Բեջա, բեդաույե, բեդավիր, ազգությունը, որը բնակեցնում է Սուդանի հյուսիսարևելյան և Էրիթրեայի արևմտյան մասերը։ Բաժանվում է ցեղերի՝ բիշարին, հադենդոուա (խուսում են քուշական լեզվաընտանիքի բեջա լեզվով) և բենի-ամեր (խոսում են սեմական լեզվաընտանիքի տիգրե լեզվով)։

Բեջա
Ընդհանուր քանակ

1,15 միլիոն մարդ

Բնակեցում
Սուդան Սուդան 950000
Էրիթրեա Էրիթրեա 120000
Եգիպտոս Եգիպտոս 80000
Լեզու(ներ)
բեջա, տիգրե, արաբերեն
Հավատք(ներ)
սուննի իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
աբաբդե, օրոմո, սոմալիացիներ
Բեջա ազգության քոչվորներ

Այս ազգության լեզուն հիմնակա լեզու է նաև այլ ժողովուրդների համար, օրինակ՝ աբաբդե։

Բեջաների մի մեծ մաս տիրապետում է արաբերենին։ Հավատքը՝ սուննի իսլամ։ Բեջաները քոչվոր անասնապահներ են (պահում են ուղտեր, այծեր, ոչխարներ), հողագործության համար հարմար վայրերում զբաղվում են հողագործությամբ։ Բեջաների մի մասը (գլխավորապես հադենդոուա ցեղը) աշխատում է բամբակի պլանտացիաներում։ Հիմնական ավանդական ուտելիքը կաթնային և բուսական է։

Գրականություն խմբագրել

  • Paul A., A history of the Beja tribes of the Sudan, Camb., 1954.