Բացել գլխավոր ցանկը
Կանաչ Մզկիթը Բալխում (Աֆղանստանի հյուսիսում)
Եգիպտոս Գիզայի բուրգ
Դիմակ (Մայաների քաղաքակրթություն)
Քաղաքակրթությունների տեղաբաշխման քարտեզ

Քաղաքակրթություն, հասարակական զարգացման, նաև նյութական ու հոգևոր մշակույթի մակարդակ, աստիճան։ Քաղաքակրթություն հասկացությունը երևան է եկել 18-րդ դարում և սերտորեն կապված է մշակույթ հասկացության հետ։ Ֆրանսիացի փիլիսոփաները քաղաքակիրթ էին համարում բանականության և արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը։ Ըստ Օ. Շպենգլերի՝ քաղաքակրթությունը ցանկացած մշակույթի որոշակի զարգացման փուլն է։ Հիմնական հատկանիշներն են արդյունաբերության ու տեխնիկայի զարգացումը, արվեստի ու գրականության աստիճանական անկումը, մարդկանց մեծ քանակության կուտակումները խոշոր քաղաքներում, ժողովուրդների վերաճումը անդեմ զանգվածների[1]։ Քաղաքակրթությունը որոշ բարդ համակարգ է՝ քաղաքական զարգացման մակարդակով, մշակութային առանձնահատկությամբ, հաղորդակցության սիմվոլիկ համակարգերով: Այն այնպիսի համալիր հասարակություն է, որը բնութագրվում է քաղաքակրթությամբ, էլիտար մշակույթով, սոցիալական հաղորդակցության համակարգերով (գրային համակարգ) սոցիալական շերտավորմամբ և բնական միջավայրով[2][3][4][5][6][7][8][9]:

Քաղաքակրթությունները սերտորեն կապված են այլ սոցիալական-քաղաքատնտեսական հատկանիշների հետ, ներառյալ կենտրոնացումը, մարդկանց կենցաղը, աշխատանքի մասնագիտացումը, առաջընթացը, շահագործման գաղափարախոսությունները, մոնումենտալ ճարտարապետությունը, հարկման համակարգը և հասարակության կախվածությունը գյուղատնտեսությունից։

Բովանդակություն

Հայեցակետերի պատմությունԽմբագրել

Անգլերեն «քաղաքակրթություն» բառը գալիս է 16-րդ դարի ֆրանսիական «քաղաքակիրթ» բառից «Քաղաքակրթության փիլիսոփայության» մեջ (1923) Ալբերտ Շվյուցերը երկու կարծիք է արտահայտում։ Առաջինը ամբողջովին նյութական է, մյուսը՝ և՛ նյութական, և՛ էթնիկական։ Նա նշում է, որ մարդկությունը կորցնում է էթնիկական քաղաքակրթության գաղափարը։ 17-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ֆրանսիական հեղափոխության ընթացքում քաղաքակրթություն բառն օգտագործվել է եզակի, բայց ոչ երբեք հոգնակի և նշանակել է մարդկության առաջադիմությունն ամբողջությամբ վերցրած: Բայց սա Ֆրանսիայում: Քաղաքակրթությունն օգտագործվում է որպես հաշվելի գոյական 20-րդ դարում: Այն դառնում է սովորական` նշանակելով պարզապես մշակույթ: Միայն այս ընդհանրացված իմաստով հնարավոր է դառնում խոսել «միջնադարյան քաղաքակրթության» մասին: Էլիասի հասկացողությամբ սա կլիներ պարադոքս: Արդեն 18-րդ դարում կար շատ կարևոր տարբերակում մշակույթի և քաղաքակրթության միջև: Քաղաքակրթության մասին նոր մոտեցումներ մշակվեցին Գերմանիայում: Կյերկեքզարդը, Նիցշեն, նաև Գյոթեն մշակույթները տեսնում էին որպես բնական օրգանիզմներ, որոնք չեն սահմանվում բնական, ռացիոնալ գործողություններով, այլ նախատրամադրված են դեպի ժողովրդական ոգին: Քաղաքակրթությունը, ի տարբերություն նյութական առաջընթացի, ավելի ռացիոնալ է և առաջնորդում է սոցիալական շերտերին դեպի այնպիսի խառնվածքները, ինչպիսին են նախանձը, կեղծավորությունը, կռապաշտությունը:

ՊատմությունԽմբագրել

Պատմականորեն մշակույթը այսպես կոչված «առաջադեմ» մշակույթն է՝ ի տարբերություն ավելի հավանական պարզունակ մշակույթների։ Քաղաքակրթությունը լայն իմաստով հակադրվում է կենտրոնացված հասարակություններին, այդ թվում՝ քոչվորական մշակույթներին , նեոլիթյան հասարակություններին կամ որսորդությանն ու հավաքչությանը[4][5][7][8][9][2][4][5][10]։ Քաղաքակրթությունները հիմնվում են խիտ բնակեցված վայրերում, որտեղ կա իշխող վերնախավ և կախյալ քաղաքային և գյուղական բնակչություն, իսկ իշխանությունը վերնախավի ձեռքում է, որն իր վերահսկողությունն է սահմանում բնության և մարդկանց վրա[11]։ Քաղաքակրթությունների ծագման ամենավաղ շրջանը ընդհանուր առմամբ կապված է նեոլիթյան հեղափոխության վերջնական փուլերի հետ, որն ավարտվում է քաղաքաշինական հեղափոխությամբ, պետության կազմավորմամբ, քաղաքական զարգացմամբ և իշխող վերնախավի առաջացմամբ։ Նախկին նեոլիթյան տեխնոլոգիաներն ու ապրելակերպը ստեղծվել էր Մերձավոր Արևելքում (օրինակ, Գյոբեկի Տեպեում, մոտ մ. թ. ա. 9130 թվականից), այնուհետև Չինաստանի Դեղին գետի և Յանցզի գետերի շրջանում (օրինակ, Պինտտուշակյան մշակույթը մ. թ. ա. 7500 թվականին) և ավելի ուշ՝ այնպիսի վայրերում, ինչպիսին են հյուսիսարևելյան ամերիկյան քաղաքակրթությունը[12] և Մեզոամերկան։

 
Մաչու Պիկչու
 
Կուսանոցի քառանկյուն շինության բակը Ուշմալում (Մեզոամերիկյան քաղաքակրթություն)
 
Քուշի թագավորության բուրգերը, ներկայումս Սուդանում գտնվող Մերոե քաղաքում, 1934-1961).
 
Մայապան, քաղաք Յուկատան թերակղզում

Միջագետքը նեոլիթյան հեղափոխության ամենազարգացած վայրն էր 6500 տարի առաջ[13]։ Այս տարածքը հայտնաբերվել է որպես այնպիսի վայր, որտեղ տեղի են ունեցել ամենակարևոր զարգացումները մարդկության պատմության մեջ, ներառյալ անիվի գաղափարը, մաթեմատիկան, աստղագիտական և գյուղատնտեսական զարգացումները[14]։ Քաղաքային հեղափոխության քաղաքակրթությունը իր հերթին կախված էր սանդալիզմի զարգացումից, կենդանիների ընտելացումից, հացահատիկի աճեցումից և մարդկանց կենսամակարդակի բարձրացումից, որոնք նպաստեցին տնտեսական մասշտաբների աճին և որոշակի սոցիալական ոլորտներում ավելցուկային արտադրանքի կուտակմանը։ Բարդ մշակութային համակարգերից մինչև քաղաքակրթության անցումը կարծես թե վիճելի է, թվում է, այն կապված է պետական կառույցների զարգացման հետ, որոնցում վերնախավին շնորհվեց իշխող դասակարգի դեր[15]։ Նեոլիթյան ժամանակաշրջանի վերջում տարբեր քաղաքակրթություններից սկսեցին կազմավորվել Քալքոլիկտական (ք. ա. 3300 թվականներ) քաղաքակրթությունները։ Բրոնզե դարին մ. թ. ա. 1200 թվականին հաջորդեց երկաթի դարը, որի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր քաղաքակակրթություններ։ 1500-ական թվականներին Արևմտյան Եվրոպայում ևս սկսվեց գիտական նոր մոտեցումների ներդրման ժամանակաշրջան՝ ստեղծելով արդյունաբերական և տեխնոլոգիական ներկա քաղաքակրթությունը։

ԱռանձնահատկություններԽմբագրել

 
Քաղաքակրթության պատմության մեջ ոչ ոք այս հասկացությունն ավելի լավ չի բնութագրել, քան հույն փիլիսոփա Արիստոտելը (384–322 Ք.ա.), որն հիմնարար և ընդհանրական ազդեցություն է ունեցել ավելի քան երկու հազար տարի[16]

Սոցիալական գիտնականները մի շարք հատկանիշներ են սահմանել, որոնցով քաղաքակրթությունը տարբերվում է այլ բաներից[17]։ Քաղաքակրթություններն առանձնացել են իրենց կենցաղով, կենսամիջոցների տեսակներով, տնտեսական համակարգերով, գրագիտությամբ և այլ մշակութային հատկանիշներով: Էնդրյու Նիկիֆորուկը պնդում է, որ քաղաքակրթությունները ապավինել են մարդկանց մկանների աշխատանքին, ստրուկների էներգիային, որի շնորհիվ ցանվել են մշակաբույսեր, կառուցվել քաղաքներ:

 
Մաչու Պիկչու քաղաքի (Պերու) ավերակները

Ստրկությունը նախապատմական քաղաքակրթությունների ընդհանուր առանձնահատկությունն է: Բոլոր քաղաքակրթությունները կախված են եղել գյուղատնտեսությունից, որի շնորհիվ ստեղծվել են կենսապայմաններ, բացառությամբ Պերուի վաղ քաղաքակրթությունների, որոնք, հնարավոր է, որ կախված լինեին ծովային ռեսուրսներից[18][19]: Հացահատիկային տնտեսություններում կարող էին սննդամթերքային ավելցուկներ առաջանալ հատկապես ինտենսիվ գյուղատնտեսական մեթոդների ներդրման միջոցով։ Ավելի քիչ են եղել այգեգործության վրա հիմնված քաղաքակրթությունները. դրանք շատ հազվադեպ են եղել։ Հացահատիկային ավելցուկը թույլ է տվել մարդկանց զբաղվել հացահատիկի մշակությամբ։ Վաղ քաղաքակրթությունները ներառել են զինվորներ, արհեստավորներ, հոգևորականներ, ինչպես նաև մասնագիտական կարիերա ունեցող այլ անձանց։ Սննդամթերքի ավելցուկն առաջացրել է աշխատանքի բաժանում և մարդկային գործունեության բազմազանություն՝ որպես քաղաքակրթութություններին բնորոշ հատկանիշ։ Այնուամենայնիվ, որոշ վայրերում որսորդ-հավաքարարների ձեռքում կուտակվել է սննդամթերքների ավելցուկ։ Օրինակ, խաղաղօվկիանոսյան հյուսիս-արևմուտքի շրջանում ապրող որոշ բնիկ ժողովուրդների մոտ, գուցե նաև Մեզոլիթյան Նաթուֆլան մշակույթի ժամանակաշրջանում, առաջացել են լայնամասշտաբ հասարակական կազմակերպություններ և տեղի է ունեցել աշխատանքի բաժանում։ Սա նախորդել է բույսերի աճեցմանը և կենդանիների ընտելացմանը[20]։ Քաղաքակրթությունները տարբերվում են այլ հասարակական ձևերից։ Քաղաքակրթություն բառը միաժամանակ սահմանվում է «քաղաքներում ապրել» արտահայտությամբ։ Նրանք, ովքեր չէին զբաղվում գյուղատնտեսությամբ, կենտրոնանում էին քաղաքներում աշխատելու և առևտրի համար[21]։

Համեմատած այլ հասարակությունների հետ՝ քաղաքակրթություններն ունեն ավելի բարդ կառուցվածք, որը պետությունն է[22][23], մեծ տարբերություն կա տարբեր դասերի միջև: Քաղաքներում սովորաբար կենտրոնացած իշխող դասը վերահսկում է ավելցուկի մեծ մասը և իր կամքը իրականացնում կառավարության կամ բյուրոկրատիայի գործունեության միջոցով: Կոնֆլիկտի տեսաբան Մորթոն Ֆրիդը և ինտեգրացիոն տեսաբան Էլման Սերվայսը դասակարգել են մարդկային մշակույթները՝ հիմնված քաղաքական համակարգերի և սոցիալական անհավասարության վրա[24]: Որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվողների խմբերը սովորաբար եղել են հավասարազոր[25] մինչդեռ քաղաքակրթություններին բնորոշ են եղել բարձրագույն ստրատիֆացված կառույցները, սոցիալական տարբեր դասերը՝ թագավոր, ազատներ, ստրուկներ: Քաղաքակրթություններն ունեցել են բարդ սոցիալական հիերարխիկ կառուցվածք՝ կազմակերպված ինստիտուցիոնալ իշխանություններով[26]: Տնտեսապես քաղաքակրթությունները հանդես են բերում տնտեսական կառուցվածքի բարդ համակարգ՝ անձնական սեփականության և փոխանակության ձևերով, ինչպիսին չի լինում պակաս կազմակերպված հասարակություններում: Նստակյաց կյանքով ապրող մարդիկ սեփականություն ձեռք բերելու և ավելացնելու առավել լավ հնարավորություն են ունենում, քան քոչվորական կյանքով ապրողները: Ոմանք ձեռք են բերում հողային սեփականություն: Քաղաքակրթություններում բոլոր մարդիկ չեն, որ զբաղված են իրենց սննդամթերքի արտադրությամբ: Նրանցից ոմանք զբաղվում են իրենց ապրանքների և ծառայությունների առևտրով: Վաղ երկաթի դարում մարդկանց տարբեր պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ էր դրամական համակարգի առկայությունը, իսկ այդ համակարգի մենաշնորհային վերահսկողությունը շահում է հասարակական և քաղաքական վերնախավը:

Մշակութային նույնությունԽմբագրել

Քաղաքակրթությունը կարող է առնչվել բարդ հասարակության մշակութային կյանքին և ոչ թե միայն մշակույթին։ Ամեն հասարակություն, քաղաքակրթություն է այն , թե ոչ, ունի որոշակի սովորույթների և գաղափարների, արտադրության և արվեստի համակարգ, որը նրան դարձնում է յուրօրինակ։ Քաղաքակրթությունն ունի մշակութային զարգացման միտումներ, պետական կառավարման համակարգ, գրականություն, պրոֆեսիոնալ արվեստ, ճարտարապետություն, կազմակերպված կրոն, կրթական որոշակի մակարդակ և վերնախավի վերահսկողություն։ Բարդ մշակույթը, կապված քաղաքակրթության հետ, միտումներ ունի տարածվելու և ազդելու այլ մշակույթների վրա` երբեմն նրանց ձուլելով քաղաքակրթության մեջ։ Դասական օրինակը-չինական քաղաքակրթությունն է և նրա ազդեցությունը տեղական քաղաքակրթությությունների վրա, ինչպիսին էին Կորեայինը, Ճապոնիայինը և Վիետնամինը։ Շատ քաղաքակրթություններ իրականում լայն տարածված էին շատ երկրներում։ Քաղաքակրթությունը, որում մարդն ապրում է, մշակութային ինքնություն է հաղորդում նրան։

Շատ պատմաբաններ կենտրոնանում են այդ լայն մշակութային բնագավառների վրա և դիտում են քաղաքակրթությունը որպես առանձին միավոր [27]։ Շպենգլերը հավատում էր քաղաքակրթությանը՝ ընդունելով հիմնական մշակութային սիմվոլները։ Մշակույթներն ապրում են ծննդյան, կյանքի, անկման և մահվան փուլերը։ Շպենգլերը հաստատում է, որ քաղաքակրթությունը հանդիսանում է մշակույթի անկման սկիզբը [27]։

 
Բուդդիստական տաճար Չինաստանում

Առնոլդ Թոյնբիի միասնական քաղաքակրթության հայեցակարգը նույնպես ազդել է 20-րդ դարի կեսերի տեսությունների վրա։ Թոյնբին պարզաբանել է քաղաքակրթական պրոցեսները իր բազմաբնույթ «Պատմության հետազոտություն» աշխատության մեջ, որում ցույց է տվել 21 քաղաքակրթությունների զարգացումն ու անկումը և հինգ «կալանավորված» քաղաքակրթությունները: Ըստ Թոյնբիի՝ քաղաքակրթություններն ընդհանրապես թուլացել են և անկում ապրել ստեղծագործական փոքրամասնության անհաջողությունների պատճառով՝ պայմանավորված բարոյական ու կրոնական անկմամբ, այլ ոչ թե տնտեսական և էկոլոգիական պատճառներով։ Սամուել Պ․ Հանթինգտոնը սահմանում է քաղաքակրթությունը որպես ժողովրդի ամենաբարձր մշակութային խմբավորում և մշակութային ինքնության ամենաբարձր մակարդակ, որը տարբերվում է այլ մակարդակներից։ Հանթինգտոնի քաղաքակրթության մասին տեսությունները քննարկվում են [28]։

 
Թայվանի մայրաքաղաք Թամբեյի համայնապատկերը

Բարդ համակարգերԽմբագրել

Տեսաբանների մյուս խումբը, որն օգտվում է համակարգի տեսությունից, քաղաքակրթությունը դիտարկում է որպես բարդ համակարգ, որի միջոցով կարելի է վերլուծել օբյեկտների խմբերը, որոնք գործում են համաձայնեցված՝ արդյունքի հասնելու համար: Նրանք գալիս են դեռևս նախաքաղաքային մշակույթից։ Նրանց միջև կա տնտեսական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, սոցիալական և մշակութային փոխհամագործակցություն։ Ամեն մի կազմակերպություն բարդ սոցիալական համակարգ է, իսկ քաղաքակրթությունը մեծ կազմակերպություն է։ Համակարգային տեսությունը օգնում է ընդդիմանալ մակերեսային և մոլորեցնող վերլուծություններին քաղաքակրթությունների ուսումնասիրության և նկարագրության մեջ։ Համակարգային տեսաբանները տեսնում են քաղաքների միջև եղած տարբեր տեսակի հարաբերությունները (ներառյալ տնտեսական, մշակութային փոխազդեցություն, քաղաքական և դիվանագիտական հարաբերություններ)։ Այս ոլորտներն հաճախ տարբեր մակարդակներում են գտնվում։ Օրինակ, առևտրային ցանցերը մինչև 19-րդ դարը ավելի մեծ էին , քան մշակութային և քաղաքական ոլորտները; Լայնածավալ առևտրային ուղիները, այդ թվում՝ Մետաքսի ճանապարհը, որն անցնելով Կենտրոնական Ասիայով և Հնդկական Օվկիանոսով, կապում էր Հռոմեական կայսրությունը, Պարսկաստանը, Հնդկաստանն ու Չինաստանը, ստեղծվել էր 2000 հազար տարի առաջ, երբ այդ քաղաքակրթությունները հազիվ թե տարածեին ցանկացած հարաբերություն (քաղաքական, ռազմական, դիվանագիտական, մշակութային) [29]։

Շատ տեսաբաններ պնդում են, որ ամբողջ աշխարհը արդեն ինտեգրվել է « համաշխարհային համակարգին», որը հայտնի է գլոբալիզացիա անունով: Աշխարհի տարբեր քաղաքակրթությունները և հասարակությունները ամբողջ աշխարհում տնտեսականապես, քաղաքականապես և նույնիսկ մշակութայինորեն փոխկապակցված են բազմաթիվ առումներով: Կա բանավեճ, թե ինտեգրումը երբ է սկսվել, և ինչպիսի առանցքային ցուցանիշ կա ինտեգրման մեջ։ Մշակութային, տեխնոլոգիական, տնտեսական, քաղաքական, թե զինվորական դիվանագիտության ցուցանիշն է քաղաքակրթության աստիճանը որոշելու համար հիմնական ցուցանիշ համարվում: Դեյվիդ Ուիլկինսոնը առաջադրել է այն տեսակետը, որ Միջագետքի և Եգիպտոսի քաղաքակրթությունների տնտեսական եւ ռազմատեխնիկական ինտեգրումը հանգեցրել է մ.թ.ա. 1500 թվականին «Կենտրոնական քաղաքակրթության» ստեղծմանը .[30]։ Կենտրոնական քաղաքակրթությունը հետագայում ընդլայնվել է համաշխարհային մասշտաբով եվրոպական գաղութացումից հետո՝ ընդգրկելով Մերձավոր Արևելքի և Եվրոպայի ողջ տարածքը, իսկ տասնիններորդ դարում՝ նաև Ամերիկան, Ավստրալիան, Չինաստանը և Ճապոնիան։ Ըստ Ուիլկինսոնի՝ քաղաքակրթությունները կարող են մշակութայինորեն տարբեր լինել, ինչպես Կենտրոնական քաղաքակրթությունը, կամ լինել միատարր, ինչպես ճապոնական քաղաքակրթությունը: Այն ինչ Հանթինգթոնը կոչում է «քաղաքակրթությունների բախում» կարող է Ուիլկինսոնի մոտ բնութագրվել որպես հակամարտություններ մշակութային ոլորտներում մեկ գլոբալ քաղաքակրթության շրջանակներում։ Մյուս տեսաբանները որպես գլոբալացման առաջին քայլը նշում են Խաչակրաց արշավանքները: Ավելի ավանդական տեսանկյունը այն է, որ հասարակությունների ցանցերը ընդլայնվել և դանդաղել են պատմության հնագույն ժամանակներից, և որ ներկայիս գլոբալացման տնտեսությունը ու մշակույթը եվրոպական վերջին գաղութացման արդյունք են:

Առաջին քաղաքակրթություններըԽմբագրել

 
Աշխարհի քարտեզ ցույց է տալիս գյուղատնտեսական կենտրոնների մոտավոր վայրերը և նրանց տարածման նախապատմությունը։ Արգավանդ հատված (11,000 BP), the Յանցզի և Դեղին գետ ավազաններ (9000 BP) և Նոր Գվինեա (9000–6000 BP), Մեզոամերիկա (5000–4000 BP), Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա (5000–4000 BP), Սահարա Աֆրիկա (5000–4000 BP, Արևելյան Միացյալ Նահանգներ (4000–3000 BP)[31]

Նեոլիթյան դարաշրջանը և անցումը քաղաքակրթությանըԽմբագրել

Սեդենտիզմի գործընթացը տեղի է ունեցել մոտ 12,000 թվականին մ․թ․ա․ Լևանտի շրջանում՝ հարավ-արևմտյան Ասիայում, չնայած շուտով այն շարունակվել է աշխարհի այլ շրջաններում։ Քաղաքակրթություններն որպես կանոն առաջացել են նեոլիթյան հեղափոխության կամ գյուղատնտեսական հեղափոխությունից հետո, որը տեղի է ունեցել տարբեր վայրերում մ․թ․ա․ 8,000-5,000 թվականներին հատկապես հարավ-արևմտյան Ասիայում/հարավային Ասիա, հյուսիսային/կենտրոնական Աֆրիկայում և Կենտրոնական Ամերիկայում [32]։ Նախապես այն կապված էր կենսապայմանների փոփոխման հետ, որը հանգեցնում էր գյուղատնտեսական հողերի պտղաբերության նվազեցմանը։ Անհրաժեշտ էր պարարտացնել դաշտերը․ բնակիչները ստիպված էին այդ տարածքներից շարժվել, հեռանալ, որպեսզի կարգավորվի խնդիրը։ Խոշոր գետերի հովիտներում ջրհեղեղի շնորհիվ վերականգնվում է հողի պտղաբերությունը, աճում է բնակչության խտությունը ։ Սա նպաստում է ապրանքաշրջանառության հեղափոխությանը։ Մարդիկ օգտագործում էին ընտելացված կենդանիներին ոչ միայն մսի, կաթ, բրդի համար, այլև գոմաղբը սայլերով տեղաշարժման և տարածման համար [33]։ Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է ծախսի և օգուտի հարաբերակցության փոփոխությանը համայնքների միջև, որի արդյունքում լքվում են անպաշտպան համայնքները, հանդես են գալիս պարսպապատ քաղաքները, ի հայտ են գալիս քաղաքակրթություններ։ Քաղաքային հեղափոխությունը նշանավորում է քաղաքակրթական հեղափոխության սկիզբը, ավելցուկների կուտակման սկիզբը և հնարավորություն տալիս քաղաքներին ու տնտեսություններին զարգանալ։ Դա պայմանավորված էր բռնության՝ որպես պետության մենաշնորհի ի հայտ գալով, զինվորական դասի առաջացմամբ, էնդեմիկ պատերազմներով, հասարակության արագ շերտավորմամբ և մարդկային զոհաբերության երևույթով[34]։

Բրոնզի դարԽմբագրել

 
Մուհամմեդ Աբդուլլահ Հասսան Սայյիդի արձանը Մոգադիշոյում
 
Միջագետք (Մեսոպատամիա)
 
Օվկիանիան կիսագնդային քարտեզում

Երկաթի դարԽմբագրել

Երկաթի դարը սովորաբար հաջորդում է Բրոնզի դարին, որի ժամանակ օգտագործվում է երկաթը: Վաղ շրջանը բնութագրվում է երկաթի լայն օգտագործմամբ: Այդ նյութի գործածությունը համապատասխանում է հասարակական այլ փոփոխություններին, գյուղատնտեսական զանազան մեթոդներին, կրոնական համոզմունքներին և գեղարվեստական ոճերին: Երկաթի դարը որպես հնագիտական տերմին նշում է քաղաքակրթության մակարդակ և մարդկանց մշակույթ, գործածվում է մետաղը որպես գործիքներ և զենք պատրաստելու միջոց [35]: Երկաթի դարը եռյակ համակարգի երեք սկզբունքային ժամանակաշրջաններից է՝ ստեղծված Քրիստիան ուրգենսեն Թոմսենի կողմից (1788–1865)՝ դասակարգելու համար անտիկ հասարակությունների առաջընթացի նախապատմական աստիճանները [36]:

Կարլ Հասպերսը՝ գերմանական պատմական փիլիսոփան, կարծում է, որ հնագույն քաղաքակրթությունները տուժվել են են մ. թ. ա. 800-200 թվականներին, որի ընթացքում մի շարք իմաստուն տղամարդիկ, մարգարեներ, կրոնական բարեփոխիչներ և փիլիսոփաներ Չինաստանից, Հնդկաստանից, Իրանից, Իսրայելից և Հունաստանից փոխել են քաղաքակրթության ուղղվածությունը [37]։ Վիլյամ Հարդի Մաքնեյլը նկատել է, որ պատմության այդ փուլը եղել է մեկը այն մշակույթներից, երբ նախկին առանձին. քաղաքակրթությունների միջև մշակութային շփումը կայացել է փակ շրջանում և Չինաստանից դեպի Միջերկրական ծովի շրջան տեղափոխությամբ: Այդ պայմանավորված էր դրամական շրջանառությամբ և կրոնների տարածմամբ։

 
Բեհիսթունյան արձանագրությունից
 
Վանի թագավորություն Թեյշեբա աստծո արձանը

Միջնադարից մինչև վաղ ժամանակակից շրջանԽմբագրել

Բարձրագույն կրոնների տարածումը, սկսած զրադաշտականությունից, կոնֆուցիականությունից և բուդդիզմից, կապված էր առանցքային դարաշրջանի զարգացումների հետ: Դրանց մեջ գլխավորը եղել է խոշոր ռազմական պետությունների ստեղծումը որպես հզոր միավոր, որը կիրառում էր բռնություն: Դա նաև կապված էր դրամի և դրամավարկային տնտեսությունների տարածման հետ, որոնք ազդեցություն էին ունեցել նախորդ տեղական համայնքների ավանդույթների վրա: Դավանական կրոնի աճը բերեց ավելի մեծ պետությունների միավորմանը։

 
Անգկոր
 
Իմամ Հուսեինի մզկիթը
 
Մեծ պատ (Մոնղոլիա)
 
Պյեդրա Նեգրասի I-ի գահը (Մայաներ)
 
Հանոյ (Վիետնամ)
 
Նյուշվայնշտայն ամրոց

Քաղաքակակրթությունների անկումԽմբագրել

 
Իբն Խալդուն
 
Թեոդոր Մոմզեն

Քաղաքակրթությունները հիմնականում ավարտին են հասնում երկու ճանապարհով՝ կամ մտնելով այլ տարածված քաղաքակրթության մեջ (ինչպիսին եգիպտականը, որը մտավ հելլենիստական Հունաստանի, իսկ հետո հռոմեական քաղաքակրթության մեջ), կամ ճգնաժամով՝ ավելի պարզ ձևի վերադառնալու համար [38] Քաղաքակրթության փլուզման վերաբերյալ շատ բացատրություններ են եղել: Ոմանք ուշադրություն են դարձրել պատմական օրինակներին, մյուսները՝ ընդհանուր տեսությանը:

  • Իբն Խալդունի Մուքադդիմահը ազդել է իսլամական քաղաքակրթության վերլուծության, զարգացման և անկման տեսությունների վրա

[39]:

  • Էդվարդ Գիբոնի «Հռոմեական կայսրության Ճգնաժամ և անկումը աշխատությունը» աչքի է ընկնում Հռոմեական կայսրության անկման մանրամասն վերլուծությամբ: Գիբոնը կարծում է, որ Հռոմեական կայսրության անկումը եղել է բնական և անխուսափելի և վերջնական անկումը արձանագրվել է Կոստանդնուպոլսի գրավումով (1453 թվական):

Ըստ Գիբոնի՝ Հռոմի անկումը բնական և անխուսափելի էր: «Կործանման պատմությունը պարզ և ակնհայտ է, և մենք ոչ թե պետք է հարցնենք, թե ինչու է Հռոմեական կայսրությունը կործանվել այլ պետք է ավելի շուտ զարմանանք, որ այն այդքան երկար ժամանակ գոյատևել է»[40]:

Թեոդոր Մոմզեն իր «Հռոմի պատմությունում» առաջարկել էր կայսրության փլուզումը կապել 476 թվականի հետ: Օսվալդ Շենգալզը, իր «Արևմուտքի անկումը» աշխատության մեջ Պետրարխիի ժամանակագրական բաժանումը մերժելով՝ առաջարկել էր ընդամենը ութ «հասուն քաղաքակրթություն»: Նա պնդում էր, որ աճող մշակույթները հակված են զարգանալ կայսերական քաղաքակրթությունների մեջ, որոնք ընդարձակվում են և ի վերջո կործանվում իշխանության ժողովրդավարական ձևերով: Առնոլդ Ջ. Թոյնբին իր «Պատմության ուսումնասիրություն» աշխատությունում առաջադրել է այն տեսակետը, որ եղել են ավելի շատ քաղաքակրթություններ (այդ թվում`մի քանի կալանավորված քաղաքակրթություններ), և որ բոլոր քաղաքակրթությունները հակված են եղել գնալ Մոմզենի կողմից հայտնաբերված ցիկլով: Քաղաքակրթության անկման պատճառը տեղի է ունենում, երբ մշակութային էլիտան դառնում է մակաբույծ էլիտա, որը հանգեցնում է անկման ներքին և արտաքին նախադրյալների առաջացմանը: Ջարեդ Դայմոնդը իր գրքում 2005 թվականին ներկայացնում է 41 ուսումնասիրված մշակույթների քայքայման հինգ հիմնական պատճառ՝ ծառահատում, հողի էրոզիա, կլիմայի փոփոխություն, անհրաժեշտ ռեսուրսներ ձեռք բերելու համար կախվածությունը միջազգային առևտրից, ներքին և արտաքին բռնությունների մակարդակի բարձրացում, ինչպիսիք են պատերազմը կամ ներխուժումը, ինչպես նաև ներքին և արտաքին միջավայրի խնդիրների նկատմամբ հասարակության արձագանքները: Պետեր Տուրչինը իր [41]: «Ծանոթություն սոցիալական մակրոդինամիկայի և աշխարհիկ ցիկլերի և հազարամյակի միտումների» մեջ առաջարկում է մի շարք մաթեմատիկական մոդելներ, որոնք նկարագրում են քաղաքակրթությունների փլուզումը: Օրինակ, Տուրչինի «հարկաբյուջետային-ժողովրդագրական» մոդելի հիմնական տրամաբանությունը կարելի է պարզաբանել այսպես: Սոցիալադեմոգրաֆիական նախնական փուլը մենք դիտարկում ենք որպես մեկ շնչին ընկնող արտադրության և սպառման համեմատաբար բարձր մակարդակ, որը տանում է դեպի ավելցուկային արտադրության նկատմամբ բնակչության պահանջարկի աճի համեմատաբար բարձր ցուցանիշներ: Արդյունքում այդ էտապում բնակչությունը իրեն կարող է թույլ տալ վճարել հարկերը առանց առանձնահատուկ դժվարության: Հարկերը բավականաչափ հեշտ էին հավաքվում, իսկ բնակչության աճը ուղեկցվում էր պետական եկամուտների աճով: Միջանկյալ փուլում մեկ մարդու հաշվով արտադրության և սպառման մեկ շնչին ընկնող մակարդակները նվազում են, և ավելի ու ավելի դժվար է լինում հավաքել հարկերը բնակչությունից, պետական եկամուտները դադարում են աճել, աճում են պետական ծախսերը: Արդյունքում այս փուլում պետությունը սկսում է բյուջետային խնդիրներ ունենալ: Վերջնական փլուզման փուլերում բնակչության մեկ շնչին ընկնող արտադրանքը նվազում է, ավելցուկային եկամուտները նվազում են, հետագայում նվազում են նաև պետական եկամուտները: Պետությունը ավելի ու ավելի շատ ռեսուրսների կարիք է զգում, աճում է պետության կողմից բնակչության վերահսկողությունը: Ի վերջո, դա հանգեցնում է սովի, համաճարակների, պետական ապասառեցման, ժողովրդագրական և քաղաքակրթական փլուզման [42]:

ԱպագաԽմբագրել

Քաղաքական սոցիոլոգ Սամուել Հանթինգթոնը [43] փաստում է, որ 21-րդ դարի քաղաքակրթության բնորոշ գիծը լինելու է քաղաքակրթությունների բախումը։ Ըստ Հանթինգթոնի՝ քաղաքակրթությունների միջև բախումը ճնշելու է ազգային պետությունների և գաղափարախոսությունների միջև եղած բախումը, որ բնորոշ է 19-20-րդ դարերին։ Այս տեսակետները վիճարկվում են այնպիսիների կողմից, ինչպիսիք են Էդվարդ Սայիդը, Մուհամմեդ Ասադը և Ամարտի Սենը[44]։ Ռոնալդ Ինգլեհարթը և Պիպպա Նորրիսը փաստարկում են, որ քաղաքակրթությունների բախումը մուսուլմանական աշխարհի և Արևմուտքի միջև նրա համար է, որ մուսուլմանական աշխարհը չի հանդուրժում Արևմուտքի առավել ազատամիտ սեռական արժեքները, և հանդուրժողականության այս պակասը հավանաբար կհանգեցնի ժողովրդավարության մերժման[45]։ «Ինքնություն և բռնություն»-ում Սենը հարց է տալիս, թե մարդիկ տարբերակվում են ըստ քաղաքակրթությունների, թե՞ կրոնի և մշակույթի: Նա օրինակ է բերում տարբեր մշակույթներ։ Մշակութային պատմաբան Մորիս Բերմանը առաջադրում է Ամերիկայի մութ դարերը, կայսրության ավարտը։

Միացյալ Նահանգներում նյութական գործոնների առկայությունը, ծայրահեղ անհատականությունը, տարածքային ու տնտեսական ընդարձակումը և նյութական հարստության որոնումը տանելու են դեպի անխուսափելի փլուզում։ Քաղաքական գերբեռնվածությունը, հասարակության ծայրահեղ բևեռացումը, եզրակացնել է տալիս, որ ներկայիս համակարգը հասնելու է մի իրավիճակի, որտեղ գոյություն ունեցող հսկայական դեֆիցիտներով տնտեսության սոցիալապես և քաղաքականապես գոյություն ունենալն անհնար է [46]։ Բերմանի թեզը թեև ավելի շատ խորություն ունի, բայց նման է քաղաքային կյանքը պլանավորող Ջեյն Ջեյքոբսին թեզին, որը պնդում է, որ Միացյալ Նահանգների մշակութային հինգ սյուները՝ համայնքը և ընտանիքը բարձրագույն կրթությունը, գիտական արդյունավետ պրակտիկան լրջորեն քայքայվում են։ Այս սյուների կոռոզիան ըստ Ջակոբսի, կապված է սոցիալական խնդիրների հետ, ինչպիսիք են բնապահպանական ճգնաժամը, ռասիզմը, հարուստների և աղքատների միջև կապի աճող խզումը։ Որոշ բնապահպանական գիտնականներ նկատում են, որ աշխարհը մտնում է քաղաքակրթության մոլորակային փուլ[47], որը բնութագրվում է որպես աշխարհում անջատ անկախ ազգ – պետություններ՝ գլոբալ համաշխարհային փոխհարաբերությունների աշխարհագրությամբ, բնապահպանական մարտահրավերներով տնտեսական համակարգերով և գիտակցությամբ [48][49]։ Մշակութային քննադատ և հեղինակ Դերիկ Ջենսենը պնդում է, որ ժամանակակից քաղաքակրթությունը ուղղված է շրջապատող միջավայրի և մարդկության վրա հաստատելու իր գերիշխանությու վնասակար, անկայուն և ապակառուցողական ձևով [50]։ Պաշտպանելով իր տեսակետը ինչպես լեզվաբանորեն, այնպես էլ պատմականորեն՝ նա քաղաքակրթությունը սահմանում է որպես քաղաքների աճից առաջացած մշակույթ, իսկ քաղաքը այնպիսի մի վայր, որը հանդիսանուում է մարդկանց մշտական բնակավայր, որտեղ անհրաժեշտ է ներմուծել մարդկանց համար առաջին անհրաժեշտության մթերքներ [51]։ Անհրաժեշտ մթերքների ներմուծման պահանջը կապված է ռեսուրսների չափազանց օգտագործման և սեփական տեղական ռեսուրսների նվազեցման հետ։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան
  2. 2,0 2,1 Adams, Robert McCormick (1966)։ The Evolution of Urban Society։ Transaction Publishers։ էջ 13։ ISBN 9780202365947 
  3. Haviland, William (2013)։ Cultural Anthropology: The Human Challenge։ Cengage Learning։ էջ 250։ ISBN 1285675304 
  4. 4,0 4,1 4,2 Wright Ronald (2004)։ A Short History of Progress։ House of Anansi։ էջեր 115, 117, and 212։ ISBN 9780887847066 
  5. 5,0 5,1 5,2 Llobera Josep (2003)։ An Invitation to Anthropology։ Berghahn Books։ էջեր 136–137։ ISBN 9781571815972 
  6. Fernández-Armesto Felipe (2001)։ Civilizations: Culture, Ambition, and the Transformation of Nature։ Simon & Schuster։ ISBN 9780743216500 
  7. 7,0 7,1 Boyden Stephen Vickers (2004)։ The Biology of Civilisation։ UNSW Press։ էջեր 7–8։ ISBN 9780868407661 
  8. 8,0 8,1 Solms-Laubach Franz (2007)։ Nietzsche and Early German and Austrian Sociology։ Walter de Gruyter։ էջեր 115, 117, and 212։ ISBN 9783110181098 
  9. 9,0 9,1 1964- AbdelRahim, Layla,։ Children's literature, domestication, and social foundation : narratives of civilization and wilderness։ New York։ էջ 8։ ISBN 9780415661102։ OCLC 897810261 
  10. Bolesti Maria (2013)։ Barbarism and Its Discontents։ Stanford University Press։ ISBN 9780804785372 
  11. Michael Mann, The Sources of Social Power, Cambridge University Press, 1986, vol. 1, pp. 34-41.
  12. Haas, Jonathan; Winifred Creamer, Alvaro Ruiz (23 December 2004). "Dating the Late Archaic occupation of the Norte Chico region in Peru," Nature 432 (7020): 1020–1023. doi:10.1038/nature03146. PubMed
  13. Haas, Jonathan; Winifred Creamer, Alvaro Ruiz (23 December 2004). "Dating the Late Archaic occupation of the Norte Chico region in Peru," Nature 432 (7020): 1020–1023. doi:10.1038/nature03146. PubMed
  14. Milton-Edwards Beverley (May 2003)։ «Iraq, past, present and future: a thoroughly-modern mandate?»։ History & Policy։ United Kingdom: History & Policy։ Վերցված է 9 December 2010 
  15. Carniero, R.L. (Ed) (1967), "The Evolution of Society: Selections from Herbert Spencer’s Principles of Sociology", (Univ. of Chicago Press, Chicago, 1967), pp. 32-47,63-96, 153-165.
  16. Gary B. Ferngren (2002). "Science and religion: a historical introduction". JHU Press. p.33. 0-8018-7038-0
  17. Gordon Childe, V., What Happened in History (Penguin, 1942) and Man Makes Himself (Harmondsworth, 1951).
  18. Moseley Michael։ «The Maritime Foundations of Andean Civilization: An Evolving Hypothesis»։ The Hall of Ma'at։ Վերցված է 2008-06-13 
  19. Moseley Michael (1975)։ The Maritime Foundations of Andean Civilization։ Menlo Park: Cummings։ ISBN 0-8465-4800-3 
  20. «Göbekli Tepe»։ National Geographic։ Վերցված է November 13, 2014 
  21. Tom Standage (2005), A History of the World in 6 Glasses, Walker & Company, 25.
  22. Grinin, Leonid E (Ed) et al. (2004), "The Early State and its Alternatives and Analogues" (Ichitel)
  23. Bondarenko, Dmitri et al. (2004), "Alternatives to Social Evolution" in Grinin op cit.
  24. Bogucki, Peter (1999), "The Origins of Human Society" (Wiley Blackwell)
  25. DeVore, Irven, and Lee, Richard (1999) "Man the Hunter" (Aldine)
  26. Beck Roger B., Linda Black, Larry S. Krieger, Phillip C. Naylor, Dahia Ibo Shabaka (1999)։ World History: Patterns of Interaction։ Evanston, IL: McDougal Littell։ ISBN 0-395-87274-X 
  27. 27,0 27,1 Spengler, Oswald, Decline of the West: Perspectives of World History (1919)
  28. Samuel P. Huntington (1997), The clash of civilizations and the remaking of world order, Simon and Schuster, p. 43.
  29. Algaze, Guillermo, The Uruk World System: The Dynamics of Expansion of Early Mesopotamian Civilization" (Second Edition, 2004) (978-0-226-01382-4)
  30. Wilkinson David (Fall 1987)։ «Central Civilization»։ Comparative Civilizations Review 17։ էջեր 31–59 
  31. Diamond J., Bellwood P. (2003)։ «Farmers and Their Languages: The First Expansions»։ Science 300 (5619): 597–603։ Bibcode:2003Sci...300..597D։ PMID 12714734։ doi:10.1126/science.1078208 
  32. "Origin of agriculture and domestication of plants and animals linked to early Holocene climate amelioration", Anil K. Gupta*, Current Science, Vol. 87, No. 1, 10 July 2004
  33. De Meo, James (2nd Edition), "Saharasia"
  34. "Ritual human sacrifice promoted and sustained the evolution of stratified societies" op cit
  35. The Junior Encyclopædia Britannica: A reference library of general knowledge. (1897). Chicago: E.G. Melvin.
  36. C. J. Thomsen and Jens Jacob Asmussen Worsaae first applied the system to artifacts.
  37. Tarnas, Richard (1993). The Passion of the Western Mind: Understanding the Ideas that Have Shaped Our World View (Ballantine Books)
  38. Toynbee, Arnold (1965) "A Study of History" (OUP)
  39. Massimo Campanini (2005), Studies on Ibn Khaldûn, Polimetrica s.a.s., p. 75
  40. Gibbon, Decline and Fall of the Roman Empire, 2nd ed., vol. 4, ed. by J. B. Bury (London, 1909), pp. 173–174.-Chapter XXXVIII: Reign Of Clovis.--Part VI. General Observations On The Fall Of The Roman Empire In The West.
  41. Historical Dynamics and Andrey Korotayev et al. in their [http://cliodynamics.ru/index.php?option=com_content&task=view&id=172&Itemid=70
  42. Princeton University Press, 2003:121–127; Andrey Korotayev et al. Secular Cycles and Millennial Trends. Moscow: Russian Academy of Sciences, 2006).
  43. Huntington, Samuel P., The Clash of Civilizations and the Remaking of World Order, (Simon & Schuster, 1996)
  44. Asadi Muhammed (22 January 2007)։ «A Critique of Huntington’s "Clash of Civilizations"»։ Selves and Others։ Արխիվացված օրիգինալից-ից 26 April 2009-ին։ Վերցված է 23 January 2009 
  45. Inglehart Ronald, Pippa Norris (March–April 2003)։ «The True Clash of Civilizations»։ Global Policy Forum։ Վերցված է 23 January 2009 
  46. Berman, Morris (2007), Dark Ages America: the End ofEmpire" (W.W.Norton)
  47. Jacobs, Jane (2005), "Dark Age Ahead" (Vintage)
  48. Orion Thoughts on America Archived 15 May 2008 at the Wayback Machine.
  49. Kosmos Journal Paths to Planetary Civilization Archived 12 July 2006 at the Wayback Machine.
  50. Jensen, Derrick (2006), "Endgame: The Problem of Civilization", Vol 1 & Vol 2 (Seven Stories Press)
  51. Jensen, Derrick (2006), "Endgame: The Problem of Civilization", Vol 1 (Seven Stories Press), p. 17

Արտաքին հղումներԽմբագրել