Բացել գլխավոր ցանկը

ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն

Միավորված Ազգերի Կազմակերպության դրոշը

ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն, Միավորված ազգերի կազմակերպությունը կարգավորում է միջպետական և ներպետական հակամարտությունները։ Միայն 1948-1991 թվականների ընթացքում ՄԱԿ-ի կողմից իրագործվել է խաղաղության հաստատմանն ուղղված 23 գործողություն։

ՄԱԿ-ի գործառույթները սառը պատերազմից հետոԽմբագրել

Սառը պատերազմից հետո ավելի բարդացավ ՄԱԿ-ի գործառույթները տեղ գտած տարաբնույթ հակամարտությունների պատճառով։ ՄԱԿ-ի խաղաղարար ներուժի մեծացման առումով հատկապես հուսադրող էր Պարսից ծոցում Նամիբիայում տեղ գտած հակամարտությունների կարգավորման գործում նրա խաղացած դերը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 1990 թվականին լիազորելով Քուվեյթը զավթած Իրաքի դեմ բազմազգ զինված ուժերի ռազմական գործողությունները ցույց է տալիս իր կամքը՝ ագրեսորին պատժելու հարցում։ Բանակցային գործընթացի մեջ ներգրավված հակամարտող բոլոր կողմերի շնորհիվ կարգավորվեց Նամիբիայի հակամարտությունը՝ նվազագույն կորուստներով։ Դրա հետ մեկտեղ Լիբերիայում, Սոմալիում, Ռուանդայում և այլուր ՄԱԿ-ը լիովին դրսևորեց իր անզորությունը։ Համաշխարհային հանրությունը տարիներ շարունակ ուղղակի հետևում էր նախկին Հարավսլավիայում տեղի ունեցող արյունալի իրադարձություններին՝ չունենալով լուրջ դերակատարում դրանց կարգավորման գործում։

Մեծ տերությունների դերը ՄԱԿ-ի գործառույթներումԽմբագրել

ՄԱԿ-ն գործում է լիարժեք միայն այն ժամանակ, երբ նրան աջակցում են մեծ տերությունները, և նրանց միջև գերիշխում է համաձայնության մթնոլորտը։ ՄԱԿ-ի կողմից թույլատրված առնվազն երեք ռազմական գործողություններ իրագործվել են ոչ թե ՄԱԿ-ի հովանու ներքո, այլ ԱՄՆ-ի անմիջական ղեկավարությամբ։ Այդ շարքին են դասվում ռազմական գործողությունները Կորեայում (1950-1953 թվականներ), Իրաքում (1990-1991 թվականներ) և Սոմալիում (1992-1993 թվականներ)։

ՄԱԿ-ի դերը միջազգային խաղաղության բնագավառներումԽմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած սառը պատերազմի ողջ ժամանակահատվածում և դրանից հետո ՄԱԿ-ն ունեցել է մեծ դերակատարում։ Թե՛ երկբևեռ, թե՛ միաբևեռ աշխարհակարգի պայմաններում միջազգային խաղաղության և անվտանգության, մարդասիրական ու խաղաղարար առաքելությունների, սոցիալ-տնտեսական և այլ բնագավառներում ՄԱԿ-ի ու նրա տարբեր կառույցների ձեռքբերումները շոշափելի էին։ Նույնիսկ շահերի սուր ընդհարման և հակամարտության պայմաններում տերությունները հարկադրված էին պայքար մղել ստեղծված միջազգային կազմակերպությունների ու համաձեյնացված որոշումների շրջանակներում։

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներԽմբագրել

ՄԱԿ-ի կառուցվածքԽմբագրել

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներըԽմբագրել

ԱղբյուրԽմբագրել

Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք Հեղինակ՝ Վ. Պետրոսյան, Ա. Նազարյան, Ռ. Սաֆրաստյան