Կահիրեի եգիպտական թանգարան

Կահիրեի եգիպտական թանգարան (արաբ․՝ المتحف المصري‎‎), աշխարհի խոշորագույն օբյեկտների պահոց, որը ներառում է հին եգիպտական մշակույթի խոշորագույն ցուցանմուշներ։ Նրա հավաքածուն ներառում է մոտ 120 հազար ցուցանմուշ Հին Եգիպտոսի բոլոր ժամանակահատվածներից։ Թանգարանի շենքը գտնվում է Կենտրոնական Կահիրեի Թահրիր հրապարակում։ Այն կառուցել է 1900-ական թվականներին ֆրանսիական դասական ճարտարապետ Մարսել Դիունոնան։ Թանգարանը բացվել է 1902 թվականին։

Կահիրեի եգիպտական թանգարան
Տեսակազգային թանգարան, թանգարանի շենք և եգիպտագիտական թանգարան
Երկիր Եգիպտոս
ՏեղագրությունԿահիրե
ՎայրԹահրիր հրապարակ
Ղեկավարության նստավայրԿահիրե, Եգիպտոս
ՀասցեPiazza Tahrir, El Tahrir Sq., Downtown, Cairo և ميدان التحرير ، وسط البلد ، القاهرة
Հիմնադրվել է1902[1]
ՀիմնադիրՕգյուստ Մարիետ
Կայքegymonuments.com/locations/details/EgyptianMuseum(անգլ.) և egymonuments.com/ar/locations/details/EgyptianMuseum(արաբ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

1835 թվականին Եգիպտոսի կառավարությունը կազմակերպում է նախագիծ, որի նպատակն է գտնել հնագիտական վայրեր և թանկարժեք իրեր, որոնք պահպանվել են Եգիպտոսի տարածքում։ Շուտով հավաքվեց առաջին հավաքածուն, որտեղ ներառված էին հին եգիպտական արվեստի գլուխգործոցներ։ 1858 թվականին նախագծի հեղինակ արաբագետ և եգիպտագետ Ավգուստ Մարիետը նախագծի շրջանակներում ստեղծված հավաքածուն ցուցադրեց առանձին թանգարանում, որը հիմք հանդիսացավ ներկայիս թանգարանի ստեղծման համար։

1878 թվականին ջրհեղեղի հետևանքով շատ ցուցանմուշներ վնասվում են, իսկ որոշներն էլ գողացվում են։ Թանգարանում մնում են եզակի ցուցանմուշներ, որոնք պահպանվել են դեռևս Հին Եգիպտոսի ժամանակներից։ 1880 թվականին Իսմայիլ-Փաշայի հրամանով Գիզայում ստեղծվում է թանգարանի նոր շենքը և պահպանված ցուցանմուշները տեղափոխվում այնտեղ։

Ցուցադրություն

խմբագրել

Թանգարանում պահվում են հին եգիպտական արվեստի գլուխգործոցներ, ինչպիսիք են՝ Թութանհամոնի ոսկեզօծ երկու արձանները և Նեֆերտիտի փարավոնի հնագույն արձանը։ Թանգարանում պահվող նշանավոր թանգարանային նմուշներն են.

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կահիրեի եգիպտական թանգարան» հոդվածին։