Ջամմու և Քաշմիր
Ջամմու և Քաշմիր (հինդի՝ जम्मू और कश्मीर - jammū aur kaśmīr, անգլ.՝ Jammu and Kashmir), Հնդկաստանի նահանգներից մեկը։ Նախկինում եղել է իշխանապետություն Բրիտանական Հնդկաստանում։ Այժմ Ջամմու և Քաշմիրի տարածքը վեճի առարկա է Հնդկաստանի և Պակիստանի միջև, և երկուսն էլ տարածքային պահանջներ են ներկայացնում նահանգի նկատմամբ։
| ||||||
Երկիր | ![]() | |||||
Կարգավիճակ | Հնդկաստանի նահանգ և նախկին վարչա-տարածքային միավոր | |||||
Մտնում է | Հնդկաստան | |||||
Վարչկենտրոն | Սրինագար և Ջամմու | |||||
Խոշորագույն քաղաք | Սրինագար | |||||
ԲԾՄ | 327 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Jammu and Kashmir Legislature? | |||||
Նահանգապետ | Նարինդեր Նաթչ Վոհրա | |||||
Գլխավոր նախարար | Օմար Աբդուլլա | |||||
Պաշտոնական լեզուներ | Ուրդու | |||||
Բնակչություն (2001) | 10,070 մլն (18 տեղ) | |||||
Խտություն | 45,31 ( 18-րդ տեղ) | |||||
Տարածք | 222 236 | |||||
![]() | ||||||
Հիմնադրված է | հոկտեմբերի 26, 1947 թ. | |||||
Ժամային գոտի | +5:30 | |||||
Սահմանակից է (հյուսիս-արևմուտքում) Աֆղանստանին, Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան և Տիբեթի ինքնավար շրջաններին (հյուսիսում և հյուսիս-արևելքում), Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ և Փենջաբ նահանգներին (հարավում) և Պակիստանի Հյուսիս-արևմտյան սահմանամերձ շրջան և Փենջաբ նահանգներին (արևմուտքում)։
ԱշխարհագրությունԽմբագրել
Նահանգի տարածքն է 222 798 քառ. կմ, որը բաժանված է երկու մասի՝ այսպես կոչված «հսկողության գծով»։ Այս ժամանակավոր սահմանի վերաբերյալ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել 1972-ին, հնդկական վարչության տակ թողնելով նահանգի ընդհանուր տարածքի 138 992 քառ. կմ, իսկ պակիստանյան՝ 53 665 քառ. կմ։
ԲնակչությունԽմբագրել
Ընդհանուր բնակչությունը՝ 10 070 000։ Հնդկական մասն ունի երկու պաշտոնական մայրաքաղաք՝ Ջամմու (ձմռանը) և Սրինագար (ամռանը), իսկ պակիստանյան մասի մայրաքաղաքը Մուզաֆարաբադն է։
Պաշտոնական լեզուներից մեկը հնդեվրոպական լեզուների ընտանիքին պատկանող քաշմիրին (քոշուր) է։ Գրում են արաբերեն և դևանագարի այբուբենով[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
Տեսնել նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Greater Kashmir - Քաշմիրում լույս տեսնող անգլերեն օրաթերթ (անգլ.)
- Ջամմու և Քաշմիրի կառավարության պաշտոնական կայքը Archived 2017-09-15 at the Wayback Machine. (անգլ.)
- Կայք Ջամմու և Քաշմիրի մասին (անգլ.)
- Ջամմու և Քաշմիրի քարտեզներ (անգլ.)
- Ջամմու և Քաշմիրի Տուրիզմի բաժնի կայքը Archived 2010-02-17 at the Wayback Machine. (անգլ.)