Ֆրանսուա Օլանդ
Ֆրանսուա Ժերար Ժորժ Նիկոլա Օլանդ (ֆր.՝ François Gérard Georges Nicolas Hollande, ՄՀԱ(ֆր.)։ [fʁɑ̃.swa ʒe.ʁaʁ ʒɔʁʒ ɔ.lɑ̃d], օգոստոսի 12, 1954[1][2][3][…], Ռուան[5]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար 1997-2008 թվականներին։ Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր (1988-1993, 1997-ից), Տյուլ քաղաքի քաղաքապետ (2001-2008)։ Կորեզ դեպարտամենտի ընդհանուր խորհրդի նախագահ 2008-ից։
Ֆրանսուա Օլանդ | |
ֆր.՝ François Hollande | |
![]() | |
Ֆրանսիայի Նախագահ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | Մայիսի 15, 2012 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | Մայիսի 14, 2017 |
Կուսակցություն՝ | Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցություն |
Նախորդող՝ | Նիկոլա Սարկոզի |
Հաջորդող՝ | Էմանուել Մակրոն |
Ծննդյան օր՝ | օգոստոսի 12, 1954[1][2][3][…] (69 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռուան, Ֆրանսիա |
Ամուսին ՝ | Ժյուլի Գայեի[4] |
Երեխաներ՝ | Տոմաս Կլեմենս Ժուլիեն Ֆլորա |
Հայր՝ | Ժորժ Օլանդ |
Մայր՝ | Նիկոլ Թրիբեր |
Պարգևներ՝ | |
![]() |
Ֆրանսիայի նախագահական ընտրություններ 2012-ի հաղթող Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից։ Առաջին փուլում ստացել է քվեների 28,63 %-ը՝ գրավելով առաջին տեղը և Նիկոլա Սարկոզիի հետ երկրորդ փուլ անցել։ 2012 թվականի մայիսի 6-ին երկրորդ փուլում հաղթանակ է տարել Սարկոզիի նկատմամբ՝ դառնալով Ֆրանսիայի 24-րդ նախագահը։
Ֆրանսուա Օլանդը ավարտել է Փարիզի Առևտրի բարձրագույն դպրոցը, Փարիզի Քաղաքագիտության ինստիտուտը և Կառավարման ազգային դպրոցը (Վոլտերի տարի՝ 1980 թվական)։
Սոցիալիստական կուսակցության անդամ է 1979 թվականից։ 1980 թվականին, ավարտելով Կառավարման ազգային դպրոցը, նա դառնում է Հաշվիչ պալատի աուդիտոր։ Միևնույն ժամանակ նա դասախոսում է Փարիզի Քաղաքագիտության ինստիտուտում։
1981 թվականին, Ֆրանսուա Միտերանի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ ընտրվելուց հետո, Ֆրանսուա Օլանդը դառնում է ծրագրի ղեկավար Ելիսեյան պալատում։ 1981 թվականի հունիսի խորհրդրանական ընտրություններում Ֆրանսուա Օլանդը առաջադրվում է Կորեզ դեպարտամենտից։ 1988-1991 թվականներին նա տնտեսագիտություն է դասավանդում Փարիզի Քաղաքագիտության ինստիտուտում։
1993 թվականին կորցնում է պատգամավորական մանդատը։ Նա ստանձնում է Ժակ Դըլորի «Témoin» (Վկա) ակումբի նախագահությունը, որը պահպանում է մինչև 1997 թվականը։
1994 թվականի նոյեմբերին դառնում է Սոցիալիստական կուսակցության տնտեսական հարցերով ազգային քարտուղարը, իսկ 1995 թվականին Լիոնել Ժոսպենը նրան նշանակում է Սոցիալիստական կուսակցության խոսնակ։
2013 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Փառքի շքանշանով[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 France 3 — 1992.
- ↑ 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #123636205 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ֆ. ՕԼԱՆԴԻՆ ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ