The Guardian («Գարդիան»), օրաթերթ Մեծ Բրիտանիայում, հիմնվել է Մանչեսթերում 1821 թվականին The Manchester Guardian անունով։ 1959 թվականին փոխել է անունը այժմյանով, իսկ 1964 թվականին խմբագրությունը տեղափոխվել է Լոնդոն։ Կիրակնօրյա թողարկումը ձևակերպված է The Observer թերթի տեսքով (Guardian խմբի անդամ է դարձել 1993 թվականին)։ Պատկանում է Guardian Media Group ընկերությունների խմբին։

The Guardian
The Guardian
The Guardian.svg
The Guardian Building Window in London.JPG
Տեսակ օրաթերթ
Լեզու անգլերեն
Խմբագիր Ալան Ռասբրիջեր[1]
Հիմնադրվել է մայիսի 5, 1821[2]
Հիմնադիր John Edward Taylor[2]
Սեփականատեր Guardian Media Group
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ISSN 0261-3077
OCLC 476290235
Պարգևներ
Կայք theguardian.com[3]
The Guardian Վիքիպահեստում

Թերթի կայքը բրիտանական թերթերի մեջ ամենամեծ թվով հաճախելիություն ունեցողն է (Alexa-ի տվյալների համաձայն[4][5]), հայտնի է որպես «որակյալ մամուլ» (quality press). բացի այդ՝ կայքի նյութերը կարող են տարբերվել թղթե տպագրության նյութերից։ 2013 թվականին «Press Gazette»-ի կողմից հրապարակված հոդվածի համաձայն՝ բոլոր բրիտանական թերթերից The Guardian-ը ամենաշատ ընթերցվողն էր որակյալ տպագրություններից (անգլ.՝ quality title). ուսումնասիրության ժամանակ հաշվի էին առնվել թե՛ թղթե տարբերակի վաճառքը, թե՛ կայքի դիտումները[6]: Գիտական աշխատանքներում թերթը բնորոշվում է որպես ազդեցիկ[7], հեղինակավոր[8] և «որակյալ թերթ» (անգլ.՝ quality newspaper)[9][10][11], ինչպես նաև աշխարհի ամենահարգված թերթերից մեկը[12]:

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Քաղաքական հայացքների համար թերթը համարում են ձախ-ազատական։ Նրա նախորդը՝ The Manchester Guardian-ը, հիմնվել է լիբերալ բուրժուազիայի մի խմբի կողմից՝ Ջոն Էդվարդ Թեյլորի գլխավորությամբ, այն բանից հետո, ինչ ոստիկանությունը փակեց առավել ծայրահեղական The Manchester Observer-ը, որը լուսաբանում էր Մանչեսթերյան ջարդերը։ Քաղաքականապես The Manchester Guardian-ը գտնվում էր Ազատական կուսակցության կողքին՝ աստիճանաբար տեղափոխվելով ձախ։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա գտնվում էր հանրապետականների կողքին, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թերթը չէր աջակցում առողջապահության պետական համակարգին։ 20-րդ դարի երկրորդ կեսից The Guardian-ի խմբագրակազմը բավականին սերտ կապերի մեջ էր գտնվում Լեյբորիստական կուսակցության հետ, չնայած 1981 թվականին առանցքային հեղինակների մի մասն անցավ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։

2005 թվականի սեպտեմբերի 12-ին թերթն անցավ նվազեցված ձևաչափի՝ «բեռլիներ»: Թերթը դարձավ 6 սմ նեղ և 12 սմ կարճ։ «Բեռլիներ» ձևաչափը արտաքին տեսքով նման է աղյուսակային ձևաչափին (А3), սակայն չափերի մեջ որոշակի տարբերություններ կան։ Նոր տարբերակում «Գարդիան»-ը փոխեց և՛ նյութերի տառաչափերը, և՛ տարբերանշանը։ Թերթի անվանման նոր ձևավորումը արվախ էր սև տառերով մանուշակագույն ֆոնի վրա։ Փորձագետների կարծիքով՝ «նոր տարբերանշանը դիզայնով դարձել է ավելի նման ինտերնետ-թողարկումների տարբերանշաններին»: 2006 թվականից նվազեցված ձևաչափի անցան նաև տպագրվող «Գարդիան»-ը և կիրակնօրյա The Observer շաբաթաթերթը։

Գլխավոր խմբագիրներԽմբագրել

Ալան Ռասբրիջեր (Rusbridger, 1995 — ներկա)

  • Ջոն Էդվարդ Թեյլոր (1821—1844)
  • Ջերեմի Գարնեթ (1844—1861) (Ռասել Սքոթ Թեյլորի հետ միասին՝ 1847 թվականից մինչև 1848 թվականը)
  • Էդվարդ Թեյլոր (1861—1872)
  • Չարլզ Պրեստվիճ Սքոթ (1872—1929)
  • Թեդ Սքոթ (1929—1932)
  • Ուիլյամ Պերսիվալ Կրոզյե (1932—1944)
  • Ալֆրեդ Փաուել Ուոդսուորթ (1944—1956)
  • Էլեսթեր Հիզերինգթոն (1956—1975)
  • Փիթեր Փրեսթոն (1975—1995)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Alan Rusbridger Profile The Guardian.
  2. 2,0 2,1 History of the Guardian The Guardian.
  3. History of the Guardian website — 2010.
  4. Alexa-ի վարկանշային աղյուսակը «Լուրեր» բաժնում
  5. Alexa-ի վարկանիշը Guardian-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի ամենամեծ հաճախելիություն ունեցող կայքերի ցանկում
  6. UK newspapers ranked by total readership (print and online)
  7. Stepchenkova S., Eales J. S. Destination image as quantified media messages: The effect of news on tourism demand //Journal of Travel Research. – 2011. – Т. 50. – №. 2. – С. 198-212.
  8. Vujakovic P. Views of the world: maps in the British prestige ‘press’ //Bulletin of the Society of Cartographers. – 1999. – Т. 33. – №. 1. – С. 1-14.
  9. Doulton H., Brown K. Ten years to prevent catastrophe?: Discourses of climate change and international development in the UK press //Global Environmental Change. – 2009. – Т. 19. – №. 2. – С. 191-202.
  10. Parry K. A visual framing analysis of British press photography during the 2006 Israel-Lebanon conflict //Media, War & Conflict. – 2010. – Т. 3. – №. 1. – С. 67-85.
  11. Dean J. Feminism in the papers: Contested feminisms in the British quality press //Feminist Media Studies. – 2010. – Т. 10. – №. 4. – С. 391-407.
  12. Fahmy S., Kim D. Picturing the Iraq War Constructing the Image of War in the British and US Press //International Communication Gazette. – 2008. – Т. 70. – №. 6. – С. 443-462.

Արտաքին հղումներԽմբագրել