Պարենի համաշխարհային ծրագիր

Պարենի համաշխարհային ծրագիր[Ն 1] (ՊՀԾ), աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է և համարվում է աշխարհում սովի դեմ պայքարի և պարենի անվտանգության առաջամարտիկը[1]։ 2015 թվականի տվյալներով, ծրագիրը 76 երկրներում 80 միլիոն մարդու պարենով է ապահովել[2]։ Մինչդեռ տարիների ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի ծրագիրն օգնության է հասել հարյուրմիլիոնավոր մարդկանց աշխարհի ավելի քան 80 երկրներում՝ փորձելով սննդի մատակարմամբ բավարարել բնակչության հիմնական կարիքները և նպաստել տնտեսական ու հասարակական զարգացմանը։ ՊՀԾ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Հռոմում (Իտալիա) և աշխարհի ավելի քան 80 երկրներում ունի մասնաճյուղեր։ Գրասենյակները օգնում են տեղի այն մարդկանց, ովքեր չեն կարողանում արտադրել կամ ձեռք բերել սնունդ իրենց և իրենց ընտանիքների համար։ Այն Միավորված ազգերի զարգացման խմբի (ՄԱԶԽ) անդամ է և Գործադիր կոմիտեի մի մասն է։

Պարենի համաշխարհային ծրագիր
Изображение логотипа
Տեսակմիջկառավարական կազմակերպություն և organization established by the United Nations?
Հիմնադրվածդեկտեմբերի 19, 1961
Գլխադասային գրասենյակՀռոմ, Իտալիա
Գլխավոր քարտուղարՍինդի Մաքքեյն
Վերադաս կազմակերպությունՄիավորված ազգերի կազմակերպություն
Պարգևներ
Խաղաղության Նոբելյան մրցանակ
Կայքwfp.org
fr.wfp.org
es.wfp.org
ar.wfp.org
zh.wfp.org
da.wfp.org
fa.wfp.org
fi.wfp.org
de.wfp.org
it.wfp.org
ja.wfp.org
ko.wfp.org
no.wfp.org
ru.wfp.org
sv.wfp.org

Ամեն պահի ՊՀԾ-ն ունի 30 նավ ծովում, 70 օդանավ երկնքում և 5 հազար բեռնատար ցամաքում, որոնք սնունդ և օգնություն են հասցնում այնտեղ, ուր դրա կարիքն ամենից շատ է զգացվում։ 2009 թվականին, երբ աշխարհում սովի մատնվածների թիվը գերազանցեց 1 միլիարդը, ՊՀԾ-ն ուղարկեց 4,6 միլիոն տոննա սնունդ 101,8 միլիոն մարդու համար 75 երկրներում։ Նույն տարվա ընթացքում իրականացրեց համաշխարհային սննդի օգնության մոտ 70 տոկոսը[3]։

2010 թվականի հունվարին Պարենի համաշխարհային ծրագիրը իր աջակցությունը ցուցաբերեց Հայիթիի ավերիչ երկրաշարժի ժամանակ անօթևան և սովի մատնված մարդկանց։

ՊՀԾ-ն ֆինանսավորվում է տարբեր պետությունների, առանձին դոնորների և անհատների կողմից տրամադրվող նվիրատվություններով։

Պատմություն խմբագրել

1962 թվական, սեպտեմբեր, հյուսիսային Իրան։ Երկրաշարժը ավերել էր Բոեյն Զահրայի շրջակայքը։ Ավելի քան 12,000 մարդ զոհվել էր։ Հազարավոր տներ փլատակների տակ էին անցել։ Սրանք էին այն նախադրյալները, որոնք պետք է ծրագրի հիմքը դառնային․ Պարենի համաշխարհային ծրագրի ստեղծումը մի քանի ամիս պահանջեց։ Այնուամենայնիվ, այն շատ արագ մատակարարում էր 1500 տոննա ցորեն, 270 տոննա շաքար և 27 տոննա թեյ[4]։

Ընդհանուր ակնարկ խմբագրել

 
2009 թվականի ռուսական նամականիշ WFP-ի (ՊՀԾ) լոգոյով

ՊՀԾ-ն հիմնադրվել է 1961[5]` 1960 թվականին հիմնադրված Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից հետո (ՊԳԿ, անգլերեն՝ Food and Agricultural Organization․ FAO), երբ Ջորջ ՄաքԳովերնը՝ ԱՄՆ-ի Պարեն որպես խաղաղություն ծրագրերի նախագահը, առաջարկեց նոր բազմակողմ ծրագիր ստեղծելու գաղափարը։ ՊՀԾ-ն պաշտոնապես հիմնադրվել է 1963 թվականին ՊԳԿ-ի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ երեք տարի փորձարարական հիմունքներով։ 1965 թվականին ծրագիրը երկարացվել է շարունակական հիմունքներով։ Ծրագիրը մեկնարկել է Սուդանում[6]։

1984 թվականին Եթովպիայում տարածված սովի ժամանակ Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում սովի մատնված ժողովրդին մատակարարվել է ավելի քան երկու միլիոն տոննա սնունդ։ Հարավսլավիայում 1992 թվականին իրականացվել էր արտակարգ իրավիճակի բարելավման առաջին լայնամասշտաբ գործողությունները։

Կազմակերպություն խմբագրել

ՊՀԾ-ն ղեկավարվում է 36 անդամ երկրներից կազմված Գործադիր մարմնի կողմից։ Դեյվիդ Բիսլին ներկայիս Գործադիր տնօրենն է, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ՊԳԿ-ի գլխավոր տնօրենի հետ համատեղ նշանակում է հինգ տարի ժամկետով։ Նա ղեկավարում է ՊՀԾ քարտուղարությունը։ Եվրոպական Միությունը Պարենի ծրագրի մշտական դիտորդ է և որպես խոշոր դոնոր, մասնակցում է իր Գործադիր խորհրդի աշխատանքներին[7]։

Ծրագրի տեսլականն է՝ «աշխարհ, որտեղ յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա միշտ հասանելիություն ունի սննդին, որը անհրաժեշտ է ակտիվ և առողջ կյանք վարելու համար»։

ՊՀԾ-ի ավելի քան 15,000 հոգուց[8] բաղկացած անձնակազմի ավելի քան 90 տոկոսը արտագրասենյակային աշխատակիցներ են։

Նպատակներ և ռազմավարություններ խմբագրել

 
Միավորված ազգերի կազմակերպության C-130 Հերկուլես փոխադրամիջոցները սննդամթերք են մատակարարում հարավային Սուդանի Ռումեկի շրջանի համար (2004):
 
ՊՀԾ-ն բեռնաթափում է մարդասիրական օգնությունը։
 
ՊՀԾ-ի զրահապատ փոխադրամիջոցը։

ՊՀԾ-ն իր գործունեությունն է իրականացնում ամբողջ աշխարհում, նպատակ ունենալով փրկել մարդկային կյանքեր արտակարգ իրավիճակներում, պահպանել և վերականգնել ապրուստը երկարատև ճգնաժամերում, լուծել սովի վերացման խնդիրը քրոնիկ դարձած իրավիճակներում և ստեղծել սովի դեմ պայքարի կարողություններ[9]։

Նպատակները, որոնց ՊՀԾ-ն հույս ունի հասնել, հետևյալն են[10]

  1. «Փրկենք կյանքեր և արտակարգ իրավիճակներում պաշտպանեք կենսաապահովման հնարավորությունները»
  2. «Աջակցել անվտանգ սննդին և դրա օգտագործմանը, ինչպես նաև (վերա)կառուցել կենսաապահովման միջոցները թույլ պայմաններում՝ նախքան արտակարգ իրավիճակները»
  3. «Կրճատել թերսնվածության և խզել միջսերնդային սովի շրջանակը»
  4. «Ոչ մի սով 2030 թվականին»

ՊՀԾ-ի սննդի օգնությունը ուղղված է նաև միկրոսննդի թերությունների դեմ պայքարին, երեխաների մահացության նվազեցմանը, մայրական առողջության բարելավմանը և հիվանդության դեմ պայքարին, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանը։

Հայաստանում խմբագրել

ՊՀԾ-ն 1993 թվականին՝ անկախության պայմաններում սկսելով իր գործունեությունը, ծրագիրը տեղահանված անձանց և փախստականներին տրամադրել է հսկայածավալ պարենային օգնություն։

Հայաստանում կա ցածր միջին եկամուտ, այն դեպի ծով ելք չունեցող և զուտ մթերքի ներկրող երկիր է, խոցելի է համաշխարհային տնտեսական ճգնաժամի և տարածաշրջանային հակամարտությունների պատճառով։ 1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո հարևան Թուրքիայի և Ադրբեջանի եղբայր պետութոյւնների հետ սահմանին լարված դրությունը խստացրել է երկրի տնտեսական զարգացումը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականին երկրում աղքատության մակարդակը հասել է 29.4 տոկոսի։ Հայաստանի մարդկային զարգացման ինդեքսը, որը կազմում է 0,743, ավելի ցածր հարևան երկրների ինդեքսների միջինի համեմատ[11]։

Ազգային գնահատականների համաձայն, 2015 թվականին Հայաստանի բնակչության 6 տոկոսը սննդով ապահոված չէր։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով պարենային անապահովությունը և աղքատությունը կտրուկ աճել են։ 2015 թվականին ընտանիքների 16 տոկոսը պարենից անապահով էր, որը 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի արդյունքում կրկնապատկվել էր[11]։

Սնունդ և կանխիկ աշխատանքի դիմաց խմբագրել

«Սնունդ աշխատանքի դիմաց» և «Կանխիկ աշխատանքի դիմաց» ծրագրերն ուղղված են խոցելի խմբերին հետևյալ վեց մարզերում․

Համայնքները և տեղական կառավարման մարմինները առաջարկում են ծրագրեր, որոնք նպաստում են հասարակական շահերին, մոբիլիզացնում են ռեսուրսները և նյութերը, ապահովում են տեխնիկական փորձաքննություն և վերահսկողություն։ Պարենի համաշխարհային ծրագիրը սնունդ կամ կանխիկ միջոցներ է տրամադրում աշխատանք իրականացնող համայնքի անդամներին։

Դպրոցական սնունդ խմբագրել

ՊՀԾ-ն և Կրթության և գիտության նախարարությունը հայտարարել են խոշոր ծրագիր, որի նպատակն է օրական մեկ կերակուր տրամադրել 50 հազար կրտսեր դպրոցականների ավելի քան երեք տարվա ընթացքում։ Ծրագրի դոնոր է հանդիսանում ՌԴ-ն։

Այս առիթով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ասել է․

  Մենք երախտապարտ ենք Պարենի համաշխարհային ծրագրին` անցյալում ցուցաբերած և ներկայումս շարունակվող աջակցության համար, և պատրաստ ենք ապագայում համագործակցել ՊՀԾ-ի հետ, որպեսզի ծրագիրը հաջողությամբ փոխանցվի ՀՀ կառավարությանը և շարունակվի դրա իրականացումը։ Մենք նաև երախտապարտ ենք ռուս ժողովրդին առատաձեռն աջակցության համար, որը հնարավոր դարձրեց դպրոցական սնունդը 50 հազար դպրոցական երեխաների համար[12]
- Արմեն Աշոտյան, ՀՀ ԿԳ նախարար
 

Նշումներ խմբագրել

  1. Անվանումը ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլերեն։ World Food Programme; ֆրանսերեն։ Programme alimentaire mondial; իտալերեն։ Programma alimentare mondiale; իսպաներեն։ Programa Mundial de Alimentos; արաբերեն։ برنامج الأغذية العالمي, barnamaj al'aghdhiat alealami; ռուսերեն։ Всемирная продовольственная программа, Vsemirnaya prodovol'stvennaya programma; չինարեն։ 联合国世界粮食计划署, Liánhéguó shìjiè liángshí jìhuà shǔ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. WFP. «Mission Statement». WFP. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. About WFP Արխիվացված 2016-11-27 Wayback Machine. WFP.org. Retrieved 2015-04-08
  3. «Հիմնարար Փաստեր», Միավորված ազգերի կազմակերպություն. ՄԱԿ-ի հանրային տեղեկատվական վարչություն (ՀՏՎ). 2013. էջ 85-86. «Պարենի համաշխարհային ծրագիրը աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է։»
  4. Team members. «Պարենի համաշխարհային ծրագրի պաշտոնական կայքը» (անգլերեն). Վերցված է Via C. G. Viola 68 Parco dei Medici - 00148 Rome, Italy-ին. «Cataclysmic for its victims, the tremor is also a baptism of fire for the World Food Programme: the institution has only existed for a matter of months.» {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  5. «About». World Food Program. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. http://www1.wfp.org/history The first development programme is launched in Sudan
  7. «European Union». Վերցված է 2016 թ․ մայիսի 17-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  9. ՄԱԿ ՀՏՎ գրասենյակ (2016). «Պարենի համաշխարհային ծրագիր». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 08,04,18-ին. «ՊՀԾ-ն իր գործունեությունն է իրականացնում ամբողջ աշխարհում։» {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  10. WFP. «Our Work». WFP. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. 11,0 11,1 World Food Programme. «Where we work? Armenia. WFP» (անգլերեն). «A lower-middle income, landlocked, net food importer country, Armenia is highly vulnerable to external shock factors․» {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  12. Արմեն Աշոտյանի անդրադարձը ՊՀԾ նոր ծրագրին