Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալ-Ֆայում (այլ կիրառումներ)

Ալ-Ֆայումի մարզ (արաբ․՝ الفيوم‎‎‎), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Ալ-Ֆայումյի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է համանուն քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրը։ Մուհաֆազան դեպի ծով ելք չունի։

Ալ-Ֆայում
արաբ․՝ الفيوم‎‎‎
Դրոշ Զինանշան


ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Կարգավիճակմուհաֆազա
Մտնում էԵգիպտոս
ՎարչկենտրոնՖայում[1]
ԲԾՄ30 մետր
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2006)
2 512 792[2] (15-րդ տեղ)
Խտություն414,11 ( 12-րդ տեղ)
Տարածք6 068  (15-րդ տեղ)
Սահմանակցում էԱլ-Գիզա և Բենի Սուեյֆ
Ժամային գոտիUTC+2
ISO 3166-2 կոդEG-FYM
Պաշտոնական կայք

Մաուֆազան զբաղեցնում է 6 068 կմ² տարածք և համարվում է 15-րդ ամենամեծ վարչական միավորը երկրի ներսում։ Համարվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր զբոսաշրջային մարզերից մեկը։

Վարչական բաժանում խմբագրել

Մաուֆազան կազմված է 6 վարչական կենտրոններից, ինչպես նաև 56 քաղաքային և գյուղական խորհուրդներից։ Այստեղ կան 162 գյուղեր և 189 փոքրիկ բնակավայրեր։ Ալ-Ֆայումի մարզի կազմի մեջ մտնող շրջաններն են․

և այլն

Բնակչություն խմբագրել

2014 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է 2 512 792 մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 15-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 414,11 մարդ/կմ²։

Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք մեծ մասամբ դավանում են իսլամ։ Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները։

Ալ-Ֆայումի մուհաֆազայի պաշտոնական լեզուն արաբերեն է, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է։

Նշումներ խմբագրել

  1. Բեդվին են կոչում արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից անմիջականորեն առնչվում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում Մարզեր և շրջաններ
  2. Եգիպտոսի Արաբական Հանրապետության մասին Որոշում Եգիպտոսի վարչատարածքային բաժանման վերաբերյալ և տվյալներ բնակչության թվերի մասին
  3. Եգիպտոսի մուհաֆազաներ և բնակչության թիվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում և վիճակագրական տվյալներ