերցված է 2 November 2017 
  59. «Members of the United Nations Security Council»։ United Nations։ Վերցված է 26 August 2018 
  60. «Security Council Presidency in 2017»։ United Nations։ Վերցված է 2 November 2017 
  61. «United Nations Charter: Chapter XV»։ United Nations։ 2015-06-17։ Վերցված է 2 November 2017 
  62. «Appointment Process»։ United Nations։ 2015-04-22։ Վերցված է 2 November 2017 
  63. «Former Secretaries-General»։ United Nations։ Վերցված է 6 November 2013 
  64. «The Court»։ International Court of Justice։ Վերցված է 2 November 2017 
  65. «About ECOSOC»։ ECOSOC։ Վերցված է 5 November 2013 
  66. 66,0 66,1 «United Nations Charter: Chapter IX»։ United Nations։ 2015-06-17։ Վերցված է 2 November 2017 
  67. «Growth in United Nations membership, 1945–present»։ United Nations։ 2015-08-06 
  68. «UN welcomes South Sudan as 193rd Member State»։ United Nations։ 28 June 2006։ Վերցված է 4 November 2011 
  69. «United Nations Member States»։ United Nations։ Վերցված է 2 November 2017 
  70. «Charter of the United Nations: Chapter II»։ United Nations։ 2015-06-17։ Վերցված է 2 November 2017 
  71. «Non-member States»։ United Nations։ 2015-08-07։ Վերցված է 2 November 2017 
  72. «Repertory of Practice»։ United Nations։ Վերցված է 2 November 2017 
  73. «The Member States of the Group of 77»։ Վերցված է 7 November 2013 
  74. «About the G77»։ Group of 77։ Վերցված է 5 November 2013 
  75. Nobel Prize։ «The Nobel Peace Prize 1988»։ Վերցված է 3 April 2011 
  76. 76,0 76,1 «United Nations Peacekeeping Operations»։ United Nations։ 29 February 2016։ Վերցված է 24 March 2016 
  77. «The UN's Role in Nation Building: From the Congo to Iraq» (PDF)։ RAND Corporation։ Վերցված է 30 December 2008 
  78. «The Human Security Report 2005»։ Human Security Centre։ Արխիվացված օրիգինալից-ից 28 July 2009-ին։ Վերցված է 8 February 2007 
  79. Lynch Colum (16 December 2004)։ «U.N. Sexual Abuse Alleged in Congo»։ The Washington Post։ Վերցված է 21 November 2013 
  80. «UN troops face child abuse claims»։ BBC News։ 30 November 2006։ Վերցված է 21 November 2013 
  81. «Aid workers in Liberia accused of sex abuse»։ The New York Times։ 8 May 2006։ Վերցված է 22 November 2013 
  82. Holt Kate (4 January 2007)։ «UN staff accused of raping children in Sudan»։ The Daily Telegraph։ Վերցված է 21 November 2013 
  83. «Peacekeepers 'abusing children'»։ BBC News։ 28 May 2007։ Վերցված է 21 November 2013 
  84. Watson Ivan, Vaccarello Joe (10 October 2013)։ «U.N. sued for 'bringing cholera to Haiti,' causing outbreak that killed thousands»։ CNN։ Վերցված է 18 November 2013 
  85. «Resolutions Adopted by the General Assembly During its First Session»։ United Nations։ Վերցված է 24 March 2008 
  86. 86,0 86,1 «United Nations Charter: Chapter I»։ United Nations։ 2015-06-17։ Վերցված է 2 November 2017 
  87. «UN creates new human rights body»։ BBC News։ 15 March 2006։ Վերցված է 18 November 2013 
  88. «Frequently Asked Questions: Declaration on the Rights of Indigenous Peoples»։ United Nations։ Վերցված է 18 November 2013 
  89. Jordans Frank (17 June 2011)։ «U.N. Gay Rights Protection Resolution Passes, Hailed As 'Historic Moment'»։ The Huffington Post։ Associated Press։ Վերցված է 18 November 2013 
  90. «United Nations Permanent Forum on Indigenous Issues»։ United Nations։ Վերցված է 18 November 2013 
  91. «We Can End Poverty»։ United Nations։ Վերցված է 18 November 2013 
  92. «The UN Millennium Development Goals»։ United Nations։ Վերցված է 4 May 2007 
  93. «About UNICEF: Who we are: Our History»։ UNICEF։ Վերցված է 21 November 2013 
  94. «About UNICEF: Who We Are»։ UNICEF։ Վերցված է 21 November 2013 
  95. «About Us–United Nations»։ The World Bank։ 30 June 2003։ Վերցված է 2 August 2007 
  96. «Our Work»։ World Food Programme։ Վերցված է 22 November 2013 
  97. «About Us»։ Office of the United Nations High Commissioner for Refugees։ Վերցված է 22 November 2013 
  98. «The United Nations and Decolonization»։ United Nations։ Վերցված է 6 November 2013 
  99. «Non-Self-Governing Territories»։ United Nations։ Վերցված է 7 February 2014 
  100. «Organizations»։ Intergovernmental Panel on Climate Change։ Վերցված է 21 November 2013 
  101. «United Nations Observances»։ United Nations։ Վերցված է 17 November 2013 
  102. 102,0 102,1 «Fifth Committee Approves Assessment Scale for Regular, Peacekeeping Budgets, Texts on Common System, Pension Fund, as it Concludes Session (Press Release)»։ United Nations։ 22 December 2006։ Վերցված է 8 November 2013 
  103. «Regular Budget 2012–2013» (PDF)։ United Nations։ Վերցված է 9 November 2013 
  104. «Financing peacekeeping. United Nations Peacekeeping»։ www.un.org 
  105. «Where Your Money Goes»։ World Food Programme։ Վերցված է 9 November 2013 
  106. «Overall funding trends»։ UNICEF։ 21 January 2013։ Վերցված է 9 November 2013 
  107. «All Nobel Peace Prizes»։ Nobel Prize։ Վերցված է 5 November 2013 
  108. «The Nobel Peace Prize 2007»։ NobelPrize.org։ Վերցված է 23 November 2018 
  109. Gerbet Pierre (1995)։ Naissance des Nations Unies։ Espoir (French) (102)։ Արխիվացված օրիգինալից-ից 10 July 2009-ին 
  110. Greene David L. (14 February 2003)։ «Bush implores U.N. to show 'backbone'»։ The Baltimore Sun։ Վերցված է 12 January 2014 
  111. Singh Jasvir (2008)։ Problem of Ethicity: Role of United Nations in Kosovo Crisis։ Unistar Books։ էջ 150։ ISBN 9788171427017։ Վերցված է 12 January 2014 
  112. Normand Roger, Zaidi Sarah (13 February 2003)։ Human Rights at the UN: The Political History of Universal Justice։ Indiana University Press։ էջ 455։ ISBN 978-0253000118։ Վերցված է 12 January 2014 
  113. «France's role at the UN»։ Permanent Mission of France to the United Nations։ Վերցված է 25 November 2013 
  114. "UK helped Saudi Arabia get UN human rights role through 'secret deal' to exchange votes, leaked documents suggest". The Independent. 30 September 2015.
  115. "When Beheading Won't Do the Job, the Saudis Resort to Crucifixion ". The Atlantic. 24 September 2015.
  116. Lee David Tawei (2017-09-11)։ «The United Nations Needs to Treat Taiwan Fairly»։ The National Interest (անգլերեն)։ Վերցված է 14 September 2017 
  117. Moody John (14 July 2017)։ «UN tours open to terror and thug states - but not Taiwan»։ Fox News (en-US)։ Վերցված է 14 September 2017 
  118. Reddy Shravanti (29 October 2002)։ «Watchdog Organization Struggles to Decrease UN Bureaucracy»։ Global Policy Forum։ Վերցված է 21 September 2006 
  119. USIP Press Books, October 1994, 978-1-878379-35-1
  120. Book Review by Gail M. Gerhart in Foreign Affairs, March/April 1995 [1]
  121. «Q&A: Oil-for-food scandal»։ BBC News։ 7 September 2005։ Վերցված է 27 November 2013 

ԳրականությունԽմբագրել

Այլ գրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Պաշտոնական կայք էջեր

Այլ