Դյուներ
ավազե բլուր՝ թումբ
Ավազաբլուրներ, դյուներ (կելտ․ dune), ավազային բլրակներ և բլրաշարեր։ Առաջանում են քամուց ծովերի, լճերի և գետերի ցածրադիր ավազային ափերին, ուր քամին մեծ մասամբ ուղղված է ափից ցամաք։ Ծովայիև և լճային ավազաբլուրների բարձրությունը հասնում է 30-մ-ի, գետայիններինը՝ 10-մ-ի։ Ավազաբլուրների հողմահար լանջն ունի մինչև 10° թեքման անկյուն, հակառակ լանջը՝ մինչև 40°։ Ավազաբլուրները տեղաշարժվում են տարեկան մինչև 10 մ։ Շարժվող ավազաբլրային ավազները ամրացվում են բուսատնկումների միջոցով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 425)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուներ» հոդվածին։ |