Բացել գլխավոր ցանկը

Անտոնիու Մանուել դի Օլիվեյրա Գուտեռեշ (պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres, ապրիլի 30, 1949(1949-04-30)[2][3][4][5][6][7][8], Լիսաբոն, Պորտուգալիա[9][1][10][11][12][13]), պորտուգալացի քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտեռեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար[17]։

Անտոնիու Գուտեռեշ
պորտ.՝ António Guterres
António Guterres - 2019 (48132270313) (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն[1]
Կրթություն՝ Բարձրագույն տեխնիկական ինստիտուտ[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Ծննդյան օր ապրիլի 30, 1949(1949-04-30)[2][3][4][5][6][7][8] (70 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա[9][1][10][11][12][13]
Քաղաքացիություն Flag of Portugal.svg Պորտուգալիա[14][15][16]
Ի ծնե անուն պորտ.՝ António Manuel de Oliveira Guterres
Հայր Virgílio Dias Guterres?
Մայր Ilda Cândida de Oliveira?
Ամուսին Catarina Marques de Almeida Vaz Pinto?
 
Կայք՝ antonioguterres.gov.pt
 
Ինքնագիր Assinatura António Guterres.svg
 
Պարգևներ

Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, Ազատություն մրցանակ, Ռումինիայի Աստշի շքանշան, Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Հանրապետության շքանշան, Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ, Հարավային Խաչի շքանշանի Մեծ խաչ, Վաստակի շքանշան, «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ, Grand Cross of the Order of Honour?, Ացտեկյան արծվի շքանշան, Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ, իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան, Ծագող արևի 1-ին աստիճանի շքանշան, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար», Կարլ Մեծի միջազգային շքանշան, Grand Cross of the Military Order of Christ? և Grand Cross of the Order of Liberty?

Անտոնիու Գուտեռեշը 2013 թվականից Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամն է[18]։

ԿենսագրությունԽմբագրել

Անտոնիու Գուտեռեշը ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ[19]։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը[20]։

2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։

Տիրապետում է պորտուգալերեն, իսպաներեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին[20]։

Անձնական կյանքԽմբագրել

1972 թվականին Գուտեռեշն ամուսնացել է Լուիզա Ամելիա Գիմարայեշ ի Մելոյի հետ, որը մահացել է քաղցկեղից 1998 թվականին։ Այդ ամուսնությունից ծնվել են 2 երեխա։ 2001 թվականին ամուսնացել է Կատարինե Մարկեշ դե Ալմեյդա Վաշ Պինտուի հետ (ծնվ. 1960)[20]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Who is Antonio Guterres? Meet the UN's next secretary general — 2016.
  2. 2,0 2,1 Guterres, AntónioClub of Madrid.
  3. 3,0 3,1 Who is Antonio Guterres, the next Secretary-General of the United Nations?The Daily Telegraph, 2016.
  4. 4,0 4,1 http://www.upi.com/topic/Antonio_Guterres/
  5. 5,0 5,1 http://www.un.org/sg/management/senstaff_details.asp?smgID=14
  6. 6,0 6,1 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 Munzinger-Archiv — 1913.
  8. 8,0 8,1 Brockhaus Enzyklopädie
  9. 9,0 9,1 9,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #104951775X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  10. 10,0 10,1 10,2 BiographyGovernment of Portugal.
  11. 11,0 11,1 11,2 http://www.unhcr.org.tr/uploads/root/f&f_issue_03-eng(1).pdf
  12. 12,0 12,1 12,2 http://www.swissinfo.ch/eng/politics/Refugee_commissioner_urges_asylum_cooperation.html?cid=32378716
  13. 13,0 13,1 13,2 https://www.unhcr.org.hk/unhcr/en/about_us/UNHCR_people.html
  14. http://www.nndb.com/lists/638/000106320/
  15. http://www.nndb.com/gov/962/000050812/
  16. http://news.bbc.co.uk/2/hi/europe/772059.stm
  17. David Santiago (5 октября 2016)։ «António Guterres é o novo secretário-geral da ONU» (պորտուգալերեն)։ Negócios։ Վերցված է 2016-10-06 
  18. «ՄԱԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի. նա Գյուլբենկյան հիմնադրամի խորհրդի անդամ է»։ 168.am։ Հոկտեմբերի 6, 2016։ Վերցված է Հոկտեմբերի 6, 2016 
  19. «António Guterres» (պորտուգալերեն)։ infopedia.pt։ 10 июня 2016։ Վերցված է 2016-10-06 
  20. 20,0 20,1 20,2 «Новый генсек ООН: кто такой Антониу Гутерриш?» (ռուսերեն)։ BBC։ 5 октября 2016։ Վերցված է 2016-10-06