Աբրամս Մ1, ամերիկյան արտադրության հիմնական մարտական տանկ։

Աբրամս Մ1
անգլ.՝ M1 Abrams
Հիմնական տվյալներ
Դասակարգմարտական մեքենաների ընտանիք
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաշ, տ.54 տ
Անձնակազմ4
Պատմություն
ՆախագծողGeneral Dynamics Land Systems?
ԱրտադրողԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Արտադրման թվականներ1979-ից մինչ օրս
Շահագործման սկիզբ1980
Արտադրվածների քանակմոտ 10 288[1]
ՕգտագործողԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄարտերԻրաք-քուվեյթյան պատերազմ, Աֆղանական պատերազմ, Իրաքյան պատերազմ, Իրաքի քաղաքացիական պատերազմ, Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ներխուժումը Եմեն և 2023 Ukrainian counteroffensive?
Անվանված էCreighton Abrams?
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ7920 մ
Կորպուսի լայնություն, մմ3652
Բարձրություն, մմ2380
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ105 մմ
Այլ սպառազինությունRoyal Ordnance L7?, Rheinmetall 120 mm gun?, M2 Browning? և M240 machine gun?
Շարժականություն
Շարժիչի տեսակHoneywell AGT1500?
Շարժիչի հզորություն, ձիաուժ1500
Արագությունը խճուղով, կմ/ժ72.5

Արտադրություն խմբագրել

Ամերիկյան այս տանկի ստեղծման աշխատանքները սկսվել են 1971 թվականին։ Այն հանդիսանում էր նախորդ բարդ ծրագրերի պարզ տեսակը։ Չնայած դրան` Կ. Աբրամս գեներալի անունը կրող ամերիկյան նոր տանկը, որ սպառազինության մեջ ընդունվեց 1980 թվականին, բոլորովին նոր խոսք էր այս ոլորտում։ Դասական կառուցվածքի հիմնական տարրերը պահպանելով հանդերձ` ամերիկյան կոնսրուկտորները նոր լուծումներ էին գտել, որոնք հետագայում չափորոշիչ դարձան բոլորի համար (մասնավորապես արկերի դասավորությունը, վառելիքի համակարգը, զենքի ղեկավարման համակարգը և այլն)։ Մինչև առաջին մարտական կիրառությունը տանկն արդեն անցել էր որոշակի կատարելագործումներ (մասնավորապես մեծացել էր հրանոթը)։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

Աբրամս Մ1 տանկը շահագործվում է անձնակազմի չորս, այդ թվում՝ հրամանատարի, հրետաձիգի, լիցքավորողի և վարորդի կողմից։ Աբրամս Մ1 տանկի երկարությունը կազմում է 7.92 մ (փողով 9.77 մ), լայնությունը՝ 3.65 մ, իսկ բարձրությունը՝ 2.38 մ։ Աբրամս Մ1 տանկի մարտական քաշը կազմում է 54.5 տ։ Աբրամս Մ1 տանկն ունի 105 մմ-անոց գնդացիր, որը կրակում է գերճշտգրիտ։ Աբրամս Մ1 տանկը սնուցվում է Avco Lycoming AGT1500 գազատուրբինային շարժիչով՝ զարգացնելով 1500 ձիաուժ հզորություն։ Աբրամս Մ1 տանկի առավելագույն արագությունը կազմում է 72 կմ/ժ։ Աբրամս Մ1 տանկի վառելիքի պաշարը կազմում է 498 կմ։ Աբրամս Մ1 տանկը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։ Այն իր մեջ ամբարում է շուրջ 55 արկեր։ Աբրամս Մ1 տանկը մեկ րոպեում արձակում է շուրջ 4-5 արկեր։

Մարտավարական տվյալներ խմբագրել

 
Աբրամս Մ1 տանկը իրաքյան պատերազմի ընթացքում

Զարմանալի չէ, որ իրենց Զինված Ուժերի հիմնական բաղադրիչներում, տանկերին մեծ տեղ չհատկացնող ամերիկյան բանակում նման տանկը մեծ համբավ է վայելում և առաքվում է բազում երկրներ։ Մինչև օրս այլ երկրներ առաքվել է ավելի քան 1700 տանկեր, իսկ ամերիկյան բանակում կա մոտ 8100 Աբրամս Մ1 տանկեր։ Ամերիկյան այս տանկի հիման վրա տարբեր երկրներում ստեղծվել են այլ մեքենաներ։ Աբրամս Մ1-ի ամենավերջին զարգացումներն ունեն ոչ միայն տանկերի մարտ վարելու, այլ` համազորային մարտ ղեկավարելու հնարավորություն։ Դրանք ներդրված են ընդհանուր մարտի ամբողջական դաշտի կառավարման համակարգի մեջ։

Մասնակցություն ռազմական գործողություններին խմբագրել

Ամերիկյան նոր տանկերն առաջին անգամ կիրառվել են 1991 թվականին, Իրաքում` իրենց դրսևորելով հիանալի։ Ռազմական պատմության մեջ վերջին մասսայական տանկային հակամարտության ժամանակ ամերիկյան տանկերը կրեցին որոշակի կորուստ, սակայն ջախջախիչ պարտության մատնեցին իրաքյան տանկերին։ Հետագայում Աբրամս Մ1 տանկերն անցան նոր կատարելագործման և մասնակցեցին ուրիշ մարտական գործողությունների։ 2002 թվականին, Իրաքում մասնակցելով հիմնականում ոչ ավանդական մարտերի, այս տանկերն ունեցել են որոշակի կորուստներ։ Ընդհանուր առմամբ` 1130 տանկերից, որոնք մասնակցել են իրաքյան երկրորդ պատերազմին, շարքից դուրս են եկել մոտ 100 մեքենա, որոնցից 20-30-ը լիարժեք ոչնչացված են և ենթակա չեն վերականգնման։ Սա քաղաքային մարտերի, թաքստոցների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Ոչ մի անձնակազմ մարտապաշարի դետոնացիայից չի մահացել։

Սպառազինություն խմբագրել

 
Աբրամս Մ1 տանկ ունեցող երկրներ

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. M1A2 Abrams
  2. [1]
  3. [2]
  4. [3]
  5. [4]
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.