Մանջուրիա  Manzhou, (Չինարեն)  滿洲, (Չինարեն) պարզեցված 满洲, պինին Mǎnzhōu), պատմական մարզ Չինաստանի (Դուբեյի տարածաշրջան և Ներքին Մոնղոլիայի արևելյան մասը) հյուսիս-արևելքում։ Մինչև 1858-1860 թվականները «Մանջուրական տարածքներ» հասկացության մեջ մտնում էին նաև որոշ տարածքներ, որոնք ներկայումս պատկանում են Ռուսաստանին։ Այդ տարածքները Ռուսաստանին են անցել շնորհիվ 1858 և 1860 թվականներին կնքված Այգունյան պայմանագրի և Պեկինյան տրակտատի, այսինքն ժամանակակից Պրիամուրյեն և Պրիմորիեն։ Բացի դրանից Չինական քարտեզների վրա, որպես պատմական Մանջուրիայի տարածք, նշվում է նաև Սախալինը, սակայն դա չի նշվում Ներչինյան պայմանագրում։

Անվանումը առաջացել է 17-րդ դարի սկզբին մանչուժոռ ազգի անունով, որոնք նախկինում պետականություն են ունեցել։

Հենց Մանջուրիայում է տեղակայված Չինաստանի ամենամեծ ցամաքային նավահանգիստը և տրանսպորտային անցակետերը։ Այս նավահանգստի միջոցով է տեղի ունենում ռուս-չինական առևտրի 70%-ը։

Ժամանակակից աշխարհագրություն

խմբագրել

Ներկայումս Մանջուրիայի հարթավայրային մասը զբաղեցնում են Հեյլունցզյան, Ցզիլին և Լյաոնին նահանգները։ Մեծ Հինգան լեռնաշղթան գտնվում է Ներքին Մոնգոլիա ինքնավար շրջանի տարածքում։

Պատմություն

խմբագրել

Հին Մանջուրիա

խմբագրել

Հնում Մանջուրիան բաժանված էր մի շարք կալվածքների, որոնք մեկ միանում էին վերածվելով թագավորության, մեկ էլ վերանում։ Հյուսիսից այնտեղ էին շարժվում ռազմատենչ տունգուսյան ցեղերը, որոնք հետագայում իշխող դարձան Մանջուրիայի հյուսիսային հատվածում։ Հարավում չինական գաղութների մոտից այստեղ էին գալիս խանական մշակույթի տարրերը։ Մեզ անհայտ դարում Մանջուրյան հարձակման ենթարկվեց կիդանների կողմից։ 1115 թվականից իշխող են դառնում չուրչժենները, որոնք հետագայում ստեղծեցին Ցին դինաստիան՝ կառավարելով Մանջուրիան և համարյա ամբողջ հյուսիսային Չինաստանը։ 1234 թվականին Մանջուրիան գրավվեց մոնղոլների կողմից։  

1368 թվականին Չինաստանում մոնղոլական իշխության տապալումից հետո նոր Մին կայսրությունը 15-րդ դարի սկզբին փորձում էր գրավել ողջ Մանջուրիան։ Բայց Մինական կառավարման ժամանակաշրջանում միայն Լյաոդունյան շրջանի հարավային ծայրի շրջանն էր կայուն մնում և ենթարկվում Պեկինյան իշխանություններին։  

Ցինական կայսրություն

խմբագրել

16-րդ դարի սկզբին չժուրչժենյան առաջնորդներից մեկը՝ Նուրհացին, իր ուժով միավորեց մի շարք չժուրժենյան և մոնղոլական տարածքներ և 1616 թվականին իրեն հռչակեց նոր «Ուշ ժամանակների Ցզին» կայրության կայսր, ցանկանալով շարունակել Ցզին կայսրության 12-ից 13-րդ դարերի ավանդույթները։ Այնուհետև նվաճեց Ցինական կայսրությանը պատկանող Լյաոդունը։ 1636 թվականին Նուրհացիի տղան Աբահայը, վերանվանեց Ուշ ժամանակների Ցզինև Ցինի, իսկ չժուրչեններին մանջուների։  

1644 թվականին Ցինական բանակ հատեկլով չինական մեծ պատը գրավեցին Պեկինը։ Երկար պայքարից հետո Ցինական կայսրություն կարողացավ միավորել ողջ Չինաստանը։

Ցինական կայսրությունում իշխող համարվող մանջուրները շատ արագ ընդունեցին չինական մշակույթը, սակայն իրնեց պատմական հայրենիքը՝ Մանջուրիան այդպես էլ չկարողացավ ասոցացվել ներքին Չինաստանին, պահպանելով իրավական և էթնիկ տարբերություններ։ Էթնիկ չինացիների (հանցիների) մուտքը կենտրոնական և հյուսիսային Մանջուրիա (այսինքն Լյաոդունի սահմաններից ներս) սահմանափակելու համար, ժենշենի և այլ բնական ռեսուրսների արտադրության համար, 17-րդ դարի կեսերին նույնիսկ կառուցվել էին հատուկ պատնեշներ։ Միայն 19-րդ դաչի երկրորդ կեսին Պրիոմուրիան և Պրիմորիեն կորցնելուց հետո, ցինական կառավարությունը ընկալեց երկրի հյուսիս արևելյան մասի բնակեցման և պետ բյուջեն ամրապնդելու հիմնախնդիրները բացելով ճանապարհ Մանջուրիայում չինացիների ազատ բնակեցման համար։

17-ից 18-րդ դարերի ընթացքում եվրոպացիները  մանջուրներին, մոնղոլներին և մի շարք այլ ազգերի հավաքականորեն հաճախ անվանում էին թաթարներ։ դրանից ելնելով Ցինական կայսրության մեջ մտնող մոնղոլական և մանջուրական տարածքները Արևմտյան Եվրոպային հայտնի դարձան «Չինական Թաթարիա» անունով ֆր.՝ la Tartarie chinoise Դյուալանդայում[1], (անգլ.՝ Chinese Tartary) 1773 թվականի Կիտչենի ատլասում). Այստեղից էլ գալիս է Թաթարական նեղուց (ֆր.՝ manche du Tartarie[2])։ 19-րդ դարի սկզբի աշխարհագրագետները հանդես եկան «Մանջուրիա» բառի օգտագործման համար, որպես ավելի ճշգրիտ անվանում օրինակի համար 1804 թվականին հրապարակված համաշխարհային աշխահագրության (Չինական կայսրության բաժնում) վերնագրված է «Հյուսիսի ենթակա տարածքներ կամ Մանջուրիա, Մոնղոլիա, Կալմիկիա[3], Սիֆան[4], Փոքր Բուխարիա[5] և այլ տարածքներ, որոնք սխալմամբ անվանում են ԹԱԹԱՐԻԱ»[6][7] Միայն 19-րդ դարի ընթացքում  «Մանջուրիա» բառը հանրաճանաչ և օգտագործելի դարձավ։

Ռուսները Մանջուրիայում

խմբագրել
 
1904 թվականի Ռուս-Ճապոնական պատերազմի  պաստառ, որտեղ ռուս կազակը պաշտպանում է Պորտ-Արթուրը

Հյուսիսային սահմաններում ռուսների հետ բախումը  Մասնջուրիայում սկսվում են 1658 թվականից, որի ժամանակ ռուսներն էլ առաջին անգամ հանդիպեցին կորեացիներին։ Ռազմական բախումների արդյունք դարձավ 1689 թվականին կնքված Ներչինյան պայմանագիրը, ըստ որի ռուս-չինական սահմանը այսուհետ կազմելու էին Ամուր, Արգուն և Գորբնիցա գետերը։ 

1883 թվականին հարուստ ոսկու պաշարներ լինելու լուրերը առաջ բերեցին Ժելտա գետի, Ալբազիխի, Ալբազիխի հոսանքի և Ամուրի ավազանի տարածքում սյսպես կոչված Ժելտուգինյան Հանրապետության ձևավորմանը, որը գտնվում էր Չինաստանի տարածքում։ սակայն 1885-1886 թվականների ձմռանը Չինական բանակի կողմից Ժելտուգինյան Հանրապետությունը ամբողջովին լիկվիդացվեց։

1894-ից 1895 թվականներին ընթացած ճապոնա-չինական պատերազմի ընթացում Մանջուրիան ամբողջովին զբաղեցվել էր ճապոնացիների կողմից, բայց Սիմոսեկսկոնյան պայմանագրով հետ է վերադարձվել Չինաստանին։  

Ցինական իշխանությունների թուլացումը առաջ բերեցին Մանջուրիայում ռուսական ազդեցության ավելացմանը, որը արդեն կարճ ժամանակ անց մտել էր ռուսական տնտեսական և քաղաքական հետաքրքրությունների մեջ։ Հիմնականում դա կապված էր 1896 թվականին կնքված հաշտությամբ, ճապոնա-չինական պատերոզմում դաշնակիցներից ցինական զորքերի կրած պարտության հետ։

 

1896 թվականից  ամենակարճ ճանապարհով կաուցվեց Հարբինից Վլադիվոստոկ կառուցվեց արևելաչինական երկաթ գիծը։ Երկաթգծի կառուցման գործում մեծ դեր ունեցավ Ն. Ս. Սոիյագինը։

1898 թվականին ռուս-չինական համաձայնագրով Ռուսաստանը Չինաստանից վարձակալեց Լյաուդունյան թերակզղին և կից կղզիները, ամրապնդելով Պորտ-Արթուրը և Դալնի առևտրական նավահանգիստը, որոոնքարևելաչինական երկաթ գծով միանում էին Վլադիվոստոկին։

1900 թվականին Իհեթուանյան ապստամբոըթյան պատճառով արևելաչինական երկաթ գծի և Մանջուրիայի տարածքը զբաղեցվել էին ռուսական բանակի կողմից։

1903 թվականին Ռուսաստանը Պորտ-Արտուրում հիմնեց Հեռավոր Արևելքի Ներկայացուցչությունը և ռուսական կառավարությունը դիտարկում էր Մանջուրիայի ամրապնդումը և չինաստանից առանձնեցումը, որպես «Ժելտոռոսիյա», որի համար հիմք պիտի դառնար 1899 թվականին ձևավորված Կվանտունյան շրջանը, որի տարածքով անցնում էր արևելաչինական երկաթ գիծը։ Ծրագրվում էր հիմել  կազակների նոր զորք և այդ տարածք ուղարկել ռուսական բնակչությանը, տարածք ամբողջովին ռուսիֆիկացնելու համար[8]։ 

Ճապոնիայի հավակնությունները Մանջուրիայի և Կորեայի տարածքներին նաև Ռուսաստանի կողմից դաշնակցական պայմանագրի պայմանների չկատարումը, Կորեայից և Մանրուրիայից զորքերը հանելուց հրաժարելը առաջ բերեցին ռուս-ճապոնական առաջին պատերազմի սկզբին, որի համար դեպքերի զարգացման ռազմաբեմը զբաղեցնում էր ողջ հարավային Մանջուրիան մինչև Մուկդեն։  

Ըստ Պորտսմուտսյան հաշտության Լյաոդունյան թերակղզին, Կվանտունյան թերակղզին և հարավ-մաննջուրյան երկաթ գիծը սկսած Կուանչենցզիից վերջացրած Պորտ-Արթուրով անցնում էին Ճապոնիային։ 1905-ից 1925 թվականների ընթացքում օգտագործելով իր տնտեսական ձքանները  Ճապոնիան ավելի է ուժեղացնում Ներքին Մանջուրիայում իր ազդեցությունը[9]։ Հետագայում Ճապոնիան արդեն չթողեց Չինաստանին ազդեցություն հաստատել Մանջուրիայի վրա։ Դրա փոխարեն Ճապոնիան ամբողջությամբ օկուպացրեց Մանջուրիայի տարածքը հիմնելով այնտեղ իրեն ենթակա Մանջու-գո պետությունը։

20-րդ դարի սկզբի Մանջուրիան

խմբագրել
 
Մանջուրիան 1892 թվականի քարտեզի վրա

Ցինական կայսրության նախկին բաղկացուցիչ մասը, Կորեայի և Ռուսաստանի (Մերձբալկանյան, Ամուրյան, և Մերձծովյան շրջաններին)  հետ սահմանակցությամբ, մոտավորապես 1 մլն կմ² մակերեսով և 5,7 մլն բնակչությամբ՝ այսպիսին էր Մանջուրիան 20-րդ դարի սկզբին։ Բացառությամբ նրա հարավային մասը, Մանջուրիան իրենից ներկայացնում էր ոչ բարձր լեռնային պետություն։ Նրա արևմտայան մասում հյուսիսից հարավ ձգվում է Մեծ Հինգան լեռնաշխթան, որոնք հանդիսանում են Չինաստանի հարավ-արևելքի ամենաբարձր լեռները. օրինակ Չանբայշան (միջին բարձրությունը 1500-1800 մետր, սմենսբսրձր կետում 2745 մետր)։ Բացի սահմանաբաժան հանդիսացող Ամուրը, Մանջուրիայի տարածքով հոսում են նաև Ամուրը թափվող Սունգարին, որին նաև միանում են Նոնի-ցզյանը, Լյաոխեն և այլ գետեր։ Կլիման երկրի տարածում բավական չոր է։ Բնակչությունը կազմում են չինացիները (հիմնականում բնակվելով երկրի հարավում), մանջուրներ, մոնղոլներ, տունգուսներ, կորեացիներ և ճապոնացիներ։ Հիմնականում նրանք զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ լեռնային գործով։ Ադմինիստրատիվ կերպով Մանջուրիան բաժանվում է 3 նահանգների՝ Մուկդենյան (չիներեն Շեն Ցզին, Մուկդեն գլխավոր քաղաքով), Գիրինյան (Գիրին գլխավոր քաղաքով) և Հեյ-լունցզանյան նահանգը (Ցիցիկառ և Այգուն գլխավոր քաղաքներով)։ Մանջուրիայի տարածքով է անցնում Արևելաչինական երկաթ գիծը, որը հանդիսանում է Սիբիրյանի շարունակությունը հասնելով միչև Վլադիվաստոկ (1482 կիլոմետր) Խարբին-Դակժլնի (941 կիլոմետր), Նան-կուեն-Լին-Պորտ-Արթուր (48 կիլոմետր) և Տաշի-ցզյաո-Իշ (22 կիլոմետր) ճյուղերով։  

Մանջոու-գո

խմբագրել
 

1932 թվականի մարտի մեկից մինչև 1945 թվականի օգոստոսի 19-ը Մանջուրիայաի տարածքում գոյություն է ունեցել Մանջոու-գո պետությունը։ Դրամական միավորը 1 չիաո (1 չիաոն = 10 Ֆինյայի = 100 լիի)։ Մայրաքաղաքը Սինցզին, իսկ պետության ղեկավարը Պու Ին (1932-ից 1934 թվականներին Գերագույն առաջնորդ, 1934-ից մինչև 1945 թվականը կայսր)։ Փաստացի Մանջու-գոն ամբողջովին ենթարկվում էր Ճապոնիային և նրա քաղաքականությանը։ 1939 թվականին Մանջոու-գոյի զինված ուժերը մասնակցություն են ւնեցել Հալկին-Գոլում տեղի ունեցած կռիվներին։ Մանջոու-գոյի գոյությունը ավարտվեց 1945 թվականի օգոստոսի 19-ին։ Երբ կարմիր բանանակի դեսանտը Մուկդենում գտվող օդանավկայանից գրավեց Պու Իի ինքնաթիռը։   

Լոգիստիկական ուղիներ

խմբագրել

Մանջուրական սահմանային երկաթգծի անցակետը «Մանջուրիա-Զաբայկալսկ» հանդիսնաում է Չինաստանում բեռնափոխադրումներում իրականացնող ամենամեծ անցակետը և միակն է որ աշխոատում է օրը ժամ։ 2010 թվականին երկաթգծային բեռնափոխաֆրումների ծավալը հասավ 70 մլն տոննայի[10]։

2009 թ.-ի հուլիսին Մանջուրիայում բացվեց միջազգային նշանակության մեքենաների անցակետը, որի արդյունքում մեքենաներով բեռնափոխադրումների ծավալը հասավ 6 մլն տոննայի։

Ներկայումս Մանջուրիան  ամեն տեսակի բեռների փոխադրման հիմանկան տարածքներից մեկն է։ Այստեղով փոխադրվում են անտառանյութեր, նավթ, հեղուկ քիմիկատներ, գազ, սարքավորումներ, կոնտեյներներ, որը իրեն դարձնում է երկրի ամենաֆունկցիոնալ ցամաքային անցակետը։

Անտառավերամշակման համալիր

խմբագրել

Մանջուրիայի միջոցով Չինաստան են հասնում Ռուսաստանից արտահանվող փայտանյութերի 60%-ը. նաև սա կազմում է Չինաստան մտնող փայտանյութի 30%-ը։ 2012 թվականին Մանջուրիայի տարածքում էկսպորտի ծավալները հասան 8,9 մլն մ³, որը 12,4%-ով ավելի է 2011 թվականի ցուցանիշից։

Սահմանամերձ չինական փայտանյութ ներկրող ընկերությունները, հետագայում մշակված ապրանքը արտահանում են այլ երկրներ, օգտվելով երկու կողմից էլ տրվող արտոնություններից։ Այս արտոնությունները տրվում են փայտանյութի ներկրում և արտահանում կատարող ընկերություններին։ 2014 թվականին Չինաստանը զբաղեցնում էր փայտանյութի ներկրման առաջին տեղն ամբողջ աշխարհում։

Տարածաշրջան ներկայացնում է  իրենից ոչ միայն տրանսֆերային հանգույց, որը զբաղվում է փայտանյութի առևտրով, այլ նաև հանդիսանում է փայտանյութի  վերամշակման ամենամեծ կետը երկրում։ 2003 թվականին տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակներում Մանջուրիայում ստեղծվեց հումքի ներկրման և վերամշակման տարածքը, մոտավորապես 19 կմ² մակերեսով։ Այստեղ են գտնվում ավելի քան 130 խոշոր արտադրամասեր, որի համար հումք է հանդիսանում Ռուստանից ներկրված փայտանյոթը։ Նրանցից 30%-ը կազմում են փայտի 100%-անոց վերամշակմամբ զբաղվող հաստատություններ։

2012 թվականին Մանջուրիայում անտառանյութերի վերամշակման ընդհանուր ծավալները գնահատվում էին 7 մլն մ³։ Բնական անտառների մշաակման ծավալները կազմեց 4,034 մլն մ³, որը ավելի ցածր է 2011 թվականի ցուցանիշներից 16,2%-ով, բայց նույն պայմաններուկ դրամական ցուցանիշներով այն ավելացավ 26,4%-ով հասնելով $ 1,250 մլրդ-ի։ դա ցույց է ալիս ընկերությունների կողմից փայտի ավելի խորը վերամշակման մեջ հետաքրքրվածությունը։

Հիմք ընդունելով Մանջուրիայում կատարած հաջող աշխատանքները 2012 թվականի սկիզբ դրվեց «Մեկ շուկա, Երկու բազաներ, երեք նախընտրելի արտադրական ուղություններ» ծրագիրը, որն իրենից ներկայացնում է փայտամշակման համալիրենի ստեղծմանը և զարգացմանը։ Ծրագիրն իր մեջ է ներառում 5կմ² մակերեսով Չինաստանում ամենամեծ փայտի ներկրման և առևտրի  շուկայի ստեղծումը, բազա որը կզբաղվի փայտե կոնստրուկսիաների և փայտի տների արտադրությամբ և  լոգիստիկայով։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jean-Baptiste Du Halde: Description géographique, historique, chronologique, politique et physique de l’empire de la Chine et de la Tartarie chinoise (Paris: P.G. Lemercier 1735)
  2. Mentelle, Edme; Brun, Malte (1804), Géographie mathématique, physique & politique de toutes les parties du monde, vol. 12, H. Tardieu, էջ 144
  3. то есть Джунгария
  4. Тибет
  5. Кашгария
  6. «Les provinces tributaires du nord ou la Mantchourie, la Mongolie, la Kalmouquie, le Sifan, la Petit Bucharie, et autres pays vulgairement compris sous la fausse dénomination de TARTARIE», в Mentelle & Brun 1804, էջ. 144
  7. Другой пример раннего использования: «Mandchourie ou pays du Mongols, mantcheoux ou orientaux» («Маньчжурия, или страна маньчжурских или восточных монголов») в: Mentelle, Edme (1804), Le cours complet de cosmographie, de géographie, de chronologie et d'histoire ancienne et moderne, vol. 3, Chez Bernard, էջ 334
  8. Русский архипелаг — Дальневосточный проект Российской Империи
  9. «Япония в период с 20-х по 40-е годы». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
  10. «Рынок сбыта Манчьжурия, журнал Рынок сбыта Манчьжурия от портала 100m3.com». 100m3.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանջուրիա» հոդվածին։