Բան Կի Մուն
Բան Կի-Մուն[1] (կորեերեն՝ 반기문, հանջա՝ 潘基文, Կո․ նոր ռոմ․՝ Ban Ki-moon, հունիսի 13, 1944[2][3][4][…], Eumseong County, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ), Միավորված Ազգերի Կազմակերպության ութերորդ գլխավոր քարտուղար (2007-2017 թթ.), հաջորդել է Քոֆի Անանին։ Մինչ այդ եղել է ՄԱԿ-ում Հարավային Կորեայի Հանրապետության արտգործնախարարության ներկայացուցիչ։ 2004 թ.-ի հունվարից մինչ 2006 թ.-ի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Հարավային Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 2006 թ.-ի հոկտեմբերի տասներեքին ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ 2007 թ.-ի հունվարի 1-ից հաջողությամբ փոխարինել է Քոֆի Անանին, մինչև 2017 թվականի հունվարի 1-ը։
Բան Կի Մուն 반기문 潘基文 | ||
![]() | ||
| ||
---|---|---|
2007թ. հունվարի 1 - 2017թ. հունվարի 1 | ||
Նախորդող | Քոֆի Անան | |
Հաջորդող | Անտոնիո Գուտեռեշ | |
Կուսակցություն՝ | անկախ | |
Կրթություն՝ | Սեուլի ազգային համալսարան, Հարվարդի համալսարան, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ և Chungju High School | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ | |
Ազգություն | Կորեացի | |
Դավանանք | կոնֆուցիականություն և բուդդայականություն | |
Ծննդյան օր | 1944թ.-ի հունիսի 13 | |
Ծննդավայր | Չունգջու, Հյուսիսային Չունգչոնգ, Հարավային Կորեա | |
Քաղաքացիություն | ![]() | |
Ամուսին | Յու Սուն-տաեկ | |
Զավակներ | 3 | |
Ինքնագիր | ![]() | |
Պարգևներ |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Լյովենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր (մայիսի 28, 2015) , , , , ,![]() ![]() ![]() Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր ,![]() Medal of Honor of the Congress of the Republic of Peru? (2014) , ,![]() ![]() ![]() ![]() | |
Վաղ կյանքը և կրթությունը խմբագրել
Բան Կի Մուն-ը ծնվել է 1944 թ. հունիսի 13-ին, Հյուսիսային Կորեայի Չունգջու գավառի Էումսեոնգ քաղաքի շրջանում, Հյուսիսային Չունգչոնգ փոքր հողագործական գյուղում։ Նրա ընտանիքը տեղափոխվեց մոտակա Չունջու քաղաքը, որտեղ էլ նա մեծացավ։ Բան Կի Մունի մանկության տարիներին նրա հայրը ունեցել է պահեստային բիզնես, սակայն բիզնեսը սնանկացել է, և ընտանիքը կորցրել է իր միջին դասի կենսամակարդակը։ Երբ Բան Կի Մունը 6 տարեկան էր, իր ընտանիքը Կորեական պատերազմի պատճառով փախավ հեռավոր լեռներ։ Պատերազմից հետո ընտանիքը վերադարձավ Չունգջու։ Բան Կի Մունն ասել է, որ այս ընթացքում նա հանդիպել է ամերիկյան զինվորների։ Միջնակարգ դպրոցում (Չունջուի միջնակարգ դպրոց) նա դարձավ աստղային աշակերտ, հատկապես անգլերենի ուսուցման մեջ։ 1962 թ. Բան Կի Մունը հաղթել է շարադրության մրցույթ, որը ֆինանսավորվել է Կարմիր Խաչի կողմից, և շահել է ուղևորություն դեպի ԱՄՆ, որտեղ նա ապրել է Սան Ֆրանցիսկոյում մի քանի ամիս, իրեն հյուրընկալող ընտանիքի հետ։ Ճանապարհորդության ընթացքում նա հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիին։ Երբ հանդիպման ժամանակ լրագրողը հարցրեց, թե ինչ է ուզում դառնալ, երբ մեծանա, նա պատասխանեց. «Ես ուզում եմ դառնալ դիվանագետ»։ Բացի իր մայրենի կորեերենից, Բան Կի Մունը խոսում է անգլերեն և ֆրանսերեն։
Կարիերա խմբագրել
Դիվանագիտական կարիերա խմբագրել
Բուհն ավարտելուց հետո, Բանն արժանացավ Կորեայի արտաքին ծառայության քննությանը։ 1970 թ.-ի մայիսին նա միացել է Արտաքին գործերի նախարարությանը։ Բանի առաջին արտասահմանյան գործուղումը եղել է Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում, որտեղ նա եղել է փոխնախագահ, և տպավորել է շատ օտարերկրյա մարմինների իր գերազանց ունակություններով։ Բանն ընդունում է Հնդկաստանին ավելի շատ քան ԱՄՆ-ին, քանի որ նա Հնդկաստանում կկարողանա ավելի շատ գումար խնայել, որպեսզի ուղարկի իր ընտանիքին։ 1974 թ.-ին նա կատարեց իր առաջին գործուղումը Միավորված ազգերի կազմակերպությունում (Հարավային Կորեան 1991 թ. սեպտեմբերի 17-ին դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ երկիր)[5]։ 1979 թ.-ին Պարկ Չունգ Հի-ի սպանությունից հետո, Բան Կի Մունը ստանձնեց Միավորված ազգերի կազմակերպության բաժնի տնօրենի պաշտոնը։ Բան Կի Մունն երկու անգամ գործուղվել է Վաշինգտոն ԿՇ-ում գտնվող Հարավային Կորեայի դեսպանատուն։ 1990-1992 թթ. եղել է Ամերիկայի տնտեսական, քաղաքական ևն գործերի գլխավոր տնօրեն։
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարը խմբագրել
2004 թ.-ին Բան Կի Մունը փոխարինեց Յուն Յանգ-կվան-ին, որպես Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար՝ Ռոհ Մու-հյունին։ Սկզբում Բանը կանգնած էր երկու խոշոր ճգնաժամի առջև. 2004 թ.-ի հունիսին Իրաքում առևանգվել և սպանվել է հարավկորեական արաբերեն թարգմանիչ Կիմ Սան-իլը՝ իսլամական ծայրահեղական խմբավորումների կողմից, և 2004 թ.-ի դեկտեմբերին Հնդկական օվկիանոսի ցունամիի հետևանքով զոհվել են տասնյակ կորեացիներ[6]։ Բանն ակտիվորեն ներգրավվեց Հյուսիս-հարավային կորեական հարաբերությունների հետ կապված հարցերի մեջ[7]։ 2005 թ.-ի սեպտեմբերի 5-ին, որպես արտաքին գործերի նախարար, նա դիվանագիտական կապերի մեջ գլխավոր դեր է ունեցել Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի լուծման վերաբերյալ՝ Պեկինում կայացած Վեցերորդ բանակցությունների չորրորդ փուլում, համատեղ հայտարարություն ընդունելու համար[8]։ Արտաքին գործերի նախարար՝ Բան Կի Մունը, վերահսկում է Հարավային Կորեայի առևտուրը և քաղաքական օգնությունը։
ՄԱԿ-ի կարիերան խմբագրել
Քարոզարշավ գլխավոր քարտուղարի համար, 2007թ. խմբագրել
2006 թ.-ի փետրվարին Բանն իր թեկնածությունն էր հայտնել Քոֆի Անանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինելու համար, 2006 թ.-ի վերջին դառնալով Հարավային Կորեայի առաջին գրասենյակը[9]։ Թեև Բանն առաջինն էր, ով հայտարարեց իր թեկնածուությունը, բայց նա սկզբում չէր համարվում լուրջ մրցակից[10]։ Հաջորդ ութ ամիսների ընթացքում, Բանը այցելել է Անվտանգության խորհրդում տեղակայված 15 երկրներից յուրաքանչյուր նախարարին։ Յոթ թեկնածուներից նա տեղ է զբաղեցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անցկացրած չորս հարցումներից յուրաքանչյուրում՝ հուլիսի 24. սեպտեմբերի 14[11][12], սեպտեմբերի 28[13], հոկտեմբերի 2[14]։ Այն ժամանակ, երբ այդ հարցումները տեղի ունեցան, Բան-ը խոշոր երլույթներ ունեցավ Ասիայի հասարակության և Նյու Յորքի արտաքին հարաբերությունների խորհրդում[15][16]։ Հաստատվելու համար, անհրաժեշտ էր ոչ միայն շահել դիվանագիտական հանրության աջակցությունը, այլև խուսափել խորհրդի մշտական հինգ անդամներից՝ Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Բանը հայտնի էր Վաշինգտոնում նրանով, որ ստիպելով Հարավային Կորեայի զորքերը ուղարկել էր Իրաք, և աջակցել էր Բուշի վարչակազմին։
2007թ.-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներ[17] | ||
---|---|---|
Անուն | Պաշտոն | |
Բան Կի Մուն | Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար | |
Շաշի Թարուր | ՄԱԿ-ի-ի Հանրային տեղեկատվության գլխավոր քարտուղարի տեղակալ, Հնդկաստանից | |
Վեյրա Ֆայք-Ֆրեյբերգա | Լատվիայի նախագահ | |
Աշրաֆ Ղանի | Քաբուլ համալսարանի կանցլեր, Աֆղանստան | |
Surakiart Sathirathai | Փոխվարչապետ, Թաիլանդում | |
Prince Zeid bin Ra'ad | Հորդանանի դեսպանը, ՄԱԿ | |
Jayantha Dhanapala | Նախկին գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը, Շրի Լանկայից |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայք
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.nndb.com/people/190/000119830/
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Warren Hoge (հոկտեմբերի 3, 2006)։ «Council Backs South Korean for U.N. Secretary General»։ The New York Times
- ↑ Lee Joo-hee (փետրվարի 15, 2006)։ «Ban surges toward next career step»։ The Korea Herald
- ↑ «Profile: Ban Ki-moon»։ BBC News։ հոկտեմբերի 13, 2006։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 11, 2007-ին։ Վերցված է օգոստոսի 4, 2007
- ↑ Lally Weymouth (հոկտեմբերի 23, 2006)։ «A Baptism by Fire; Even before taking office, the newly elected secretary-general of the United Nations is confronted with a global crisis»։ Newsweek
- ↑ Park Song-wu (փետրվարի 14, 2006)։ «Minister Ban to Run for Top UN Job»։ The Korea Times։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 13-ին։ Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 28
- ↑ Anna Fifield (հոկտեմբերի 10, 2006)։ «Relentless pursuit brings a challenge close to home; Profile Ban Ki-moon»։ Financial Times
- ↑ «Ban takes 1st Straw Poll»։ UNSG.org]։ հուլիսի 24, 2006։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 8, 2007-ին։ Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 28
- ↑ «Ban firms up lead in second Straw Poll»։ UNSG.org]։ սեպտեմբերի 14, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 12-ին։ Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 28
- ↑ «Ban slips but holds, Vīķe-Freiberga pushes into third»։ UNSG.org]։ սեպտեմբերի 28, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 12-ին։ Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 28
- ↑ «Ban Ki-moon wins»։ UNSG.org]։ հոկտեմբերի 2, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 4-ին։ Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 2
- ↑ «Foreign Minister Ban Ki-moon interview»։ Asiasource.org։ սեպտեմբերի 26, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-04-ին։ Վերցված է օգոստոսի 2, 2007
- ↑ «The Quest for Peace and Prosperity in the Asia-Pacific and Beyond»։ Ban Ki-moon address to Asia Society (transcript)։ սեպտեմբերի 25, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-01-ին։ Վերցված է օգոստոսի 2, 2007
- ↑ Warren Hoge (սեպտեմբերի 29, 2006)։ «South Korean Favored to Win Top Job at U.N.»։ The New York Times