Գայոս Ավրելիանոս Վալերիանոս Դիոկղետիանոս[5] (լատ.՝ Gaius Aurelius Valerius Diocletianus, դեկտեմբերի 22, 244(0244-12-22)[3][4], մոտ. Salona, Dalmatia, Հռոմեական կայսրություն - դեկտեմբերի 3, 311(0311-12-03), Սպլիտ, Dalmatia, Հռոմեական կայսրություն), Հռոմեական կայսրության կայսր 284 թ., նոյեմբերի 20-305 թ-ի մայիսի 1։ Դիոկղետիանոսի գահակալմամբ ավարտվում է 3-րդ դարի ճգնաժամը։ Դիոկղետիանոսը զգաց, որ միայնակ կառավարել այդ մեծածավալ կայսրությունն անհնար է, այդ պատճառով կայսրությունը կիսեց երկու հավասարազոր կայսրերի միջև, ովքեր կրում էին Օգոստոս տիտղոսը։ Նրա բաժանման հիման վրա հետագայում ստեղծվեցին Արևմտահռոմեական և Արևելահռոմեական կայսրությունները։ 293 թ. այդ բաժանումն ավելի խորացավ, քանի որ յուրաքանչյուր Օգոստոս ընտրեց ենթակայսրերի՝ Կեսարների, որպեսզի ապահովեն ժառանգների։ Այս կառավարման համակարգը հետագայում հայտնի դարձավ որպես Տետրարխիա ("չորսի իշխանությունը") կամ Չորրորդապետություն։ Նա կարողանում է հայոց գահին հաստատել ապագա Տրդատ Գ Մեծին։ Նա վարել է խիստ քաղաքականություն, որի շնորհիվ կարողացել է որոշ ժամանակով միավորել կայսրությունը։ Դիոկղետիանոսը միակ կայսրն է, ով ինքնակամ հրաժարվել է գահից։

Diocletianus
Դիոկղետիանոս
Հռոմեական կայսրության 51-րդ կայսր
Istanbul - Museo archeol. - Diocleziano (284-305 d.C.) - Foto G. Dall'Orto 28-5-2006.jpg
ԻշխանությունՄ.թ. 284 թ., նոյեմբերի 20286 թ., ապրիլի 1 (միայնակ)
Ապրիլի 1, 286 թ.-305 թ-ի մայիսի 1 (որպես արևելքի Օգոստոս)[1]
(20 տարի, 162 օր)
ԹագադրումՄ.թ. 284 թ., նոյեմբերի 20
Լրիվ անունԴիոկղոս (լրիվ անունն անհայտ) (ծնվելուց մինչ թագադրում);
Կեսար Գայոս Ավրելիանոս Վալերիանոս Դիոկղետիանոս Օգոստոս (որպես կայսր)[2]
Ծնվել է՝դեկտեմբերի 22, 244(0244-12-22)[3][4]
Ծննդավայրմոտ. Salona, Dalmatia, Հռոմեական կայսրություն
Մահացել է՝դեկտեմբերի 3, 311(0311-12-03) (66 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՍպլիտ, Dalmatia, Հռոմեական կայսրություն
Թաղվել է՝Դիոկղետիանոսի պալատ, Ասպալաթոս (ժամանակակից Խորվաթիա)
Սպլիտի մայր տաճար
ԵրկիրՀին Հռոմ
ՆախորդՆումերիանոս
ՀաջորդողԿոնստանդիոս I Քլոր
Գալերիոս
ՈւղեկիցՖրիսկա
քաղաքական գործիչ և cavalry officer
ԵրեխաներGaleria Valeria?
Հավատքհին հռոմեական կրոն

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Barnes, New Empire, 4.
  2. Barnes, New Empire, 4. For full imperial titulature, see: Barnes, New Empire, 17–29.
  3. 3,0 3,1 Barnes T. New Empire
  4. 4,0 4,1 Rees R. Diocletian and the Tetrarchy
  5. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 59։ ISBN 99941-56-03-9