Ղպտի ուղղափառ եկեղեցի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալեքսանդրիայի ղպտիական ուղղափառ եկեղեցի, Եգիպտոսի քրիստոնեական եկեղեցու պաշտոնական անվանումը, արևելյան հնագույն եկեղեցիներից մեկը։ Ըստ ավանդության՝ հիմնվել է Մարկոս առաքյալի կողմից Ալեքսանդրիայում։ Պատարագի ժամանակ օգտագործվում է ղպտիական ծիսակարգը, պատարագը կատարվում է արաբերեն և ղպտիերեն լեզուներով։
Ղպտի ուղղափառ եկեղեցին հակաքաղկեդոնական եկեղեցի է և ընդունում է միայն առաջին երեք տիեզերական ժողովների որոշումները, ինչպես և Հայ Առաքելական Եկեղեցին։
Ներկայումս Ղպտի ուղղափառ եկեղեցին ունի 400 համայնք, մեծ մասը Եգիպտոսում, մնացածը՝ եգիպտական սփյուռքում։
Ղպտի եկեղեցու գլուխ կանգնած է պատրիարքը։ Մինչև 2012 թ. մարտի 17-ը եկեղեցին գլխավորել է Շենուդա III-ը։ 2012 թ. նոյեմբերի 4-ին նոր պատրիարք ընտրվեց 60-ամյա եպիսկոպոս Թեոդորոսը Բուհեյրա նահանգից։ Նա դարձավ պատրիարք Թեոդորոս II։
ՊատկերասրահԽմբագրել
Ղպտիական սրբապատկեր Տիրոջ Գերեզմանի տաճարում, Իսրայել
Հիսուս Քրիստոսը ղպտիական սրբապատկերին
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք
- Պատրիարքի պաշտոնական կայք Archived 2010-06-12 at the Wayback Machine.