Բացել գլխավոր ցանկը

Մոգադիշո ( արաբ․՝ مقديشو‎‎, իտալ.՝ Mogadiscio),Սոմալիի մայրաքաղաք, ամենամեծ քաղաքն ու հիմնական նավահանգիստը։ Գտնվում է Հնդկական օվկիանոսի ափին՝ Բանաադիր շրջանում ։ Քաղաքը դարեր շարունակ եղել է կարևոր նավահանգիստ։ 2015 թվականի դրության բնակչությունը կազմել է 2.120.000 մարդ[1]։ Տարածքը՝ 91կմ քառ[1]:

Քաղաք
Մոգադիշո
Maqadīshū / مقديشو
Aerial view of a US helicopter as it flies over a Mogadishu residential area.JPEG
Կոորդինատներ: 2°02′0″ հս․ լ. 45°21′0″ ավ. ե. / 2.03333° հս․. լ. 45.35000° ավ. ե. / 2.03333; 45.35000
ԵրկիրՍոմալի Սոմալի
ԵնթարկումՄայրաքաղաք
Առաջին հիշատակում1331
Մակերես91 կմ²
ԲԾՄ9 մետր
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն2 000 000 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+3
##Մոգադիշո (Սոմալի)
Red pog.png

ՍտուգաբանությունԽմբագրել

Մոգադիշո անունը ծագել է պարսկերեն Maq'ad-i-Shah (مقعد شاه)բառից, որը նշանակում է վայր,որտեղ գտնվում է շահը:Սա քաղաքի վրա վաղ պարսկական ազդեցության արտացոլումն է ։  Քաղաքը հայտնի է նաև Համար անունով (англ. Hamar).

ՊատմությունԽմբագրել

ՄիջնադարԽմբագրել

Դեռեւս հին ժամանակներում Մոգադիշոյի տարածքով են անցել կարևոր առևտրային երթուղիներ: Արաբական թերակղզու մուսուլմանները Մոգադիշոն գաղութացրել են IX դարի վերջին (Ալ-Յակուբիի վկայություն, 893 թվական): Շուտով Մոգադիշոն դառնում է տարածաշրջանային կենտրոն։ Այդ ժամանակ Սոմալիի հողերի մեծ մասն անպտուղ էր, Մոգադիշոյի հողերն ավելի հարմար էր գյուղատնտեսության համար և կարող է կերակրել ավելի շատ բնակիչներ. Սա նաև Արևելյան Աֆրիկայի ամենահյուսիսային կետն էր , որտեղ հարմարավետ խորշ կար:

Սկսած 1000 թվականից ավելաում է առևտրուրը սուահիլցիների հետ, որը դրական անդրադարձ է ունենում քաղաքի էկոնոմիկայի վրա: 1269 թվականին կառուցված Ֆարխ-ադ-Դինա պատմական մզկիթը մինչ օրս պահպանվում է ։

Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ մետաղադրամներ Չինաստանից, Շրի Լանկայից և Վիետնամից ։  Շատ մետաղադրամներ պատկանում են Սուն դինաստիային: Այդ ժամանակ Սուահիլի քաղաք-պետությունները ներմուծեցին արաբական խեցեղեն, չինական ճենապակի և հնդկական հագուստներ։ Արտահանվել է անտառանյութ, փղոսկր, սադափ, երկաթ և ստրուկներ ։

Եվրոպական տիրապետությունԽմբագրել

1500 -ականներին Մոգադիշոն Պորտուգալիայի վերահսկողության տակ էր ։  Մերկատոր-Հոնդուրաս քարտեզում (1607 թվական) Մոգադիշոն հայտնվում է Magadoxo անունով:

Զենզիբարա սուլթանը քաղաքը գրավել է 1871 թվականին։ Գարեսի պալատը, որը կառուցվել է 1800-ականների վերջին սուլթանի կուսակալի համար, այժմ ծառայում է որպես թանգարան և գրադարան ։


1892-ում Զանզիբարա սուլթանը քաղաքը հանձնում է Իտալիային: Իտալիան քաղաքը գնել է 1905 թվականին և Մոգադիշոն դարձրել է իտալական Սոմալիի մայրաքաղաք։ Հարակից տարածքներն Իտալիայի վերահսկողության տակ են անցել 1936 թվականին:

Մեծ Բրիտանիայի զինված ուժերը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, շարժվելով Քենիայից, քաղաքը գրավեցին 1941 թվականի փետրվարի 26-ին: Բրիտանացիները շարունակում էին քաղաքը ղեկավարել մինչև 1952 թվականը, երբ Իտալիան վերադարձրեց իր նախկին պրոտեկտորատը։

1954 թվականին հիմնադրվել է Սոմալիի ազգային համալսարանը, որի կազմում են յոթ ֆակուլտետներ (բժշկական, անասնաբուժական, երկրաբանական, մանկավարժական, իրավաբանական, ագրոնոմիական և հումանիտար)։  1960 թվականին Սոմալին անկախություն ձեռք բերեց, իսկ Մոգադիշոն դարձավ նրա մայրաքաղաքը։  Պահպանվել են 1963 թվականի փաստագրական կադրեր, որոնք քաղաքացիական պատերազմների նախաշեմին խաղաղ մայրաքաղաքի կերպարն են պատկերել. կանաչի մեջ խեղդվող Սոմալիի համալսարանը, կաթոլիկ տաճարը (այդ պահին՝ Աֆրիկայի խոշորագույն տաճարը):

Տեսարժան վայրերԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ПримечанияԽմբագրել

  1. 1,0 1,1 «Demographia World Urban Areas»։ Demographia։ Վերցված է 19 March 2015 


Արտաքին հղումներԽմբագրել