Մանհեթեն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանհեթեն (այլ կիրառումներ)
Մանհեթեն (անգլ.՝ Manhattan, Manhattan), ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի 62 վարչական միավորներից մեկը։ Նյու Յորք քաղաքի պատմական կենտրոնն է և նրա հինգ վարչական միավորներից (բորո) մեկը։ Բացի Մանհեթեն կղզուց, բորոն ներառում է նաև մի քանի ոչ մեծ կղզիներ՝ Ռուզվելտի կղզին, Ռենդալի և Ուորդի կղզիները, Էլլիս կղզին, Լիբերթի կղզին, Նահանգապետների կղզին, ինչպես նաև երկու շատ փոքր կղզիներ՝ Բելմոնթ Այլենդը և Միլ Ռոք կղզիները։
Մանհեթեն անգլ.՝ Manhattan | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | բորո | ||
Մտնում է | Նյու Յորք | ||
ԲԾՄ | 85 մետր | ||
Բնակչություն (2014) | 1․636․268 | ||
Խտություն | 27,672.6 | ||
Տարածք | 87,5 | ||
![]() | |||
![]() | |||
Հիմնադրված է | 1624 թվական թ. | ||
Սահմանակցում է | Բրոնքս շրջան, Քուինս, Բրուքլին, Weehawken?, Ռիչմոնդ շրջան, Հոբոկեն, Ջերսի Սիթի, Guttenberg?, Edgewater?, Fort Lee? և Նոտթ Բերգեն | ||
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի, UTC-5 և UTC−4 | ||
Հեռախոսային կոդ | 212, 646 և 917 | ||
Փոստային ինդեքսներ | 10000–10399 | ||
Անվանված է | Manhattan Island? | ||
Manhattan Borough President |
Նյու Յորք շրջանի մակերեսը, որի մեջ մտնում է Մանհեթենը, կազմում է 59,47 կմ²։ Մանհեթեն կղզու տարածքը կազմում է 58,8 կմ²։ Բնակչությունը 2014 թվականի դրությամբ կազմում է 1,636,268 մարդ[1][2][3]։
Մանհեթենը ԱՄՆ-ի ամենափոքր և ամենախիտ բնակեցված շրջաններից մեկն է։ Շրջկենտրոնը Նյու Յորք Սիթի բնակավայրն է։ Կազմավորվել է 1683 թվականին։
Մանհեթենում են գտնվում ամենաբարձր երկնաքերերը, որոնցից են Էմփայր Սթեյթ Բիլդինգը, Քրայսլեր Բիլդինգը, Վուլվորթ Բիլդինգը, ՄետԼայֆ Թաուերը, Ուոլ-սթրիթ 40-ը, Ռոքֆելերյան կենտրոնը[4]։
ԱնվանումԽմբագրել
Անվան ծագումնաբանությունԽմբագրել
Մանհեթեն անվանումը ի հայտ է եկել մանա-հաթա բառից, որը ալգոնկինյան լեզուներից մեկից թարգմանաբար նշանակում է «ժայռոտ կամ փոքր կղզի»[5]։ Առաջին անգամ այն հիշատակվել է Ռոբերտ Ժուեի (ֆր.՝ Robert Juet) օրագրում, որը 1609 թվականի հոկտեմբերի 2-ից «Կիսալուսին» կոչվող զբոսանավի սպա էր[6]։
Քարտեզի վրա 1610 թվականից «Մանա-հաթա» բառը հիշատակվում է երկու անգամ՝ հնդկացիների կողմից Մանահաթա այստեղ կոչվել էր ցեղ, որը բնակվում էր գետաբերանի մոտ, որը հետագայում կոչվել է Հուդզոն։ 1625 թվականին Վեստ-Ինդիական կազմակերպության տնօրեն Յոհաննես դե Լատը (հոլ.՝ Johannes de Laet) իր «Նոր Աշխարհ» գրքում այդ գետը անվանել է «Մանահաթա», իսկ նույն գրքի 1630 թվականի հրատարակչության մեջ նա գրում է Մանհաթաս կղզու մասին։
ԱշխարհագրությունԽմբագրել
Մանհեթեն կղզին գտնվում է Ափփեր Նյու Յորք Բեյ ծովախորշի մեջ Հուդզոն գետի մեջ թափվելու վայրից ոչ հեռու։ Մայրցամաքից, որտեղ գտնվում է Բրոնքս շրջանը, հյուսիս-արևելքում Մանհեթենը բաժանվում է Հարլեմ գետով, Լոնգ Այլենդ կղզուց արևելքում և հարավ-արևելքում՝ Իսթ Ռիվեր նեղուցով։
Մանհեթեն կղզու չափսերն են՝ 21 կմ երկարություն և 3,7 կմ լայնություն ամենալայն հատվածում, մակերեսը՝ 58,8 կմ²։ Մանհեթեն բորոն ունի 87,5 կմ² մակերես, որոնցից 59,5 կմ²-ին՝ ցամաք է, 28,0 կմ²-ին կամ 32%-ը՝ ջրային տարածություն։
ԿլիմաԽմբագրել
Մանհեթենը գտնվում է խոնավ մերձարևադարձային կլիմայական գոտում (Կյոպենի կլիմաների դասակարգում)[7][8]։ Կղզային դիրքի շնորհիվ, Մանհեթենում ջերմաստիճանը ձմռանը ավելի բարենպաստ է, քան մոտակա շրջաններում, որոնք ավելի հեռու են ափից։ Տարեկան թափվում է 63,5-88,9 սմ ձյուն[9]։ Գարունը և աշունը Մանհեթենում մեղմ է, ամառը բավականին շոգ է և խոնավ։ 32 °C և ավելի բարձր ջերմաստիճամբ շոգ օրերի թիվը սեզոնին հասնում է 18-25-ի։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «New York County (Manhattan Borough), New York State & County QuickFacts»։ U.S. Census Bureau։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-06-ին։ Վերցված է ապրիլի 5, 2015
- ↑ «Census»։ United States Census page 36
- ↑ Campbell Gibson։ «Population of the 100 largest cities and other urban places in the United States: 1790 to 1990»։ United States Bureau of the Census
- ↑ «Buildings in New York City»։ Council on Tall Buildings and Urban Habitat։ Վերցված է հունիսի 8, 2011
- ↑ Holloway, Marguerite (մայիսի 16, 2004)։ «Urban tactics; I'll Take Mannahatta»։ The New York Times։ Վերցված է հունիսի 30, 2009 "He could envision what Henry Hudson saw in 1609 as he sailed along Mannahatta, which in the Lenape dialect most likely meant island of many hills."
- ↑ Juet Robert (2006) [1625]։ Juet's Journal of Hudson's 1609 Voyage, from the 1625 Edition of Purchas His Pilgrimes։ The New York Times։ Translated by Brea Barthel (The New Netherland Museum)։ էջ 16
- ↑ Peel, M. C.; Finlayson, B. L.; McMahon, T. A։ «World Map of Köppen-Geiger climate classification»։ The University of Melbourne։ Վերցված է ապրիլի 26, 2013
- ↑ «New York Polonia Polish Portal in New York»։ NewYorkPolonia.com։ Վերցված է ապրիլի 26, 2013
- ↑ «New York, NY»։ NOAA։ Վերցված է դեկտեմբերի 31, 2012
ԱղբյուրներԽմբագրել
- Oliver A. Rink. Holland on the Hudson։ An Economic and Social History of Dutch New York.— Ithaca, NY։ Cornell, 1986.— ISBN 0-8014-1866-6
- Տվյալներ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի կայքում։ 2000 Census Special Tabulation. New York City Department of City Planning (Dec. 2005)
Արտաքին հղումներԽմբագրել
- Borough President official site Մանհեթենի պաշտոնական կայք Archived 2007-10-26 at the Wayback Machine.(անգլ.)
- Մանհեթենի համառոտ պատմությունը Archived 2006-06-19 at the Wayback Machine.(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մանհեթեն կատեգորիայում։ |