ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
«ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ» (ՄԱԿԲՀ) (անգլ.՝ United Nations Population Fund, (UNFPA) նախկինում` ՄԱԿ-ի Բնակչության գործունեության հարցերով հիմնադրամ), ՄԱԿ-ի կազմակերպություն։ ՄԱԿԲՀ-ը հիմնադրվել է 1969 թվականին Ընդհանուր վեհաժողովի նախաձեռնությամբ որպես բնակչության հետ կապված հարցերում զարգացող և անցումային շրջանում գտնվող երկրների աջակցության խոշորագույն միջազգային ֆինանսավորման աղբյուր։ ՄԱԿԲՀ-ը ասում է՝ «ՄԱԲՀ-ն աշխարհի երկրներին օգնում է օգտագործել բնակչության վերաբերյալ տվյալները վերջիններիս քաղաքականություններում և ծրագրերում` աղքատության կրճատման, ինչպես նաև ապահովելու համար, որ յուրաքանչյուր հղիություն լինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանա հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի»[2]։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ | |
---|---|
![]() | |
Տեսակ | organization established by the United Nations? |
Հապավում | UNFPA, FNUAP, ЮНФПА, FPNU և ՄԱԿԲՀ |
Հիմնադրված | 1969[1] |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Նպատակներ | աղքատության կրճատում, հղիության ցանկալիություն, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանա հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Տեղագրություն | ![]() |
Անձնակազմ | 1119 |
Կայք | unfpa.org |
Նախկին անվանում(ներ) | ՄԱԿ-ի Բնակչության գործունեության հարցերով հիմնադրամ |
Կազմակերպությունը վերջերս ամբողջ աշխարհում աչքի ընկավ իր՝ Մանկական ամուսնությունների, ծննդաբերական խուղակների և կնոջ սեռական օրգանների խեղման դեմ պայքարի համաշխարհային քարոզարշավի շնորհիվ։ Պետությունների խնդրանքով կազմակերպությունը աջակցություն է ցուցաբերում ընտանիքի ծրագրման և վերարտադրողական ծառայություննների բարելավման (ըստ անհատական ընտրության) և բնակչությանն առնչվող կայուն զարգացման ուղղված քաղաքականության մշակման բնագավառներում[3]։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը աջակցում է ավելի քան 150 երկրներում և տարածաշրջաններում տարածված ծրագրերին, որոնք տարածվել են չորս աշխարհագրական շրջաններով` Արաբական պետություններ և Եվրոպա, Ասիա եւ Խաղաղօվկիանոսյան երկրներ, Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազանի երկրներ, և մերձսսահարայան Աֆրիկա։
Աշխատակիցների մոտ երեք չորրորդը աշխատում է տարածաշրջանային և ենթատարածաշրջանային գրասենյակներում[4]։
Ծագում խմբագրել
ՄԱԿԲՀ-ը սկսել է իր գործունեությունը 1969 թվականին որպես ՄԱԿ-ի Բնակչության գործունեության հարցերով հիմնադրամ (անվանումը փոխվել է 1987 թվականին) Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ղեկավարության ներքո[5]։ 1971 թվականից այն ղեկավարվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից[6][7][8]։
Մանդատ խմբագրել
Միավորված ազգերի կազմակերպությանը Բնակչության հիմնադրամի մանդատը հիմնադրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) կողմից 1973 թվականին[9].
- Ձևավորել բնակչության և ընտանիքի պլանավորման կարիքներին արձագանքելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու կարողությունները[9]։
- Թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում խթանել իրազեկությունը բնակչության հիմնախնդիրների և այդ հիմնախնդիրներով զբաղվելու հնարավոր ռազմավարությունների վերաբերյալ[9]։
- Աջակցել բնակչության հիմնախնդիրների լուծմանն այնպիսի եղանակներով և միջոցներով, որոնք լավագույնս են համապատասխանում տվյալ երկրի կարիքներին[9]։
- Միավորված ազգերի կազմակերպության համակարգում առաջատար դեր ստանձնել բնակչությանն առնչվող ծրագրերի խթանման հարցում և համակարգել Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերը[9]։
Բարի կամքի դեսպաններ խմբագրել
Հիմնադրամի հովանավորը Դանիայի գայաժառանգ արքայադուստր Մերին է։
Կազմակերպության բարի կամքի դեսպաններն են․
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ «About us - UNFPA - United Nations Population Fund»։ Վերցված է դեկտեմբերի 21, 2016
- ↑ «Հիմնարար Փաստեր», Միավորված ազգերի կազմակերպություն (հայերեն)։ ՄԱԿ-ի հանրային վարչություն։ 2013։ էջ 78-79։ ««ՄԱԲՀ-ն աշխարհի երկրներին օգնում է օգտագործել բնակչության վերաբերյալ տվյալները վերջիններիս քաղաքականություններում և ծրագրերում»»
- ↑ UNFPA in the UN system. Archived 2014-07-22 at the Wayback Machine. Retrieved 28 February 2013.
- ↑ «UNFPA in the United Nations System»։ United Nations Population Fund
- ↑ United Nations General Assembly Session -1 Resolution 2815. United Nations Fund for Population Activities A/RES/2815(XXVI) 14 December 1971. Retrieved 11 July 2008.
- ↑ United Nations General Assembly Session -1 Resolution 3019. United Nations Fund for Population Activities A/RES/3019(XXVII) 18 December 1972. Retrieved 11 July 2008.
- ↑ United Nations General Assembly Session 34 Resolution 104. United Nations Fund for Population Activities A/RES/34/104 14 December 1979. Retrieved 11 July 2008.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 UN team։ «United Nations Population Fund» (անգլերեն)։ UNFPA։ «The mandate of UNFPA, as established by the United Nations Economic and Social Council (ECOSOC) in 1973 and reaffirmed in 1993»