ՄԱԿ-ի դրոշ
Միավորված Ազգերի կազմակերպության դրոշ, Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական խորհրդանիշի պատկերը, որը գտնվում է կապույտի՝ ՄԱԿ-ի գույնի կենտրոնում[2]։ Սպիտակ զինանշանը պատկերվում է դրոշի երկու կողմում, եթե կանոններով այլ բան նախատեսված չէ։ Դրոշը պատրաստվում է այնպիսի չափերով, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են սահմանվել կանոններով։
ՄԱԿ-ի դրոշ | |
---|---|
Տեսակ | դրոշ |
Իրավասության տարածք | Միավորված ազգերի կազմակերպություն |
Նշան | 🇺🇳 |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | հոկտեմբերի 20, 1947[1] |
Գույներ | կապույտ և սպիտակ |
Պատկերված է | emblem of the United Nations? |
Նախագծող | Donal McLaughlin? |
Դրոշի պատմություն
խմբագրելՄիավորված ազգերի կազմակերպության դրոշի պատմությունը սկիզբ է առել 1945 թվականի ապրիլին ԱՄՆ Ռազմավարական ծառայությունների վարչության ներկայացուցիչների կողմից ստեղծված տարբերանշանից։ Այն պատրաստվել է ի պատասխան Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսի համար խորհրդանիշ ուրվագծելու խնդրանքին, որի ժամանակ մշակվել և ընդունվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։
Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսի խորհրդանիշը աշխարհի քարտեզի շրջանաձև պատկերն էր՝ կենտրոնում գտնվող Հյուսիսային բևեռով[3]։
Գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ ցանկալի է՝ Վեհաժողովը հաստատի նախագիծը՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական կնիք և խորհրդանշան, և 1946 թվականի դեկտեմբերի 7-ին Վեհաժողովը հաստատեց Սան Ֆրանցիսկոյի ուրվագիծը։
Գլխավոր ասամբլեայի երկրորդ նստաշրջանում գլխավոր քարտուղարը ներկայացրեց հուշագիր, որում նշված էր, որ ՄԱԿ-ի դրոշի կարիքն արդեն զգացվում է և ապագայում անպայման կզգացվի ավելի շատ` ՄԱԿ-ի կոմիտեի և հանձնաժողովների կողմից աշխարհի տարբեր մասերում, ինչպես նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում և տեղեկատվական կենտրոններում օգտագործելու համար։
1947 թվականի հոկտեմբերի 20-ին Վեհաժողովն առանց առարկությունների ընդունեց բանաձև, որով հայտարարեց, որ «ՄԱԿ-ի դրոշը Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված պաշտոնական խորհրդանիշն է, որը տեղադրված է բաց կապույտ ֆոնի կենտրոնում»։ Որքանով հայտնի է, գույները հատուկ նշանակություն չունեն[4]։
Դրոշի օգտագործում
խմբագրելՉնայած դրոշը կարող է ազատորեն ցուցադրվել ՄԱԿ-ին և նրա աշխատանքին աջակցություն ցուցաբերելու համար, սակայն առևտրային նպատակներով ՄԱԿ-ի պատկերանշանի, անվանման կամ սկզբնատառերի օգտագործումը սահմանափակված է Գլխավոր ասամբլեայի 92(I) բանաձևի դրույթներով, որն ընդունվել է 1946 թվականին։ Այդ բանաձևում Վեհաժողովը վճռել է, որ ՄԱԿ-ի կնիքի և խորհրդանշանի օգտագործման չարաշահումը կանխարգելման նպատակով դրանք չեն կարող օգտագործվել առանց գլխավոր քարտուղարի թույլտվության։ Յուրաքանչյուրը, ով ցանկանում է օգտագործել ՄԱԿ-ի պատկերանշանը, պետք է պաշտոնական գրավոր հարցում ուղարկի ՄԱԿ-ի գործադիր քարտուղարին՝ Հրատարակչային խորհուրդ, Հասարակության տեղեկատվական վարչություն, Նյու Յորք, Նյու Յորք նահանգ 10017, ԱՄՆ։
Խորհուրդ
խմբագրելՀին Հունաստանում ձիթենու ճյուղը համարվում էր խաղաղության խորհրդանիշ։ Աշխարհի քարտեզը խորհրդանշում է այն տարածքը, որտեղ կազմակերպությունը զբաղվում է իր հիմնական նպատակի իրականացմամբ՝ խաղաղության հաստատմամբ, իսկ կապույտը համարվում է ՄԱԿ-ի գույնը։
ՄԱԿ-ի ստորաբաժանումների դրոշներ
խմբագրել-
Համաշխարհային փոստային միություն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.un.org/en/about-us/un-emblem-and-flag
- ↑ UN General Assembly A/107, Official Seal and Emblem of the United Nations, 15 October 1946. Accessed March 15, 2010.
- ↑ Flags Of The World, United Nations Organization, UN Flag, 1945
- ↑ Flags Of The World, United Nations Organization, Flag Colour. Accessed March 15, 2010.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՄԱԿ-ի դրոշ» հոդվածին։ |