Քաղաք և նավահանգիստ Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում՝ Կարմիր ծովի ափին, Սուեզի ջրանցքի մոտ։ Սուեզ մուհաֆազի(նահանագի) վարչական կենտրոնն է։ 2004 թվականի տվյալներով ունի 478,5 հազար բնակչություն։

Քաղաք
Սուեզ
السويس
Iss016e019375.jpg
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Հիմնադրված է1859 թ.
Մակերես250 400 000 քառակուսի մետր
ԲԾՄ11±1 մետր
Բնակչություն478․553 մարդ (2008)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Պաշտոնական կայքsuez.gov.eg
##Սուեզ (Եգիպտոս)
Red pog.png

ՏնտեսությունԽմբագրել

Կարևոր տրանսպորտա-առևտրային կենտրոն է Սուեզի ջրանցքի մոտ։ Երկաթուղիների, ավտոճանապարհների և օդային հաղորդակցությունների հանգույց է։ Կան նավթավերամշակման և նավթաքիմիական ձեռնարկություններ։ Սուեզի մոտ, մ.թ.ա. մոտ 2-րդ հազարամյակում կառուցվել է Նեղոսը Կարմիր ծովին միացնող նավարկելի ջրանցքը։

ՍտուգաբանությունԽմբագրել

Սուեզի տեղում հնուց եղել է Կլիզմա հունարեն քաղաքը (բառացի նշանակում է «փական, փակոց», այսինքն՝ հին ջրանցքի ջրարգելակ, այդտեղ եղել է հին ջրանցք, որը մ.թ. 776-ին լցվել է ավազով): Ներկայիս Սուեզ անվանումը առաջին անգամ հիշատակվել է 10-րդ .: Արաբ անվանումն է Սուվեյս (Սուվեյս), իսկ տեղական արտասանությամբ՝ Սուեզ: