Հեռահաղորդակցության միջազգային միություն
Հեռահաղորդակցության Միջազգային Միություն, ՀՀՄ, ի սկզբանե Հեռագրության Միջազգային Միություն (ֆր.՝ Union Internationale des Télécommunications ), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնագիտացված կազմակերպություն, որը պատասխանատու է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մտահոգության հարցերի համար[1]։
Հեռահաղորդակցության միջազգային միություն | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն և ստանդարտավորման կազմակերպություն |
Հապավում | ՀՀՄ / ITU / UIT |
Հիմնադրված | 1865 թ. մայիսի 17 |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Գլխադասային գրասենյակ | ![]() |
Գլխավոր քարտուղար | Հոուլին Ժաո |
Կայք | itu.int |
Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, աշխատում է զարգացող աշխարհում զարգացնել հեռահաղորդակցության ենթակառուցվածքը, և աջակցում է տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։
ՀՀՄ-ի գլխավոր կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ ՀՀՄ-ն հանդիսանում է Միավորված Ազգերի Զարգացման Խմբի անդամ[2]։
ՀՀՄ-ի կազմի մեջ մտնում է 193 երկրներ և 700-ից ավել անդամներ (հանրային ու մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հեռահաղորդակցման կենտրոններում աշխատող անձիք)[3]։
ՊատմությունԽմբագրել
ՀՀՄ-ն հիմնադրվել է 1865 թ. մայիսի 17-ին, որը սկզբում ձևակերպվել է որպես Հեռագրության Միջազգային Միություն։ ՀՀՄ-ն 1947 թվականին դարձել է ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպություն։ 1932 թ. վերանվանվել է Հեռահաղորդակցության Միջազգային Միություն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ International Telecommunication Union
- ↑ «UNDG Members»։ Undg.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-11-ին։ Վերցված է մայիսի 15, 2012
- ↑ «About ITU»։ International Telecommunication Union։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-15-ին։ Վերցված է 2011-03-20