Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին (արաբ․՝ عبد الفتاح سعيد حسين خليل السيسي‎‎, նոյեմբերի 19, 1954(1954-11-19)[3], Կահիրե, Եգիպտոս), Եգիպտոսի գործող նախագահ։

Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի
عبد الفتاح سعيد حسين خليل السيسي
Դրոշ
Դրոշ
(6-րդ) Եգիպտոսի նախագահ
Դրոշ
Դրոշ
 հունիսի 8, 2014
Նախորդող Ադլի Մանսուր
Դրոշ
Դրոշ
Եգիպտոսի Վարչապետի առաջին տեղակալ
հուլիսի 16, 2013 - մարտի 26, 2014
Վարչապետ Հազեմ Ալ-Բաբլաուլի
Դրոշ
Դրոշ
Եգիպտոսի Պաշտպանության Նախարար
օգոստասի 12, 2012 - մարտի 26, 2014
Նախորդող Մուհհամեդ Հուսեյն Տանտավի
Հաջորդող Սեդկի Սոբի
Դրոշ
Դրոշ
Եգիպտոսի զինված ուժերի գլխավոր հրամանատար
օգոստոսի 12, 2012 - մարտի 26, 2014
Նախորդող Մուհհամեդ Հուսեյն Տանտավի
Հաջորդող Սեդկի Սոբի
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ և Ռազմական բռնապետություն
Կրթություն՝ Եգիպտական ռազմական ակադեմիա և ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ազգություն արաբ
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր նոյեմբերի 19, 1954 (69 տարեկան)
Ծննդավայր Կահիրե
Քաղաքացիություն  Եգիպտոս
Ամուսին Ենտիսսար Ամեր
Զավակներ Մուստաֆա, Մահմուդ, Հասսան, Այա
 
Կայք՝ presidency.eg
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 19-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեյում[4]։

Զինվորական Ծառայություն խմբագրել

1977 թվականին Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ավարտել է Եգիպտոսի ռազմական ակադեմիան, Եգիպտոսի Հրամանատարաշտաբային քոլեջը։ Ռազմական ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում ու Փենսիլվանիայի Բարձրագույն բանակային ռազմական քոլեջում։ Ավարտելուց հետո՝ ստանալով սպայի կոչում նա ծառայության է անցել Եգիպտոսի զինված ուժերում։ Նա նաև զբաղեցրել է ռազմական կցորդի պաշտոնը Սաուդյան Արաբիայում։ 2003 թվականի նա այցելեց ռազմական գործի կուրսերի՝ բարձրագույն ռազմական քոլեջում։ կուրսային ծառայության ժամանակ նա՝ գրել է Մերձավոր Արևելքի դեմոկրատիայի մասին։

Հեղափոխության ժամանակաշրջան խմբագրել

2011 թվականի փետրվարին՝ միացել է Զինված ուժերի գերագույն խորհրդին՝ դառնալով ամենաերիտասարդ անդամը։ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո գերագույն խորհուրդը ստանձնեց կառավարության գործառույթները։ 2012 թվականի օգոստոսի 12-ին Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին գեներալի կոչումով նշանակվեց խորհրդի ղեկավար։ Միևնույն ժամանակ Անդել Ֆաթթահ Ալ-Սիսին դարձավ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարար[5]։

 
Եգիպտոսի Նախագահը Ֆելդ Մարշալի հագուստով

Նախագահի Թեկնածու խմբագրել

2013 թվականին սկսեցին լուրեր տարածվել, որ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ամենայն հավանականությամբ առաջադրվելու է, որպես նախագահի թեկնածու։ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին խոստացավ հնազանդվել ժողովրդի կամքին, որից հետո ստացավ ժողովրդի աջակցությանը։ Փողոցներում հետզհետե սկսվեցին վաճառվել դրոշներ, պաստառներ, մագնիսներ Ալ-Սիսիի պատկերներով։ 2014 թվականի հունվարի 27-ին նախագահի պաշտոնակատար՝ Ադլի Մանսուրը ԱբդելՖաթթահ Ալ-Սիսիին նշամակեց ֆեդմարշալի կոչմանը[6]։

Նախագահական Ընտրություններ խմբագրել

Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2014 թվականի մայիսի 26-28-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողավը հաղորդեց նախագահական ընտրությունների արդյունքը. ըստ կեենտրանական ընտրական հանձնաժողովի զեկույցի համաձայն Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ստացավ ձայների 92,9% (23 264 306 ձայն), իսկ մյուս թեկնածու Համդին Սաբահը ընդամենը 3% (752 000 ձայն)[7]։

Նախագահական գործունեություն խմբագրել

Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին կյանքի կոչեց շատ հավակնոտ ծրագրերի։ Այդպիսի ծրագրերից են նոր մայրաքաղաքի կառուցումը, նոր ջրանցք կառուցելը կամ լայնածավալ բնակարանաշինությունը։

 
Եգիպտոսի Նախագահը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ

Նոր ջրանցքի կառուցում խմբագրել

Նոր Ջրանցքի կառուցումը այլընտրանք կլինի և կբեռնաթափի Սուեզի ջրանցքը։ Այդ նախագծի իրականցումը կարժենա շուրջ 4 մլրդ. ԱՄՆ դոլար։ Այս նոր ջրանցքը զուգահեռ կլինի Սուեզի ջրանցքին, և նրա երկարությունը կլինի կիսով չափ[8]։

Նոր մայրաքաղաքի կառուցում խմբագրել

Արդեն սկսվել է Նոր մայրաքաղաքի կառուցումը, այն արդեն ձեռք է բերել նոր մականուն «երկրորդ Դուբայ» անվանմամբ։ Այն կարող է ոչ միայն մրցակցել այժմյան շքեղ բիզնես կենտրոն Դուբայի հետ, այլ նաև մասամբ թևթեվացնել Կահիրեն։ Այդ նախագծի իրականացումը Եգիպտոսի համար կարժենա ավելի քան 45 մլրդ. ԱՄՆ դոլար։ Բացի այդ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հայտարարել է այդ քաղաքում կառուցել մոտ մեկ միլիոն բնակարան, որով ել կբեռնաթափվի Կահիրեն[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել