Բացել գլխավոր ցանկը

Կայուն զարգացման նպատակներ

Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ-եր) կազմված են ապագային վերաբերող թիրախներից միջազգային զարգացում: Դրանք ստեղծվել են Միավորված ազգերի կազմակերպության կողմից և առաջ են մղվում որպես Գլոբալ նպատակներ կայուն զարգացման համար։ Դրանք փոխարինել են Հազարամյակի զարգացման նպատակներին, որոնց ժամկետը լրանում է 2015 թվականի վերջին։ ԿԶՆ-երը (SGDs) իրականացվելու են 2015 թվականից մինչև 2030 թվականը։ Կա 17 նպատակ և 169 յուրահատուկ թիրախ այդ նպատակների համար[1]:

Կայուն զարգացման նպատակներ (ԿԶՆ), «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակ, որոնք ընդունվեցին աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015 թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ և պաշտոնապես ուժի մեջ մտան 2016 թվականի հունվարի 1-ից: Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները կհամախմբեն իրենց ջանքերը՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետևելով, որ ոչ ոք չանտեսվի[2]:

ՆպատակներԽմբագրել

2015 թ-ի օգոստոսին 193 երկիր համաձայնության եկան հետևյալ 17 նպատակների շուրջ՝ :[3]

Նպատակ 1. Ոչ աղքատությանը - Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր դրսևորումներով ու ձևերով; 
Նպատակ 2. Ոչ սովին - Վերացնել սովը, հասնել պարենային ապահովության և բարելավված սնուցման, խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը; 
Նպատակ 3. Առողջություն և բարեկեցություն - Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից; 
Նպատակ 4. Որակյալ կրթություն - Ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ; 
Նպատակ 5. Գենդերային հավասարություն- Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց և աղջիկներին;
Նպատակ 6. Մաքուր ջուր և սանիտարական պայմաններ - Ապահովել հասանելիություն և կայուն ձևով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար; 
Նպատակ 7. Մատչելի և մաքուր էներգիա- Ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն;
Նպատակ 8. Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ - Խթանել կայացած, ներառական և կայուն տնտեսական աճ, լիարժեք և արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար;
Նպատակ 9. Արդյունաբերություն, նորարություն և ենթակառուցվածք - Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել ներառական և կայուն արդյունաբերության զարգացմանը և խթանել նորարարությունը; 
Նպատակ 10. Կրճատված անհավասարություն - Կրճատել անհավասարությունը երկրներում և դրանց միջև; 
Նպատակ 11. Կայուն քաղաքներ և համայնքներ - Քաղաքները և մարդկային բնակավայրերը դարձնել ներառական, դիմակայուն, անվտանգ և կայուն; 
Նպատակ 12. Պատասխանատու սպառում և արտադրություն -  Ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ; 
Նպատակ 13. Գործողություն՝ ի նպաստ կլիմայի - Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ; 
Նպատակ 14. Կյանքը ջրի տակ - Ապահովել օվկիանոսների, ծովերի և ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումըէ հանուն կայուն զարգացման; 
Նպատակ 15. Կյանքը ցամաքում - Պահպանել, վերականգնել և խթանել ցամաքային էկոհամակարգերի կայուն օգտագործումը, ապահովել անտառների կայուն կառավարումը, պայքարել անապատացման դեմ, դադարեցնել և շրջադարձել հողերի վատթարացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը;  
Նպատակ 16. Խաղաղություն, արդարություն և ամուր հաստատություններ - Խթանել խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը՝ հանուն կայուն զարգացման, բոլորի համար հասանելի դարձնել արդարությունը, բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու և ներառական հաստատություններ;
Նպատակ 17. Համագործացություն՝ նպատակների համար - Ուժեղացնել կայուն զարգացման իրագործման միջոցները և ակտիվացնել գլոբալ գործընկերությունը հանուն այս նպատակի:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Home .:. Sustainable Development Knowledge Platform»։ sustainabledevelopment.un.org (անգլերեն)։ Վերցված է 2015-10-19 
  2. http://un.am/hy/p/sustainable-development-goal-1
  3. «The Global Goals For Sustainable Development»։ Global Goals։ Վերցված է 2 September 2015 

ԾանոթագրություններԽմբագրել