Լրագրողներ առանց սահմանների

միջազգային հասարակական կազմակերպություն, որը պաշտպանում է մամուլի ազատությունը և տեղեկատվության ազատությունը

Լրագրողներ առանց սահմանների կամ ԼԱՍ (ֆր.՝ Reporters sans frontières (RSF)), ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպություն, հիմնադրվել է 1985 թվականին Մոնպելիեում[2], կենտրոնական գրասենյակը գտնվում է Փարիզում։ Կազմակերպության առաքելությունն է ԶԼՄ-ների ազատություն, լրագրողների և օգտատերերի պաշտպանություն ամբողջ աշխարհում[3]։ Կազմակերպությունը պայքարում է գրաքննության դեմ և անազատության մեջ գտնվող այն լրագրողների ազատ արձակման համար, ովքեր ազատազրկվել են մասնագիտական գործունեության համար։ Ընդ որում, կազմակերպությունը հենվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19 հոդվածի վրա։ 2005 թվականին Եվրախորհրդարանի կողմից արժանացել է Սախարովի անվան մտքի ազատության մրցանակի։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունն իր կայքում[4] ամեն տարի հրապարակում է աշխարհի ավելի քան 160 երկրներում խոսքի ազատության ինդեքսը։

Լրագրողներ առանց սահմանների
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Ֆրանսիա
ՀապավումRSF
Հիմնադրված1985
Գլխադասային գրասենյակՓարիզ
Գլխավոր քարտուղարPierre Haski?, Éric Chol?, Alain Le Gouguec? և Dominique Gerbaud?
Անձնակազմմոտ 121 մարդ
ՀիմնադիրRobert Ménard?, Émilien Jubineau?, Jacques Molénat? և Rémy Loury?
Պարգևներ
Կայքrsf.org/fr(ֆր.), rsf.org/en(անգլ.), rsf.org/es(իսպ.), rsf.org/pt-br, rsf.org/ar(արաբ.) և rsf.org/fa(պարս.)
«L’information est précieuse, protégeons-la»
(ֆրանսերեն՝ Ինֆորմացիան թանկ է, պաշտպանենք այն)։
- RSF կարգախոս[5]

Գործունեություն խմբագրել

RFS (ԼԱՍ) ոչ պետական կազմակերպությունների միություն է, որոնք հայտարարում են, որ ցանկանում են գործել համատեղ, բայց մեկը մյուսից անկախ։

2014 թվականի տվյալներով՝ ԼԱՍ-ն ունի ինը ազգային բաժիններ Եվրոպայում (Ավստրիայում, Բելգիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Շվեդիայում և Շվեյցարիայում), ներկայացուցիչներ Ասիայում (Բանգկոգ, Ստամբուլ, Տոկիո), Ամերիկայում (Մոնրեալ, Վաշինգտոն) և ավելի քան հարյուր քսան թղթակիցներ աշխարհում։

RSF-ը «Խոսքի ազատության պաշտպանության միջազգային ասոցիաիցիա» (IFEX) գլոբալ վիրտուալ ցանցի անդամ է։ IFEX-ը վերահսկում է խոսքի ազատության խախտումները և արշավներ է կազմակերպում է լրագրողների, գրողների և այլ մարդկանց պաշտպանության համար, երբ նրանք հալածվում են իրենց խոսքի ազատության իրավունքը իրականացնելիս։ RFS-ը իր հաշվետվություններում պարունակում է այս ցանցի միջոցով հավաքված ապացույցներ։

RFS-ն մասնակցում է նաև Եվրոպական միության իրավապաշտպանների պաշտպանության հարթակում։ Կազմակերպության գնահատականները մնում են անկախ այլ միջազգային գրասենյակներից։ Նրանք կարող են հրապարակել իրենց սեփական վերլուծությունը, անկախ կոնկրետ երկրում RSF և այլ IFEX անդամ կազմակերպությունների նկատմամբ ճնշումների։ RSF-ն տարբեր երկրներում ստանում է տեղի մամուլի ներկայացուցիչների աջակցությունը, չվախենալով անխուսափելի ճնշումներից։

Հիմնական ուղղվածություններ խմբագրել

RSF-ի գործունեության հիմնական ուղղվածություններն են.

  • դատապարտել մամուլի ազատությունը սահմանափակող գործողությունները
  • օժանդակել իրենց մասնագիտական գործունեության համար հետապնդվող լրագրողներին և նրանց անձնակազմին (ամեն տարի դժվար իրավիճակներում հայտված լրագրողներին և ԶԼՄ-ներին բաշխվում է ավելի քան 200 դրամաշնորհային օգնություն)
  • օգնել փախստական լրագրողներին և բլոգերներին
  • աջակցել հետապնդվող լրագրողների ընտանիքներին
  • օգնել լրագրողների և նրանց աշխատակիցների հետապնդման մեջ մեղավոր անձանց կամ հաստատությունների նկատմամբ արդարադատության աշխատանքը շարունակելուն
  • հավաքել անձնական միջնորդություններ իրենց գործողությունների աջակցության համար, հրատարակել և ներկայացնել իրավական տեսանկյունից իրավասու մարմիններին
  • զարգացնել միջազգային քաղաքացիական հանրության հետ կապերը և հրապարակել գործունեության արդյունքները։

Ֆինանսավորում խմբագրել

2011 թվականի ԼԱՍ ֆինանսական հաշվետվության համաձայն[6] կազմակերպության եկամուտները կազմել են ավելի քան €4,000,000, որի 37.2% - ը ստացվել ֆոտոալբոմների վաճառքից (որոնց հեղինակները անվճար տրամադրել են իրենց հեղինակային իրավունքները և որոնք անվճար տարածվել են խանութների և կրպակների կողմից, ինչպես նաև լրացուցիչ ապրանքների (մարզաշապիկներ և այլն) վաճառքից[7]։

Ֆինանսավորման ավելի քան 20% գալիս է մասնավոր խմբերից, ինչպիսիք են Սանոֆ Ավենտիսը (€400,000 բյուջեի 10% - ը[8]), Ֆրանսուա Պինոն, Ֆրանսիայի հիմնադրամը, Սորոսի Բաց Հասարակության ինստիտուտը, Sigrid Rausing Trust-ը, Benetton-ը, Ազատ Կուբա կենտրոնը (որը 2002 թվականին նվիրաբերել է €64,000 )[8][9]։ Բացի այդ, Saatchi & Saatchi գովազդային գործակալությունը, որը իրականացրել է բազմաթիվ անվճար հասարակական քարոզարշավներ (օրինակ,Ալժիրում գրաքննության մասին[10]

ԼԱՍ -ը մասամբ ֆինանսավորվում է (2007 թ. բյուջեի 12%) կառավարական կազմակերպություններից[11]։ ԼԱՍ Նախագահ Ռոբերթ Մենարդի խոսքով, ֆրանսիական կառավարության անմիջական նվիրատվությունները կազմում են կազմակերպության բյուջեի 4,8% - ը, կառավարական օգնության ընդհանուր գումարը՝ բյուջեի 11% -ը (այդ թվում Ֆրանսիայի կառավարությունից, ԵԱՀԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից ստացած գումարները[12]։ ԼԱՍ ֆրանսիական բաժնի փոխնախագահ Դանիել Ժունկուան (ինչպես նաև Les Amis du Monde diplomatique-ի փոխնախագահ), պնդում է, որ Ազգային ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորումը, որը կազմում է €35,000[8], չի ազդում կազմակերպության անաչառ լինելուն[12]։ Կազմակերպության չինական վեբկայքը ստանում է ֆինանսական աջակցություն Թայվանի ժողովրդավարության հիմնադրամից[13], որը իշխանամետ կազմակերպություն է. ֆինանսավորվում է Չինաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

Կազմակերպությունը հաճախ մեղադրվում է բյուջեի անթափանցիկության մեջ[14]։

Ինչպես ասված է կազմակերպության կայքում, ԼԱՍ կողմից լույս տեսնող գրքերը վաճառվում են ֆրանսիական կրպակներում և սուպերմարկետներում (Fnac, Քարֆուր, Casino, Monoprix և Cora), վեբկայքերում (alapage.com, fnac.com ու amazon.fr, ինչպես նաև՝ A2Presse) և Ֆրանսիայի ավելի քան 300 գրախանութներում[15]։

Խոսքի ազատության ինդեքս խմբագրել

 
Աշխարհի երկրները խոսքի ազատության ինդեքսով, 2010թ.

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը ամեն տարի իր կայքում[16] հրապարակում է աշխարհի ավելի քան 160 երկրներում խոսքի ազատության ինդեքսը։ Տարի առ տարի կազմակերպությունը արձանագրում է, որ ամբողջ աշխարհում ԶԼՄ-երի ազատությունը նահանջ է ապրում[17]։

Խոսքի ազատության ինդեքսի հաշվարկման մեթոդաբանություն խմբագրել

Խոսքի ազատության ինդեքսը 2013 թվականից հաշվարկվում է հատուկ, նորացված հարցաշարի (87 հարց) պատասխանների հիման վրա, որը լրացնում են ԼԱՍ գործընկերային կազմակերպությունները, ակտիվիստները, ԼԱՍ թղթակիցները (մոտ 150 մարդ շուրջ 150 երկրներից)[18]։ Հարցաթերթիկը[19] պարունակում է 87 հարցեր, որոնք բաժանված են վեց մասերի.

  1. պլյուրալիզմ
  2. ԶԼՄ-ի անկախություն
  3. գրաքննություն
  4. օրենսդրություն
  5. թափանցիկություն
  6. ենթակառուցվածքներ։

Բացի այդ, յուրաքանչյուր երկրի դասակարգումը կախված է մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողների և ինտերնետ-ակտիվիստների մահացությունից, բանտարկություններից, նրանց դեմ հարձակումներից և այլն դեպքերից, բայց միայն այն դեպքում, եթե դրանց քանակը իջեցնում է, ոչ թե բարձրացնում է երկրի վարկանիշը աղյուսակում (օրինակ, Հյուսիսային Կորեայի վերաբերյալ կոնկրետ թվեր գրեթե չկան)։ Կարևոր է նշել, որ, օրինակ, աշխատանքի հետ կապ չունեցող վթարի հետևանքով վնասված լրագրողները Լրագրողներ առանց սահմանների տվյալների բազայում չեն ներառվում։

Հայաստանը ըստ խոսքի ազատության ինդեքսի խմբագրել

  • 2011 թվականին 74-րդ տեղում
  • 2012 թվականին 74-րդ տեղում
  • 2013 թվականին 179 երկրներից 74-րդ տեղում
  • 2014 թվականին 180 երկրներից 78-րդ տեղում
  • 2015 թվականին 180 երկրներից 78-րդ տեղում
  • 2016 թվականին 180 երկրներից 74-րդ տեղում
  • 2019 և 2020 թվականին 180 երկրներից 61-րդ տեղում[20]

Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի բաժնի ղեկավար Ջոն Բիրը «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում մտահոգություն հայտնելով Հայաստանում լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումների վերաբերյալ, ասել է.

  ....մենք կոչ ենք անում իշխանություններին պատժամիջոցներ կիրառել այն իրավապահների և գործակալների նկատմամբ, ովքեր լրագրողների դեմ բռնություն են կիրառել, և եթե ապացուցվի, որ այդ ոստիկանները նման չափի բռնություն գործելու հրաման էին ստացել, ապա առկա է լուրջ քաղաքական խնդիր[21]։
- Ջոն Բիր, 2015 թ.
 

Լրագրողներ առանց սահմանների Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակը անդրադառնալով 2016 թվականի հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղի իրադարձություններին դատապարտել է լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունները՝ իշխանություններին կոչ անելով դադարացնել ոստիկանական անպատժելիությունը[22]։

Ռուսաստանը ըստ խոսքի ազատության ինդեքսի խմբագրել

Աղյուսակ խմբագրել

Տես ներքևում՝ ծանցանկից հետո

Մամուլի ազատության բարոմետր խմբագրել

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունն ամեն տարի հրապարակում է Մամուլի ազատության բարոմետր, որում ներկայացվում է լրագրողների, օժանդակ ԶԼՄ-ների աշխատակիցների, ինտերնետ օգտատերերի և քաղաքացիական լրագրողների թիվը, որոնք մահացել են կամ գտնվում են անազատության մեջ[23]։ Ստորև ներկայացված են "Բարոմետրի" որոշ տվյալները.

Զոհված լրագրողներ, ԶԼՄ-ների օժանդակ աշխատակիցներ և համացանցային օգտատերեր (ներառյալ՝ քաղաքացիական լրագրողներ)
Տարի 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013
Լրագրողներ 25 43 63 64 84 87 61 75 58 67 89 23
ԶԼՄ-ի աշխատակիցներ 4 3 16 5 32 22 1 1 1 2 6 1
Համացանցի օգտատերեր 0 0 0 0 0 0 0 0 0 4 48 9

Նման հաշվետվություններ հրապարակվում են նաև Լրագրողների միջազգային ֆեդերացիան (МФЖ)[24] և Մամուլի միջազգային ինստիտուտը (МИП)[25], սակայն այդ տվյալները կարող են տարբերվել ԼԱՍ-ի տվյալներից։

Լրատվամիջողների ազատության թշնամիներն ըստ ԼԱՍ խմբագրել

Մի քանի տարին մեկ (օրինակ՝ 2013, 2016 և 2021 թվականներին) «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակում է «մամուլի ազատության թշնամիների» ցուցակը։ 2021 թվականին այս ցուցակը ներառում է հետևյալ մարդկանց[26]

Քննադատություն խմբագրել

Լրագրող Ֆոլկեռ Բրոյտիգամը ցույց է տալիս, որ կազմակերպությունը քննադատում է միայն ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներին, ինչպիսիք են Կուբան, Բելառուսը կամ Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ բարեկամական երկրները, ինչպիսիք են, օրինակ, Ֆիլիպինները կամ Սաուդյան Արաբիան, որտեղ խոսքի ազատությունը գրեթե բացակայում է, չի ենթարկվում որևէ քննադատության այդ կազմակերպության կողմից։ Բացակայում է նաև հենց արևմտյան երկրներում խոսքի նկատմամբ վերաբերմունքի գնահատականը[27]։

Տեղեկատվության իսկություն խմբագրել

Քննադատները մեղադրում են կազմակերպությանը լրագրողների նկատմամբ խտրականությունների մասին հաշվետվությունները կազմելիս ընտրողականություն դրսևորելու մեջ։ Ուսումնասիրության օբյեկտների ընտրությունը կողմնորոշված է այն երկրների ցուցակի վրա, որը կազմված է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից (Իրան, Սիրիա, Հյուսիսային Կորեա), սակայն ԱՄՆ-ի դաշնակից երկրներում (Ֆիլիպիններ, Սաուդյան Արաբիա), կամ հենց ԱՄՆ-ում լրագրողների դեմ իրավապահ մարմինների գործունեությունների մասին տեղեկատվությունը հաշվետվությունների մեջ չեն ընդգրկվում[28]։

  • ԼԱՍ թողարկումներից մեկը[29]՝ մասնավոր RCTV հեռուստակայանի հեռարձակման լիցենզիան չերկարաձգելու մասին, բախվեց վենեսուելական պետական հեռահաղորդակցության CONATEL ընկերության կողմից սուր քննադատության՝ անազնվության, վիճելիության և ներգրավվածության համար։ teleSUR հեռուստաալիքի վերլուծության հաշվետվությունում, որը կոչվում էր 39 կեղծիքներ միջոցով հեռուստատեսային ստի ամրագրում (իսպ.՝ La consolidación de una mentira mediática a través de 39 embustes), ներկայացվել է հաշվետվության 39 անբարեխիղճ կետեր[30]։
  • Սուր քննադատության է արժանացել նաև այն, որ կազմակերպությունը տարիներ շարունակ լռության է մատնել 2001 թ. դեկտեմբերին Աֆղանստան գործուղված Ալ-Ջազիրայի օպերատոր Սամի Ալ-Խայիի առևանգումը Պակիստանում, որին դաժանորեն խոշտանգել էին և 2002 թ. հունիսի 13-ին բանտարկել Գուանտանամոյի բանտում[31][32]։
  • Հարավսլավիայի RTS հեռուստակայանի վրա ՆԱՏՕ-ի ավիացիայի հարձակման ժամանակ սպանված 16 լրագրողների մասին ԼԱՍ կազմակերպության հաշվետվություններից որևէ մեկում չի հիշատակվել[33]։

Հիմնադիր Ռոբերթ Մենարդ խմբագրել

2007 թվականին France Culture -ին տված հարցազրույցում, երբ քննարկվում էր լրագրող Դենիել Պեռլի առևանգման դեպքը, ԼԱՍ նախագահ Ռոբերթ Մենարդը խոշտանգումների էթիկայի մասին[34] խոսելիս ասել է.

  Որտեղ կանգ առնել։ Արդյոք պե՞տք է այն տրամաբանությունը, որը ներառում է... այն ինչ մենք կարող էինք անել որոշ դեպքերում. դուք առևանգում եք, մենք էլ ենք առևանգում, դուք դաժանորեն եք վարվում, մենք էլ ենք դաժանորեն վարվում, դուք խոշտանգում եք, մենք էլ խոշտանգում ենք...[35]
- Ռոբեթ Մենարդ
 

Ռոբերթ Մենարդը՝ ԼԱՍ քարտուղարը 20 տարվա ընթացքում հաստատել է, որ իրենք ֆինանսական աջակցություն են ստացել Ժողովրդավարության Ազգային հիմնադրամից, կազմակերպությունից, որը կապված է ԱՄՆ-ի կառավարության հետ[36]։ Աղբյուրը կասկածում է Ժողովրդավարության Ազգային հիմնադրամին արտասահմանյան երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, հետևաբար նրա ֆինանսավորումը անընդունելի է ԼԱՍ-ի կողմից։

2007 թվականին Ռոբերթ Մենարդը գրել է իր գրքում[37], որ կազմակերպության ֆինանսավորման չնչին մասը ստացվում է Ազատ Կուբա կենտրոնից (Centre for a Free Cuba (CFC)) և Ժողովրդավարության ազգային հիմնադրամից։

  2002 թվականից ֆինանսավորվում ենք Ազատ Կուբա կենտրոնից (Centre for a Free Cuba (CFC) և Ժողովրդավարության ազգային հիմնադրամից։ Ընդհանուր առմամբ 2007 թվականին մենք ստացել ենք 132 000 եվրո, այսինքն մեր բյուջեի... 2,3%-ը։
- Ռոբերթ Մենարդ, LIBERTÉS ET AUTRES CHINOISERIES
 

Արևմտյան հատուկ գործակալության հետ կապեր խմբագրել

Ձախ ուղղվածություն ունեցող հնդկական Frontline ամսագրի Ջոն Չերիանի հոդվածում նշվում է, որ ԼԱՍ-ն «արևմտյան հետախուզական ծառայությունների հետ սերտ կապեր ունենալու համբավ ունի» և Կուբան Ռոբերտ Մենարդին անվանում էր ԿՀՎ հետ սերտ կապեր ունեցող խմբի ղեկավար[38]։ Կազմակերպությունը հերքեց Կուբայի մեղադրանքները[39]։

Օտտո Ռեյխի հետ համագործակցություն խմբագրել

 
Օտտո Ռեյխ

Լյուսի Մորիլոնը՝ ԼԱՍ ներկայացուցիչը Վաշինգտոնում, 2005 թվականի ապրիլի 29-ին տված հարցազրույցում հաստատել է, որ կազմակերպությունը կապի մեջ է Արևմտյան կիսագնդում ԱՄՆ Պետական դեպարտամենտի հատուկ պատվիրակի՝ Օտտո Ռեյխի (ծնվ․՝ 1945) հետ, որը Ֆիդել Կաստրոյի կատաղի հակառակորդն էր և Ազատ Կուբա կազմակերպության կողմից լիազորված էր եվրոպացիներին տեղեկացնել Կուբայում լրագրողների դեմ իրականացվող ճնշումների մասին[40]։

ԼԱՍ-ի քննադատները, ինչպես օրինակ, CounterPunch ամսագիրը, մատնանշել է այդ խմբի գործունեության մեջ Ռեյխի ներգրավվածության խայտառակությունը, երբ 1980-ականներին Ռեյխը գլխավորում էր Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի Հանրային դիվանագիտության գրասենյակը (Office of Public Diplomacy), որը մասնակցում էր հենց ծառայողների կողմից անվանված այսպես կոչված Սպիտակ քարոզչությանը։ Սա գաղտնի տեղեկատվության տարածում էր Լատինական Ամերիկայի ձախ իշխանությունների դեմ ռազմական արշավներին ամերիկյան աջակցության մասին, որպես տեղական հասարակական կարծիքի վրա ազդելու միջոց[41][42]։ Գործակալության գործունեության մասին ԱՄՆ-ի Հաշվիչ պալատի տնօրենի կողմից անցկացված հետաքննությունը, պարզեց, որ Օտտո Ռեյխի գլխավորությամբ իրականացվել է հանրային տեղեկատվության գործակալության համար թույլատրելի շրջանակներից դուրս... արգելված, գաղտնի քարոզչական գործունեություն[43]։

2002 թվականին Ռեյխը նշանակվել է Արևմտյան կիսագնդի անվտանգության կոոպերացիայի ինստիտուտի վերահսկիչ խորհրդի ղեկավար[44], նախկինում հայտնի է որպես Ամերիկայի դպրոց, որը նկարագրված է 2004 թվականին LA Weekly հրապարակումներից մեկում՝ ինչպես «խոշտանգումների ուսուցման հիմնարկ»[45]։ Ըստ Միջազգային համաներում կազմակերպության տվյալների, ինստիտուտը ամերիկյան բանակի և ԿՀՎ-ի ղեկավարության համար թողարկում էր հետաքննության վարման ուղեցույցներ, որոնցում արդարացվում էին խոշտանգումները, շանտաժը, ծեծը և մահապատիժը[46]։

Ի պատասխան Օտտո Ռեյխին այդ պաշտոնում նշանակելու, School of the Americas Watch կազմակերպությունը հայտարարել է.

  Ռեյխը այս հաստատությունում զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության հսկողությամբ, դա այնքան ծիծաղելի է, ինչպես աղվեսը հսկում է հավանոցը։ Նրա նշանակումն այդ պաշտոնում ցույց է տալիս այդ մարմնի երեսպաշտությունը։ Ինչպես դպրոցի, այնպես էլ պարոն Ռեյխի հեռակա նպատակներն են շարունակել կառավարել Լատինական Ամերիկայի տնտեսական և քաղաքական համակարգերը լատինաամերիկյան զինվորականների վեապատրաստման և սպառազինման ճանապարհով[47]։  

Հակակուբայական գործունեություն խմբագրել

ԼԱՍ-ն չափազանց սուր քննադատության է ենթարկել Կուբայում մամուլի ազատության դրությունը, ներկայացնելով որպես ամբողջատիրական և նրա դեմ բացահայտ արշավներին մասնակցելով[48]։ Կուբան մամուլի ազատության ինդեքսում[49] զբաղեցնում է վերջին տեղերից մեկը։ ԼԱՍ-ի քարոզարշավները ներառում են հայտարարություններ ռադիոյով և հեռուստատեսությամբ, փարիզյան ամենօրյա պարբերականներում ամբողջական էջերով նյութեր, պաստառներ, օդանավակայաններում թռուցիկների տարածում, իսկ 2003 թվականի ապրիլին գրավեցին Փարիզի Կուբայի տուրիստական գործակալության գրասենյակը[50]։ Փարիզյան դատարանը (Tribunal de grande instance de Paris) RSF-ին պարտավորեցրեց վճարել 6000 եվրո Ալբերտո Կորդայի դստերը և ժառանգորդին, քանի որ 2003 թ. հուլիսի 9-ի դատարանի որոշմամբ գործակալությանը արգելվել էր օգտագործել Չե Գևարայի հայտնի բերետով լուսանկարը (որը նաև պաշտպանված էր հեղինակային իրավունքով), որը նկարված էր La Coubre-ի պայթյունի զոհերի հուղարկավորության ժամանակ։ ԼԱՍ-ն հայտարարեց, որ լուսանկարը փոխարինվել է, որ առավել խիստ դատավճռի պատճառ չհանդիսանա[48][51]։ Չե Գևարայի դեմքի վրա վերադրվել էր լուսանկար, որը նկարված էր 1968 թվականի մայիսին CRS-ի անկարգությունների դեմ պայքարող ոստիկանության գործակալի կողմից ու Օրլի օդանավակայանում Կուբա մեկնող չվերթների զբոսաշրջիկներին այդ նկարով բացիկներ էին բաժանում։ Կորդայի դուստրը Գրանմա թերթին հայտարարեց, որ «Լրագրողներ առանց սահմաններին կարող են իրենց կոչել Լրագրողներ առանց սկզբունքների»[52]։ Բացի այդ, 2003 թ. ապրիլի 4-ին ԼԱՍ-ն Ռոբերթ Մենարդի գլխավորությամբ ներխուժեց Փարիզում Կուբայի զբոսաշրջության գրասենյակ, մոտ 4 ժամ ընդհատելով գրասենյակի աշխատանքը[53][54]։ 2003 թվականի ապրիլի 24-ին ԼԱՍ-ն ցույց կազմակերպեց Փարիզում Կուբայի դեսպանատան մոտ[53]։

«Գրանմա» թերթում, որը Կուբայի Կոմկուսի կենտկոմի պաշտոնաթերթ է, ԼԱՍ-ն նկարագրվում է որպես «ծայրահեղ ռեակցիոն» կազմակերպություն[48]։ Կուբայական իշխանությունների և ԼԱՍ-ի միջև լարված հարաբերություններ են, հատկապես 2003 թվականին 75 կուբացի այլախոհների (որից 27 լրագրող) ձերբակալությունից հետո։

ԼԱՍ-ն հերքում է այս քարոզարշավի և 2004 թվականին Կուբայի էմիգրանտների կազմակերպությունից ստացած փողերի հետ կապը։ 2004 թվականին կազմակերպությունը ստացել է $50,000 Մայամիում տեղակայված Ազատ Կուբայի կենտրոն խմբից, որն անձամբ ստորագրված է եղել Արևմտյան կիսագնդում ԱՄՆ Պետական դեպարտամենտի հատուկ պատվիրակ Օտտո Ռեյխի կողմից[41]։ ԼԱՍ-ն առատորեն ֆինանսավորվում նաև այլ՝ Ֆիդել Կաստրոյի կառավարության նկատմամբ ոչ բարեկամակամ տրամադրված կազմակերպություններից, այդ թվում՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի[55]։

Հայիթի խմբագրել

2004 թվականին Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հրապարակել է տարեկան հաշվետվություն Հայիթիի վերաբերյալ, նկարագրելով ահաբեկչական մթնոլորտը և մշտական հարձակումները, որոնց ենթարկվում էին նախագահ Արիստիդի (1991, 1994-1996 և 2001-2004 թթ. նախագահ) նկատմամբ քննադատաբար տրամադրված լրագրողները[56]։

  2004 թ. փետրվարի 24-ին Ժան Բերտրան Արիստիդի արտաքսումից հետո RSF-ն անտեսել է Լատորտուի խամաճիկային կառավարության նկատմամբ քննադատաբար տրամադրված լրագրողներին վերաբերվող գրեթե բոլոր բռության և հետապնդման դեպքերը՝ հայտարարելով, որ լրագրողների ազատությունը աճել է։ 2005 և 2006 թթ. հաշվետվություններում լրագրող և ռադիոյի թղթակից Ժան Աբդիասի առանց դատարանի մահապատիժը դատապարտող խոսք չի եղել։ Այն դեպքում, երբ վկաները ասում էին, որ նրան սպանեցին այն բանից հետո, երբ նա նկարեց ոստիկանների կողմից սպանվախծ երեք երիտասարդներին։ Կազմակերպությունը անտեսել է նաև լրագրողներ Քևին Փայնի (Pacifica Radio) և Ժան Ռիստիլի ձերբակալությունները, ինչպես նաև չկարողացավ հետաքննել մի քանի ընդդիմադիր ռադիոկայանների վրա հարձակումները։
- Ամերիկյան CounterPunch պարբերական
 

Ամերիկացի լրագրող, մարդու իրավունքների մասնագետ Քևին Փայնը, որը ձերբակալվել էր Ժերար Լատորտուի իշխանության օրոք RSF-ի մասին ասել է.

  Արդեն վաղուց հայտնի է, որ RSF-ը և Ռոբերթ Մենարդը Հայիթիում կատարում են ոչ թե մամուլի ազատության պաշտպանի դեր, այլ հիմնականում դեզինֆորմացիայի արշավ Արիստիդի իշխանությոան դեմ։ Ժան Դոմինիկի սպանությունը Արիստիդի հետ կապելու բոլոր փորձերը, երբ սպանության մեջ մեղադրվող սենատոր Դանի Տուսենը միացավ Արիստիդի հակառակորդների ճամբարին և մասնակցեց 2006 թվականի նախագահական ընտրություններին, միայն բազմաթիվ օրինակներից մեկն է այն բանի, թե իրականում ինչ բնույթի և ինչպիսի դեր են կատարում ԼԱՍ կազմակերպությունների նման կազմակերպությունները։ Դրանք կեղծ տեղեկատվություն և խարդախ հաշվետվություններ են ներկայացնում, որպեսզի իշխանությունների համար ներքին ընդդիմություն ստեղծեն, որպեսզի Վաշինգտոնին չենթարկվող և անհարմար իշխանություններին հեռացնելը հեշտացնեն մամուլի ազատությունը սահմանակելու պատրվակով[57]։
- Քևին Փայն
 

Վենեսուելա խմբագրել

«Le Monde diplomatique» քննադատել է Ուգո Չավեսի (Վենեսուելա) կառավարության նկատմամբ RSF-ի դիրքորոշումը, հատկապես 2002 թվականին Վենեսուելայում հեղաշրջման փորձի ժամանակ[58]։ Որպես արդարացում Ռոբերթ Մենարդը հայտարարել է, որ RSF նաև դատապարտել է հեղաշրջման փորձի ժամանակ Վենեսուելայի մամուլի աջակցությաունը[12]։ RSF քննադատվել է նաև 2009 թվականի երկրաշարժի ժամանակ Globovision -ի իրադարձությունների կեղծ տարբերակին աջակցելու համար, երբ նա պնդում էր, որ Globovision-ը «հետապնդվում է կառավարության և իշխանությունների կողմից»[59]։

Արգելված կայքերի հայելիների ստեղծում խմբագրել

2015 թվականի մարտի 12-ի, «Համացանցային գրաքննության դեմ պայքարի համաշխարհային օրը» Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը սկսեց Collateral Freedom ("Ազատության գրավական") քարոզարշավ, որի շրջանակներում ստեղծվեցին ինը կայքերի հայելիներ, որոնք արգելված էին 11 երկրների իշխանությունների կողմից (Ռուսաստան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Չինաստան, Կուբա, Իրան, Վիետնամ, Արաբական միացյալ Էմիրություններ, Բահրեյն և Սաուդյան Արաբիա)։ Տեխնոլոգիան հիմնված է Չինաստանում գրաքննությանը հակազդելու սխեմայի վրա, իսկ հայելիները տեղադրված են այնպիսի ինտերնետ հսկաների սերվերների վրա, ինչպիսիք են Amazon, Microsoft-ը և Google-ը, որի հետ կապված հայելիներն արգելափակելը բավականին բարդ է։ Արգելված ռուսական կայքերից ընտրվել է Грани.ру։ Այժմ այն Ռուսաստանում հասանելի է https։//gr1.global.ssl.fastly.net/ Արխիվացված 2015-11-27 Wayback Machine հասցեով։ Կազմակերպությունը մտադիր է հայելիների աշխատանքը մի քանի ամիս ապահովել[60]։

Օրինակներ խմբագրել

Պոլ Խլեբնիկովի սպանություն խմբագրել

2005 թվականի հաշվետվությունում ԼԱՍ կազմակերպությունը անդրադարձավ «Forbes» ամսագրի ռուսերեն տարբերակի գլխավոր խմբագիր Պոլ Խլեբնիկովի Ռուսաստանում կատարված սպանությանը։ Սպանությունից մեկ տարի անց դատախազությունը փակեց հետաքննությունը և հայտարարեց, որ այն եղել է չեչեն դաշտային հրամանատար Խոժ Ահմեդ Նուխաևի «պատվերը»[61]

«Կուրսիվ» ինտերնետ-թերթի փակում խմբագրել

ԼԱՍ կազմակերպությունը դատապարտեց Իվանովոյի «Կուրսիվ» ինտերնետային թերթի փակումը և գլխավոր խմբագիր Վլադիմիր Ռախմանկովի նկատմամբ ՌԴ քրեական օրենսգրքի իշխանության ներկայացուցչին վիրավորելու մասին 319 հոդվածով քրեական գործ հարուցելը։ Վերջինս մեղադրվում էր 2006 թվականի մայիսի 18-ին ինտերնետային թերթում հրապարակված «Путин как фаллический символ» հոդվածի համար։

Իրավապաշտպանների կարծիքով, կայքը փակվել էր տեղական իշխանությունների ճնշման արդյունքում, իսկ պրովայդերի գործողությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի ինտերնետ-հրատարակությունները ստիպված են աշխատել վախի մթնոլորտում։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության հայտարարության մեջ մատնանշվում էր, որ լրագրողին ներկայացված մեղադրանքները անհիմն է և հետաքննությունը թափանցիկ չէ, ինչպես նաև մատնանշվում էր այն փաստը, որ թերթն արգելափակվել է առանց դատարանի որոշման։

Պրովայդերի մեկնաբանությունը, թե թերթը փակվել պարտքերի պատճառով, ԼԱՍ-ը համարեց իրականությանը չհամապատասխանող[62]։

2007 թվականի հունվարի 9-ին Իվանովոյի մարզային դատարանը Ռախմանկովին մեղավոր ճանաչեց վերը նշված հոդվածով[63]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://goteborgsnation.se/monismaniendagen-2014/
  2. «Who we are ?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. Наша миссия  (անգլ.) Արխիվացված 2012-03-02 Wayback Machine. Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության կայք .
  4. «RSF». Bienvenue sur le site de Reporter sans frontières | RSF (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. Sans une presse libre, aucun combat ne peut être entendu. Aidez-nous à défendre la liberté de la presse. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (Ֆրանսերեն՝ Առանց ազատ մամուլի պայքարը արդյունք չի տա. Օգնեք պաշտպանել ազատ մամուլը)
  6. «ANNUAL ACCOUNTS 2011». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. Բուտիկ Լրագրողներ առանց սահմանների
  8. 8,0 8,1 8,2 Marie-Christine Tabet.
  9. «reporters sans frontières : liberté de la presse, contre la censure, information libre, défense des libertés». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 19-ին.
  10. Atteintes à la liberté de la presse en Algérie Արխիվացված 2009-06-19 Wayback Machine, El Watan, 11 June 2005 (фр.
  11. «Income and expenditure». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 1-ին.
  12. 12,0 12,1 12,2 Daniel Junqua, Reporters sans frontières, Le Monde diplomatique, August 2007
  13. http://www.rsf-chinese.org/spip.php?article59 Արխիվացված 2012-12-28 archive.today rsf-chinese about page, paragraph 14
  14. Մաքսիմ Вивас "Թաքնված դեմքը Լրագրողներ առանց սահմանների
  15. «Annual accounts 2009». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  16. Լրագրողներ առանց սահմանների պաշտոնական կայք
  17. «Une dégradation de la liberté de la presse «profonde et préoccupante Պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  18. «Լրագրողներ առանց սահմանների խոսքի ազատության ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  19. «Опросник "Репортеров без границ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  20. «Index details. Data of press freedom ranking 2016». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  21. Արման Թարջիմանյան «Ամերիկայի Ձայն»-ի բացառիկ հարցազրույցը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի բաժնի ղեկավար Ջոն Բիրի հետ՝ Հայաստանի իրավիճակի շուրջ հունիսի 24, 2015 «Ամերիկայի Ձայն»
  22. Armenia: RSF calls for end to impunity for police violence against journalists
  23. Журналисты, погибшие в 2013 году  (англ.) Արխիվացված 2013-05-24 Wayback Machine Сайт организации «Репортёры без границ».
  24. IFJ Renews Call to UN and Governments to Halt Slaughter of Journalists after 121 Killings in Bloody 2012. Արխիվացված 2013-05-15 Wayback Machine (անգլ.)
  25. IPI Death Watch. Արխիվացված 2013-06-25 Wayback Machine (անգլ.)
  26. «RSF's 2021 "Press freedom predators" gallery – old tyrants, two women and a European Reporters without borders». RSF (անգլերեն). 2021 թ․ հուլիսի 2. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
  27. Reporter ohne Scham-Grenzen
  28. Volker Bräutigam Reporter ohne Scham-Grenzen, 4.
  29. Reporters Without Borders Venezuela: Closure of Radio Caracas Televisión paves way for media hegemony
  30. teleSUR: La consolidación de una mentira mediática a través de 39 embustes
  31. Voltairenet.org: Reporters without Borders remembers (lately) Sami Al Haj, 2.
  32. Salim Lamrani: Reporters without Borders Keeps silence about journalist tortured in Guantánamo, Voltairenet.org, 7.
  33. José Manzaneda: Reporteros sin fronteras… morales Արխիվացված 2007-09-27 Wayback Machine 10/02/06
  34. Jean-Noël Darde, Quand Robert Ménard, de RSF, légitime la torture, Rue 89, 26 August 2007 (фр.
  35. Jean-Noël Darde Quand Robert Ménard, de RSF, légitime la torture ֆրանսերեն
  36. The Reporters Without Borders Fraud
  37. Robert Ménard DES LIBERTÉS ET AUTRES CHINOISERIES (Ազատություն և այլ չինականություն)
  38. Trouble in Tibet Frontline Volume 25 — Issue 07, March 29 — April 11, 2008
  39. Reporters Without Borders, 8 July 2005, Why we take so much interest in Cuba
  40. Reporters Without Borders Unmasked Արխիվացված 2006-11-30 Wayback Machine, CounterPunch, 17 May 2005
  41. 41,0 41,1 Barahona, Diana. Reporters Without Borders Unmasked, CounterPunch, 17 May 2005.
  42. The Return of Otto Reich, FAIR, 8 June 2001
  43. Friends of Terrorism, The Guardian, 8 February 2002
  44. The Case for closing the School of the Americas, Bill Quigley, Brigham Young University, 2005
  45. Teaching Torture Արխիվացված 2008-08-30 Wayback Machine, LA Weekly, 22 July 2004
  46. Amnesty International USA’s Executive Director Dr. William F. Schulz Արխիվացված 2009-06-16 Wayback Machine on «Ask Amnesty», Amnesty International USA.
  47. «School of the Americas Watch». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  48. 48,0 48,1 48,2 Reporters Without Borders ordered to pay 6,000 euros to Korda’s heir over use of Che photo, RSF, March 10, 2004
  49. «2013 թվականի մամուլի ազատության ինդեքս». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  50. CounterPunch Reporters Without Borders Unmasked Արխիվացված 2006-11-30 Wayback Machine
  51. RSF y la foto del "Che". (Spanish), BBC (11 марта 2004).
  52. Pedro de La Hoz, Ménard trasquilado — Tribunal francés prohíbe utilización espuria de imagen del Che en campaña mediática anticubana, Гранма, 11 July 2003.
  53. 53,0 53,1 Quand Castro disparaîtra Արխիվացված 2008-10-19 Wayback Machine, France 5
  54. Reporters sans frontières (2) — mobiliser médias et opinion Արխիվացված 2008-08-25 Wayback Machine, presentation of RWB by its delegate in Alsace, Corinne Cumerlato.
  55. Maurice Lemoine, Coups d’Etat sans frontières, Le Monde diplomatique, August 2002
  56. Reporters Without Borders Annual Report 2004 – Haiti Արխիվացված 2012-01-11 Wayback Machine.
  57. CounterPunch. Reporters Without Borders and Washington's Coups
  58. Maurice Lemoine, Coups d’Etat sans frontières, Le Monde diplomatique, August 2002
  59. Axis of Logic, 27 June 2009, Reporters Without Borders' Lies about Venezuela
  60. Враги интернета — «Радио Свобода», 12.03.2015
  61. «Репортеры без границ»: свобода прессы в России на уровне Ирака
  62. «Репортеры без границ» осудили закрытие ивановской интернет-газеты
  63. 9 января Ивановский областной суд поставил точку в уголовном деле "Путин против Рахманькова"

Աղյուսակ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լրագրողներ առանց սահմանների» հոդվածին։