Վեսթմինսթեր, Ուեսթմինսթեր (անգլ.՝ Westminster, բառացի՝ արևմտյան վանք), Լոնդոնի պատմական շրջաններից, Թեմզայի ձախ ափին՝ Սիթիից արևմուտք, Լոնդոնի կոմսության համանուն մայրաքաղաքային շրջանի մասը։ Հիմնադրվել է VII դարում՝ այդտեղ եղած վանքի շուրջը։ Վեստմինստերում են գտնվում Մեծ Բրիտանիայի գլխավոր կառավարական հիմնարկությունները՝ պառլամենտը (Վեսթմինսթերյան պալատ) և նախարարությունները (Ուայթ-հոլ փողոցի վրա), ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրը (Դաունինգ-սթրիթի վրա), Բուքինգեմյան պալատը՝ թագավորների նստավայրը, Վեսթմինսթերյան տաճարը։ Վեսթմինսթերյան վանքում է գտնվում թագավորների, պետական գործիչների և նշանավոր մարդկանց, այդ թվում Ի․ Նյուտոնի, Չ․ Դարվինի, Չ․ Դիքենսի գերեզմանները։